«Պոեմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-({{[Cc]ite book[^}]+\| *page *= *)էջ * +\1)
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 9. Տող 9.
Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Ժանրի զարգացման մեջ հատկապես մեծ դեր են խաղացել [[Ջորջ Բայրոն]]ը («[[Չայլդ Հարոլդ]]»), [[Ալեքսանդր Պուշկին]]ը («[[Պղնձե հեծյալ]]»), [[Միխայիլ Լերմոնտով]]ը («[[Մծիրի]]»), [[Հովհաննես Թումանյան]]ը («[[Անուշ]]») և այլն։
Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Ժանրի զարգացման մեջ հատկապես մեծ դեր են խաղացել [[Ջորջ Բայրոն]]ը («[[Չայլդ Հարոլդ]]»), [[Ալեքսանդր Պուշկին]]ը («[[Պղնձե հեծյալ]]»), [[Միխայիլ Լերմոնտով]]ը («[[Մծիրի]]»), [[Հովհաննես Թումանյան]]ը («[[Անուշ]]») և այլն։


Գրվել են նաև [[դրամատիկական պոեմ]]ներ, որոնց մեջ դեպքերը հիմնականում զարգանում են [[մենախոսություն]]ների ու [[երկխոսություն]]ների օգնությամբ ([[Գյոթե]]ի «[[Ֆաուստ]]ը»)։ Երգիծական պոեմների մեջ ծաղրվում են կյանքի տարբեր կողմերը (Թումանյանի «[[Պոետն ու մուսան]]»)։ [[Քնարական պոեմ]]ի ցայտուն օրինակ է [[Ավետիք Իսահակյան]]ի «[[Աբու-Լալա Մահարի (պոեմ)|Աբու-լալա Մահարին]]»<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականագիտական բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1972|page=240-241}}</ref>:
Գրվել են նաև [[դրամատիկական պոեմ]]ներ, որոնց մեջ դեպքերը հիմնականում զարգանում են [[մենախոսություն]]ների ու [[երկխոսություն]]ների օգնությամբ ([[Գյոթե]]ի «[[Ֆաուստ]]ը»)։ Երգիծական պոեմների մեջ ծաղրվում են կյանքի տարբեր կողմերը (Թումանյանի «[[Պոետն ու մուսան]]»)։ [[Քնարական պոեմ]]ի ցայտուն օրինակ է [[Ավետիք Իսահակյան]]ի «[[Աբու-Լալա Մահարի (պոեմ)|Աբու-լալա Մահարին]]»<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականագիտական բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1972|page=240-241}}</ref>։


== Պոեմներ (հայ գրականության) ==
== Պոեմներ (հայ գրականության) ==

07:19, 20 Մարտի 2021-ի տարբերակ

Պոեմ (հունարեն՝ póiema - ստեղծել), չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։

Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։

Սակայն պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը՝ բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։

Պոեմի թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը ենթարկվել են պատմական մեծ փոփոխությունների։ Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.՝ Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»)։ Միջնադարում պոեմներ գրվեցին բազմազան ձևերով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը»։

Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Ժանրի զարգացման մեջ հատկապես մեծ դեր են խաղացել Ջորջ Բայրոնը («Չայլդ Հարոլդ»), Ալեքսանդր Պուշկինը («Պղնձե հեծյալ»), Միխայիլ Լերմոնտովը («Մծիրի»), Հովհաննես Թումանյանը («Անուշ») և այլն։

Գրվել են նաև դրամատիկական պոեմներ, որոնց մեջ դեպքերը հիմնականում զարգանում են մենախոսությունների ու երկխոսությունների օգնությամբ (Գյոթեի «Ֆաուստը»)։ Երգիծական պոեմների մեջ ծաղրվում են կյանքի տարբեր կողմերը (Թումանյանի «Պոետն ու մուսան»Քնարական պոեմի ցայտուն օրինակ է Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարին»[1]։

Պոեմներ (հայ գրականության)

Գրականություն

  • Էդվարդ Ջրբաշյան, Թումանյանի պոեմները, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986, 487 էջ։

Տես նաև

Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 240-241.