«Հուստինիանոս Ա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ|պատկեր=Mosaic of Justinianus I - Basilica San Vitale (Ravenna) (1).jpg}}
{{Տեղեկաքարտ Միապետ|պատկեր=Justinian.jpg}}
'''Հուստինիանոս Ա Փլավիոս Պետրոս Սավվատիոս''' ({{lang-la|Flavius Petrus Sabbatius Iustinianus}}, {{lang-el|Φλάβιος Πέτρος Σαββάτιος Ιουστινιανός}}, {{ԱԾ}}), [[Բյուզանդական կայսրերի անվանացանկ|բյուզանդական կայսր]] [[527]] թ-ի [[օգոստոսի 1]]-ից մինչև իր մահը՝ [[565]] թ.։ Ձգտել է վերականգնել [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] երբեմնի հզորությունն ու տարածքը։ Բյուզանդական զորքերը, զորավարներ [[Բելիսարիուս]]ի, [[հայ]]ազգի [[Նարսես]]ի և ուրիշների գլխավորությամբ, վերագրավել են [[Արևմտահռոմեական կայսրություն|Արևմտյան Հռոմեական կայսրության]] մի շարք տարածքներ, պատերազմել [[Սասանյան Պարսկաստան]]ի, սլավոնների դեմ։

18:02, 23 Մարտի 2021-ի տարբերակ

Հուստինիանոս Ա
Ծնվել է՝մայիսի 11, 482[1][2] կամ մայիսի 11, 483[3]
ԾննդավայրՏաուրեզիում, Dardania, Բյուզանդական կայսրություն[2]
Մահացել է՝նոյեմբերի 14, 565[1][2][3]
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս[4]
Սուրբ Առաքյալների եկեղեցի և Կոստանդնուպոլիս
Երկիր Բյուզանդական կայսրություն[5]
ՏոհմՀուստինիանոսների հարստություն
կանոնագիր, քաղաքական գործիչ, կայսր և գրող
Հայրանհայտ և Հուստինոս Ա
ՄայրVigilantia?
ԵրեխաներԹեոդորոս Ցիրոս
ՀավատքԱրևելյան քրիստոնեություն, քաղկեդոնականություն և քրիստոնեություն

Հուստինիանոս Ա Փլավիոս Պետրոս Սավվատիոս (լատին․՝ Flavius Petrus Sabbatius Iustinianus, հուն․՝ Φλάβιος Πέτρος Σαββάτιος Ιουστινιανός, մայիսի 11, 482[1][2] կամ մայիսի 11, 483[3], Տաուրեզիում, Dardania, Բյուզանդական կայսրություն[2] - նոյեմբերի 14, 565[1][2][3], Կոստանդնուպոլիս[4]), բյուզանդական կայսր 527 թ-ի օգոստոսի 1-ից մինչև իր մահը՝ 565 թ.։ Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը։ Բյուզանդական զորքերը, զորավարներ Բելիսարիուսի, հայազգի Նարսեսի և ուրիշների գլխավորությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Սասանյան Պարսկաստանի, սլավոնների դեմ։

Հուստինիանոս Ա-ն, Բյուզանդական Հայաստանի հասարա-քաղաքական յուրատեսակ կարգը վերացնելու և հռոմանականացնելու նպատակով, ձեռնարկել է զինվորական, վարչական և տնտեսական բարեփոխումներ։ 529-ին Փոքր Հայքը (բաժանված էր Առաջին և Երկրորդ Հայքերի), Սատրապական Հայաստանը (Հաշտյանք, Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Բալահովիտ գավառները) և Ներքին Հայքը միավորել է զինվորական մեկ շրջանի մեջ՝ մագիստրոսի գլխավորությամբ։ 536մարտի 18-ի հրովարտակով ստեղծել է վարչական 4 միավոր՝ Ներքին կամ Ներքնագույն, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր։ Հայ նախարարական դասը կազմալուծելու համար փոխել է (536-ին) ժառանգության կարգը՝ ժառանգելու իրավունք արտոնելով նաև ընտանիքի իգական սեռի անդամներին։ Վերակառուցել է հայկական հին քաղաքները՝ Կարինը, Մալաթիան, Սեբաստիան, Անարզաբան և հիմնել նորերը՝ կայսրության արևելքում առևտուրն ու արհեստագործությունը զարգացնելու, բյուզանդական տիրապետությունն ամրապնդելու նպատակով։ Հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ, որի թագն ու պսակն է հանդիսանում Կոստանդնուպոլսում Սուրբ Սոֆիայի տաճարի կառուցումը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուստինիանոս Ա» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։