«Լայպցիգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: vep:Läipcig; cosmetic changes
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: hi:लिपजिग
Տող 47. Տող 47.
[[gl:Leipzig]]
[[gl:Leipzig]]
[[he:לייפציג]]
[[he:לייפציג]]
[[hi:लिपजिग]]
[[hr:Leipzig]]
[[hr:Leipzig]]
[[hsb:Lipsk]]
[[hsb:Lipsk]]

19:14, 23 Հուլիսի 2012-ի տարբերակ

Լայպցիգի զինանշան

Լայպցիգ (գերմաներեն` Leipzig) Գերմանական Սակսոնիա մարզի մեծագույն քաղաքն է:

Լայպցիգի մասին առաջին գրավոր արձանագրությանը հանդիպում ենք 1015 թվականին, գերմանացի պատմիչ Տիտմար Մարզենբուրգի (գերմ. Thietmar von Merseburg) գրություններում: 1165 թվականին Մայսենի մարզպետ Օտտոն II Հարուստը (գերմ. Otto der Reiche) շնորհում է քաղաքի կարգավիճակ: Գտնվելով Թագավորական (Via Regia) և Կայսրական (Via Imperii) ճանապարհների խաչմերուկում, քաղաքը աստիճանաբար դառնում է առևտրական խոշոր կենտրոն: Լայպցիգում կազմակերպվող առևտրային տոնավաճառները կարևոր նշանակություն ունեիր Արևելյան Եվրոպայի հետ տնտեսական հարաբերություններում: 1409 թվականին հիմնվում է համալսարանը, ինչը նպաստում է քաղաքում արդարադատության, տպագրության զարգացմանը:

Սուրբ Թովմաս եկեղեցի

Քաղաքի տեսարժան վայրերից է Սուրբ Թովմաս եկեղեցին (գերմ. Thomaskirche, XIV դար), որը հայտնի է 1212 թվականին հիմնված տղաների երգչախմբով (գերմ. Thomanerchor): 1723 - 1750 թվականներին երգչախումբը գլխավորել է կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը: Եկեղեցու բակում կանգնեցվել է Բախի արձանը, իսկ եկեղեցու հարևանությամբ` Բախի թանգարանն է: