«Մասնակից:Արմենուհի Թաթուլյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 17. Տող 17.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B0%D0%B4%D0%BE%D0%B2%D0%B0%D0%BD%D0%BE,_%D0%90%D0%BD%D0%BD%D0%B8%D0%B1%D0%B0%D0%BB%D0%B5


== Գրականություն ==
== Գրականություն ==

18:46, 28 Ապրիլի 2021-ի տարբերակ

Արմենուհի Թաթուլյան/Ավազարկղ

Հաննիբալե Պադովանո(իտալ.՝ Annibale Padovano, ), իտալացի կոմպոզիտոր և երգեհոնահար,երգեհոնի տոկատայի և ռիչերկարի ստեղծողներից մեկը:

Կենսագրություն

«Պադովանո» մականունը գալիս է այն քաղաքի անունից, որտեղ ծնվել է կոմպոզիտորը: Նրա կրթության մասին տեղեկություններ չկան: Պադովանոյի երաժշտական կարիերայի ծաղկուն շրջանը կապված է Վենետիկի հետ, որտեղ նա 1552-1565 թվականներին զբաղեցրել է Սան Մարկոյի Վենետիկյան տաճարի երգեհոնահարի (ծայրաստիճան պատվավոր) պաշտոնը և հրատարակել իր երաժշտական ստեղծագործությունները (առաջին հրատարակումը եղել է 1556-ին՝ ռիչերկարի գիրքը): 1565-ին տեղափոխվել է Գրաց, որտեղ (1570-ից) Ավստրիայի արքայազն Կառլ II- ի պալատում աշխատել է որպես երգեհոնահար և խմբավար:

Պադովանոն հայտնի է հիմնականում երգեհոնի համար իր ստեղծագործություններով: Նա համարվում է ռիչերկարի և տոկատտայի ստեղծողներից մեկը: Հինգ ձայնանի մադրիգալները տպագրվել են առանձին (1564) և տարբեր կոմպոզիտորների աշխարհիկ երաժշտության հավաքածուների շրջանակներում: Եկեղեցու համար կատարված աշխատանքներից է հինգ և վեց ձայնանի մոտետի (1567 թ.) հավաքածուները:

Բավարիայի դուքս Վիլհելմ V- ի և Լորենի Ռենատայի (22.2.1568) հարսանիքի համար Պադովանոն գրել է գեղեցիկ երաժշտություն, որից գործիքային «Aria della battaglia per sonar» ը հրատարակվել է հետմահու, 1590 թվականի հավաքածուի մեջ: [1]։

Հնարավոր է, որ Պադովանոն երաժշտություն է գրել նաև իր հովանավոր Չարլզ II- ի և Մարիա Բավարիայի հարսանիքի համար, որը տեղի է ունեցել 1571 թվականի օգոստոսի 26-ին (ստեղծագործությունները չեն պահպանվել)[2]։

Երգացանկ

Պադովանոյի մասին հիացմունքով է արտահայտվել Վինչենցո Գալիլեյը իր «Fronimo» գրքում (1584):Պադովանոյի աշխատանքները (տպագիր ժողովածուները և ձեռագրերը) հիմնականում պահվում են Գերմանիայի գրադարաններում:

Ծանոթագրություններ

  1. Реконструкцию этой мессы впервые сделал П. ван Невель, записав её с Хельгас-ансамблем на компакт-диск в 2001 г.
  2. Lindell R. The Wedding of Archduke Charles and Maria of Bavaria in 1571 // Early Music 18 (1990), pp. 253–69.

Գրականություն

  • Sartori C. Bibliografia della musica strumentale italiana stampata in Italia fino al 1700. Firenze, 1952.
  • Selfridge-Field E. Venetian Instrumental Music, from Gabrieli to Vivaldi. New York, Dover Publications, 1994. ISBN 0-486-28151-5.
  • Reese G. Music in the Renaissance. New York, 1954. ISBN 0-393-09530-4.
  • Carver A.F. Cori spezzati. Vol.2: An anthology of sacred polyphonic music to the time of Schütz. Cambridge: Cambridge University Press, 1988.