«Մինա Վիտկոյց»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Գերմանացի կին գրողներ ՀոթՔաթ գործիքով |
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8 |
||
Տող 48. | Տող 48. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [http://www.serbski-institut.de/cms/de/372/Witkojc,-Mina/2491/Witkojc,%20Mina%20–%20Wittka,%20Wilhelmine#2491 Մինա Վիտկոյցի կենսագրությունը serbski-institut կայքում] |
* [http://www.serbski-institut.de/cms/de/372/Witkojc,-Mina/2491/Witkojc,%20Mina%20–%20Wittka,%20Wilhelmine#2491 Մինա Վիտկոյցի կենսագրությունը serbski-institut կայքում] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160318224427/http://www.serbski-institut.de/cms/de/372/Witkojc,-Mina/2491/Witkojc,%20Mina%20%E2%80%93%20Wittka,%20Wilhelmine#2491 |date=2016-03-18 }} |
||
* [http://www.literaturport.de/index.php?id=26&user_autorenlexikonfrontend_pi1%5Bal_aid%5D=2209&user_autorenlexikonfrontend_pi1%5Bal_opt%5D=1&cHash=28ae5240e96009dfa246575c4ca48f39 Մինա Վիտկոյցի կենսագրությունը literaturport կայքում] |
* [http://www.literaturport.de/index.php?id=26&user_autorenlexikonfrontend_pi1%5Bal_aid%5D=2209&user_autorenlexikonfrontend_pi1%5Bal_opt%5D=1&cHash=28ae5240e96009dfa246575c4ca48f39 Մինա Վիտկոյցի կենսագրությունը literaturport կայքում] |
||
* [https://portal.dnb.de/opac.htm?method=simpleSearch&query=118634119 Մատենագիտություն] |
* [https://portal.dnb.de/opac.htm?method=simpleSearch&query=118634119 Մատենագիտություն] |
12:16, 16 Մարտի 2021-ի տարբերակ
Մինա Վիտկոյց ստորին սորբերեն Mina Witkojc գերմ.՝ Wilhelmine Wittka | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1893[1] |
Ծննդավայր | Բուրգ, Amt Burg (Spreewald), Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Վախճանվել է | նոյեմբերի 11, 1975[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Papitz, Կոլկվից, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Գերեզման | Բուրգ |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող |
Լեզու | Լուժիկերեն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Անդամակցություն | Մատիցա սերբական |
Պարգևներ | |
Mina Witkojc Վիքիպահեստում |
Մինա Վիտկոյց (նիժնելուժեցկցի՝ Mina Witkojc, գերմ.՝ Wilhelmine Wittka, մայիսի 28, 1893[1], Բուրգ, Amt Burg (Spreewald), Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա - նոյեմբերի 11, 1975[1], Papitz, Կոլկվից, Շպրե Նեյսե, Բրանդենբուրգ, Գերմանիա), նիժնելուժեցկցի բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, լրագրող և հրապարակախոս: Նիժնելուժեցկցի բանաստեղծ Մատո Կոսիկի հետ միասին համարվում է նիժնելուժեցկյան պոեզիայի դասական ստեղծագործողներից: Յակուբ Չիշինսկու անվան մրցանակի դափնեկիր է:
Կենսագրություն
Մինա Վիտկոյցը ծնվել է 1893 թվականի մայիսի 25-ին Բուրգ քաղաքում, Ֆրիցո Պոլենցի և Մարիաննա Վիտկոյցի գյուղացիական ընտանիքում: Վաղ մանկական տարիքում որբացել է: 1899 թվականից մինչև 1907 թվականը սովորել է Բուրգի միջնակարգ դպրոցում: 1907 թվականից 10 տարի Բեռլինում աշխատել է որպես սպասուհի և ֆլորիստ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունում: 1917 թվականին վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ եղել է վարձու գյուղատնտեսական աշխատող:
1921 թվականի օգոստոսին ծանոթանում է չեխ և վերին լուժանսկցի մտավորական գործիչների խմբի հետ, որոնք ոգեշնչում են նրան զբաղվելու մշակութային գործունեությամբ լուժանսկցիների շրջանում: 1922 թվականին «Լուժիցա» ամսագրում հրապարակում է իր առաջին բանաստեղծությունը: 1923 թվականին տեղափոխվել է Բաուտցեն, որտեղ մինչև 1931 թվականն աշխատել է որպես նիժնելուժեցկյան «Serbski Сasnik» թերթի խմբագիր: Նրա խմբագիր աշխատած ժամանակահատվածում թերթի տպաքանակը 200-ից հասել է 1200 օրինակի: Այդ ժամանակահատվածում համագործակցել է լուժսկցի հասարակական գործիչներ Առնոշտ Մուկայի և Յան Չիժի հետ: 1925 թվականին լույս է ընծայել բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն՝ «Dolnoserbske basni» (Նիժնելուժեցկյան բանաստեղծություններ): 1926 թվականին մասնակցել է Ժնևում կայացած ազգային փոքրամասնությունների Եվրոպական կոնգրեսին: Այդ ժամանակահատվածում զբաղվել է չեխ գրողներ Բոժենա Նեմցովայի և Պետր Բեզրուչի ստեղծագործությունների նիժնելուժիցկյան լեզվով թարգմանությամբ: Մինա Վիտկոյցը հայտնաբերեց նիժնելուժիցկյան ժողովրդական բանաստեղծուհի-քույրեր Լիզա և Մարիաննա Դոմաշկոյցներին և օգնեց նրանց զբաղվելու գրական գործունեությամբ: Նեյմարյան հանրապետության տարիներին բազմիցս դատապարտվել է «հակագերմանական գործունեության համար»[2][3]:
1933 թվականին նացիստական վարչակարգն արգելեց Վիտկոյցին զբաղվել գրական և լրագրողական գործունեությամբ, և նա մնաց առանց գոյության միջոցների, ինչի հետ կապված էլ վերադարձավ Բուրգ, որտեղ սկսեց զբաղվել վարձու գյուղատնտեսական աշխատանքով: 1941 թվականին լուժեցիների շրջանում իր գործունեության համար նացիստական ռեժիմի կողմից հայտարարվեց «վտանգավոր տարր» և ուղարկվեց Էրֆուրտ, որտեղ էլ աշխատեց գյուղատնտեսական ձեռնարկությունում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը: 1945 թվականին հրատարակել է «Erfurtske spomnjeśa» (Էրֆուրտյան հիշողություններ) պոեմը, որտեղ նկարագրել է իր կյանքը Էրֆուրտում:
1946 թվականին նա կարճ ժամանակով տեղափոխվում է Բաուտցեն, որտեղ աշխատում է Դոմովինա լուժիցկյան հասարակական կազմակերպությունում, այնուհետև տեղափոխվում է Պրահա, որտեղ բնակվում է մինչև 1954 թվականը: 1954 թվականին, վերադառնալով հայրենի քաղաք, բնակվում է այնտեղ մինչև իր կյանքի վերջը՝ 1975 թվականը:
Կյանքի վերջին տարիներին բնակվել է Բուրգի մոտ գտնվող Պապիտց գյուղի ծերանոցում: Մահացել է 1975 թվականի նոյեմբերի և թաղվել է Բուրգ քաղաքի գերեզմանոցում:
Մրցանակներ
1964 թվականին իր գրական գործունեության համար արժանանացել է Յակուբ Չիշինսկու անվան մրցանակի:
Գրական գործունեություն
Մինա Վիտկոյցը գրել է արձակ ստեղծագործություններ և բանաստեղծություններ նիժնելուժիցկյան «Nowy Casnik» թերթի համար: Նա եղել է «Serbska Pratyja» նիժնելուժիցկյան գրական ժողովածուի կազմակերպիչներից մեկը: 1934 թվականին հրատարակել է «Wĕnašk błośańskich kwĕtkow» բանաստեղծական ժողովածուն, որն էլ նրան մեծ հռչակ բերեց:
- Հիմնական ստեղծագործություններ
- Dolnoserbske basni, 1925;
- Wěnašk błośańskich kwětkow (Венок цветов из Блот), 1934;
- Erfurtske spomnjeśa, автобиография, 1945;
- K swětłu a słyńcu, Berlin 1955;
- Prědne kłoski, Berlin 1958;
- Po drogach casnikarki, Bautzen 1964, ISBN 3-7420-0281-3;
- Pśedsłowo k antologiji Jadna z nich jo šołtowka: antologija noweje dolnoserbskeje literatury, Budyšyn 1971.
- Հետմահու հրատարակություններ
- Echo aus dem Spreewald, Bautzen 2001, ISBN 3-7420-1857-4.
Հիշատակ
- Մինա Վիտկոյցի անունով է կոչվում Վերբեն գյուղի միջնակարգ դպրոցը:
- Վերբեն գյուղում է գտնվում մի փոքրիկ թանգարան, որը նվիրված է Մինա Վիտկոյցի գործունեությանը:
Գրականություն
- Гугнин А. А., Введение в историю серболужицкой словесности и литературы от истоков до наших дней, Российская академия наук, Институт славяноведения и балканистики, научный центр славяно-германских отношений, М., 1997, стр. 139, 144—145, 153, 155, 158, 160, 175, 191, ISBN 5-7576-0063-2
- Christiane Piniek: Mina Witkojc, Echo aus dem Spreewald. Bautzen: Domowina-Verlag, 2001.
- A. Karichowa: Wona jo «swoje» Blota lubowala. W: Płomje. 2003,05, S.20.
- Gespräch mit Frau Golzbuder (Sorbischlehrerin der Grundschule Krieschow) + zusätzlichen Material
- Mina Witkojc (Wuberk jo zestajił Kito Lorenc.) Budyšin. Ludowe Nakładnistwo Domowina, 1973.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Гугнин А. А., Введение в историю серболужицкой словесности и литературы от истоков до наших дней, стр. 145
- ↑ Stone, Gerald. 2015. Slav Outposts in Central European History: The Wends, Sorbs and Kashubs. Bloomsbury Publishing.
Արտաքին հղումներ
- Մինա Վիտկոյցի կենսագրությունը serbski-institut կայքում Արխիվացված 2016-03-18 Wayback Machine
- Մինա Վիտկոյցի կենսագրությունը literaturport կայքում
- Մատենագիտություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինա Վիտկոյց» հոդվածին։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մինա Վիտկոյց կատեգորիայում։ |
- Մայիսի 28 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Նոյեմբերի 11 մահեր
- 1975 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գերմանացի բանաստեղծուհիներ
- Յակուբ Չիշինսկու անվան մրցանակի դափնեկիրներ
- Գերմանացի արձակագիրներ
- Գերմանացի թարգմանիչներ
- Գերմանացի լրագրողներ
- Գերմանացի հրապարակախոսներ
- Գերմանացի կին գրողներ