«Ցիմերմանի հեռագիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 43. Տող 43.
Երկրորդ խնդիրը լուծվել է մտացածին այն պատմությամբ, թե հեռագրի գաղտնազերծված տեքստը առևանգվել է Մեքսիկայում (Բրիտանիան ԱՄՆ-ին տեղեկացրել է գաղտնազերծման մասին՝ այդ ամենը ներկայացնելով, սակայն, առևանգման մասին պատմությամբ): Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է դիտարկել կոդի ջարդման հնարավորությունը՝ դրա փոխարեն նա հանձնարարելով էՖոն Էքհարդին գործակալին որոնել Մեքսիկայում:
Երկրորդ խնդիրը լուծվել է մտացածին այն պատմությամբ, թե հեռագրի գաղտնազերծված տեքստը առևանգվել է Մեքսիկայում (Բրիտանիան ԱՄՆ-ին տեղեկացրել է գաղտնազերծման մասին՝ այդ ամենը ներկայացնելով, սակայն, առևանգման մասին պատմությամբ): Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է դիտարկել կոդի ջարդման հնարավորությունը՝ դրա փոխարեն նա հանձնարարելով էՖոն Էքհարդին գործակալին որոնել Մեքսիկայում:


== Հեռագրի հանձնումը ԱՄՆ-ին ==
Փետրվարի 19-ին Մեծ Բրիտանիայի ռազմածովային հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Հոլլը հեռագիրը ցույց է տվել Բրիտանիայում ԱՄՆ-ի դեսպան Էդվարդ Բելլին ({{lang-en|Edward Bell}}):

Կարդալով Ցիմերմանի հեռագիրը՝ Բելլը սկզբում, ինչպես ենթադրվում էր, դա համարել է բրիտանական հետախուզության ծուղակ, որի նպատակն էր ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ: Սակայն Հոլլը բրիտանական սպայի պատվով երդվել է, որ հեռագիրն իրական է, և կարողացել է համոզել իր ամերիկացի գործընկերոջը:

Փետրվարի 20-ին Հոլլը ոչ պաշտոնապես հեռագրի կրկնօրինակն ուղարկել է ԱՄՆ՝ ամերիկացի դիվանագետ Ուոլթեր Փեյջին: Վերջինս հանդիպել է արտգործնախարար [[Արթուր Ջեյմս Բալֆուր]]ի հետ և ստացել գաղտնազերծված տեքստը, գերմաներենով բնագիրն ու անգլերեն թարգմանությունը: Դրանից հետո Փեյջնն այդ ամենի մասին հաղորդել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին:

== Ազդեցությունը ԱՄՆ-ի վրա ==
Այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ում իշխում էին հակամեքսիկական և հակագերմանական տրամադրություններ: Գեներալ Ջոն Պերշինգը երկար ժամանակ հետապնդում էր մեքսիկացի հեղափոխական [[Ֆրանսիսկո Վիլյա]]յին, որը ապստամբների ջոկատի հետ իրագործել էր մի քանի հարձակում սահմանամերձ ամերիկյան բնակավայրերի վրա: Մեքսիկան իր հերթին վարում էր հակաամերիկյան, որոշ դեպքերում էլ հակաեվրոպական քաղաքականություն: Այնպես որ հեռագրի մասին լուրը ավելի մեծ լարում է առաջացրել ԱՄՆ-ի և Մեքսիկայի հարաբերություններում:

Մյուս կողմից, ԱՄՆ-ում զգալիորեն նկատելի էին հակաբրիտանական տրամադրությունները հատկապես գերմանացիների և իռլանդացիների շրջանում: Մինչև 1917 թվականի սկիզբը ամերիկյան մամուլը Բրիտանիայի ու Ֆրանսիայի մասին առավել համակրանքով չէր խոսում, քան Գերմանիայի, իսկ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում էր խուսափել Եվրոպայում ծավալված պատերազմում ԱՄՆ-ի մասնակցությունից:

Սկզբում Ցիմերմանի հեռագիրն ընդունվել է որպես կեղծիք, որը պատրաստել էր բրիտանական հետախուզությունը: Այս համոզմունքը (այն կիսում էին ոչ միայն [[Պացիֆիզմ|պացիֆիստները]] և գերմանական [[լոբբինգ]]ի ներկայացուցիչները) հաստատում էին գերմանացի ու մեքսիկացի դիվանագետները, ինչպես նաև ամերիկյան որոշ թերթեր, մասնավորապես մեդիամագնատ [[Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթ]]ի մամուլը:

Տարակուսանքները ցրում է, ինչքան էլ զարմանալի լինի, ինքը Արթուր Ցիմերմանը: Մարտի 29-ին նա հայտարարել է հեռագրի տեքստի [[աուտենտիկ տեքստ|աուտենտիկ]] լինելու մասին: Այս աններելի վարքագծի համար նա նույն օրը ևեթ հեռացվել է պաշտոնից:

Փետրվարի 1-ին Գերմանիան վերսկսել է իր անսահմանափակ ջրային պատերազմը, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ անգլիական նավերում ամերիկացի ուղևորների շրջանում: Սա հակագերմանական տրամադրությունների առիթ է հանդիսացել ԱՄՆ-ում, որն ավելի է ուժեղացել հեռագրից հետո: Ամերիկացիների համար հատկապես վիրավորական էր այն փաստը, որ հեռագիրը հանձնվել է ԱՄՆ-ի կապի դիվանագիտական խողովակով: Ամերիկյան հանրությունը վերջնականապես հավատացել է Ցիմերմանի հեռագրի իրական լինելուն. ԱՄՆ-ի՝ պատերազմի մեջ ներքաշվելը դարձել է անխուսափելի:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

15:04, 18 Մարտի 2021-ի տարբերակ

Ցիմերմանի հեռագիրը
Արթուր Ցիմերման

Ցիմերմանի հեռագիր (գերմ.՝ Zimmermann-Depesche), Գերմանիայի արտգործնախարարի հեռագիրը՝ ուղղված ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանին: Բրիտանական հետախուզության կողմից հեռագիրը գաղտնազերծվելուց հետո այն փոխանցվել է ամերիկյան իշխանություններին և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից օգտագործվել է որպես հիմք Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Գերմանիային պատերազմ հռչակելու համար:

1916 թվականի վերջին կայզերական Գերմանիայի արտգործնախարար Արթուր Վիմերմանը մշակել է պլան ԱՄՆ-ի թիկունքում գտնվող Մեքսիկային պատերազմի մեջ ներքաշելու համար Գերմանիայի կողմից այն դեպքում, եթե ԱՄՆ-ը մտնի պատերազմական գործողությունների մեջ:

1917 թվականի հունվարի 17-ին Ցիմերմանը հեռագիր է ուղարկել՝ այս ծրագրի մանրամասները շարադրելով Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Յոհան Հենրիխ Բերնստորֆին[1]: Հեռագրում հաղորդվում էր, որ Գերմանիան ծրագրում է ստորջրյա պատերազմ հայտարարել Անտանտի նավերի դեմ, սակայն կփորձի այնպես անել, որ գերմանական նավերի հարձակումից ամերիկյան նավերը չտուժեն, որպեսզի ԱՄՆ-ն առիթ չունենա խախտելու իր չեզոքությունը:

Վաշինգտոնի՝ պատերազմին մասնակցություն հայտնելու դեպքում Մեքսիկայում Գերմանիայի դեսպան Հենրիխ ֆոն Էքհարդին հրաման էր տրվել կապվելու Մեքսիկայի նախագահի հետ, որպեսզի վերջինիս հորդորի ռազմական գործողություններ սկսել ԱՄՆ-ի դեմ Քառյակ դաշինքի ներքո: Հաղթանակի դեպքում Գերմանիան խոստացել էր պատերազմից հետո Մեքսիկային վերադարձնել տարածքներ, որոնք նախկինում զավթվել էին ԱՄՆ-ի կողմից: Դրանք ԱՄՆ-ի հարավային նահանգներ Տեխասը, Նյու Մեքսիկոն և Արիզոնան էին:

Հեռագիրը հայտնվել է անգլիական հետախուզության ձեռքում և գաղտնազերծվել ծովային գործակալության կողմից («Սենյակ-40»)[2]: Ձեռնարկված համապատասխան դիվանագիտական միջոցառումներից հետո հեռագիրը փոխանցվել է ԱՄՆ-ին և մարտի 1-ին հրապարակվել մամուլում[1][Ն 1]:

Ցիմերմանի հեռագրի բովանդակությունը հանգեցրել է ԱՄՆ-ում հակագերմանական տրամադրությունների կտրուկ աճին: 1917 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես պատերազմ է հայտարարել Գերմանիային:

Հեռագրի տեքստ

Մենք մտադիր ենք փետրվարի 1-ին սկսել ստորջրյա համառ պատերազմ: Չնայած ամեն ինչին՝ մենք կփորձենք ԱՄՆ-ը պահել չեզոք վիճակում: Սակայն եթե դա չհաջողվի, մենք Մեքսիկային կառաջարկենք միասին պատերազմ մղել և կնքել պայմանագիր: Մեր կողմից մենք Մեքսիկային ֆինանսական աջակցություն կտրամադրենք և կհավաստիացնենք, որ պատերազմի ավարտից հետո նա հետ կստանա իր կորցրած տարածքները՝ Տեխասը, Նյու Մեքսիկոն և Արիզոնան: Մենք ձեզ հանձնարարում ենք մշակել այդ համաձայնության դետալները: Դուք անհապաղ և հույժ գաղտնի կտեղեկացնեք նախագահ Կարանսին, հենց որ մեր և ԱՄՆ-ի միջև պատերազմը լինի անխուսափելի փաստ: Ավելացրեք, որ Մեքսիկայի նախագահը իր նախաձեռնությամբ կարող է Ճապոնիայի դեսպանին հայտնել, որ Ճապոնիային ձեռնտու կլինի միանալու մեր դաշինքին: Նախագահի ուշադրությունը հրավիրեք այն հանգամանքին, որ մենք ամբողջությամբ օգտագործելու ենք մեր ստորջրյա ուժերը, ինչը Անգլիային կստիպի համաձայնություն կնքել մոտակա ամիսներին:
- Ցիմերման[3]

Հեռագրի առգրավում և վերծանում Բրիտանիայի կողմից

Հեռագրի կոդի մի հատված, որ գաղտնազերծել է Նեյջել դե Գրին: Քանի որ Արիզոնան ԱՄՆ-ի նահանգ է դարձել միայն 1912 թվականին, Արիզոնա բառը չի եղել Գերմանիայի կոդային գրքում, և այն բաժանվել է վանկերի:

Հեռագիրը փոխանցվել է ռադիկապով և հեռախոսով որպես երկու չեզոք երկրների՝ Շվեդիայիա և ԱՄՆ-ի դիվանագիտական հաղորդագրություն: Գերմանիան ուղիղ հասանելիություն չի ունեցել արևմտյան կիսագնդին, քանի որ անգլիացիները կտրել էին գերմանացիների՝ տրանսատլանտյան հաղորդագրութան լարերը և չեզոք երկրներում վերացրել էին գերմանական հաղորդիչ կայանները: Այս ամենը Գերմանիային ստիպել էր օգտագործել Բրիտանիայի և ԱՄՆ-ի հեռագրային ալիքները՝ հակառակ բրիտանական հետախուզական ծառայությունների կողմից գաղտնազերծվելու վտանգին:

Մյուս կողմից, նախագահ Վիլսոնը Գերմանիային թույլ էր տվել կիրառել կապի ամերիկյան դիվանագիտական ալիքները՝ հույս ունենալով պահպանելու երկու երկրների բարեկամական հարաբերությունները և ավարտին հասցնելու պատերազմը: Գերմանիան ենթադրում էր, որ այս արտոնությունը թույլ կտա իրեն գաղտնի հաղորդագրությունները համեմատաբար անվտանգ ուղարկել արևմտյան կիսագունդ, քանի որ Բրիտանիան չի կարող կիրառել առգրավված հաղորդագրությունները՝ չընդունելով այն հանգամանքը, որ ինքը ստուգում է ԱՄՆ-ի դիվանագիտական փոստը: Այս եղանակով փոխանցված հաղորդագրությունը Բեռլինից ուղարկվել է Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանին:

Հեռագիրն առգրավվել է ուղարկումից անմիջապես հետո: Բրիտանական ծովակալության թիվ 40 սենյակի հետախույզ-վերլուծաբանները ստացել են հաղորդագրության կրկնօրինակը վերլուծելու համար: Հաղորդագրության մեջ օգտագործվել է 0075 կոդը, որն արդեն մասամբ բացահայտվել էր թիվ 40 սենյակում: Անգլիացիները կարող էին գաղտնազերծել գերմանական կոդերը ազդանշային գրքերի միջոցով, որոնք գերմանական «Մագդեբուրգ» կրեյսերից առգրավվել էին ռուսական ծովուժի կողմից Ֆիննական ծոցի կռվի ժամանակ[4]:

Հեռագիրը՝ ամբողջությամբ գաղտնազերծված ու թարգմանված

Բրիտանական կառավարության համար հեռագիրը հրաշալի հնարավորություն էր ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու դաշնակիցների կողմից: ԱՄՆ-ում հակագերմանական տրամադրություններն այդ պահին շատ ցայտուն էին գերմանացիների կողմից անսահմանափակ ջրային պատերազմի պատճառով: Սակայն Բրիտանիան կանգնած էր երկընտրանքի առաջ. պետք էր ամերիկացիներին բացատրել, թե ինչպես էր ձեռք բերվել հեռագիրը՝ միաժամանակ չբացահայտելով, որ բրիտանական հետախուզական ծառայությունը ստուգում է չեզոք երկրների դիվանագիտական փոստը, և հարկավոր էր հանրային բացատրություն տալ այն բանին, թե ինչպես է գաղտնազերծվել հեռագիրը այնպես, որ Գերմանիան չկասկածեր, որ իր կոդերը ջարդված են:

Բրիտանիան առաջին խնդիրը լուծել է գաղտնազերծված տեքստը Մեքսիկայի հեռագրային բաժանմունքներից մեկից ստանալու եղանակով: Անգլիացիները կռահել են, որ Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանը հաղորդագրությունը կփոխանցի Մեքսիկային առևտրական փոստի միջոցով, այդ պատճառով մեքսիկական հեռագրային ընկերությունը կունենա գաղտնազերծված հեռագրի կրկնօրինակը:

Մեքսիկայում Բրիտանիայի գործակալ Պարոն Իքսը, կաշառելով հեռագրային ընկերության աշխատակցին, ձեռք է բերել հեռագրի կրկնօրինակը (Թոմաս Հոհլերը, որն այդ ժամանակ Բրիտանիայի դեսպանն էր Մեքսիկայում, իր ինքնակենսագրության մեջ խոստովանել է, որ Պարոն Իքս անունով գործակալը ինքն է եղել): Այդ կրկնօրինակն առանց խոչընդոտների կարող էր փոխանցվել ամերիկացիներին: Այն գաղտնազերծվել է 13040 կոդի ներքո, որի օրինակը Բրիտանիան ստացել է Միջերկրածովյան ընկերությունում, և այդպիսով փետրվարի կեսերին Բրիատանիան ձեռք է բերել ամբողջական տեքստը:

Երկրորդ խնդիրը լուծվել է մտացածին այն պատմությամբ, թե հեռագրի գաղտնազերծված տեքստը առևանգվել է Մեքսիկայում (Բրիտանիան ԱՄՆ-ին տեղեկացրել է գաղտնազերծման մասին՝ այդ ամենը ներկայացնելով, սակայն, առևանգման մասին պատմությամբ): Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է դիտարկել կոդի ջարդման հնարավորությունը՝ դրա փոխարեն նա հանձնարարելով էՖոն Էքհարդին գործակալին որոնել Մեքսիկայում:

Հեռագրի հանձնումը ԱՄՆ-ին

Փետրվարի 19-ին Մեծ Բրիտանիայի ռազմածովային հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Հոլլը հեռագիրը ցույց է տվել Բրիտանիայում ԱՄՆ-ի դեսպան Էդվարդ Բելլին (անգլ.՝ Edward Bell):

Կարդալով Ցիմերմանի հեռագիրը՝ Բելլը սկզբում, ինչպես ենթադրվում էր, դա համարել է բրիտանական հետախուզության ծուղակ, որի նպատակն էր ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ: Սակայն Հոլլը բրիտանական սպայի պատվով երդվել է, որ հեռագիրն իրական է, և կարողացել է համոզել իր ամերիկացի գործընկերոջը:

Փետրվարի 20-ին Հոլլը ոչ պաշտոնապես հեռագրի կրկնօրինակն ուղարկել է ԱՄՆ՝ ամերիկացի դիվանագետ Ուոլթեր Փեյջին: Վերջինս հանդիպել է արտգործնախարար Արթուր Ջեյմս Բալֆուրի հետ և ստացել գաղտնազերծված տեքստը, գերմաներենով բնագիրն ու անգլերեն թարգմանությունը: Դրանից հետո Փեյջնն այդ ամենի մասին հաղորդել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին:

Ազդեցությունը ԱՄՆ-ի վրա

Այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ում իշխում էին հակամեքսիկական և հակագերմանական տրամադրություններ: Գեներալ Ջոն Պերշինգը երկար ժամանակ հետապնդում էր մեքսիկացի հեղափոխական Ֆրանսիսկո Վիլյային, որը ապստամբների ջոկատի հետ իրագործել էր մի քանի հարձակում սահմանամերձ ամերիկյան բնակավայրերի վրա: Մեքսիկան իր հերթին վարում էր հակաամերիկյան, որոշ դեպքերում էլ հակաեվրոպական քաղաքականություն: Այնպես որ հեռագրի մասին լուրը ավելի մեծ լարում է առաջացրել ԱՄՆ-ի և Մեքսիկայի հարաբերություններում:

Մյուս կողմից, ԱՄՆ-ում զգալիորեն նկատելի էին հակաբրիտանական տրամադրությունները հատկապես գերմանացիների և իռլանդացիների շրջանում: Մինչև 1917 թվականի սկիզբը ամերիկյան մամուլը Բրիտանիայի ու Ֆրանսիայի մասին առավել համակրանքով չէր խոսում, քան Գերմանիայի, իսկ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում էր խուսափել Եվրոպայում ծավալված պատերազմում ԱՄՆ-ի մասնակցությունից:

Սկզբում Ցիմերմանի հեռագիրն ընդունվել է որպես կեղծիք, որը պատրաստել էր բրիտանական հետախուզությունը: Այս համոզմունքը (այն կիսում էին ոչ միայն պացիֆիստները և գերմանական լոբբինգի ներկայացուցիչները) հաստատում էին գերմանացի ու մեքսիկացի դիվանագետները, ինչպես նաև ամերիկյան որոշ թերթեր, մասնավորապես մեդիամագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի մամուլը:

Տարակուսանքները ցրում է, ինչքան էլ զարմանալի լինի, ինքը Արթուր Ցիմերմանը: Մարտի 29-ին նա հայտարարել է հեռագրի տեքստի աուտենտիկ լինելու մասին: Այս աններելի վարքագծի համար նա նույն օրը ևեթ հեռացվել է պաշտոնից:

Փետրվարի 1-ին Գերմանիան վերսկսել է իր անսահմանափակ ջրային պատերազմը, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ անգլիական նավերում ամերիկացի ուղևորների շրջանում: Սա հակագերմանական տրամադրությունների առիթ է հանդիսացել ԱՄՆ-ում, որն ավելի է ուժեղացել հեռագրից հետո: Ամերիկացիների համար հատկապես վիրավորական էր այն փաստը, որ հեռագիրը հանձնվել է ԱՄՆ-ի կապի դիվանագիտական խողովակով: Ամերիկյան հանրությունը վերջնականապես հավատացել է Ցիմերմանի հեռագրի իրական լինելուն. ԱՄՆ-ի՝ պատերազմի մեջ ներքաշվելը դարձել է անխուսափելի:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Why was the Zimmerman Telegram so important?», BBC News, 17.01.2017
  2. «Historical Notes: 184 King's Road, Tighnabruaich». The Independent, 8 September 1999. Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին. Վերցված է 23 мая 2009-ին.(անգլ.)
  3. Ինչպես են գերմանացիներն առաջարկել հարձակվել ԱՄՆ-ի վրա
  4. Polmar, Norman and Jurrien Noot. Submarines of the Russian and Soviet Navies 1718—1990. Annapolis: US Navel Institute Press, 1991

Նշումներ

  1. Դիվանագիտական բարդություններից խուսափելու համար գործը ներկայացվել է այնպես, որ հեռագրի բացահայտումը կատարել են ոչ թե անգլիական, այլ ամերիկյան հետախուզական մարմինները: («Why was the Zimmerman Telegram so important?», BBC News, 17.01.2017).

Գրականություն

  • Дэвид Кан. Взломщики кодов. — М.: Центрполиграф, 2000. — ISBN 5-227-00678-4
  • Р. Букар. В недрах секретных архивов. — М.: Воениздат НКО СССР, 1938.
  • Э. Бояджи. История шпионажа. Т. 1. — М.: Олма-Пресс, 2003. — С. 130. — ISBN 5-224-02646-6
  • Р. Гибсон, М. Прендергаст. Германская подводная война 1914—1918 гг. — Минск: Харвест, 2002. — ISBN 985-13-0651-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիմերմանի հեռագիր» հոդվածին։