«Յանոշ Բոյայի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 90. Տող 90.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=504}}

[[Կատեգորիա:Մաթեմատիկոսներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Մաթեմատիկոսներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Հունգարացի մաթեմատիկոսներ]]
[[Կատեգորիա:Հունգարացի մաթեմատիկոսներ]]

13:09, 15 Մարտի 2021-ի տարբերակ

Յանոշ Բոյայի
հունգ.՝ Bolyai János
Ծնվել էդեկտեմբերի 15, 1802(1802-12-15)[1][2][3][…]
Կլուժ-Նապոկա, Ռումինիա[4]
Մահացել էհունվարի 27, 1860(1860-01-27)[1][2][3][…] (57 տարեկան)
Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա[4]
բնական մահով
ԳերեզմանReformed Protestant cemetery
Բնակության վայր(եր)Տրանսիլվանիա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունմաթեմատիկոս
Գործունեության ոլորտերկրաչափություն, Ոչ Էվկլիդեսյան երկրաչափություն[5] և մաթեմատիկա[5]
Ալմա մատերԹերեզային ռազմական ակադեմիա (սեպտեմբերի 6, 1822)[6]
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1], տիբեթերեն, չինարեն, հունգարերեն[5] և գերմաներեն[7]
Գիտական ղեկավարՖարկաշ Բոյաի
ՀայրՖարկաշ Բոյաի
 János Bolyai Վիքիպահեստում

Յանոշ Բոյայի (հունգ.՝ Bolyai János, դեկտեմբերի 15, 1802(1802-12-15)[1][2][3][…], Կլուժ-Նապոկա, Ռումինիա[4] - հունվարի 27, 1860(1860-01-27)[1][2][3][…], Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա[4]), հունգարացի մաթեմատիկոս, ոչ էվկլիդեսյան երկրաչափության (այժմ կոչվում է Լոբաչևսկու երկրաչափություն) հայտնաբերողներից մեկը:

Ռուսական աղբյուրներում նրա ազգանվան ուղղագրության շատ տարբերակներ կան՝ Բոլյահ, Բոհայի, Բոյայի, Բոյահ ինչպես նաև Բոլյե և Բոլե։

Կենսագրություն

Յանոշ Բոյային ծնվել է տրանսիլվանական Կոլոժվար քաղաքում։ Այսօր այն Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքն է։ Նախկինում քաղաքը պատկանել է Ավստրիական կայսրությանը: Նրա հայրը հունգարացի հայտնի մաթեմատիկոս Ֆարկաշ Բոյային է, ով Գյոթինգենի համալսարանի շրջանավարտն է եղել։ Դեռ վաղ տարիքում նա որդուն սովորեցրել է մաթեմատիկական գիտելիքների հիմունքները: Բոյայիները աղքատ, բայց հնագույն մադյար տոհմից էին: XIV-XVIII դարերում նրանց է պատկանել Բոհյա ամրացված տոհմական դղյակը, որում և ծնվել է նրա հայրը՝ Ֆարկաշը[8]:

1822 թվականին Յանոշն ավարտել է Վիեննայի Ռազմա-ճարտարագիտական ​​քոլեջը՝ 4 տարվա ընթացքում անցնելով յոթնամյա դասընթացը: Արդեն քոլեջում նա այնքան է տարվել Էվկլիդեսի հինգերորդ պոստուլատի (աքսիոմա, դրույթ) ուսումնասիրություններով, որ նրա հայրը անհանգստությամբ խորհուրդ է տվել Յանոշին.

Դու պետք է հրաժարվես այս ամենից՝ որպես ամենասարսափելի այլասերում: Դա կարող է խլել քեզանից քո ամբողջ ժամանակը, առողջությունը, բանականությունը, կյանքի բոլոր ուրախությունները: Այն քեզ կարող է հասցնել անելանելի վիճակի, հնարավոր է կուլ տա այնպիսի հազարավոր տիտանների, ինչպիսին Նյուտոնն է:

Յանոշը չլսեց հոր խորհուրդը: Շուտով նա եկավ այն եզրակացության, որ հինգերորդ պոստուլատը անապացուցելի է և անկախ մյուսներից: Սա նշանակում էր, որ այն փոխարինելով այլընտրանքով, հնարավոր էր կառուցել էվկլիդեսյանից տարբերվող նոր երկրաչափություն: Մոտ 1820-1823 թվականներին Բոյայը ավարտել է տրակտատը, որում նկարագրվել է նոր երկրաչափությունը: Հորը գրած նամակում նա կատակել է. «Ես ոչնչից ստեղծել եմ տարօրինակ նոր աշխարհ»:

1823 թվականին Բոյային ծառայել է բանակում՝ որպես ռազմա-ինժեներական զորքերի կրտսեր լեյտենանտ: Նա բանակում ծառայել է 11 տարի, համարվել է գերազանց սպա և հիանալի պարող: Նա խոսում էր 9 լեզուներով, ներառյալ չինարենը և տիբեթերենը: Երբեք չի խմել և չի ծխել:

1832 թվականին Յանոշի հայրը հրատարակել է իր աշխատությունը, իսկ դրա հավելվածում՝ որդու աշխատանքը, որը մաթեմատիկայի պատմության մեջ մտել է Appendix (հավելված) անվան տակ: Յանոշ Բոյայի աշխատության ամբողջական վերնագիրը` «Հավելված, որը պարունակում է տարածաչափության մասին գիտություն, միանգամայն ճշմարիտ, Էվկլիդեսի XI աքսիոմայի ճշմարտությունից կամ կեղծիքից անկախ (որը priori մասին երբեք չի կարող որոշել)»:

Բոյայի մտացածին դիմանկարը (արվեստի գործ՝ Աթթիլա Ժիգմոնդի կողմից)[9]

«Ապպենդիքսը», ինչպես նաև Լոբաչևսկու աշխատությունները, անհասկանալի և աննկատ են մնացել ժամանակակիցների կողմից:

Մեկ տարի առաջ (1831 թ.) Ֆարկաշ Բոյային «Հավելվածի» սրբագրական տպվածքն ուղարկել է իր վաղեմի ընկերոջը՝ այն ժամանակվա «մաթեմատիկոսների արքա» Կառլ Գաուսին: Աշխատությունը կարդալուց հետո Գաուսը գրել է իր ընկերներից մեկին. «Այս երիտասարդ երկրաչափ Բոյային բարձրագույն դասի հանճար է»: Ինչպես պարզվեց շատ ավելի ուշ, Գաուսն ինքը գաղտնի զարգացրել է ոչ էվկլիդյան երկրաչափությունը (1820-ականների սկզբից), բայց նա երբեք այս թեմայով որևէ բան չի հրապարակել: Ֆարկաշին Գաուսը պատասխանել է. «Դա գնահատելը նման է ինքդ քեզ գնահատելուն: Քանի-որ այս թեմայի շուրջ այնտեղ գրված ամեն ինչ համընկնում է վերջին 30-35 տարիների իմ սեփական մտորումների հետ»[10]:

Ցավալի լուրն այն մասին, որ իրեն գերազանցել են, խիստ զարմացրել է երիտասարդ Բոյային, ով նոր էր դարձել կապիտան: Այս ամենից հետո նրա առողջությունը վատթարանում է, բնավորությունը փոխվում է, և նա շուտով անցնում է թոշակի (1833): Նա իր թոշակը ծառայությամբ ձեռք չի բերել, ապրել է հոր փողերով: Նա փորձել է շարունակել իր մաթեմատիկական աշխատանքները, սկսել և շուտով հրաժարվել է մի քանի աշխատություններից, որոնք շատ հետաքրքիր են եղել իրենց գաղափարներով:

1834 թվականին Յանոշը քաղաքացիական ամուսնության մեջ է մտել Ռոզալիա Կիբեդի Օրբանի հետ (Rozália Kibédi Orbán): Նրանք ունեցել են երկու երեխա:

1848 թվականին Յանոշ Բոյային հայտնաբերել է Ն.Ի. Լոբաչևսկու աշխատանքը, ով դեռևս 1829 թվականին, Բոյայից 3 տարի շուտ, հրատարակել է գաղափարներով նման մի աշխատություն: Բոյային սաստիկ զայրացել է: Նա կասկածել է, որ իրենից գողացել են իր լավագույն գաղափարները, որ ոչ մի Լոբաչովսկի երբևէ գոյություն չի ունեցել, և այս ամենը խորամանկ Գաուսի հնարքներն են: Միևնույն ժամանակ, նա հիացել է որոշակի թեորեմներ ապացուցելու հմտությամբ և սրամտությամբ: Կյանքի վերջին տարիներին Բայային ծանր մտավոր անհամաձայնությունների մեջ էր:

1852 թվականին Բոյայը բաժանվել է Ռոզալիայից: Նա սկսել է մի քանի նոր ուսումնասիրություններ, բայց ոչ մեկը չի ավարտել: Նրա մահից հետո հայտնաբերվել են մաթեմատիկական անավարտ ձեռագրերի ավելի քան 20000 թերթ: Այնուամենայնիվ, «Ապպենդրիքսը» մնացել է հեղինակի կյանքի ընթացքում հրատարակված միակ գործը:

Հիշողության հավերժացում

Գիտնականի պատվին անվանակոչվել է.

Տես նաև

Գրականություն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Բոյայի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 504