«Մարի ալ-Քաթիրի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} '''Մարի Ալկատիրի''' ({{ԱԾ}}), Արևելյան Թիմորի քաղաքական գործիչ, որն Արև...»:
 
Տող 8. Տող 8.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Քաղաքական գործիչներ]]

18:54, 21 Ապրիլի 2021-ի տարբերակ

Մարի ալ-Քաթիրի
 
Կուսակցություն՝ Revolutionary Front for an Independent East Timor?
Կրթություն՝ Eduardo Mondlane University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք մուսուլման
Ծննդյան օր նոյեմբերի 26, 1949(1949-11-26)[1] (74 տարեկան)
Ծննդավայր Դիլի, Արևելյան Թիմոր
Քաղաքացիություն  Արևելյան Թիմոր
 
Պարգևներ
Դոմ Հենրի մանկան մեծ խաչ

Մարի Ալկատիրի (նոյեմբերի 26, 1949(1949-11-26)[1], Դիլի, Արևելյան Թիմոր), Արևելյան Թիմորի քաղաքական գործիչ, որն Արևելյան Թիմորի կառավարության միջազգային ճանաչում ստացած առաջին վարչապետն է։ Այս պաշտոնը նա ստանձնել է 2002 թվականի մայիսին և երկրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ստիպված է եղել 2006 թվականի հունիսի 26-ին հրաժարական տալ[2]։ Արևելյան Թիմորի «Անկախության հեղափոխական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղարն է:

Ըստ ազգության՝ հադրամաուտցի արաբ է, նրա նախնիները եղել են Կասիրի սուլթանությունից, իսկ ինքն ազգակցական կապ ունի Կասիրիի նախկին սուլթանի տոհմի հետ (այժմ սուլթանության տարածքը Եմենի մաս է կազմում): Մարի Ալկատիրին Արևելյան Թիմորի սակավաթիվ մահմեդական քաղաքական գործիչներից է, որտեղ բնակչության 97 %-ը կաթոլիկ է:

2017 թվականի հուլիսի 22-ի ընտրություններից հետո կուսակցությունը խորհրդարանում ստացել է 23 տեղ՝ ձայների 29.7%-ով զբաղեցնելով առաջին տեղը։ Մարի Ալկատիրին կրկին գլխավորել է կառավարությունը։

Ծանոթագրություններ