«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.6.4) (Ռոբոտը ավելացնում է․: eo:Rusa la 2-a |
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: hu:II. Rusza |
||
Տող 29. | Տող 29. | ||
[[eo:Rusa la 2-a]] |
[[eo:Rusa la 2-a]] |
||
[[fr:Rusa II]] |
[[fr:Rusa II]] |
||
[[hu:II. Rusza]] |
|||
[[ja:ルサ2世]] |
[[ja:ルサ2世]] |
||
[[ko:루사스 2세]] |
[[ko:루사스 2세]] |
08:04, 23 Հուլիսի 2012-ի տարբերակ
Ռուսա Բ (ծ. և մ. թթ. անհայտ) — Ուրարտուի թագավոր մ.թ.ա. մոտ 685-645-ին։ Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներ։
Գահակալման սկզբնական տարիներին, կիմերների և սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ մ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արևելյան ավազանում։
Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ Զվարթնոցի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման (ցարդ գործում է) և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև Թեյշեբաինի բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։[1]
Աղբյուրներ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 371.
Տես նաև
Նախորդող Արգիշտի Բ |
Ուրարտական արքա Ռուսա Բ մ.թ.ա. մոտ 685-645 |
Հաջորդող Սարդուրի Գ |