«Նորաշեն (Տավուշի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 4 sources and tagging 3 as dead.) #IABot (v2.0.8
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 65. Տող 65.
'''Նորաշեն''', գյուղ [[Հայաստան]]ի [[Տավուշի մարզ]]ի արևելյան մասում, սահմանակից է [[Չորաթան]], [[Արծվաբերդ]], [[Վերին Կարմիր Աղբյուր]] և [[Մովսեսգյուղ]] գյուղերին, իսկ [[Ադրբեջան]]ի սահմանից ուղիղ գծով գտնվում է 4 կմ է հեռավորության վրա<ref name="tavushkayq">{{Cite web |url=http://tavush.region.am/egov/dispatcher |title=Տավուշի մարզի պաշտոնական կայքը՝ Նորաշեն գյուղ |accessdate=2011-02-25 |archive-date=2011-02-11 |archive-url=https://web.archive.org/web/20110211134657/http://tavush.region.am/egov/dispatcher |dead-url=yes }}</ref>։
'''Նորաշեն''', գյուղ [[Հայաստան]]ի [[Տավուշի մարզ]]ի արևելյան մասում, սահմանակից է [[Չորաթան]], [[Արծվաբերդ]], [[Վերին Կարմիր Աղբյուր]] և [[Մովսեսգյուղ]] գյուղերին, իսկ [[Ադրբեջան]]ի սահմանից ուղիղ գծով գտնվում է 4 կմ է հեռավորության վրա<ref name="tavushkayq">{{Cite web |url=http://tavush.region.am/egov/dispatcher |title=Տավուշի մարզի պաշտոնական կայքը՝ Նորաշեն գյուղ |accessdate=2011-02-25 |archive-date=2011-02-11 |archive-url=https://web.archive.org/web/20110211134657/http://tavush.region.am/egov/dispatcher |dead-url=yes }}</ref>։


Համաձայն որոշ աղբյուրների, գյուղի անվանումը առաջացել այն բանից հետո, երբ մի խումբ լեզգիներ անցնելով այստեղով, ծաղրել են տեղացի հայերին ասելով. Ձեռք չտաք սրանց, նոր շեն է, կքանդվի։ Դրանից հետո գյուղը սկսել են կոչել Նորաշեն<ref>[http://www.navasardtours.com/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80-%D5%A3%D5%A1/#.Ub5NafZOp7o Հայկական ավանդապատումներ. գյուղեր, գավառներ, քաղաքներ]</ref>։
Համաձայն որոշ աղբյուրների, գյուղի անվանումը առաջացել այն բանից հետո, երբ մի խումբ լեզգիներ անցնելով այստեղով, ծաղրել են տեղացի հայերին ասելով. Ձեռք չտաք սրանց, նոր շեն է, կքանդվի։ Դրանից հետո գյուղը սկսել են կոչել Նորաշեն<ref>{{Cite web |url=http://www.navasardtours.com/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80-%D5%A3%D5%A1/#.Ub5NafZOp7o |title=Հայկական ավանդապատումներ. գյուղեր, գավառներ, քաղաքներ |accessdate=2013-06-16 |archive-date=2016-03-05 |archive-url=https://web.archive.org/web/20160305002104/http://www.navasardtours.com/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80-%D5%A3%D5%A1/#.Ub5NafZOp7o |dead-url=yes }}</ref>։


== Աշխարհագրություն ==
== Աշխարհագրություն ==

09:12, 17 Մարտի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Նորաշեն
Նորաշենը հարավից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԳոռ Աբրահամյան
Հիմնադրված է1835 թ.
Մակերես10.9[1] կմ²
ԲԾՄ1030[1] մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1 746[2] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2114
Նորաշեն (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Նորաշեն (Տավուշի մարզ) (Հայաստան)

Նորաշեն, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի արևելյան մասում, սահմանակից է Չորաթան, Արծվաբերդ, Վերին Կարմիր Աղբյուր և Մովսեսգյուղ գյուղերին, իսկ Ադրբեջանի սահմանից ուղիղ գծով գտնվում է 4 կմ է հեռավորության վրա[3]։

Համաձայն որոշ աղբյուրների, գյուղի անվանումը առաջացել այն բանից հետո, երբ մի խումբ լեզգիներ անցնելով այստեղով, ծաղրել են տեղացի հայերին ասելով. Ձեռք չտաք սրանց, նոր շեն է, կքանդվի։ Դրանից հետո գյուղը սկսել են կոչել Նորաշեն[4]։

Աշխարհագրություն

Նորաշենի հարևան գյուղերն են Վերին Կարմիր Աղբյուրն է, Արծվաբերդը, Մովսեսգյուղը և Չորաթանը։ Մոտակայքում գտնվում է կիկլոպյան ամրոց։

Նորաշեն համայնքը զբաղեցնում է 1089 հա տարածք[1], որից՝

  • 53 հա արոտներ,
  • 623 հա վարելահողեր
  • 103 հա անտառ

Հեռավորությունը Երևանից կազմում է 214 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 74 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 3 կմ[1]։

Գյուղի հարավային մասում գտնվում են մ.թ.ա. 2-րդ հզմ «Պիլուր պատ», Ձորաբերդ և «Սև լեռ» ամրոցները, իսկ 1 կմ արևմուտք՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. «Ահագնի» ամրոցը։

Կլիմա

Նորաշենը գտնվում է բարեխառն գոտում, ամռանը՝ + 29 C, ձմռանը՝ - 30 C[1]։

Պատմություն

Ռուսական կայսրություն

Գյուղը հիմնադրվել է 1835 թվականին ներկայիս Ադրբեջանի տարածքում ջարդերից փրկված մի քանի տասնյակ հայկական ընտանիքների կողմից։

19-րդ դարի վերջին գյուղը այցելած եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցը իր «Արցախ» գրում էր.

Հիմնուած Չորաթանի արևմտեան կողմում մի փոքր ձորակի ձախ լանջին վերայ. բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 19 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 10 մետր 45 սանթիմ. քահանայ մի։

Ծուխ 38. ար. 351, իգ. 262. Միդասեան ծխական ուսումնարան, աշակերտք 40, թոշակատու 35, տարեկան ռոճիկ վարժապետի 300 րուբլի։[5]

Խորհրդային Հայաստան

Նորաշենի կիկլոպյան ամրոցը

Խորհրդային տարիներին բնակավայրը մտնում էր Հայկական ԽՍՀՇամշադինի շրջանի կազմի մեջ։ Նորաշենը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին. գյուղը տվել է 32 ազատամարտիկ, որոնցից հինգը զոհվել են և մեկը դարձել է հաշմանդամ[3]։

Հայաստանի Հանրապետություն

Վերջին տարիներին Նորաշենում կատարվել են որոշ աշխատանքներ՝ նորոգվել է միջնակարգ դպրոցի շենքը (Հայ-ամերիկյան կրթական ծրագրով), վերակառուցվել է խմելու ջրագիծը (ՀՊԾ-ՍԱԴ-ի կողմից), վերանորոգվել է տնամերձերի ոռոգման համակարգը (ՀՍՆՀ-ի կողմից)։ Այժմ Նորաշենի գլխավոր խնդիրներն են մշակույթի տան և գյուղապետարանի շենքերի նորոգումն ու համայնքային ճանապարհների նորոգումը[3]։

Բնակչություն

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան գյուղում

Ներկայումս Նորաշենն ունի 527 տնտեսություն (516 ընտանիք[1])՝ 1897 բնակիչներով[3]։

Տարեթիվ Բնակչություն[6]
1831 147
1873 349
1886 484
1897 615
1908 233
1914 259
1914 259
1916 839
1922 981
1926 1174
1931 1302
1939 1490
1959 1802
1980 881

Ավանդություն

Մի խումբ լեզգիներ անցնելով այստեղով, ծաղրել են տեղացի հայերին և ասել՝ «Ձեռք չտաք սրանց, նոր շեն է, կքանդվի»։ Դրանից հետո գյուղի անունը դրել են Նորաշեն[7]։

Տնտեսություն

Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է դաշտավարությունը և անասնապահությունը[3]։ Գյուղը մասնակի ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է[1]։

Մշակույթ

Դպրոց

Նորաշենի միջնակարգ դպրոցը

Նորաշենն ունի 750[1] աշակերտական տեղով միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է շուրջ 202 աշակերտ, տիպային մշակույթի տուն՝ 340 տեղանոց, գրադարան, մանկապարտեզ, ինչպես նաև առևտրի ու կենցաղային օբյեկտներ[3]։ Նորաշենի տարրական դպրոցը կառուցվել 1921 թվականին (ունեցել է 4 դասարան), իսկ 7-ամյա դպրոցը՝ 1937-ին (մշակույթի տան մոտ, դեպի արևելք)։ Միջնակարգ դպրոցի կառուցվել է 1961 թվականին և աշխատել է 1962-ից։ Փաշո Կարապետի Ավագյանը Թբիլիսիում մանկավարժական կրթություն ստանալուց հետո 1924-1935 թթ. աշխատել է շրջանի տարբեր դպրոցներում։ 7 տարի Նորաշենի դպրոցում աշխատել է որպես ուսուիցչ, ուսումնավար և տնօրեն։

Եկեղեցի

Գյուղը ուներ Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը քանդված է եղել 20-րդ դարի սկզբին։

Տուրիզմ

Գյուղում գործում է «B&B The edge of the world / Աշխարհի ծայրը» հյուրատունը:

Հայտնի անձինք

Գյուղի կենտրոնական փողոցը

Պատկերասրահ

Նորաշենը հարավարևելյան ծայրամասից
Նորաշենը հարավարևելյան ծայրամասից


Տես նաև

Արտաքին հղումներ

Տեսանյութեր

  • Ֆիլմ Նորաշենի մասին «Երկիր Մադեիա»-ի «Հայի ուժը» ֆիլմաշարից (մաս 1, մաս 2)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Տավուշի մարզպետարան. Նորաշեն». Արխիվացված է օրիգինալից 2014-09-16-ին. Վերցված է 2012-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Տավուշի մարզի մարդահաշիվը (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Տավուշի մարզի պաշտոնական կայքը՝ Նորաշեն գյուղ». Արխիվացված է օրիգինալից 2011-02-11-ին. Վերցված է 2011-02-25-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Հայկական ավանդապատումներ. գյուղեր, գավառներ, քաղաքներ». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2013-06-16-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. եպ. Մակար Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, «Արօր» — 329, էջեր 329 — 405 էջ։
  6. Ա.Ա. Գյուրջինյան, «Շամշադին (Տավուշ): Պատմաաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ», Երևան, ««Լույս»», 1989 — 30-31, էջեր 30-31 — 237 էջ. — 4000 հատ։
  7. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  8. Ավագյան Արտավազդ Արշակի (Ռուսերեն)