«Մասնակից:Վպեդիա/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «== Հակոբյան Սերգեյ == Հակոբյան Սերգեյ(սեպտեմբեր 10, 2001, Չարենցավան - հոկտեմբեր 30, 2020, Մարտունի (Ար...»:
(Տարբերություն չկա)

11:07, 9 Ապրիլի 2021-ի տարբերակ

Հակոբյան Սերգեյ

Հակոբյան Սերգեյ(սեպտեմբեր 10, 2001, Չարենցավան - հոկտեմբեր 30, 2020, Մարտունի ) Արցախի պաշտպանության բանակի զինծառայող։

Կաղապար:Սերգեյ Հակոբյան

Կենսագրություն

Կյանք և ուսում

Ծնվել է 2001թ-ի սեպտեմբերի 10-ին Չարենցավանում ՝ Գևորգ Հակոբյանի և Լիանա Հակոբյանի ընտանիքում։

2007թ-ին ընդունվել է Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոց։

2018թ-ին ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջ։

Համեստ,խելացի,ընկերասեր տղա էր,աշխատասեր ու մի քիչ էլ համառ։Պաշտում էր կյանքը ու սիրում էր նվագել,ընկերները Նրան ասում էին "Երաժիշտ Սերգե" ։Դպրոցի հետ միարժամանակ զբաղվում էր շվիի և դուդուկի դասերով։Շատ մեծ բեմերում է նվագել, իսկ վերջին համերգը եղավ Ջիվան Գասպարյանի 90 ամյակին նվիրված համերգը։

Նվիրված էր հայրենիքին,որն էլ ապացուցեց հենց մարտի դաշտում։Լինելով ամենաթեժ կետերում Նա չհանձնվեց,պայքարեց մինչև վերջ։Անհնարինը հնարավոր դարձրեց և կռվի ամենածանր պահին հաց հասցրեց մարտական ընկերներին։

Զինվորական ծառայություն

Սերգեյ Հակոբյանը զորակոչվել է բանակ 2020թ-ի հունվարի 11-ին։

Ծառայության անցել է Արցախի Մարտակերտի զորամասում։

Արցախյան պատերազմ

2020թ-ի սեպտեմբերի 27-ին պատերազմի հենց առաջին րոպեյից Սերգեյը եղել է առաջնագծում։ Հերոսական պայքար է մղել թշնամու դեմ,օգնել դուրս բերել վիրավոր ընկերներին,կատարել բարդ մարտական խնդիրներ։Հոկտեմբերի 26-ին տեղափոխվել է Մարտունու շրջան կյանքի գնով պահել հայրենիքի սահմանները և արդեն հոկտեմբերի 30-ին անմահացել է ԱԹՍ-ի հարվածից։

Հուղարկավորություն

Հուղարկավորությունը տեղի է ունեցել Չարենցավանի զինվորական պանթեոնում 2020թ-ի նոյեմբերին։