«Քարին տակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
Տող 70. Տող 70.
}}
}}
[[Պատկեր:Արցախի Հանրապետության քարտեզ 2021.png|300px|մինի|աջից|Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ<ref name="armenpress.am օկուպացված տարածքներ">[https://armenpress.am/arm/news/1044795.html Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը,] ''([https://web.archive.org/web/20210307040659/https://armenpress.am/arm/news/1044795.html արխիվացված 05․04․2021թ․])''</ref>]]
[[Պատկեր:Արցախի Հանրապետության քարտեզ 2021.png|300px|մինի|աջից|Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ<ref name="armenpress.am օկուպացված տարածքներ">[https://armenpress.am/arm/news/1044795.html Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը,] ''([https://web.archive.org/web/20210307040659/https://armenpress.am/arm/news/1044795.html արխիվացված 05․04․2021թ․])''</ref>]]
'''Քարին տակը''', գյուղ [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] [[Շուշիի շրջան (Արցախ)|Շուշիի շրջան]]ում՝ անմիջապես [[Շուշի]] քաղաքի ուղղահայաց ժայռերի ներքևում՝ [[Քարինտակ գետ]]ի ձախ ափին<ref name="ՂԱՊ Քարինտակ">[[Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան]], Երևան, 2004 թվական, էջ 663։</ref><ref name="Հակոբ Ղահրամանյան Տեղեկատու 2015">[https://artsakhlib.am/2018/06/06/%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82-%D5%AC%D5%B2%D5%B0-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%BE%D5%B8/ Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։]</ref><ref name="Արցախի վարչատարածքային բաժանման մասին օրենք">[http://nkrcadastre.am/?p=189&fbclid=IwAR1SYhdh5f2IDLVuweV9gk-r8YxzPLs0gXDpzgr52sSuNFH9HYMnxnmqL9Q Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։]</ref><ref name="ԱՀ ՏԿԶՆ կորցրած բնակավայրերի ցանկ">[https://drive.google.com/file/d/1ipkvWkKgiePtBVhrWepUuDqWPBcCQDKS/view?fbclid=IwAR2t-7Wf0Nn9zfcAENtFv3dFsiwLC3fCeqdRuzo1HFjitTjBrduJP2kSlSY Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/], ([https://web.archive.org/web/20210305142549/https://drive.google.com/file/d/1ipkvWkKgiePtBVhrWepUuDqWPBcCQDKS/view արխիվացված 05․03․2021թ․])։</ref><ref name="armenpress.am կորցրած բնակավայրերի ցանկ">[https://armenpress.am/arm/news/1037303.html «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»]։</ref><ref name="artsakhpress.am կորցրած բնակավայրերի ցանկ">[https://artsakhpress.am/arm/news/136007/hraparakvel-e-arcakhi-adrbejani-hskoxutyan-tak-ancats-hamaynqneri-ev-bnakavayreri-canky.html «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»,] ([https://web.archive.org/web/20210305141921/https://artsakhpress.am/arm/news/136007/hraparakvel-e-arcakhi-adrbejani-hskoxutyan-tak-ancats-hamaynqneri-ev-bnakavayreri-canky.html արխիվացված])։</ref><ref name="hetq.am կորցրած բնակավայրերի ցանկ">[https://hetq.am/hy/article/125210?fbclid=IwAR38Dt4pROk5mWSTsHwyK6v3BQdSKjaEYj6Dac0C92-_jXkhA1GJVRGy_yI «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»]։</ref>։ Ներկայում գտնվում է [[Ադրբեջանի Հանրապետություն|Ադրբեջանի Հանրապետության]] [[Ադրբեջանի զինված ուժեր|զինված ուժերի]] վերահսկողության ներքո<ref name="ԱՀ ՏԿԶՆ կորցրած բնակավայրերի ցանկ"/><ref name="armenpress.am կորցրած բնակավայրերի ցանկ"/><ref name="artsakhpress.am կորցրած բնակավայրերի ցանկ"/><ref name="hetq.am կորցրած բնակավայրերի ցանկ"/>։ Ըստ [[Արցախի վարչական բաժանում|Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման]]՝ այն հանդիսանում է Շուշիի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ [[Ադրբեջանի վարչական բաժանում|Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման]]՝ համարվում է [[Շուշիի շրջան (ԼՂԻՄ)|համանուն շրջանի]] բնակավայր։
'''Քարին տակը''', գյուղ [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] [[Շուշիի շրջան (Արցախ)|Շուշիի շրջան]]ում՝ անմիջապես [[Շուշի]] քաղաքի ուղղահայաց ժայռերի ներքևում՝ [[Քարինտակ գետ]]ի ձախ ափին<ref name="ՂԱՊ Քարինտակ">[[Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան]], Երևան, 2004 թվական, էջ 663։</ref><ref name="Հակոբ Ղահրամանյան Տեղեկատու 2015">[https://artsakhlib.am/2018/06/06/%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82-%D5%AC%D5%B2%D5%B0-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%BE%D5%B8/ Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։]</ref><ref name="Արցախի վարչատարածքային բաժանման մասին օրենք">[http://nkrcadastre.am/?p=189&fbclid=IwAR1SYhdh5f2IDLVuweV9gk-r8YxzPLs0gXDpzgr52sSuNFH9HYMnxnmqL9Q Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref><ref name="ԱՀ ՏԿԶՆ կորցրած բնակավայրերի ցանկ">[https://drive.google.com/file/d/1ipkvWkKgiePtBVhrWepUuDqWPBcCQDKS/view?fbclid=IwAR2t-7Wf0Nn9zfcAENtFv3dFsiwLC3fCeqdRuzo1HFjitTjBrduJP2kSlSY Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/], ([https://web.archive.org/web/20210305142549/https://drive.google.com/file/d/1ipkvWkKgiePtBVhrWepUuDqWPBcCQDKS/view արխիվացված 05․03․2021թ․])։</ref><ref name="armenpress.am կորցրած բնակավայրերի ցանկ">[https://armenpress.am/arm/news/1037303.html «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»]։</ref><ref name="artsakhpress.am կորցրած բնակավայրերի ցանկ">[https://artsakhpress.am/arm/news/136007/hraparakvel-e-arcakhi-adrbejani-hskoxutyan-tak-ancats-hamaynqneri-ev-bnakavayreri-canky.html «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»,] ([https://web.archive.org/web/20210305141921/https://artsakhpress.am/arm/news/136007/hraparakvel-e-arcakhi-adrbejani-hskoxutyan-tak-ancats-hamaynqneri-ev-bnakavayreri-canky.html արխիվացված])։</ref><ref name="hetq.am կորցրած բնակավայրերի ցանկ">[https://hetq.am/hy/article/125210?fbclid=IwAR38Dt4pROk5mWSTsHwyK6v3BQdSKjaEYj6Dac0C92-_jXkhA1GJVRGy_yI «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»]։</ref>։ Ներկայում գտնվում է [[Ադրբեջանի Հանրապետություն|Ադրբեջանի Հանրապետության]] [[Ադրբեջանի զինված ուժեր|զինված ուժերի]] վերահսկողության ներքո<ref name="ԱՀ ՏԿԶՆ կորցրած բնակավայրերի ցանկ"/><ref name="armenpress.am կորցրած բնակավայրերի ցանկ"/><ref name="artsakhpress.am կորցրած բնակավայրերի ցանկ"/><ref name="hetq.am կորցրած բնակավայրերի ցանկ"/>։ Ըստ [[Արցախի վարչական բաժանում|Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման]]՝ այն հանդիսանում է Շուշիի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ [[Ադրբեջանի վարչական բաժանում|Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման]]՝ համարվում է [[Շուշիի շրջան (ԼՂԻՄ)|համանուն շրջանի]] բնակավայր։


== Բնակավայրի անուն ==
== Բնակավայրի անուն ==

08:24, 27 Ապրիլի 2021-ի տարբերակ

Գյուղ
Քարին տակ
Քարին տակ գյուղը 2015 թվականին
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Շրջան Շուշիի շրջան
ՀամայնքՔարին տակ համայնք
Արցախի Հանրապետության վարչական բաժանում | ՀամայնքապետՄխիթար Առուշանյան[1][Ն 1]
ԲԾՄ1300 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն588[2][Ն 2] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Տեղաբնականունքարինտակցի
Ժամային գոտիUTC+4
Քարին տակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Քարին տակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[3]

Քարին տակը, գյուղ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝ անմիջապես Շուշի քաղաքի ուղղահայաց ժայռերի ներքևում՝ Քարինտակ գետի ձախ ափին[4][5][6][7][8][9][10]։ Ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[7][8][9][10]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շուշիի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է համանուն շրջանի բնակավայր։

Բնակավայրի անուն

Բնակավայրը կոչվել է Քարին տակ, քանի որ գտնվում է Շուշի քաղաքի ժայռերի անմիջապես ներքևում։ Գյուղի ադրբեջանական անունը Դաշալտի է (ադրբ.՝ Daşaltı):

Աշխարհագրություն

Արցախի Հանրապետության Քարին տակ համայնքը տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում։ Շրջկենտրոն Շուշիից գտնվում է 5 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 18 կմ հեռավորության վրա[5]։ Համայնքը բարձրլեռնային է[5], ծովի մակարդակից բարձր է 1300-1400 մ[4]։ Ունի 3526,36 հա տարածք, որից 1996,34 հա անտառային հողեր են։ Քարին տակ համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետը[5]։

Պատմություն

Գյուղի հիմնադրումը

Քարին Տակ գյուղը 1700-ական թվականների առաջին քառորդում հիմնադրել են Բերդաձորի գավառի Խծաբերդ և Դիզակի գավառի Թաղլար գյուղերից տեղափոխված գերդաստաններ։ Խծաբերդից տեղափոխվածներն իրենց հետ նոր բնակավայր են «բերել» նաև Խծաբերդի բարբառը, որն այժմ էլ օգտագործվում է երկու բնակավայրերում[11]։

Ինչպես նշվում է 1898 թվականի «Կովկասի վայրերը և ցեղերը նկարագրող նյութերի հավաքածու»–ում, համաձայն ավանդության՝ «բարբարոսական խաների» հալածանքների հետևանքով Արցախի Խծաբերդ գյուղի բնակիչները տեղափոխվել են այս տարածք և հիմնադրել Քարին Տակ գյուղը։ Իրենց խիզախությամբ և բարքերի կոպտությամբ առանձնացող գյուղացիները, հպարտանալով իրենց քաջությամբ, չէին ցանկանում խաներին տուրք վճարել, ինչի պատճառով՝ քրդական ցեղերից մեկի խանը՝ Ալիյանլուն, սարսափելի պատերազմներ էր վարում նրանց հետ՝ ամեն անգամ մատնվելով պարտության[12]։

Գյուղը 19-րդ դարում

Քարին տակ գյուղի համայնապատկերը 19-րդ դարում

Քարինտակցիներին նկարագրում են որպես խաղաղ, հյուրընկալ և աշխատասեր մարդիկ։ 19-րդ դարում բնակիչների հիմնական զբաղմունքը վառելափայտի առաքումն էր, հիանալի որակի կրաքարի այրումը, հողագործությունը, անասնաբուծությունը, բանջարաբուծությունը և մասամբ այգեգործությունը[12]։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը գյուղի մասին գրում է.

«Հիմնուած է Շուշի քաղաքի հարաւային ստորոտում, նույն օժանդակի ձախ ափի վերայ, մի խոր ձորում, բնակիչք տեղափոխուած Բերդաձոր գաւառի Խցաբերդ գիւղից. հողն արքունի, բայց կարի սակաւ եւ նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, գարնանի, հաճար, թթենի, ունին և ջրաղացներ, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, բայց խեղդուած տեսարանն եւ նեղ հօրիզօն, երկար կեանք 80-85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր եւ հոյակապ, քահանայ երկու։ Ծուխ 174. ար. 625. իգ. 443»:

Մեջբերված տվյալները վերաբերում են 1890-ական թվականների դրությամբ գյուղի վիճակի մասին[11]։

Գյուղը Խորհրդային տարիներին

Խորհրդային Միության ժամանակ գյուղը գտնվում էր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում։ Ուներ մետաքսաոլորման գործարան, էլեկտրագործարանի մասնաճյուղ, որոնցում աշխատում էին 100-ից ավելի բանվորներ։ 70-ական թվականների սկզբին Քարին տակում, որտեղ ապրում էին միայն հայեր, դպրոցներում ադրբեջաներենը մտցվեց որպես պարտադիր առարկա։ Գյուղում չկար հայկական հեռուստաալիք, միայն՝ ադրբեջանական[13]։

Արցախյան պատերազմ (1991-1994)

1992թ․-ին Քարին տակի ինքնապաշտպանության ժամանակ ոչնչացված ադրբեջանական ռազմական զրահամեքենա

1988 թվականից անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով շատ անգամ զինվորականներն օմոնականներին ուղեկցել են գյուղ, զրահամեքենաներից կրակ բացել, ահաբեկել մարդկանց, խուզարկել տները, կողոպտել թանկարժեք իրեր, փող, ռադիոընդունիչ, հագուստ և այլն[4]։

1992 թվականի հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը գրոհեցին գյուղը։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Տ. Մեհտիևի հրամանով՝ գործողությունը ղեկավարում էր անմիջապես մայոր Նուրեդդին Աբդուլլաևը։ Հայերի կողմից Քարինտակի ինքնապաշտպանությունը գրագետ կազմակերպելու շնորհիվ նրանք պարտության մատնեցին ադրբեջանական զորամիավորումներին և ստիպեցին նահանջել՝ թողնելով զենքը, կրելով 90-ից ավելի կորուստ։ Այդ օրը նշվում է որպես Քարին տակի ճակատամարտի օր։ Ադրբեջանցիները անվանեցին գյուղը «Արյունոտ ձոր»[4]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[14][7][8][9][10]։

Պատմամշակութային հուշարձաններ

Քարին տակ գյուղում կային մի շարք պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ եկեղեցի[4][5], գերեզմանոց[5], կամուրջ[15][5], խաչքար[5], ջրաղաց[5], 1992 թվականի Քարին տակի ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձան[1] և պատմամշակութային այլ կոթողներ։ 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած գյուղի հուշարձանները ավերվել են ադրբեջանցի զինծառայողն երի կողմից[16][17]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի կառուցվել է 1862 թվականին և գտնվում է գյուղի մեջ[5]։ Մինչև 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը պահպանվել էր 18-ից 19-րդ դարերում ձևավորված գերեզմանոցը[5][17]։ Գյուղի տարածքում տեղադրված էր 13-րդ դարով թվագրվող խաչքար, պահպանվել էր 19-րդ դարի ջրաղաց[5]։

Սիմոնենց կամուրջը գտնվում է Կարկառ գետի վրա։ Կառուցվել է 1838 թվականին Հակոբ Սիմոնյանի կողմից[15][5]։

Գյուղում կար 1991-1994 թվականների Արցախյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած Քարին տակի ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձան[1], որը 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո ավերվել է[16][17]։

Գյուղի կենտրոնական մասում՝ «Խութին կռեճ» կոչվող բարձունքին, կանգնեցված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված Քարին տակի 99 զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը։

Քարին տակի տարածքում կար 8 հին աղբյուր, որոնք կոչվում էին «Երիտասարդության», «Պեխեն», «Իվանեն», «Ավդուլեն», «Ցորտ», «Շեշմա», «Օխնը», «Շամիրին»[5]։ Կային նաև նոր կառուցածներ։

Հայտնի է նաև Ավանկարան քարայրը[4], որտեղ հայտնաբերվել է բրոնզե դարից մինչև 100․000 տարի հնության մշակութային շերտ[18]։

Բնակչություն

Քարին տակ գյուղի բնակչությունը եղել են հայեր։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել է[7][8][9][10]։

Գյուղի բնակիչները սերում են Արազանց, Ավագենց, Իսաջանենց, Առուշանենց, Ղարախանենց, Ուբոջենց, Ամիրջանենց, Թումասենց, Բաղրենց, Բադունց, Ցեցունց, Մուքանց (Մքանց), Բաշմաղչունց, Նանուխենց, Հարունանց, Թոխունց, Սանենց, Պուլեմյոտանց, Միրադենց (Բալասանյաններ), Ղահրունց, Աբրամենց, Փուստունց, Դերունց և Գաշտունց, Փերունց, Ղազարենց, Թաղլարեցունց գերդաստաններից[11]։

Մինչև Արցախյան պատերազմը գյուղում կար 161 տնտեսություն և 701 բնակիչ, իսկ 2019 թվականի դրությամբ՝ 161 տնտեսություն և 667 բնակիչ։ 2012 թվականին Քարին տակում 16 երեխա է ծնվել, ինչը Արցախի Հանրապետության գյուղերի ամենաբարձր ցուցանիշն էր ըստ բնակչության[19]։

Համայնքային կյանք

Քարին տակում առկա էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Գործում էր «Շուշիի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Քարինտակի մասնաճյուղը։ Համայնքային ճանապարհները գրունտային և խճապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Քարին տակն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ[5]։

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 3] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 1372,11 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[5]։

Կրթություն

Չնայած այն հանգամանքին, որ հնում գյուղում ոչ մի ուսումնարան չկար՝ տեղի բնակիչներն իրենց երեխաներին առանց կրթության չէին թողում։ Գյուղի բնակչության շրջանում պատմականորեն կրթական մակարդակը բարձր է։ Ինչպես նշում է աղբյուրը՝ չկար մի այնպիսի հաստատություն, որտեղ չսովորեն քարինտակցի երեխաները[12]։

Քարին տակում գործում էր[Ն 4] միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 100 աշակերտ և մանկապարտեզ, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 26 երեխա[5]։

Մշակութային, հոգևոր կյանք

Աստղագորգ (19-րդ դարի 1-ին կես, Քարին տակ), Շուշիի գորգերի թանգարանի հավաքածու

Հագուկապը

Ինչպես նշում է աղբյուրը՝ Քարին Տակի կանայք «անկրկնելի աշխատասեր» էին և կատարում էին զանազան ու բազմաթիվ գործեր։ Քարին տակի բնակիչների առանձնահատկությունն իրենց յուրահատուկ հագուստն էր, հատկապես, գրեթե ամեն ինչ, բացառությամբ քիթը և աչքերը, ծածկող գլխազարդը։ Ճակատին կախվում էր արծաթե կամ ոսկե մետաղադրամ, այտերին ևս կախվում էին արծաթե կամ ոսկե մետաղադրամներ, որոնք, կարող էին լինել ընկույզի մեծության։ Կզակը փակվում էր սպիտակ շալով, որով ծածկում են բերանն ավագների հետ խոսելիս։ Գլխին դրվում էր հաստ ստվարաթղթից շրջանակ, որը դիմացից ծածկված էր տարբեր նախշեր ունեցող կարմիր կամ կապույտ թավիշով։ Գլխի վրա շալ էր գցվում, իսկ շալի վրայից՝ պարանոցն օղակող արծաթե շղթա։ Վերին հագուստը բաղկացած էր մինչև ծնկները կամ ծնկից ներքև իջնող արխալուղից, որի թևքերին կարված էին արծաթ կամ կախազարդեր, և կրունկներին հասնող վերնաշապիկից, որը կրծքավանդակի մոտ զարդարվում էր արծաթե մետաղադրամներով։ Այս ամեը գոտևորվում էր կարմիր կտորով կամ արծաթագույն գոտիով։ Ոտքերին հագնում էին երկար գուլպաներ, կիսագուլպաներ և կանաչ կամ կարմրավուն գույնի կոշիկներ։ Խայտառակություն էր համարվում, երբ կինը, հատկապես երիտասարդ, քայլում էր բոկոտն[12]։

Տոները

Սուրբ Աստվածածնի վերափոխման և Խաչվերաց տոների ժամանակ գյուղացիները ողջ ընտանիքով գնում էին գյուղից 30 մղոն հեռավորության վրա գտնվող Սուրբ Ղևոնդ եկեղեցին։ Բացի եկեղեցուց, այդտեղ կային նաև երկրպագության վայրեր՝ «Կանաչ խաչը» և «Օվչիֆիրումը»[12]։

Հայտնի անձինք

Քարին տակ գյուղում ծնվել են կամ սերում են բազմաթիվ հայտնի անձինք։

  • Լեո (Առաքել Բաբախանյան)՝ պատմաբան ու գրականագետ
  • Վաղարշակ Առուշանյան՝ Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, ազատամարտիկ
  • Սարգիս Հովհաննիսյան՝ նկարիչ

Պատկերասրահ

Նշումներ

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում Քարին տակը պաշտպանելիս հոկտեմբերի 28-ին զոհվել է Քարին տակի համայնքապետ Մխիթար Առուշյանը։
  2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Քարին տակը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
  3. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Քարին տակը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
  4. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Քարին տակը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Քարին Տակի համայնքապետը մինչև զոհվելն ասում էր՝ անունը չտաս, երբեք գյուղը չենք տա», (արխիվացված 12․03․2021թ․
  2. 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։
  3. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 663։
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  6. Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  11. 11,0 11,1 11,2 Հրաչիկ Հարությունյան. «Քարին տակ (Պատմական ակնարկ)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»։ Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 183- 188 էջ
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Сборник материалов для описания местностей и племен Кавказа». 25-ый выпуск за 1898 г.(ռուս.)
  13. Каринтак – село, выжившее под камнями․(ռուս.)
  14. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. Դեկտեմբեր 10, 2020.
  15. 15,0 15,1 Սամվել Կարապետյան, «Արցախի կամուրջները», Երևան, 2009 թվական, էլեկտրոնային տարբերակ։
  16. 16,0 16,1 16,2 «Թշնամին առանձնակի վայրագություններ է ցուցաբերում Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների նկատմամբ», (արխիվացված 11․03․2021թ․
  17. 17,0 17,1 17,2 «Քարին Տակի ինքնապաշտպանության օրը 29 տարվա ընթացքում առաջին անգամ նշեցին Եռաբլուրում», (արխիվացված 12․03․2021թ․
  18. «Քարին տակի քարանձավ․ հայկական գենի գիտականորեն հաստատված ամենահին հասցեն», (արխիվացված 13․03․2021թ․
  19. Քարին տակ. սիբեխի, պարտքերի, մի անցքի ու ճանապարհի մասին, (արխիվացված 12․03․2021թ․