«Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 16. Տող 16.
|Կորուստներ2 =
|Կորուստներ2 =
}}
}}
'''Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում''', [[Ադրբեջանի Հանրապետություն|Ադրբեջանի Հանրապետության]] [[Ադրբեջանի զինված ուժեր|զինված ուժերի]] կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող [[Արցախ|Արցախի Հանրապետության]] [[Հադրութի շրջան]]ի [[Հին Թաղեր]] և [[Խծաբերդ]] գյուղերի բռնազավթումը, որը տեղի է ունեցել [[2020 թվական]]ի [[դեկտեմբերի 12]]-ին<ref name="WarGonzo">{{Cite web |url=https://iravaban.net/308239.html |title=Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo}}</ref>։ Այս ռազմական գործողությունը փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հրադադարի ռեժիմի առաջին լուրջ խախտումն է։
'''Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում''', [[Ադրբեջանի Հանրապետություն|Ադրբեջանի Հանրապետության]] [[Ադրբեջանի զինված ուժեր|զինված ուժերի]] կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող [[Արցախ|Արցախի Հանրապետության]] [[Հադրութի շրջան]]ի [[Հին Թաղեր]] և [[Խծաբերդ]] գյուղերի բռնազավթումը, որը տեղի է ունեցել [[2020 թվական]]ի [[դեկտեմբերի 12]]-ին<ref name="WarGonzo">{{Cite web |url=https://iravaban.net/308239.html |title=Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo}}</ref>։ Այս ռազմական գործողությունը փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հրադադարի ռեժիմի առաջին լուրջ խախտումն է։ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թվականի մարտի 1-ի հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից<ref>{{Cite web |url=https://armenpress.am/arm/news/1044795.html |title=Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը}}</ref><ref>{{Cite web |url=https://www.civilnet.am/news/2021/03/01/%D4%B1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B0%D5%BD%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BE%D5%A9%D5%BE%D5%A1%D5%AE%E2%80%A4-%D4%BC%D5%82%D5%80-%D4%B1%D4%BA/421136 |title=Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված․ ԼՂՀ ԱԺ}}</ref>


== Նախապատմություն ==
== Նախապատմություն ==

17:57, 21 Մարտի 2021-ի տարբերակ

Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթումը, որը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 12-ին[1]։ Այս ռազմական գործողությունը փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հրադադարի ռեժիմի առաջին լուրջ խախտումն է։ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թվականի մարտի 1-ի հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից[2][3]

Նախապատմություն

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց ընթացքում Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Արցախի Հանրապետության Հադրութի և Շուշիի շրջանների զգալի, Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի, Մարտունու և Մարտակերտի շրջանների որոշ տարածքների վրա։ Պատերազմի ավարտ հանդիսացող եռակողմ համաձայնագրի արդյունքում Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առել իրենց զբաղեցրած դիրքերի վրա, ըստ սահմանված ժամանակացույցի Ադրբեջանին են անցել նաև նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Աղդամի, Քարվաճառի, Լաչինի շրջաններն ամբողջությամբ։ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մնացյալ հատվածները Ադրբեջանին են անցել, ըստ ՀՀ վարչապեը Նիկոլ Փաշինյանի, բանավոր համաձայնությամբ[4]։

Պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանից հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը[5]։ Տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ դեկտեմբերի 13-ի հրապարակած քարտեզում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող քարտեզում նշելով նաև Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը[6]։

Հայկական այդ երկու գյուղերը հնարավոր էր եղել պահել մոտ վաթսուն հոգուց բաղկացած խմբով, ովքեր հոկտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի 12-ը պահպանում էին գյուղերը, Դիզափայտ լեռը և Կատարո վանքը[7]։

Գործողություններ

Հին Թաղերի և Խծաբերդի գրավումը ըստ ՌԴ խաղաղապահ ուժերի դոկտեմբերի 12-ի և 13-ի քարտեզների

Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ[6]։ Հարձակման հետևանքով, ըստ Հին Թաղերի գյուղապետի, հայկական կողմից վիրավորվել է 8 հոգի, տեղեկություն է ստացվել 10 գերևարվածի մասին[8]։ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը նույն օրը երեկոյան դիմել է արցախցիներին՝ կոչ անելով հավաքվել Ստեփանակերտում ռուս խաղաղապահների բազայի մոտ՝ պարզելու, թե ինչպես են ադրբեջանցիները, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։

Դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ-ն հրապարակել է նոր քարտեզ, որտեղ արդեն Հին Թաղերը և Խծաբերդը դուրս էին թողնվել ռուս խաղաղապահների վերահսկողության գոտուց[9]։

Հաջորդող իրադարձություններ

Դեկտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ ՀՀ ՊՆ-ն քիչ անց հաստատել է տեսանյութի իսկությունը[10]։ Շրջափակման մեջ մնացած և անհայտ պայմաններում հայտնված զինծառայողների հարազատները նույն օրը փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներ[11]։

Դեկտեմբերի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ[12]։

Արձագանք

  • Ռուսաստան Ռուսաստանը երկու կողմերին պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը[13]։
  • Հայաստան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է. «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին»[14]։
  • Հայաստան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարզաբանում է պահանջել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, իսկ ՀՀ ԱԺ-ին դիմել է շտապ նիստ գումարելու առաջարկով, որտեղ կքննվեր Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները[15]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
  2. «Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը».
  3. «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված․ ԼՂՀ ԱԺ».
  4. «Նիկոլ Փաշինյան. Անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-11-10-ին.
  5. «Հադրութի շրջանի երկու գյուղ Արցախին են մնում. դրանք «կտրված» են մնացած տարածքից».
  6. 6,0 6,1 «Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը. ՌԴ ՊՆ քարտեզ».
  7. ««Դիզափայտ ջոկատ»․ մի կտոր Հադրութ».
  8. «Խծաբերդի ու Հին Թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել».
  9. «Խաղաղապահների նոր քարտեզում Հին Թաղերն ու Խծաբերդը Արցախի կազմում չեն».
  10. «Հին Թաղերից և Խծաբերդից հայ զինծառայողների շրջափակումից դուրս բերման տեսանյութն իրական է, հայտարարում է ՊՆ-ն».
  11. «Խծաբերդում և Հին թաղերում շրջափակման մեջ մնացածների հարազատները Շիրակում ճանապարհ են փակել».
  12. «Հին Թաղերի և Խծաբերդի տարածքում 9 զինծառայողի սպանության դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել».
  13. «Россия потребовала от сторон конфликта в Карабахе соблюдать перемирие».
  14. «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին. Մանե Գեւորգյան».
  15. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը».

Արտաքին հղումներ