«Ծովային թանգարան (ԱՄՆ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 25. Տող 25.


{{ՎՊԵ}}
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Պատմության թանգարաններ]]
[[Կատեգորիա:Պատմության թանգարաններ]]
[[Կատեգորիա:1930 հիմնադրված թանգարաններ]]
[[Կատեգորիա:1930 հիմնադրված թանգարաններ]]

18:49, 4 Մայիսի 2021-ի տարբերակ

Ծովային թանգարան
Տեսակթանգարան և հրատարակչություն
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՎիրջինիա
Հիմնադրվել է1930
Կայքmarinersmuseum.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ծովային թանգարան (անգլ.՝ Mariners' Museum, ամբողջական անվանումը՝ The Mariners' Museum and Park), ծովային թանգարան ԱՄՆ-ում։ Մասնագիտանում է ջրային ավազանի և լճակների հետ կապված ցուցանմուշների ցուցադրման մեջ։ Աշխարհի խոշորագույն թատրոններից մեկը։

Պատմություն և գործունեություն

Հաստատվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից և կոչվել է Ամերիկային ազգային ծովային թանգարան։ Թանգարանի գրադարանը, 2009 թվականին տեղափոխվելով Քրիստափոր Նյուպորտի համալսարանի քոլեջ, արևմտյան կիսագնդում ծովային թեմատիկայով ամենամեծ հավաքածուն է պարունակում[1]։

Ստեղծվել է 1930 թվականին՝ Արչեր Խանտինգթոնի կողմից։ Արչերը և իր կինը ՝ քադակագործ Աննա Հայյաթը, ձեռք են բերում 800 հա տարածք, որպեսզի այնտեղ կառուցեն ցուցադրական պատկերասրահ, գրադարան, այգի և ամբողջ աշխարհից 3500 ծովային նմուշներ ընդգրկող լիճ։

Ներկայումս թանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 32.000 արվեստի գործ, այդ թվում, նավերի ամերիկյան և օտարերկրյա մանրանկարչություն, ծովային գեղանկարչություն և դեկորատիվ և կիրառական արվեստի առարկաներ։ Գեղարվեստական աշխատանքների մեջ շատ են Ջեյմս Բարդի և Անտոնիո Յակոբսենի գործերը։

Թանգարանն առաջարկում է կրթական ծրագրեր բոլոր տարիքների համար, մեծ գիտական գրադարան՝ արխիվով, ինչպես նաև համացանցի հասանելիության հնարավորություն։

«Մոնիտոր» զրահակիր նավի կենտրոն

Ծովային թանգարանում ստեղծել է ԱՄՆ-ի առաջին ամերիկյան ռազմական տեխնիկայի՝ «Մոնիտոր» զրահակիր նավի հուշահամալիր։ 1973 թվականին Ատլանտյան օվկիանոսի հատակից Հատերաս հրվանդանից դեպի 16 մղոն հարավ-արևելք, Հյուսիսային Կարոլինա, գտնվել են 1862 թվականի Ամերիկյան քաղաքացիական պատերազմի Խեմպտոն Ռուդսի ճակատամատում վնասված, խորտակված նավի մնացորդներ։

1986 թվականին «Մոնիտորի» ընկնելու վայրը հռչակվել է ազգային պատմական հուշարձան և այժմ գտնվում է ԱՄՆ Ազգային օվկիանոսի և մթնոլորտային վարչության վերահսկողության ներքո։ 1998 թվականից սկսվում են նավի առանձին մասերը հանել ջրի տակից։ «Մոնիտորի» արվեստի գործերից շատերը, ներառյալ զրահապատ պտուտակը, շարժիչը, խարիսխը, շարժիչը և անձնակազմի որոշ անձնական իրեր, տեղափոխվել են ծովային թանգարան։ Մի քանի տարվա ընթացքում դրանք մթնեցված էին հատուկ կոնտեյներով՝ մետաղի կայուն մնալու համար:«Մոնիտոր» զրահակիր նավի կենտրոնը պաշտոնապես բացվել է 2007 թվականի մարտի 9-ին [2]։ Այստեղ է զրահակիր նավի լիարժեք օրինակը։

Ծանոթագրություններ

  1. Museum Library, Mariners' Museum. Accessed 29 Sept 2015. (անգլ.)
  2. Ericson, Mark St. John (2007-03-09). «The center opens». Daily Press (Virginia). Վերցված է 2011-01-30-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային թանգարան (ԱՄՆ)» հոդվածին։