«Տաթև (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
→‎Բնակչություն: Прошу перевести на армянский и дополнить статью. Спасибо
Տող 104. Տող 104.
|-
|-
|}
|}
Согласно [[:ru:Кавказский_календарь|Кавказскому календарю]] на 1910 г., население села к 1908 г. составляло 1 940 человек, в основном армяне.<ref>{{Книга|ссылка=https://www.prlib.ru/item/417314|автор=|заглавие=Кавказский календарь на 1910 год|год=1910|издание=|место=Тифлис|издательство=Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом|страницы=376|isbn=|isbn2=}}</ref>, а к 1914 году — 2 414 человек.<ref>{{Книга|ссылка=https://www.prlib.ru/item/417320|автор=|заглавие=Кавказский календарь на 1915 год|год=1915|издание=|место=Тифлис|издательство=Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом|страницы=187|isbn=|isbn2=}}</ref>


=Տնտեսություն=
=Տնտեսություն=

18:10, 22 Մարտի 2021-ի տարբերակ

Գյուղ
Տաթև
Տաթև գյուղը 2013 թվականին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՀամայնքՏաթև (համայնք)
Մակերես65.73 կմ²
ԲԾՄ1680 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն892 մարդ (2010)
Խտություն14 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՏաթևացի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374(284)[1]
Փոստային ինդեքս3218[2]
Պաշտոնական կայքtatev.am
Տաթև (գյուղ) (Հայաստան)##
Տաթև (գյուղ) (Հայաստան)
Տաթև (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Տաթև (գյուղ) (Սյունիքի մարզ)

Տաթև գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Տաթև համայնքում, մարզկենտրոնից` 50 կմ հյուսիս, Որոտան գետի աջ կողմում։

Պատմություն

Սուրբ Պողոս -Պետրոս եկեղեցին

Հայաստանի հնագույն բնակավայրերից է, նշանավոր է Տաթևի վանական համալիրով։ Այն եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում։ Հիմնադրվել է 4-րդ դարում, 5-8-րդ դարերում եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, 8-րդ դարի վերջից՝ Սյունյաց Եպիսկոպոսության աթոռանիստը։ 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թվականին՝ սուրբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թվականին սուրբ Գրիգոր եկեղեցին։ 1390-1435 թվականներին Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը։ Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ։ Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ։ Այստեղ է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը։ Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է։ 17-րդ և 20-րդ դարի 20-ական թվականների սկզբներին վանքը եղել է ազատագրական պայքարի կարևորագույն հենակետ։ Նրա հետ են կապված բազմաթիվ նշանավոր իրադարձություններ և ավանդույթներ։ 20-րդ դարի վերջերին վանքի տարածքում և շրջակայքում իրականացվել են շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Վանքը ներկայումս հիմնականում վերականգնված է և Սյունիքի թեմի հոգևոր կենտրոնն է։

Տաթև գյուղը բարձունքից

Տաթևի շրջակայքում կան գյուղատեղիներ, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի բնաության հրաշալիքներից մեկը՝ «Սատանի կամուրջը»։

ՀՀ կառավարության 26.06.2009 թվականի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշմամբ «Տաթև» վանական համալիրը և հարակից՝ ՀՀ Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն։ Նույն որոշմամբ հաստատվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները։

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի 2010 թվականի փետրվարի որոշմամբ, Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր։

Բնակչություն

Տաթևի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 313 1326 1971 1958 2058 2096 1376 1408 1096 913 1042 1025

Согласно Кавказскому календарю на 1910 г., население села к 1908 г. составляло 1 940 человек, в основном армяне.[4], а к 1914 году — 2 414 человек.[5]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է 216 գյուղացիական տնտեսություն։ Անասնագլխաքանակը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է. խոշոր եղջերավոր անասուններ՝ 436 գլուխ, մանր եղջերավոր անասուններ՝ 991 գլուխ, խոզեր՝ 62 գլուխ, մեղվաընտանիքներ՝ 600։

Համայնքում 2011 թ.-ին կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 155 հեկտար աշնանացան։

Ճոպանուղի

Հիմնադրամի միջոցներով կառուցվեց և 2010 թվականի հոկտեմբերի 16-ին հանդիսավորությամբ բացվեց աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղին, որի երկարությունը կազմում է 5.7 կմ։ Ամենամեծ խորությունը կենտրոնական հատվածում է՝ մոտ 350 մ։ Այն կառուցվել է շվեյցարական Գարավենտա ձեռնարկության միջոցով, ձգվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը։

Մշակույթ

Տաթևն իրենից ներկայացնում է իր հմայքն ունեցող լավ պահպանված գյուղի եզակի օրինակ։ Բլուրների վրա տեղակայված տները Հարավային Կովկասի գյուղական ճարտարապետության բնութագրական նմուշներ են։ Ավանդական հայկական հյուրասիրությունը բնորոշ է նաև Տաթևին, որտեղ գյուղացիները կհյուրընկալեն յուրաքանչյուրին իրենց տներում և կհյուրասիրեն։ Գյուղում զբաղվում են մի ամբողջ շարք ավանդական աշխատանքներով՝ բուրդ են գզում ու իլիկով թել մանում, թոնրում լավաշ են թխում կամ հատուկ սարքերով օղի են թորում։ Գարնանից մինչև աշուն, մեղուների համար սնուցման հիմնական աղբյուրը ալպիական ծաղիկներն են, ինչի արդյունքը Տաթևի հայտնի մեղրն է։

Գյուղում և մերձակայքում հավաքում են վայրի խոտաբույսեր, ապա չորացնում և օգտագործում են բժշկական նպատակներով։ Ըմպելիքները բազմազան են՝ սկսած թանից մինչև թարմ ուրցով պատրաստված թեյը, սատանայի կամրջի հանքային ջուրը, տարբեր մրգերից և հատապտուղներից պատրաստված թարմ հյութերն ու տնական խմիչքը։

Պատմամշակութային կառույցներ

Տաթևում և նրա շրջակայքում են գտնվում Տաթևի վանքը, Սբ. Պողոս-Պետրոս (906), սուրբ Գրիգոր Լուսավորիչ (848), սուրբ Աստվածածին (1087) եկեղեցիներով, ճոճվող հուշասյունը (10-րդ դար)։ Գյուղի պատմամշակութային կառույցներից են «Սատանի» և Տաթևի (17-րդ դար) կամուրջները։

Այլ դիտարժան վայրեր

Տաթևից դեպի հարավ-արևելք մեկ ժամ քայլելով, կարելի է հասնել հարևան գեղատեսիլ Տանձատափ գյուղը, որը հայտնի է իր մրգերով և մասնավորապես, ընկույզով։ Սյունիքի բնապատկերը տեսնելու համար կարելի է ճանապարհ ընկնել դեպի Հարսնաձոր՝ վայր, որն այդպես է անվանվել համաձայն գեղեցիկ աղջկա մասին լեգենդի, որը նախընտրեց իրեն ձորից վայր նետել, քան դառնալ Շահ Աբբասի հարսնացուն։

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)՝ 7627 հա, այդ թվում՝

  • Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 5216 հա, որից՝
  • վարելահող՝ 408 հա, խոտհարք՝ 280 հա, արոտ՝ 2296 հա, այլ հողատեսք՝ 2232 հա
  • բնակավայրերի հողեր՝ 166 հա,
  • արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր՝ 3 հա
  • էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝15 հա
  • հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 12 հա,
  • անտառային հողեր՝ 2183 հա, որից անտառածածկ՝ 1206 հա
  • ջրային հողեր՝ 33 հա

Հայտնի մարդիկ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013-08-26-ին. Վերցված է 2013-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Հայփոստի ցանցը
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 195» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-09-12-ին. Վերցված է 2014 Հունիսի 26-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Кавказский календарь на 1910 год. — Тифлис: Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом, 1910. — С. 376.
  5. Кавказский календарь на 1915 год. — Тифлис: Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом, 1915. — С. 187.

Արտաքին հղումներ