«Սերբական մատիցա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Building of the Matica srpska, Novi Sad.jpg|right|thumb|220px|''Սերբական մատիցայի'' շենքը [[Նովի Սադ]]ում ]]
[[Պատկեր:Building of the Matica srpska, Novi Sad.jpg|right|thumb|220px|''Սերբական մատիցայի'' շենքը [[Նովի Սադ]]ում ]]
'''Սերբական մատիցա''' ({{lang-en|Матица српска}}, բառացի՝ «սերբական մայր մեղու»), գրական-գիտական, մշակութային, լուսավորչական ամենահին միությունը [[Սերբիա]]յում<ref name=bseserbia>{{БСЭ3|заглавие=Сербия }}</ref><ref name=bse>{{БСЭ3|заглавие=Матица сербская }}</ref>:
'''Սերբական մատիցա''' ({{lang-en|Матица српска}}, բառացի՝ «սերբական մայր մեղու»), գրական-գիտական, մշակութային, լուսավորչական ամենահին միությունը [[Սերբիա]]յում<ref name=bseserbia>{{БСЭ3|заглавие=Сербия }}</ref><ref name=bse>{{БСЭ3|заглавие=Матица сербская }}</ref>։


Որպես ոչ պաշտոնական կազմակերպություն հիմնադրվել է 1826 թվականի փետրվարի 16-ին [[Պեշտ (Բուդապեշտ)|Պեշտ]] քաղաքում։ 1837 թվականին պաշտոնապես գործելու իրավունք է ստացել։ 1864 թվականին տեղափոխվել է [[Նովի Սադ]]։ Կազմակերպության նախակարապետն է դարձել 1824 թվականի վերջին տպագրված «Սերբական տարեգրություն» հրատարակությունը։ Սերբական մատիցայի օրինակով [[Ավստրո-Հունգարիա]]յի տարածքում ստեղծվել են մշակութային-լուսավորչական սլավոնական այլ կազմակերպություններ։ Այն կարևոր դեր է կատարել ազգային ինքնագիտակցության զարթոնքի ու գրական սերբերենի մշակման գործում։ Միավորումը եղել է Նովի Սադի պայմանագրի (1954) նախաձեռնողը սերբախորվաթերենի միասնության մասին։
Որպես ոչ պաշտոնական կազմակերպություն հիմնադրվել է 1826 թվականի փետրվարի 16-ին [[Պեշտ (Բուդապեշտ)|Պեշտ]] քաղաքում։ 1837 թվականին պաշտոնապես գործելու իրավունք է ստացել։ 1864 թվականին տեղափոխվել է [[Նովի Սադ]]։ Կազմակերպության նախակարապետն է դարձել 1824 թվականի վերջին տպագրված «Սերբական տարեգրություն» հրատարակությունը։ Սերբական մատիցայի օրինակով [[Ավստրո-Հունգարիա]]յի տարածքում ստեղծվել են մշակութային-լուսավորչական սլավոնական այլ կազմակերպություններ։ Այն կարևոր դեր է կատարել ազգային ինքնագիտակցության զարթոնքի ու գրական սերբերենի մշակման գործում։ Միավորումը եղել է Նովի Սադի պայմանագրի (1954) նախաձեռնողը սերբախորվաթերենի միասնության մասին։

16:45, 8 Ապրիլի 2021-ի տարբերակ

Սերբական մատիցայի շենքը Նովի Սադում

Սերբական մատիցա (անգլ.՝ Матица српска, բառացի՝ «սերբական մայր մեղու»), գրական-գիտական, մշակութային, լուսավորչական ամենահին միությունը Սերբիայում[1][2]։

Որպես ոչ պաշտոնական կազմակերպություն հիմնադրվել է 1826 թվականի փետրվարի 16-ին Պեշտ քաղաքում։ 1837 թվականին պաշտոնապես գործելու իրավունք է ստացել։ 1864 թվականին տեղափոխվել է Նովի Սադ։ Կազմակերպության նախակարապետն է դարձել 1824 թվականի վերջին տպագրված «Սերբական տարեգրություն» հրատարակությունը։ Սերբական մատիցայի օրինակով Ավստրո-Հունգարիայի տարածքում ստեղծվել են մշակութային-լուսավորչական սլավոնական այլ կազմակերպություններ։ Այն կարևոր դեր է կատարել ազգային ինքնագիտակցության զարթոնքի ու գրական սերբերենի մշակման գործում։ Միավորումը եղել է Նովի Սադի պայմանագրի (1954) նախաձեռնողը սերբախորվաթերենի միասնության մասին։

Ներկայումս միավորումն իրականացնում է տարբեր նախագծեր. հրատարակում է հատուկ գիտական ուսումնասիրություններ՝ «Տարեգրություն» (սերբ.՝ Летопис, 1924 թվականից), «Բնական գիտությունների հավաքածու» (սերբ.՝ Зборник за друштвене науке, 1950 թվականից), «Պատմության ժողովածու» (սերբ.՝ Зборник за историjy, 1970 թվականից)։ Միավորման ստեղծման հետ հիմնադրվել է նաև գրադարան, որը 1838 թվականին դարձել է հասարակական։ Ներկայումս կազմակերպության գործունեությունը կարգավորվում է «Սերբական մատիցայի մասին օրենքով»[3]։

Պատմություն

1823 թվականին Նովի Սադի սերբ հասարակական գործիչների մի խումբ, փորձելով միավորել սերբ հայրենասերներին, հանդես է եկել գրական ամսագրի հիմնադրման նախաձեռնությամբ։

1824 թվականին հիմնադրվել է «Սերբական տարեգրություն» ամսագիրը, որն առաջին անգամ լույս է տեսել 1825 թվականին։ Նրա խմբագիրը իրավաբանության դոկտոր, Նովի Սադի գիմնազիայի պրոֆեսոր Գեորգիե Մագարաշևիչն էր (Георгијем Магарашевић), իսկ հրատարակիչը՝ Կոնստանդին Կաուլիցիան (Константин Каулиција): Սերբական ուղղափառ եկեղեցին քննադատել է ամսագիրը։ Ամսագիրը պահանջարկ չի վայելել և 1825 թվականի վերջին փակվել է վնասաբերության պատճառով։

Սերբական մատիցայի ստեղման համաձայնագիր

Սերբական մատիցա միավորումը հիմնադրվել է սերբ գրականագետ, իրավաբան Յովան Հաջիչի (Јован Хаџић) (հայտնի էր նաև Միլոշ Սվետիչ (Милош Светић) մականունով) և սերբ վեց առևտրականների կողմից։ Նպատակ ունենալով նպաստել սերբական մշակույթի զարգացմանը՝ հիմնադրվել է Սերբական մատիցա գրական միավորումը գրական սերբերենով գրքեր հրատարակելու ու տարածելու համար։ Մատիցայի հիմնադրման փաստաթղթում նրա խնդիրը ձևակերպվել է «ի բարօրություն ժողովրդի փառքի համար»[4]։

Հունվարի 25-31 Յովան Դեմետրիչի մոտ կազմակերպված հավաքներում նպատակ է դրվել ոչ միայն գրական համայնք ստեղծել, այլև «Տարեգրության» համար ֆոնդ հիմնադրել։ Հունվարի 31-ին որոշում է կայացվել համայնքի ստեղծման մասին, իսկ Հաջիչին հանձնարարվել է կազմակերպության համար մտածել անուն ու մշակել կազմակերպության կանոնակարգը։ Նա հանձնարարությունը կատարել է բավական օպերատիվ և արդեն փետրվարի 14-ի նիստում առաջարկել է Սերբիայի մատիցա անունը և ներկայացրել կանոնակարգ, որն ընդունվել է առանց էական փոփոխությունների։

1826 թվականի փետրվարի 16-ին Պեշտում կայացել է կանոնադիր հավաք, ընտրվել են կազմակերպության կառավարման մարմինները։ Նախագահ է ընտրվել Յովան Հաջիչը, գործադիր ղեկավարը՝ Իոսիֆ Մուլովիկը, գանձապետը՝ Յովան Դեմետրովիչը։ Առանց որոշակի գործառույթների են մնացել Անդրեյ Ռոզմիրովիչը և Պետար Ռաջիչը[5]։

Առաջին տարիներին կազմակերպությանն անդամակցել է 50 մարդ, որի կեսից ավելին եղել են առևտրականներ։ Նրանց թվում են եղել նաև մտավորականության, հոգևորականության ու ազնվականության ներկայացուցիչներ։ Կազմակերպությունը գոյատևել է անդամավճարների ու նվիրատվությունների հաշվին։ Այն դարձել է սերբական ազգային առաջին հաստատությունը։

1835 թվականին կազմակերպության գործունեությունը դադարեցվել է հունգարական իշխանությունների ճնշմամբ, որոնք պատճառ են բերել պաշտոնական թույլտվության բացակայությունը։ 1837 թվականին Սերբական մատիցան պաշտոնապես գործելու իրավունք է ձեռք բերել, նույն թվականին էլ հաստատվել է կազմակերպության նախագահի հաստիքը։ Առաջին նախագահ է նշանակվել Տեոդոր Պավլովիչը[4]։

1864 թվականին կազմակերպությունը տեղափոխվել է Նովի Սադ։

19-րդ դարի առաջին կեսին Եվրոպայում դադարել է այսպես կոչված մատիցայի շարժումը։ Սերբական մատիցայի օրինակով ստեղծվել են մշակութային-լուսավորչական կազմակերպություններ, որոնց նպատակը հարավսլավոնական ու արևմտասլավոնական ժողովուրդների շրջանում ազգային մշակույթի զարգացումն էր և պայքարը Ավստրո-Հունգարիայի, Գերմանիայի, Թուրքիայի վարած ուծացման քաղաքականության դեմ։ Մատիցաները ստեղծվել են թե՛ որպես ընդհանուր մշակութային, թե՛ որպես գրական, կրթական, երաժշտական կազմակերպություններ։ Այս կազմակերպությունները հիմնադրել են գրադարաններ, հրատարակել ամսագրեր, նոտաներ, կազմակերպել դասընթացներ ու մշակութային այլ գործունեություն ծավալել։ Նրանք լուծել են իրենց ժողովուրդների պատմության, բանահյուսության ուսուցման, ազգային գրականության զարգացման հարցերը[6]։

Սերբական մատիցայի օրինակով ստեղծվել են Չեխական մատիցան Պրահայում, Խորվաթական մատիցան Զագրեբում և այլն։ Գերմանիայում հիմնադրվել է Վերին Սորբերի մատիցան Բուդիշինում (1847)։ Չեխիայում հիմնադրվել է «Glasbena Matica» կազմակերպությունը Լայբախում (1871) և «Կենտրոնական դպրոցական մատիցան» (չեխ․՝ Usiredni Macce školskà)[7]:

Գործունեություն

Սերբական մատիցան եղել է Նովի Սադի համաձայնագրի նախաձեռնողներից մեկը։ Այն երկրորդ համաձայնագիրն էր սերբախորվաթերեի միասնության մասին։ 1953 թվականի սեպտեմբերին ակադեմիական «Սերբական մատիցայի տարեգրություն» (սերբ.՝ Летопис Матице српске) ամսագրում հրապարակվել է հարցաթերթիկ՝ «Սերբախորվաթերեն գրական լեզվի ու ուղղագրության հարցեր»։ 1854 թվականի դեկտերմբերի 8-10 տեղի է ունեցել Նովի Սադի համաժողովը, որի ավարտից հետո էլ կնքվել է համաձայնագիրը։

Միավորումը առաջատար դեր է խաղացել սերբախորվաթերենի ուղղագրության մշակման հարցում (աշխատանքն ավարտվել ու հրապարակվել է 1960 թվականին)։ 1967-1976 թվականներին ստեղծվել է գրական սերբերենի կանոնակարգված բառարան՝ վեց հատորով։

Ներկայումս կազմակերպությունը շարունակում է «Տարեգրություն» ամսագրի հրատարակությունը, որը մշտապես հրատարակվող ամենահին ամսագրերից է։ Այն տպագրում է նաև տարբեր ամսագրեր՝ «Зборник за друштвене науке» (1950 թվականից), «Зборник за историjy» (1970 թվականից), գիտական տարբեր հրապարակումներ։

1826 թվականին կազմակերպությանը կից ստեղծվել է գրադարան, որը 1838 թվականի օգոստոսի 26-ին դարել է հասարակական։ Այն ներկայումս մոտ երեք միլիոն գիրք ունի։

Սերբական մատիցան հանձնում է ամենամյա մրցանակ «Змајеву награду» սերբերենով պոեզիայի համար, «Бранкову награду», «Пупинову награду», «Стојковићеву награду» ուսանողական աշխատանքների համար տարբեր ոլորտներում, ինչպես նաև երեք տարին մեկ շնորհում է «Младен Лесковац» մրցանակ գրականության պատմության մեջ մեծ ձեռքբերումների համար[8]։

Ներկայումս կազմակերպության գործունեությունը կարգավորվում է «Սերբական մատիցայի մասին» օրենքով[3]։

Ծանոթագրություններ

  1. Сербия // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. Матица сербская // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. 3,0 3,1 Закон о Матици српској (сербск.) // Службени гласник РС". — 1992. — № 49.
  4. 4,0 4,1 Инна Лещиловская Матица Сербская // Журнал "Родина". — 2006. — № 6. Архивировано из первоисточника 26 հունվարի 2013.
  5. Историја Матице српске I део : 1826-1864. — Нови Сад: Матица српска, 1986. — С. 108-138.
  6. Олексив И. В. К галицко-сербским культурным связям (история и современность) [Электронный ресурс] // Б-ки нац. акад. наук: пробл. функционирования, тенденции развития. — К.: Электрон. дан. (1 файл), 2005. — В. 3.
  7. Матица // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона (Энциклопедия Брокгауза и Ефрона). — Петербург: акционерное издательское общество Ф. А. Брокгауз — И. А. Ефрон, 1890—1907.
  8. «Матица српска данас» (սերբերեն). Матица српска. Արխիվացված է օրիգինալից 2009-12-31-ին. Վերցված է 20100111-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ