«Պոլին Բըրնս»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 2. | Տող 2. | ||
{{Տեղեկաքարտ Անձ}} |
{{Տեղեկաքարտ Անձ}} |
||
[[Պատկեր:Pauline Powell Burns-Violets, circa 1890.jpg|260 px|right|thumb| |
[[Պատկեր:Pauline Powell Burns-Violets, circa 1890.jpg|260 px|right|thumb|Պոլին Բյորնսի նկարը ''Violets'']] |
||
'''Պոլին Բյորնս''' ({{lang-en|Pauline Burns}}, ամբողջական անունը ''Pauline Powell Burns'' [[1872]]—[[1912]]), ամերիկացի նկարիչ, նաև երաժիշտ (դաշնակահար): |
'''Պոլին Բյորնս''' ({{lang-en|Pauline Burns}}, ամբողջական անունը ''Pauline Powell Burns'' [[1872]]—[[1912]]), ամերիկացի նկարիչ, նաև երաժիշտ (դաշնակահար): |
||
16:48, 13 Ապրիլի 2021-ի տարբերակ
Պոլին Բըրնս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1876[1] |
Ծննդավայր | Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | 1912 |
Մահվան վայր | Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարչուհի և դաշնակահարուհի |
Pauline Powell Burns Վիքիպահեստում |
Պոլին Բյորնս (անգլ.՝ Pauline Burns, ամբողջական անունը Pauline Powell Burns 1872—1912), ամերիկացի նկարիչ, նաև երաժիշտ (դաշնակահար):
Եղել է առաջին աֆրոամերիկացի նկարիչ, ով ցուցադրել է իր ստեղծագործությունը Կալիֆորնիայում 1890 թվականին[2][3]:
Կենսագրություն
Ծնվել է 1872 թվականին Կալիֆոռնիայի Օքլենդում՝ Ուիլյամ Փաուելի ("William W. Powell") և նրա կնոջ՝ Ջոզեֆ Թըրների ("Josephine Turner") ընտանիքում։ Նրա նախապապը դարբին Ջոզեֆ Ֆոսեթն էր ("Joseph Fossett"), Թոմաս Ջեֆերսոնի ստրուկներից մեկը, որը 1826 թվականին ազատ էր արձակվել նրա որոշմամբ:
Արդեն վաղ տարիքում Պոլինը երաժշտական և գեղարվեստական տաղանդ է ցուցաբերել, սովորել է նկարչություն, դաշնամուր նվագել: Ենթադրվում է, որ նա ինքնուս նկարիչ է[4][2]:
Ենթադրվում է, որ Պոլին Բըրնսը առաջին աֆրոամերիկացի նկարիչն էր, որը Կալիֆորնիայում ինչ-որ տեղ ցուցադրվել էր։ Նա, հավանաբար, սկսել է ցուցադրել իր նկարները 14 տարեկանում, իսկ նրա առաջին հայտնի հանրային ցուցահանդեսը եղել է «Mechanics' Institute Fair»-ում՝ Սան Ֆրանցիսկոյում 1890 թվականին: Չնայած նրան, որ նրա ճանաչում են բերել, բայց ավելի շատ Պոլինը արդեն հայտնի էր որպես դաշնակահարուհի և աֆրոամերիկացիների պատմության մեջ Կալիֆորնիայում հայտնի է բացառապես որպես դաշնամուրի ուսուցիչ [5]
Նկարչուհու աշխատանքները սակավաթիվ են, մասամբ այն պատճառով, որ նա մահացել է երիտասարդ տարիքում տուբերկուլյոզից։ Հայտնի է, որ նա նկարել է լանդշաֆտներ և Նատյուրմորտներ. նրա որոշ աշխատանքներ պահպանվել են:
1893 թվականի հոկտեմբերի 11-ին ամուսնացել է Էդվարդ Բըրնսի հետ, նրանք երեխաներ չունեին [6]:
Մահացել է 1912 թվականին Օքլենդում։ 1925 թվականին «California Native Daughters» կազմակերպության Օքլենդի բաժանմունքն անվանվել է Պոլին Բյորնսի պատվին[7]
Ծանոթագրություններ
- ↑ https://www.invaluable.com/auction-lot/pauline-powell-burns-1876-1912-violets-8-c-8bcba07e58
- ↑ 2,0 2,1 «Pauline Powell Burns» «Getting Word: African-American Families of Monticello», Monticello.org website.
- ↑ Sonstegard, Viki. «Pauline Powell: Oakland Painter and Pianist». Women Out West: Art on the Edge of America (website), Oct. 12, 2015
- ↑ Trenton, Patricia, ed. Independent Spirits, Women Painters of the American West, 1890—1945. University of California Press, 1995, p. 12.
- ↑ Fuller, Diana Burgess, and Daniela Salvioni. Art, Women, California 1950—2000: Parallels and Intersections. University of California Press, 2002, p. 205.
- ↑ Pauline Powell Burns
- ↑ Pauline Powell Burns