«Բիրմինգհեմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 69. Տող 69.
'''Բիրմինգհեմը''', նաև Բիրմինգեմ<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=47}}</ref> ({{lang-en|Birmingham}} {{IPA|[ˈbɝːmɪŋəm]}}, տեղական արտահայտությունը {{IPA|[ˈbɝːmɪŋɡəm]}}), քաղաք է [[Մեծ Բրիտանիա]]յի կենտրոնական մասում,[[Անգլիա]]յի [[Ուեսթ Միդլենդս]] կոմսությունում։
'''Բիրմինգհեմը''', նաև Բիրմինգեմ<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=47}}</ref> ({{lang-en|Birmingham}} {{IPA|[ˈbɝːmɪŋəm]}}, տեղական արտահայտությունը {{IPA|[ˈbɝːmɪŋɡəm]}}), քաղաք է [[Մեծ Բրիտանիա]]յի կենտրոնական մասում,[[Անգլիա]]յի [[Ուեսթ Միդլենդս]] կոմսությունում։


Քաղաքը համարվում է [[Ուեսթ Միդլանդս]] կոմսության կենտրոնը և երկրորդ քաղաքն է իր բնակչության մեծությունով [[Մեծ Բրիտանիա]]յում ([[Լոնդոն]]ից հետո)։ Բնակչությունը կազմում է 1 028 700 մարդ([[2009]] թ-ի մարդահամարի տվյալներով)։
Քաղաքը համարվում է [[Արևմտյան Միդլենդ|Ուեսթ Միդլանդս]] կոմսության կենտրոնը և երկրորդ քաղաքն է իր բնակչության մեծությունով [[Մեծ Բրիտանիա]]յում ([[Լոնդոն]]ից հետո)։ Բնակչությունը կազմում է 1 028 700 մարդ([[2009]] թ-ի մարդահամարի տվյալներով)։





04:36, 18 Ապրիլի 2021-ի տարբերակ

Քաղաք
Բիրմինգհեմ
Birmingham
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿոմսությունՈւեսթ Միդլանդս
ՇրջանՈւորքշիր
ՔաղաքապետՌոդերիկ Ռոյալ
Հիմնադրված էVII դար թ.
Առաջին հիշատակում1166
Տվյալ կարգավիճակում1889 թվականից
Մակերես267,8 կմ²
ԲԾՄ140±1 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն1 028 700 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ0121
Փոստային ինդեքսB
Փոստային դասիչB
Պաշտոնական կայքbirmingham.gov.uk
Բիրմինգհեմ (Միացյալ Թագավորություն)##
Բիրմինգհեմ (Միացյալ Թագավորություն)

Բիրմինգհեմը, նաև Բիրմինգեմ[1] (անգլ.՝ Birmingham [ˈbɝːmɪŋəm], տեղական արտահայտությունը [ˈbɝːmɪŋɡəm]), քաղաք է Մեծ Բրիտանիայի կենտրոնական մասում,Անգլիայի Ուեսթ Միդլենդս կոմսությունում։

Քաղաքը համարվում է Ուեսթ Միդլանդս կոմսության կենտրոնը և երկրորդ քաղաքն է իր բնակչության մեծությունով Մեծ Բրիտանիայում (Լոնդոնից հետո)։ Բնակչությունը կազմում է 1 028 700 մարդ(2009 թ-ի մարդահամարի տվյալներով)։


Բնակչություն

Բիրմենգեմի ռմբակոծությունը 1940 թվականին:


Առաջին հիշատակությունը Բերմինգհեմի տարածքում վերաբերում է 1166 թվականին[2]:

XVI դարում Բերմինգեմը դառնում է մետաղական արտադրանքի խոշոր կենտրոն: XVIII դարում քաղաքը դառնում է Մեծ Բրիտանիայի արդյունաբերության միջուկը, և նրա բնակչությունը աճում է մինչև 70 հազար մարդ, 17-րդ դարի 15 հազար բնակչությունից (հաղորդել Է ՏԱՍՍ-ը)[2]: Ամբողջ աշխարհում հայտնի են գիտնականներ և ինժեներներ՝ Վիլյամ Մյորդոկը, Մետյու Բոլտոնը, Ջեյմս Ուատը, Ջոզեֆ Պրիստլլին, Ջոն Բասկերվիլը ապրել և աշխատել են Բիրմինգհեմում [2]: Անգլիական 17-րդ դարի բուրժուական հեղափոխությանը աջակցում է խորհրդարանը: 1830 թվականին քաղաքում ստեղծվում է բուրժուական կազմակերպություն (այսպես կոչված բիրմինգհեմյան քաղաքական միություն), որը կարևոր դեր է խաղում 1832 թվականի խորհրդարանական բարեփոխումների համար պայքարում։ 1839 թվականին Բիրմինգհեմում նիստ է գումարել չարտիստական կոնվենտը: 1839 թվականի հուլիսին Բիրմինգհեմի բուրժուազիան ոստիկանների և զորքերի հետ աշխատավորների բախումներ էր հրահրել ։

20-րդ դարի սկզբից քաղաքում տեղի է ունենում ռազմական գործարանների արագ աճ: Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Բիրմինգհեմը զգալի ավերածությունների է ենթարկվում գերմանական ավիացիայի հարձակումների արդյունքում ։

1974 թվականի վարչական բարեփոխումից ի վեր ժամանակակից սահմաններում, որի ընթացքում Բիրմինգհեմ քաղաք-կոմսությունը վերակազմավորվել է Մետրոպոլ կոմսության շրջանի, այդ նույն ժամանակ միացվել է քաղաքը (Սատոն Կոլդֆիլդը)։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրը

Աշխարհագրություն

Քաղաքը գտնվում է Բիրմինգհեմ սարահարթի վրա: Կազմում է Արևմտյան Միդլանդի միջուկը: Զբաղեցնում է 267 կմ քառ. տարածք և հյուսիս-արևելքում սահմանակից է Ուորքշիրի արարողակարգային վարչությանը, հարավ-արևելքում՝ Սոլիհալին, հարավում՝ Վուստերշիրի արարողակարգային վարչությանը, հյուսիս-արևմուտքում՝ Դադլիի թաղամասերին:

Կլիմա

Բիրմինգհեմին, ինչպես ամբողջ Անգլիային, բնորոշ է մեղմ և խոնավ կլիման, միջսեզոնային տատանումները փոքր են, ամռանը շոգը շատ հազվադեպ է լինում, ձմռանը գրեթե ուժեղ սառնամանիքներ չեն լինում [3]: Климат умеренный морской[4]. Средняя температура января и февраля (самых холодных месяцев) +3,1 °C, июля +15,8 °C (самого тёплого).

Բնակչություն

2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Բիրմինգհեմում բնակվել է 1 074 300 մարդ: Բնակչության միջին խտության դեպքում՝ 4011,6 մարդ: Դրանցից 22,8 տոկոսը կազմել են երեխաները (մինչև 15 տարեկան), աշխատունակ տարիքի անձի 62,4 տոկոսը (16-ից մինչև 64 տարեկան) և տարեց տարիքի անձի 14,8 տոկոսը (65 տարեկանից բարձր):

"Բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների [5]

1981 1991 2001 2011 2019
1 029 200 1 004 500 984 600 1 074 283 1 141 816

Էթնիկ կազմ

Հիմնական էթնիկ խմբերը, համաձայն 2011 թվականի մարդահամարի (էթնիկ խմբերի դասակարգումը ներկայացված է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայության (ONS) [5]):

Տնտեսություն

Բիրմինգհեմը արդյունաբերական քաղաք է: Զարգացած է սննդի, մետալուրգիական, մեքենաշինական (այդ թվում' էլեկտրատեխնիկական) արդյունաբերությունը:

Բիրմինգհեմի ոսկերչական արվեստը լայնորեն հայտնի և տարածված է ամբողջ աշխարհում։ Քաղաքում հաճախ անցկացվում են ոսկերչական ցուցահանդեսներ:

Քաղաքականություն

Բիրմինգհեմը կառավարվում է քաղաքային խորհրդի կողմից, որը բաղկացած է 40 ընտրատարածքներում ընտրված 120 պատգամավորներից: Վերջին ընտրությունների արդյունքում խորհրդում 45 տեղ է զբաղեցնում Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունում[6]:

Կրթություն

Բիրմինգհեմի ինստիտուտ

Բիրմինգհեմը Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի գիտական կենտրոններից է: Քաղաքում կան 5 համալսարաններ և մի քանի համալսարանային քոլեջներ: Բիրմենգեմյան համալսարանը երկրի ամենախոշոր ու հայտնի համալսարաններից մեկն է[7]: Բիրմինգհեմը հռչակված է նաև դպրոցական կրթությամբ: Էդվարդ թագավորի դպրոցը ամեն տարի դպրոցների ցանկում ամենաբարձր դիրքն է գրավում իր հեղինակությամբ[8]: Թագավոր Էդվարդի դպրոցը լավագույն կանացի դպրոցն է Անգլիայում:

Տրանսպորտ

Գրավելի Հիլի տրանսպորտային կապ

Բիրմինգհեմը խոշոր տրանսպորտային համակարգ, տրանսպորտային հանգույցններ և ավտոմոբիլային, երկաթուղային և գետային տրանսպորտ ունի[9]: Քաղաքի միջով անցնում են M5, M6, M40, M42 ավտոմայրուղիները: Այստեղ գտնվում է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի տրանսպորտային հանգույցը՝ Գրավելլի Հիլը[10]: M6 մայրուղին (Բրոմֆորդի վիադուկ) անցնում է քաղաքի միջով, որը ամենաերկար կամուրջն է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում (5,6 [11]: Երկաթուղային կայարան Birmingham New Street - ում[12]; также является хабом дальнемагистральной железнодорожной компании CrossCountry[13][14]:

Քաղաքի կենտրոնից 10 կմ հարավ-արևմուտք գտնվում է Բերմինգեմի միջազգային օդանավակայանը՝ բեռնվածությամբ յոթերորդը Մեծ Բրիտանիայում [15]:

Ճաարտարապետություն

Սուրբ Ֆիլիպի եկեղեցի
Սուրբ Չեդայի եկեղեցի

Քաղաքում են գտնվում 1710-1725 թվականներին կառուցված Անգլիկան Սուրբ Ֆիլիպի տաճարը:

Բիրմինգհեմի թանգարանն ու իր արվեստի պատկերասրահը բացվել են 1885 թվականին: Դրանք գտնվում են քաղաքի կենտրոնում, շենքը պսակված է Բիգ Բեն բարձր ժամացույցի աշտարակով:

Նաև Բիրմինգհեմում կան Տրանսպորտային թանգարան և Ստորջրյա աշխարհի թանգարաններ:

Բիրմինգհեմի ոսկերչական թանգարանը քաղաքի հատուկ տեսարժան վայրերից մեկն է [16], կառուցվել է 1846 թվականին: 1980-ականներին որոշում է կայացվում այն քանդել, և մի քանի տարածքներ նույնիսկ ոչնչացվում են, բայց շինարարության համար ոտքի են կանգնում տեղի բնակիչները և կամավոր արվեստագետները, ովքեր վերականգնում են ճանապարհահատվածը՝ այն վերածելով հասարակական հանգստի վայրի[17]:

Սպորտ

Ֆուտբոլ

Ակումբներ:

  • «[[Ասթոն Վիլա» - ամենահին (1874 թվականից ի վեր) պրոֆեսիոնալ կոչվող ակումբներից է Անգլիայում, 7-ակի չեմպիոն, Անգլիայի գավաթի 7-ակի հաղթող, Լիգայի գավաթի 5-ակի հաղթող, 1982 թվականի Եվրոպայի սուպերգավաթի խաղարկություն, 1982 թվականի Եվրոպայի գավաթակիր:
  • Բիրմինգհեմ Սիթին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որն ունի երկար պատմություն՝ սկսած 1875 թվականից:

Քաղաքի հայտնի բնակիչները

Քույր քաղաքները

Ֆուտբոլային ակումբները

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 47. ISBN 99941-56-03-9.
  2. 2,0 2,1 2,2 «Birmingham» (անգլերեն). Վերցված է 2013-04-07-ին.
  3. «71-00 Jan mean». KNMI.
  4. «Inside Out: Living with global warming». BBC. 27 March 2007. Վերցված է 7 June 2008-ին.
  5. 5,0 5,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Population» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. Elected Members of Birmingham City Council [Councillors] — Birmingham City Council
  7. «THE — QS World University Rankings 2009 — top universities | Top Universities». Արխիվացված է օրիգինալից 2010-01-25-ին.
  8. «Education League Tables Secopndary Schools». BBC. Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին. Վերցված է 09-07-2007-ին.
  9. «Canals in Birmingham». Birmingham City Council. Արխիվացված է օրիգինալից 2008-06-09-ին. Վերցված է 7 June 2008-ին.
  10. «Dad, are we nearly there yet?». BBC. Վերցված է 7 June 2008-ին.
  11. «Erdington area guide» (PDF) (անգլերեն). Right Estate Agents. 2013-09. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-04-08-ին. Վերցված է 2014-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Estimates of Station Usage 2011/12» (PDF). Office of Rail Regulation. էջեր 18–19. Վերցված է 26 May 2013-ին.
  13. «Routes». CrossCountry. Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին. Վերցված է 26 May 2013-ին. «We cross more of the country than any other train company ... The CrossCountry network has Birmingham at its heart and stretches from Aberdeen to Penzance»
  14. «Our routes & stations». Virgin Trains. Արխիվացված է օրիգինալից 2013-05-15-ին. Վերցված է 19 May 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Size of Reporting Airports 2013» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-03-14-ին.
  16. Bordesley Station: gwrbg1329(անգլ.) на сайте warwickshirerailways.com
  17. «Duddeston Viaduct» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-04-20-ին. на сайте redhawklogistica.com

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 450