«Նախիջևանի գավառ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 64. Տող 64.


== Պատմություն ==
== Պատմություն ==
Գավառն այդպիսի սահմաններով կազմվել է 1840 թվականին<ref group="Ն">Նախիջևանի գավառը կազմվել էր 1828 թվականին՝ [[Հայկական մարզ]]ի տարածքի կազմում: Այն ամբողջությամբ ընդգրկում էր նախկին [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանության]] տարածքը (1747-1827)։ Մինչև 1840 թվականը մնացել է Հայկական մարզի կազմում, այնուհետև դրա լուծարումից հետո ներառել է Օրդուբադի օկրուգը: Գավառից անջատվել և ինքուրույն է դարձել [[Շարուր-Դարալագյազի գավառ|Շարուր-Դարալագյազը]]</ref>։ Այդ ժամանակ ամբողջ [[Անդրկովկաս]]ը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ [[Վրացա-Իմերեթական նահանգ]] և [[Կասպիական մարզ]]։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]], [[Քութայիսի նահանգ|Քութայիսի]], [[Շամախիի նահանգ|Շամախիի]] ու [[Դերբենդի նահանգ|Դերբենդի]] նահանգները։
Գավառն այդպիսի սահմաններով կազմվել է 1840 թվականին<ref group="Ն">Նախիջևանի գավառը կազմվել էր 1828 թվականին՝ [[Հայկական մարզ]]ի տարածքի կազմում։ Այն ամբողջությամբ ընդգրկում էր նախկին [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանության]] տարածքը (1747-1827)։ Մինչև 1840 թվականը մնացել է Հայկական մարզի կազմում, այնուհետև դրա լուծարումից հետո ներառել է Օրդուբադի օկրուգը։ Գավառից անջատվել և ինքուրույն է դարձել [[Շարուր-Դարալագյազի գավառ|Շարուր-Դարալագյազը]]</ref>։ Այդ ժամանակ ամբողջ [[Անդրկովկաս]]ը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ [[Վրացա-Իմերեթական նահանգ]] և [[Կասպիական մարզ]]։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]], [[Քութայիսի նահանգ|Քութայիսի]], [[Շամախիի նահանգ|Շամախիի]] ու [[Դերբենդի նահանգ|Դերբենդի]] նահանգները։


1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է [[Երևանի նահանգ]]ը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված [[Հայկական մարզ]]ի և [[Ալեքսանդրապոլի գավառ]]ի տարածքը՝ հանդիսանալով ժամանակակից [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] հիմքը։
1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է [[Երևանի նահանգ]]ը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված [[Հայկական մարզ]]ի և [[Ալեքսանդրապոլի գավառ]]ի տարածքը՝ հանդիսանալով ժամանակակից [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] հիմքը։

05:24, 18 Մարտի 2021-ի տարբերակ

Նախիջևանի գավառ
Нахичеванский уезд

Զինանշան

Երևանի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵրևանի նահանգ
Ներառում է23 համայնք
ՎարչկենտրոնՆախիջևան
Խոշորագույն քաղաքՆախիջևան
Հիմնական լեզուԱդրբեջաներեն, հայերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)100․771
Ազգային կազմԹաթարներ (մոտ 64 %), հայեր (մոտ 35 %)[1]
Տարածք4.392
Հիմնադրված է1840 թ.
Պատմական շրջան(ներ)Գողթան, Երնջակ, Ճահուկ

Նախիջևանի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1840-1846 թվականներին մտել է Վրացա-Իմերեթական, 1846-1849 թվականներին՝ Թիֆլիսի, 1849-1918՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Նախիջևան քաղաքն էր։

Ներառել է հիմնականում ժամանակակից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքի մեծ մասը, ինչպես նաև՝ Մեղրու շրջանի մի քանի գյուղեր։

Պատմություն

Գավառն այդպիսի սահմաններով կազմվել է 1840 թվականին[Ն 1]։ Այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի ու Դերբենդի նահանգները։

1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի և Ալեքսանդրապոլի գավառի տարածքը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմքը։

Նախիջևանը նամականիշի վրա

1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարում՝ 1918 թվականին, ինչպես նաև թուրք-հայկական պատերազմի ժամանակ (1920) օկուպացվել է թուրքական զորքերի կողմից։ Վերջիններս հենվում էին տեղի թյուրքախոս բնակչության՝ կովկասյան թաթարների ռազմական, նյութական ու տնտեսական աջակցության վրա, ովքեր կազմում էին գավառի բնակչության մոտ երկու երրորդը։ Այդ տարիներին նրանք ստեղծել էին «Արաքսի հանրապետություն» խամաճիկ կառույցը, որը ղեկավարվում էր Մուսավաթական Ադրբեջանի կողմից։

1921 թվականից լուծարվել է, և Երևանի նահանգի մեկ այլ՝ Շարուր-Դարալագյազի գավառի մի մասի հետ վերակազմավորվել որպես Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

Բնակչություն

1897 թվականին գավառի բնակչությունը կազմել էր 100 771[2] մարդ, այդ թվում՝

Գավառի կենտրոն Նախիջևան քաղաքում բնակվել է 8790, իսկ Օրդուբադ քաղաքում՝ 4611 մարդ։

Վարչական բաժանում

1913 թվականին գավառի կազմում եղել են 23 գյուղական համայնքներ[4]՝

Տես նաև

Նշումներ

  1. Նախիջևանի գավառը կազմվել էր 1828 թվականին՝ Հայկական մարզի տարածքի կազմում։ Այն ամբողջությամբ ընդգրկում էր նախկին Նախիջևանի խանության տարածքը (1747-1827)։ Մինչև 1840 թվականը մնացել է Հայկական մարզի կազմում, այնուհետև դրա լուծարումից հետո ներառել է Օրդուբադի օկրուգը։ Գավառից անջատվել և ինքուրույն է դարձել Շարուր-Դարալագյազը

Ծանոթագրություններ

  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Нахичеванский уезд
  2. «Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Наличное население в губерниях, уездах, городах Российской Империи (без Финляндии). Эриванская губерния» ((ռուսերեն)). demoscope.ru. 22 փետրվարի 2016. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку. Нахичеванский уезд» ((ռուսերեն)). demoscope.ru. 22 փետրվարի 2016. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։

Արտաքին հղումներ