«Հայաստանի ազգային գրադարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 46. Տող 46.
*[[Ռաֆայել Իշխանյան]] (1991-1995թթ.)<ref>{{Cite book|url=http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=485801&query_desc=kw,wrdl:%20%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%202000|title=Հայաստանի ազգային գրադարան։ Ուղեցույց|date=2000|publisher=Գիրք|isbn=978-99930-65-04-3|editor-last=Սարգսյան|editor-first=Դավիթ Մկրտչի|location=Երևան|editor-last2=Հայրապետյան|editor-first2=Ներսես|editor-last3=Ղազարյան|editor-first3=Ռաֆիկ|editor-last4=Մանուկյան|editor-first4=Սիլվա Նաթալի|editor-last5=Հայաստանի ազգային գրադարան}}</ref>
*[[Ռաֆայել Իշխանյան]] (1991-1995թթ.)<ref>{{Cite book|url=http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=485801&query_desc=kw,wrdl:%20%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%202000|title=Հայաստանի ազգային գրադարան։ Ուղեցույց|date=2000|publisher=Գիրք|isbn=978-99930-65-04-3|editor-last=Սարգսյան|editor-first=Դավիթ Մկրտչի|location=Երևան|editor-last2=Հայրապետյան|editor-first2=Ներսես|editor-last3=Ղազարյան|editor-first3=Ռաֆիկ|editor-last4=Մանուկյան|editor-first4=Սիլվա Նաթալի|editor-last5=Հայաստանի ազգային գրադարան}}</ref>
*Գևորգ Տեր-Վարդանյան (1995-1998թթ.)<ref>{{Cite book|url=http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=485801&query_desc=kw,wrdl:%20%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%202000|title=Հայաստանի ազգային գրադարան։ Ուղեցույց|date=2000|publisher=Գիրք|isbn=978-99930-65-04-3|editor-last=Սարգսյան|editor-first=Դավիթ Մկրտչի|location=Երևան|editor-last2=Հայրապետյան|editor-first2=Ներսես|editor-last3=Ղազարյան|editor-first3=Ռաֆիկ|editor-last4=Մանուկյան|editor-first4=Սիլվա Նաթալի|editor-last5=Հայաստանի ազգային գրադարան}}</ref>
*Գևորգ Տեր-Վարդանյան (1995-1998թթ.)<ref>{{Cite book|url=http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=485801&query_desc=kw,wrdl:%20%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%202000|title=Հայաստանի ազգային գրադարան։ Ուղեցույց|date=2000|publisher=Գիրք|isbn=978-99930-65-04-3|editor-last=Սարգսյան|editor-first=Դավիթ Մկրտչի|location=Երևան|editor-last2=Հայրապետյան|editor-first2=Ներսես|editor-last3=Ղազարյան|editor-first3=Ռաֆիկ|editor-last4=Մանուկյան|editor-first4=Սիլվա Նաթալի|editor-last5=Հայաստանի ազգային գրադարան}}</ref>
*[[Դավիթ Սարգսյան (արձակագիր)|Դավիթ Սարգսյան]] (1998-2011թթ.)<ref>{{Cite book|url=http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=483002&query_desc=kw,wrdl:%20%D5%8C%D5%A1%D6%86%D5%AB%D5%AF%20%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6|title=Հայաստանի ազգային գրադարան 175։ 1832-2007։ Ուղեցույց|date=2007|publisher=Գիրք|isbn=978-99930-65-48-7|editor-last=Հայաստանի Ազգային գրադարան|location=Երևան|editor-last2=Ղազարյան|editor-first2=Ռաֆիկ Արշալույսի|editor-last3=Սարգսյան|editor-first3=Դավիթ Մկրտչի|editor-last4=Մշակույթի նախարարություն ՀՀ}}</ref>[http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=90047]
*[[Դավիթ Սարգսյան (արձակագիր)|Դավիթ Սարգսյան]] (1998-2011թթ.)<ref>{{Cite book|url=http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=483002&query_desc=kw,wrdl:%20%D5%8C%D5%A1%D6%86%D5%AB%D5%AF%20%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6|title=Հայաստանի ազգային գրադարան 175։ 1832-2007։ Ուղեցույց|date=2007|publisher=Գիրք|isbn=978-99930-65-48-7|editor-last=Հայաստանի Ազգային գրադարան|location=Երևան|editor-last2=Ղազարյան|editor-first2=Ռաֆիկ Արշալույսի|editor-last3=Սարգսյան|editor-first3=Դավիթ Մկրտչի|editor-last4=Մշակույթի նախարարություն Հայաստան}}</ref>[http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=90047]
*[[Տիգրան Զարգարյան]] (2011-2019թթ.)<ref>{{Cite journal|date=2020-07-04|title=Տիգրան Զարգարյան|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D4%B6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=7069775|language=hy}}</ref><ref>{{Cite book|url=http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1466540&query_desc=kw,wrdl:%20%D5%B0%D5%A1%D5%B5%20%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20%D6%87%20%D5%A3%D6%80%D6%84%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF|title=Հայ գրատպություն և գրքարվեստ։ Հանրագիտարան|date=2015|publisher=Հայկական հանրագիտարան|isbn=978-5-89700-042-5|editor-last=Այվազյան|editor-first=Հովհաննես Մնացականի|location=Երևան|editor-last2=Գուլակյան|editor-first2=Հասմիկ|editor-last3=Խանիկյան|editor-first3=Էսթեր|editor-last4=ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա}}</ref>
*[[Տիգրան Զարգարյան]] (2011-2019թթ.)<ref>{{Cite journal|date=2020-07-04|title=Տիգրան Զարգարյան|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D4%B6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=7069775}}</ref><ref>{{Cite book|url=http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1466540&query_desc=kw,wrdl:%20%D5%B0%D5%A1%D5%B5%20%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%BA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20%D6%87%20%D5%A3%D6%80%D6%84%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF|title=Հայ գրատպություն և գրքարվեստ։ Հանրագիտարան|date=2015|publisher=Հայկական հանրագիտարան|isbn=978-5-89700-042-5|editor-last=Այվազյան|editor-first=Հովհաննես Մնացականի|location=Երևան|editor-last2=Գուլակյան|editor-first2=Հասմիկ|editor-last3=Խանիկյան|editor-first3=Էսթեր|editor-last4=ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա}}</ref>
*[[Աննա Չուլյան]] (2020թ. օգոստոսի 21-ից)<ref>{{Cite web|url=http://nla.am/%D5%AF%D5%A3%D5%B4%D5%BD-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80-%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%AF-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A1/|title=ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՆՆԱ ՉՈՒԼՅԱՆԻՆ — Հայաստանի Ազգային Գրադարան|website=nla.am|accessdate=2021-01-14}}</ref><ref>{{Cite web|url=https://orcid.org/0000-0003-4316-7284?fbclid=IwAR0aTgjZM-_4ju4Xtjg0HjppZVl_lZWLMbyo1foixCC-SjciQGV1UEXKPMs|title=Anna Chulyan (0000-0003-4316-7284)|last=ORCID|website=orcid.org|language=en|accessdate=2021-01-22}}</ref>
*[[Աննա Չուլյան]] (2020թ. օգոստոսի 21-ից)<ref>{{Cite web|url=http://nla.am/%D5%AF%D5%A3%D5%B4%D5%BD-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80-%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%AF-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A1/|title=ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՆՆԱ ՉՈՒԼՅԱՆԻՆ — Հայաստանի Ազգային Գրադարան|website=nla.am|accessdate=2021-01-14}}</ref><ref>{{Cite web|url=https://orcid.org/0000-0003-4316-7284|title=Anna Chulyan (0000-0003-4316-7284)|last=ORCID|website=orcid.org|language=en|accessdate=2021-01-22}}</ref>
*


== ՀԱԳ բաժինները<ref>{{Cite web|url=http://nla.am/#|title=Հայաստանի Ազգային Գրադարան|website=nla.am|accessdate=2021-01-22}}</ref> ==
== ՀԱԳ բաժինները<ref>{{Cite web|url=http://nla.am/#|title=Հայաստանի Ազգային Գրադարան|website=nla.am|accessdate=2021-01-22}}</ref> ==
Տող 90. Տող 89.


== Գրատպության թանգարան<ref>{{Cite web|url=https://www.facebook.com/login/?next=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FPrintingMuseumArm|title=Մուտք գործել Ֆեյսբուք|website=Facebook|language=hy|accessdate=2020-12-21}}</ref> ==
== Գրատպության թանգարան<ref>{{Cite web|url=https://www.facebook.com/login/?next=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FPrintingMuseumArm|title=Մուտք գործել Ֆեյսբուք|website=Facebook|language=hy|accessdate=2020-12-21}}</ref> ==
[[Պատկեր:Սփյուռք.jpg|մինի|273x273px|''Հայ գրատպության սփյուռքը: Սրահ 4-րդ<ref>{{Cite web|url=https://www.facebook.com/pages/category/History-Museum/PrintingMuseumArm/photos/|title=The Museum of Printing / Գրատպության թանգարան|website=www.facebook.com|language=hy|accessdate=2020-12-21}}</ref>'']]
[[Պատկեր:Սփյուռք.jpg|մինի|273x273px|''Հայ գրատպության սփյուռքը: Սրահ 4-րդ<ref>{{Cite web|url=https://www.facebook.com/pages/category/History-Museum/PrintingMuseumArm/photos/|title=The Museum of Printing / Գրատպության թանգարան|website=www.facebook.com|accessdate=2020-12-21}}</ref>'']]
2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարանը:]]
2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի [[Գրատպության թանգարան (Երևան)|Գրատպության թանգարանը:]]


Տող 98. Տող 97.


'''Հայոց այբուբենը սրահում''' ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը։
'''Հայոց այբուբենը սրահում''' ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը։
[[Պատկեր:Գրահրատարակչություն.jpg|մինի|242x242px|''Գրահրատարակչություն։'' ''Սրահ 5-րդ<ref>{{Cite web|url=https://www.facebook.com/pages/category/History-Museum/PrintingMuseumArm/photos/|title=The Museum of Printing / Գրատպության թանգարան|website=www.facebook.com|language=hy|accessdate=2020-12-21}}</ref>''
[[Պատկեր:Գրահրատարակչություն.jpg|մինի|242x242px|''Գրահրատարակչություն։'' ''Սրահ 5-րդ<ref>{{Cite web|url=https://www.facebook.com/pages/category/History-Museum/PrintingMuseumArm/photos/|title=The Museum of Printing / Գրատպության թանգարան|website=www.facebook.com|accessdate=2020-12-21}}</ref>''


]]
]]

03:44, 18 Ապրիլի 2021-ի տարբերակ

Հայաստանի ազգային գրադարան
Изображение логотипа
Երկիր Հայաստան[1]
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1832
ՏեղադրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեՏերյան փող. 72[1]
Այլ տվյալներ
ՏնօրենԱննա Չուլյան
Կայքnla.am(հայ.), nla.am/en/(անգլ.) և nla.am/ru/(ռուս.)
Հնատիպ, հազվագյուտ գրքեր
Անձեռնմխելի գրականության բաժին[2]

Հայաստանի ազգային գրադարանը աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցն է։ Հիմնադրվել է 1921 թվականին։ Հայաստանի ազգային գրադարանը պետական կարգավիճակ է ստացել 1919 թվականին։ Գտնվում է Աբովյանի պուրակի հարևանությամբ, Տերյան 72 հասցեում։ 2020 թ. օգոստոսի 21-ից Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն է ընտրվել Աննա Չուլյանը։

Պատմություն

Հայաստանի ազգային գրադարանը Հայաստանի Հանրապետության գլխավոր գրադարանն է՝ գիտակրթական, մշակութային, տեղեկատվական խոշոր հաստատություն, որը հավաքում, պահպանում և սպասարկում է տպագիր արտադրանքի տարբեր տեսակներ (գիրք, ամսագիր, թերթ, քարտեզ, պլակատ, ատենախոսություն, նոտա, ձայնապնակ, դրամ, բացիկ, բուկլետ, բրոշյուր և այլն)։ Ազգային գրադարանը գրադարանագիտական, մատենագիտական, մեթոդական, միջգրադարանային բաժնույթի, տեղեկատվության և գրքափոխանակության, տպագիր արտադրանքի թվայնացման համապետական կենտրոն է։

Ազգային գրադարանի ֆոնդերը ձևավորվել են պետական, հասարակական, գիտական և մշակութային նշանավոր գործիչների անձնական գրադարանների, կրթական և ուսումնական հաստատությունների հավաքածուների և նվիրատվությունների հիման վրա։

Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832 թ., երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը։ Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստանում է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ։ 1919-1921 թթ-ին գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել Թիֆլիսի, Բաքվի, Ախալցխայի և Կարսի հայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել Երևան։ Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում։ Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939 թ.)։ Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը[3]։ Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին՝ այս անգամ Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ։

1924 թվականից գրադարանը ստանում է Հայաստանում լույս ընծայվող տպագիր արտադրանքի պարտադիր անվճար օրինակներ։ 1925-1991 թվականներին գրադարանը ստացել է ԽՍՀՄ-ում լույս տեսնող գրականության պարտադիր օրինակները։

  • 1982 թ.-ին հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ, գրադարանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։
  • 1999 թ.-ից հուլիսի 4-ը նշվում է որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր։
  • 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Գրատպության թանգարանը՝ տպագրության պատմությունն արտացոլելով վեց սրահներում։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է գրատպության պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ՝ հնատիպ գրքեր, կլիշեներ, տպագրական մեքենաներ և այլն։
  • 2019 թ․–ին լրացավ Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 100 ամյակը։

Առաջին հավաքածուները, որոնց հիմքի վրա ձևավորվում են գրադարանի ֆոնդերը, հայ պետական, հասարակական և մշակութային գործիչներ Ալեքսանդր Մյասնիկյանի, Ն. Արղությանի, Բ. Ղորղանյանի, Լեոյի անձնական գրադարաններն էին, Ներսիսյան դպրոցի և այլ ազգային, մշակութային, ուսումնական հաստատությունների հավաքածուները։

Գրադարանի հարուստ հավաքածուներում առանձնանում են հայերեն առաջին տպագիր գիրքը «Ուրբաթագիրքը» (1512 թ., Վենետիկ), առաջին պարբերականը «Ազդարարը» (1794 թ., Մադրաս), առաջին տպագիր քարտեզը «Համատարած աշխարհացոյցը» (1695թ., Ամստերդամ)։ Գրադարանի գործառույթները բազմապիսի են՝ ընթերցողների սպասարկում, տպագիր նյութի համալրում, մշակում, պահպանում, թվայնացում, մատենագիտական հետազոտական աշխատանքներ, որոնք արժևորում են գրադարանը՝ որպես գիտական կառույց։ Գրադարանի ընթերցողական շրջանակը շատ լայն է։ Տարբեր տարիներին գրադարան են հաճախել հայ անվանի գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Ջոն Կիրակոսյանը, Էդուարդ Ջրբաշյանը և շատ ուրիշներ։

Հայաստանի ազգային գրադարանը տարբեր տարիներին տարբեր անուններ է ունեցել

  • 1919-1921թթ. Հայաստանի Հանրային կրթության նախարարաության պետական Հանրային գրադարան
  • 1921-1946թթ. ՀՍՍՌ Լուսավորության ժողովրդական մինիստրության կոմիսարիատի պետական հանրային գրադարան
  • 1946-1953թթ. ՀՍՍՌ Մինիստրների սովետին կից կուլտուրա – լուսավորչական հիմնարկների գործերի կոմիտեի Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարան
  • 1953-1967թթ. ՀՍՍՌ Կուլտուրայի մինիստրության կուլտուրա-լուսավորչական հիմնարկների վարչության Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրապետական գրադարան
  • 1967-1990թթ. ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրապետական գրադարան
  • 1990-1995թթ. ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի ազգային գրադարան
  • 1995-2003թթ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Հայաստանի ազգային գրադարան
  • 2003-2007թթ. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ
  • 2007-2019թթ. ՀՀ մշակույթի նախարարության «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ
  • 2019 թ. առ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենները

ՀԱԳ բաժինները[20]

  • ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱԺԻՆ
  • ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ, ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԺՆՈՒՅԹՆԵՐԻ ԲԱԺԻՆ
  • ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺԻՆ
  • ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺԻՆ
  • ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՊԱՀՈՑ
  • ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ
  • ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
  • ԱՐՎԵՍՏԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՈՉ ԳՐՔԱՅԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆ
  • ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻ
  • ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺԻՆ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԻՆ
  • ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՄԱՆ ԲԱԺԻՆ
  • ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՐԻԴ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  • ՏՊԱԳԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆ
  • ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
  • ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ՀԱԳ ընթերցասրահները

Ընդհանուր ընթերցասրահը՝ թամանյանական մասնաշենքում

Գիտական և ընթացիկ մամուլի ընթերցասրահ

Ընդհանուր ընթերցասրահ

Ատենախոսությունների և սեղմագրերի ընթերցասրահ

Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահ

Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահ

Նոտային-երաժշտական գրականության ենթաբաժնի ընթերցասրահ

Տեղեկատու-մատենագիտության ենթաբաժնի ընթերցասրահ

«Արև» (կույրերի և տեսողական խնդիրներ ունեցողների) ընթերցասրահ

Գրատպության թանգարան[21]

Հայ գրատպության սփյուռքը: Սրահ 4-րդ[22]

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը:

Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում։

Գրի ակունքները սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ։

Հայոց այբուբենը սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը։

Գրահրատարակչություն։ Սրահ 5-րդ[23]

Հայ գրատպության առաջնեկները սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ.), Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668թթ.), առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-96թթ.):

Հայկական գրատպության սփյուռքը սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր։ Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը։

Գրահրատարակչություն սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ։

Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը։

Գրի հավերժությունը սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։ Ցուցադրված են Հայաստանի և Արցախի մամուլի եզակի նմուշներ։ Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր[24]։

Արտաքին կապեր

«Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության արտաքին կապերի բաժինը Հայաստանի ազգային գրադարանի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որի հիմնական գործառույթներից է Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության ապահվումը ներպետական և օտարերկրյա ազգային, պետական, համալսարանական գրադարանների ու միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի ինտեգրումը համաշխարհային գիտակրթական և մշակութային գործընթացներին։

Արտաքին կապերի բաժնի գործունեությունը ապահովում է Հայաստանի ազգային գրադարանի և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդումը։ Բաժինը զբաղվում է Հայաստանի ազգային գրադարանի գործունեության և ճանաչման շրջանակի ընդլայման մի շարք խնդիրների լուծմամբ, ինչպիսիք են՝

  • Հայաստանի ազգային գրադարանի արտաքին կապերի զարգացման ռազմավարության մշակում,
  • Գործընկեր գրադարանների և միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրերի և հուշագրերի կնքման գործընթացի պատրաստում ու վերահսկում,
  • Գործընկեր գրադարանների հետ համագործակցության և միջազգային կապերի հետագա ընդլայնմանը ուղղված նամակների և գրությունների պատրաստում,
  • Միջազգային դրամաշնորհային ծրագրերին գրադարանի մասնակցության հեռանկարի վերլուծություն ու մասնակցության ապահովում,
  • Հայաստանի ազգային գրադարանի գիտական և մշակութային ձեռքբերումների ներկայացում օտարերկրյա և ներպետական գործընկերներին,
  • Գործընկեր գրադարանների հետ համատեղ գիտական և մշակութային ծրագրերի իրականացում։

Համագործակցություն

Հայաստանի ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի 40 երկրների 160 կազմակերպությունների, գրադարանների և անհատների հետ։ ՀԱԳ-ի միջազգային գրքափոխանակության մշտական գործընկերներն են Ռուսաստանի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական գրադարանը, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը, Անգլիայի, Ֆրանսիայի, Իրանի, Կորեայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Բելառուսի, Ճապոնիայի և այլ երկրների ազգային և համալսարանական գրադարանները։

Գրքերի ֆոնդը

ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՊԱՀՈՑ[25]

Այժմ Գրադարանում կա ավելի քան 7 միլիոն կտոր գիրք։

Ամենահին գիրքն Ուրբաթագիրքն է։ Այն առաջին հայկական տպագիր գիրքն է (Վենետիկ, 1512 թ.) և տպագրվել է Հակոբ Մեղապարտի կողմից։ Գրադարանում պահվում են նաև Մեղապատի կողմից տպագրված բազմաթիվ այլ գրքեր՝ Պատարագատետրը (պատճեն), Պարզատումարը, Տաղարանը, Աղթարքը (պատճեն)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Facebook». www.facebook.com. Վերցված է 2020-12-20-ին.
  3. «Մելքոնյան եղբայրները և Ազգային գրադարանը». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2021-02-18-ին.
  4. Նահապետյան, Սուսանա (2019-07-24). «ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏՆՕՐԵՆ ՍՏԵՓԱՆ ԿԱՆԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ». Բանբեր Հայաստանի գրադարանների. 5 (1): 2–27. ISSN 1829-4685.
  5. Հայաստանի Ազգային գրադարան; Ղազարյան, Ռաֆիկ Արշալույսի; Սարգսյան, Դավիթ Մկրտչի; Մշակույթի նախարարություն ՀՀ, eds. (2007). Հայաստանի ազգային գրադարան 175։ 1832-2007։ Ուղեցույց. Երևան: Գիրք. ISBN 978-99930-65-48-7.
  6. «H. P. journal». www.flib.sci.am. Վերցված է 2021-01-14-ին.
  7. Ղազարյան, Ռաֆիկ (2008-12-05). «Մամիկոն Գևորգյան». Պատմա-բանասիրական հանդես (3): 295–302. ISSN 0135-0536.
  8. Հայաստանի Ազգային գրադարան, ed. (2009). Հայաստանի Ազգային գրադարան։ Պետական կարգավիճակ ստանալու 90 ամյակ:1919-2009 հուլիսի 4։ Համառոտ ուղեցույց. Երևան: Ա. հ.
  9. Գրիգորյան, Ս Հ; Ղազարյան, Ռ Ա; Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան; Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, eds. (2007). Հայաստանի ազգային գրադարանի պատմության ուրվագծեր։ 1832-1925. Երևան: Գիրք. ISBN 978-99930-65-49-4.
  10. Казарян, Айкануш; Аргутян, Ани (01.01.2020). «Замдиректор НБА». Вестник библиотечной ассамблеи Евразии. Վերցված է 01.01.2020-ին.
  11. Ղազարյան, Ռաֆիկ (2003). Իրականի և ցանկալիի հոլովույթում. Երևան: Գիրք. էջեր 89–100. ISBN 99930-65-61-1. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  12. Դանիելյան, Ն; Մակարյան, Ս; Լիլոյան, Հենրիկ; Իշխանյան, Ռաֆայել Ավետիսի; Հայաստանի ազգային գրադարան, eds. (1991). Հիշարժան տարեթվեր 1991։ Մատենագիտական եռամսյա գիրք. Երևան: Գիրք.
  13. Սարգսյան, Դավիթ Մկրտչի; Հայրապետյան, Ներսես; Ղազարյան, Ռաֆիկ; Մանուկյան, Սիլվա Նաթալի; Հայաստանի ազգային գրադարան, eds. (2000). Հայաստանի ազգային գրադարան։ Ուղեցույց. Երևան: Գիրք. ISBN 978-99930-65-04-3.
  14. Սարգսյան, Դավիթ Մկրտչի; Հայրապետյան, Ներսես; Ղազարյան, Ռաֆիկ; Մանուկյան, Սիլվա Նաթալի; Հայաստանի ազգային գրադարան, eds. (2000). Հայաստանի ազգային գրադարան։ Ուղեցույց. Երևան: Գիրք. ISBN 978-99930-65-04-3.
  15. Հայաստանի Ազգային գրադարան; Ղազարյան, Ռաֆիկ Արշալույսի; Սարգսյան, Դավիթ Մկրտչի; Մշակույթի նախարարություն Հայաստան, eds. (2007). Հայաստանի ազգային գրադարան 175։ 1832-2007։ Ուղեցույց. Երևան: Գիրք. ISBN 978-99930-65-48-7.
  16. «Տիգրան Զարգարյան». 2020-07-04. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  17. Այվազյան, Հովհաննես Մնացականի; Գուլակյան, Հասմիկ; Խանիկյան, Էսթեր; ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, eds. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ։ Հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան. ISBN 978-5-89700-042-5.
  18. «ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՆՆԱ ՉՈՒԼՅԱՆԻՆ — Հայաստանի Ազգային Գրադարան». nla.am. Վերցված է 2021-01-14-ին.
  19. ORCID. «Anna Chulyan (0000-0003-4316-7284)». orcid.org (անգլերեն). Վերցված է 2021-01-22-ին.
  20. «Հայաստանի Ազգային Գրադարան». nla.am. Վերցված է 2021-01-22-ին.
  21. «Մուտք գործել Ֆեյսբուք». Facebook. Վերցված է 2020-12-21-ին.
  22. «The Museum of Printing / Գրատպության թանգարան». www.facebook.com. Վերցված է 2020-12-21-ին.
  23. «The Museum of Printing / Գրատպության թանգարան». www.facebook.com. Վերցված է 2020-12-21-ին.
  24. Հարությունյան, Բալասան (2018-01-29). «ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ». Բանբեր Հայաստանի գրադարանների: 102–105. ISSN 1829-4685.
  25. «Հայաստանի Ազգային գրադարան — 101 — Հայաստանի Ազգային Գրադարան». nla.am. Վերցված է 2020-12-10-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի ազգային գրադարան» հոդվածին։