«Նունե Բադալյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 7. Տող 7.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Նունե Բադալյանը ծնվել է [[Երևան]]ում։ 1989 թվականին ավարտել է [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա]]յի վոկալ բաժինը, իսկ 1992 թվականին՝ ասպիրանտուրան<ref name=":0">{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=5268&name=%D5%86%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5_%D4%B2%D5%A1%D5%A4%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6|title=Նունե Բադալյան|website=avproduction.am|language=am-AM|accessdate=2019-07-17}}</ref>։
Նունե Բադալյանը ծնվել է [[Երևան]]ում։ 1989 թվականին ավարտել է [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա]]յի վոկալ բաժինը, իսկ 1992 թվականին՝ ասպիրանտուրան<ref name=":0">{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=5268|title=Նունե Բադալյան|website=avproduction.am|accessdate=2019-07-17}}</ref>։


1996 թվականին [[Սանկտ-Պետերբուրգ]]ում մասնակցել է Ռիմսկի-Կորսակովի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի և նույն թվականին առաջին մենահամերգն է ունեցել Մոսկվայում` [[Ռախմանինովի անվան համերգասրահ (Մոսկվա)|Ռախմանինովի անվան համերգասրահում]]<ref name=":0" />։
1996 թվականին [[Սանկտ-Պետերբուրգ]]ում մասնակցել է Ռիմսկի-Կորսակովի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի և նույն թվականին առաջին մենահամերգն է ունեցել Մոսկվայում` [[Ռախմանինովի անվան համերգասրահ (Մոսկվա)|Ռախմանինովի անվան համերգասրահում]]<ref name=":0" />։

03:40, 3 Մայիսի 2021-ի տարբերակ

Նունե Բադալյան
Ծնվել էհուլիսի 17, 1963(1963-07-17) (60 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Նունե Հովհաննեսի Բադալյան (հուլիսի 17, 1963(1963-07-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։ ՀՀ վաստակավոր արտիստ (2014)[1]։

Երգիչ Հովհաննես Բադալյանի դուստրն է, դաշնակահար Արևիկ Բադալյանի քույրը։

Կենսագրություն

Նունե Բադալյանը ծնվել է Երևանում։ 1989 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը, իսկ 1992 թվականին՝ ասպիրանտուրան[2]։

1996 թվականին Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է Ռիմսկի-Կորսակովի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի և նույն թվականին առաջին մենահամերգն է ունեցել Մոսկվայում` Ռախմանինովի անվան համերգասրահում[2]։

1999 թվականից՝ Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի երգչուհի։ 2001 թվականին 2 անգամ մենահամերգ է ունեցել Լոնդոնի Սբ․ Ջոն Սմիթ Սքվերում[2]։

2002 թվականին Ֆրանսիայի Կայն սյուղ Մեղ քաղաքում կատարել է Միքաելլայի դերերգը «Կարմեն» օպերայից[2]։

2003 թվականին Հայաստանի օպերային թատրոնի հետ միասին Մոսկվայի Մեծ թատրոնում կատարել է Ադալջիզայի դերերգը Բելլինիի «Նորմա» օպերայից[2]։

Մենահամերգներ է ունեցել Պարսկաստանում, Վրաստանում, Միացյալ Արաբական էմիրություններում, Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Ժնևում, Աթենքում, Սալոնիկում, Համբուրգում, Նյու Յորքում, Բոստոնում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում, ինչպես նաև Կիպրոսում, Լիբանանում[2]։

Դերերգեր

Հեղինակ Օպերա Դեր
Ժորժ Բիզե Կարմեն Միքաելլա
Վինչենցո Բելլինի Նորմա Ադալջիզա
Ջուզեպպե Վերդի Տրավիատա Վիոլետա
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Կախարդական սրինգ Պամինա
Պյոտր Չայկովսկի Իոլանտա Իոլանտա
Արմեն Տիգրանյան Անուշ Անուշ
Ջակոմո Պուչինի Մադամ Բատերֆլայ Չիո-Չիո-Սան
Ջակոմո Պուչինի Il Tabarro Ջիորջետտա
Յոհաննես Բրամս Գերմանական ռեքվիեմ
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել Մեսայա
Յոհան Շտրաուս Վերջին չորս երգերը

Ծանոթագրություններ

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը». 23.05.2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Նունե Բադալյան». avproduction.am. Վերցված է 2019-07-17-ին.