«Հայաստանի ֆուտբոլի առաջնություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: Սեզար → Սեզար using AWB (7852)
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: no:Hajastani Bardzraguwjn chowmb
Տող 217. Տող 217.
[[lt:Armėnijos aukščiausioji futbolo lyga]]
[[lt:Armėnijos aukščiausioji futbolo lyga]]
[[nl:Bardzragujn chumb]]
[[nl:Bardzragujn chumb]]
[[no:Hajastani Bardzraguwjn chowmb]]
[[pl:Bardzragujn chumb]]
[[pl:Bardzragujn chumb]]
[[pt:Campeonato Armênio de Futebol]]
[[pt:Campeonato Armênio de Futebol]]

07:32, 30 Հուլիսի 2012-ի տարբերակ

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն
Հայաստանի ֆուտբոլի առաջնություն
Երկիր Հայաստան Հայաստան
Ֆուտբոլային ասոցիացիա ՈՒԵՖԱ (Եվրոպա)
Հիմնվել է 1992 թ.
Ակումբների քանակ 8
Մակարդակ 1
Ազգային առաջնություններ Հայաստանի Անկախության Գավաթ
Սուպերգավաթ
Միջազգային առաջնություններ ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա
Ներկայիս չեմպիոն Ուլիս ՖԱ
Ամենատիտղոսավոր թիմ Փյունիկ ՖԱ (13 տիտղոս)
Հեռուստատեսություն Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Պաշտոնական կայք Պաշտոնական կայքէջ

Ռեկորդներ

Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը «Գանձասարի» 38-ամյա հարձակվող Արսեն Ավետիսյանն է: Բարձրագույն խմբի 13 առաջնություններում հանդես գալով 4 ակումբներում' Ավետիսյանը խփել է 196 գոլ: Պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով էլ Ավետիսյանի արդյունքը լավագույնն է' 233:

Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արա Հակոբյանին, որը 2003թ. առաջնությունում «Բանանցի» կազմում 45 գնդակ է խփել:

1993թ. առաջնությունում «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանն աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ' անցկացրած 10 խաղում խփելով 20 գոլ (միջինը մեկ խաղում' 2 գոլ): Նա յուրօրինակ ռեկորդակիր է նաև միջին արդյունավետությամբ: 1992-1993 թթ. «Բանանցի» կազմում անցկացրած առաջնության 43 հանդիպումներում նա խփել է 54 գնդակ կամ միջինը մեկ խաղում' 1,25 գոլ:

Առաջնության մեկ խաղում առավելագույն քանակի գոլեր է խփել «Արարատի» հարձակվող Վահե Յաղմուրյանը, որը 1992թ. Սևանի «Ախթամարի» դարպասը գրավել է 8 անգամ:

Միևնույն թիմի կազմում առավելագույն քանակի գոլեր է խփել Արսեն Ավետիսյանը: 1992-1998, 2006-2007 թթ. նա «Փյունիկի» կազմում 154 գոլի հեղինակ է դարձել:

Փյունիկցի Ալբերտ Թադևոսյանը 2008թ. առաջնությունում անցկացրած 24 հանդիպումներում էլ, փոխարինման դուրս գալով, 10 գոլի հեղինակ է դարձել:

Հայաստանի առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է: Նա 2002թ.15 տարեկանում «Փյունիկի» կազմում առաջնությունում 2 գոլ է խփել: Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Ռոբերտ Հարությունյանն է, որը 1994թ. 42 տարեկանում «Կանազում» 1 գոլի հեղինակ է դարձել:

Առավել հաճախ' 17 անգամ, հեթ-տրիկի հեղինակ են դարձել Արա Հակոբյանն ու Արսեն Ավետիսյանը: Արա Հակոբյանին է պատկանում մեկ մրցաշրջանի լավագույն արդյունքը' 9 հեթ-տրիկ 2003թ., «Բանանցի» կազմում:

Արդյունավետ խաղերի յուրօրինակ շարքի հեղինակ է Նշան Էրզրումյանը, որը 2006թ. մայիսի 25-ից սեպտեմբերի 24-ը (այդ ընթացքում նա բաց է թողել 5 խաղ)առաջնությունում անցկացրած 12 անընդմեջ հանդիպումներում դաշտից չի հեռացել առանց գոլի' խփելով 18 գնդակ: Արա Հակոբյանը 2003թ. «Բանանցի» կազմում առանց ոչ մի խաղ բաց թողնելու անցկացրած 11 անընդմեջ խաղերում դարձել է գոլի հեղինակ' այդ հանդիպումներում ընդհանուր առմամբ խփելով 24 գնդակ:

Մեկ մրցաշրջանում առավել հաճախ և հաջող 11մ հարվածներն իրացրել է արարատցի Կարեն Բարսեղյանը, որը 1999թ. բոլոր 11 հարվածներն էլ հասցրել է նպատակին:

Առավել հաճախ' 3-ական անգամ, առաջնության լավագույն ռմբարկու են ճանաչվել Արսեն Ավետիսյանն ու Արա Հակոբյանը: Լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2004թ. 17 տարեկանում 21 գոլով փյունիկցի իր խաղընկերոջ' Գալուստ Պետրոսյանի հետ դարձել է ամենաարդյունավետը: Ամենատարեցը 18-րդ առաջնության լավագույն ռմբարկու, 35-ամյա Արթուր Քոչարյանն է, որն «Ուլիսի» կազմում 15 գոլ խփեց:

«Փյունիկի» բրազիլացի հարձակվող Մարկոսը միակ լեգեոնականն է, ով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու, այն էլ 2 տարի անընդմեջ (2007-2008 թթ., «Արարատում»): Նա Հայաստանում հանդես եկած լեգեոնականներից ամենաարդյունավետն է' 53 գնդակ: Լեգեոնականների մեջ մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդն էլ պատկանում է Մարկոսին (2007թ.' 22 գոլ):

Պաշտոնական մրցումներում բոլորից շատ խաղ է անցկացրել 39-ամյա Հովհաննես Թահմազյանը' 540: Նա նաև ռեկորդակիր է բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով' 423:

Լեգեոնականներից բոլորից շատ հանդիպումների է մասնակցել «Իմպուլսի» վրացի կիսապաշտպան Գագա Թբիլաշվիլին: 2005-2009 թթ. հանդես գալով 3 թիմում' Թբիլաշվիլին 130 խաղ է անցկացրել:

Դարպասապահներից անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը նախկին շիրակցի Ռայմոնդ Զադուրյանն է' 264:

«Ղարաբաղի» կիսապաշտպան Սասուն Սարգսյանն անընդմեջ մասնակցել է առաջնության 154 խաղի: Նա նաև յուրօրինակ ռեկորդակիր է անընդմեջ, առանց փոխարինման անցկացրած խաղերի քանակով' 57 (04.08.1996 - 24.10.1998):

Բարձրագույն խմբի առաջնությունների ամենաերիտասարդ մասնակիցներն են 15-ամյա Արեն Բաբայանը, Կորյուն Բաբայանը (երկուսն էլ' «Լոռի», 2001թ.), Էդգար Մանուչարյանը, Ժորա Հովհաննիսյանը (երկուսն էլ' «Փյունիկ», 2002թ.) և Հայկ Չիլինգարյանը («Փյունիկ», 2004թ.): Իսկ ահա Ազատ Մանգասարյանը (1994թ., «Զանգեզուր») հանդես է եկել 46 տարեկանում:

ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանն է, որը 13 անգամ դարձել է մրցանակակիր: Նրա պարգևների հավաքածուն բաղկացած է 3 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալներից:

Առավել հաճախ' 9 անգամ, Հայաստանի չեմպիոնի տիտղոսին է արժանացել «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը: Նա (2004-2009 թթ.), Վալերի Ալեքսանյանը (2001-2006 թթ.) և Աղվան Մկրտչյանը (2002-2007 թթ.) 6 տարի անընդմեջ դարձել են ՀՀ չեմպիոններ:

Մարզիչներից առավել հաճախ' 10 անգամ, մրցանակակիր թիմ է պատրաստել Անդրանիկ Ադամյանը: Նրա գլխավորությամբ «Շիրակը» 3 անգամ հռչակվել է երկրի չեմպիոն, 5 անգամ դարձել է արծաթե, 2 անգամ' բրոնզե մեդալակիր:

Դարպասն անառիկ պահած խաղերի քանակով ռեկորդակիրը Հարություն Աբրահամյանն է, որն առաջնության 214 հանդիպումներից 103-ում գոլ բաց չի թողել:

Մեկ մրցաշրջանում դարպասն առավել հաճախ անառիկ է պահել շիրակցի Արթուր Հովհաննիսյանը, որը 1992թ. առաջնության 30 խաղերից 21-ում գոլ բաց չի թողել:

2002թ. «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը 755 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել:

ՀՀ առաջնություններում միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով լավագույն արդյունքն ունի «Փյունիկի» դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա 2008-2009 թթ. առաջնություններում անցկացրած 12 խաղում բաց է թողել 6 գոլ կամ միջինը մեկ խաղում' 0,5 գնդակ[1]:

Չեմպիոններ

Տարի Ոսկե մեդալակիր Չեմպիոն Արծաթե մեդալակիր Արծաթե Մեդալակիր Բրոնզե մեդալակիր Բրոնզե Մեդալակիր
1992 Շիրակ, ՀՄԸՄ - Բանանց
1993 Արարատ Շիրակ Բանանց
1994 Շիրակ ՀՄԸՄ Արարատ
1995 (Անցումային Մրցաշրջան)
1995-96 Փյունիկ Շիրակ Երևան
1996-97 Փյունիկ Արարատ Երևան
1997 Երևան Շիրակ Էրեբունի ՀՄՄ
1998 Ցեմենտ Շիրակ Երևան
1999 Շիրակ Արարատ Ցեմենտ
2000 Արաքս Արարատ Շիրակ
2001 Փյունիկ Զվարթնոց-ՀԱՈՒ Սպարտակ
2002 Փյունիկ Շիրակ Բանանց
2003 Փյունիկ Բանանց Շիրակ
2004 Փյունիկ Միկա Բանանց
2005 Փյունիկ Միկա Բանանց
2006 Փյունիկ Բանանց Միկա
2007 Փյունիկ Բանանց Միկա
2008 Փյունիկ Արարատ Գանձասար
2009 Փյունիկ Միկա Ուլիս
2010 Փյունիկ Բանանց Ուլիս
2011 Ուլիս Փյունիկ Գանձասար

Ռմբարկուներ

Ռմբարկուների պայքարը Հայաստանի առաջնությունում սովորաբար թեժ է լինում, սակայն եղել են տարիներ, երբ ռմբարկուն մրցակցությունից դուրս է եկել: 1993 թ. մրցակցությունից դուրս էր ՀՄԸՄ-ի հարձակվող Արսեն Ավետիսյանը, որն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց' խփելով 39 գնդակ: Նա ևս 2 անգամ դարձավ ամենաարդյունավետը և կրկին առանց լուրջ մրցակցության:[2]

Նույնը վերաբերում է 2001-2002 թթ. լավագույն ռմբարկու Արման Քարամյանին, 2003թ. արդյունավետության բացարձակ ռեկորդի (45 գոլ) հեղինակ Արա Հակոբյանին, 2005թ. ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Նշան Էրզրումյանին և նախորդ երկու մրցաշրջանների լավագույն ռմբարկու Մարկոս Պիզելիին:[2]

2004թ. բավական հետաքրքիր մրցավեճ էր ծավալվել փյունիկցիներ Էդգար Մանուչարյանի և Գալուստ Պետրոսյանի միջև: Առաջնության ավարտից 4 տուր առաջ Գալուստը գոլերի թիվը հասցրեց 21-ի և մեկնեց արտերկիր: Այդ պահին Մանուչարյանի հաշվին 20 գոլ էր գրանցված, և նա հիանալի հնարավորություն էր ստացել շրջանցելու խաղընկերոջը: Սակայն Էդգարը միայն մեկ գոլ խփեց ու Գալուստ Պետրոսյանի հետ կիսեց լավագույն ռմբարկուի դափնին: ՀՀ առաջնություններում երկրորդ և առայժմ վերջին անգամ լավագույնը ճանաչվեցին երկու ֆուտբոլիստներ:[2]

2006թ. լավագույն ռմբարկուն որոշվեց վերջնագծում ծավալված դրամատիկ պայքարում: Առաջնության ավարտից 3 տուր առաջ ռմբարկուների ցուցակը 18-ական գնդակով գլխավորում էին «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանն ու մրցաշրջանի ընթացքում «Կիլիկիայից» «Արարատ» տեղափոխված Նշան Էրզրումյանը: 26-րդ տուրում Նշանը «Շիրակի» հետ խաղում ֆուտբոլային «պոկերի» հեղինակ դարձավ, ընդ որում' կարող էր նաև 5 գոլ խփել, սակայն խաղասկզբում վրիպել էր 11մ հարվածն իրացնելիս: Հակոբյանն էլ 3 գոլ խփեց «Գանձասարի» դարպասը: Ավարտական երկու խաղերում Էրզրումյանին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա Հակոբյանը վերջին տուրում 4 անգամ գրավեց «Ուլիսի» դարպասը և 25 գնդակով ճանաչվեց լավագույնը:[2]

Տարի Ռմբարկու Ակումբ Գոլ Խաղ Միջինը
1992 Հայաստան Վահե Յաղմուրյան Արարատ 38 29 1,31
1993 Հայաստան Անդրանիկ Հովսեփյան Բանանց 26 25 1,04
Հայաստան Գեղամ Հովհաննիսյան ՀՄԸՄ 26 27 0,96
1994 Հայաստան Արսեն Ավետիսյան ՀՄԸՄ 39 26 1,50
1995 Հայաստան Արսեն Ավետիսյան ՀՄԸՄ 12 10 1,20
1995-96 Հայաստան Արա Ադամյան Շիրակ 28 20 1,40
1996-97 Հայաստան Արսեն Ավետիսյան Փյունիկ 24 21 1,14
1997 Հայաստան Արթուր Պետրոսյան Շիրակ 18 17 1,05
1998 Հայաստան Արա Հակոբյան Դվին 20 20 1
1999 Հայաստան Շիրակ Սարիկյան Ցեմենտ 21 24 0,87
2000 Հայաստան Արա Հակոբյան Արաքս 21 19 1,10
2001 Հայաստան Արման Քարամյան Փյունիկ 21 19 1,10
2002 Հայաստան Արման Քարամյան Փյունիկ 36 21 1,71
2003 Հայաստան Արա Հակոբյան Բանանց 45 24 1,87
2004 Հայաստան Էդգար Մանուչարյան Փյունիկ 21 22 0,95
Հայաստան Գալուստ Պետրոսյան Փյունիկ 21 24 0,87
2005 Հայաստան Նշան Էրզրումյան Կիլիկիա 18 23 0,78
2006 Հայաստան Արամ Հակոբյան Բանանց 25 27 0,92
2007 Հայաստան Մարկոս Պիզելլի Արարատ 22 26 0,84
2008 Հայաստան Մարկոս Պիզելլի Արարատ 17 29 0,58
2009 Հայաստան Արթուր Քոչարյան Ուլիս 15 26 0,57
2010 Հայաստան Մարկոս Պիզելլի Փյունիկ 15 - -
Հայաստան Գևորգ Ղազարյան Փյունիկ 15 - -
2011 Բրազիլիա [[Բրունո Սեզար Կորեա]] Բանանց 16 - -

Աղբյուր armsport.am

Աղբյուրներ

  1. «ՀՀ առաջնությունների անհատական ռեկորդները». Վերցված է 2010-03-27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Լավագույն ռմբարկուներն ըստ տարիների». Վերցված է 2010-03-27-ին.