«Կորին Տելյադո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 34. Տող 34.
[[Կատեգորիա:Իսպանալեզու գրողներ]]
[[Կատեգորիա:Իսպանալեզու գրողներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի կին գրողներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի կին գրողներ]]
[[Կատեգորիա:Գինեսի գրքի ռեկորդակիրներ]]

11:11, 15 Մարտի 2021-ի տարբերակ

Կորին Տելյադո
իսպ.՝ María del Socorro Tellado López
Ծննդյան անունիսպ.՝ María del Socorro Tellado López
Ծնվել էապրիլի 25, 1927(1927-04-25)[1]
ԾննդավայրViavélez, A Caridá, El Franco, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Վախճանվել էապրիլի 11, 2009(2009-04-11)[2] (81 տարեկան)
Վախճանի վայրGijón/Xixón, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Գրական անունCorín Tellado, Ada Miller և Ada Miller Leswy
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
Ժանրերսիրավեպ, էրոտիկ վեպ, մանկական վեպ, վեպ և պատմվածք
Պարգևներ
Կայքcorintellado.com
 Corín Tellado Վիքիպահեստում

Կորին Տելյադո (իսկական անունը՝ Մարիա դել Սոկորո Տելյադո Լոպես (իսպ.՝ Corín Tellado, María del Socorro Tellado López, ապրիլի 25, 1927(1927-04-25)[1], Viavélez, A Caridá, El Franco, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա - ապրիլի 11, 2009(2009-04-11)[2], Gijón/Xixón, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), իսպանացի կին գրող, ամենաբեղմնավոր գրողը և ամենաշատ ընթերցված իսպանացի հեղինակը Սերվանտեսից հետո։

Կենսագրություն

Մեծացել է բազմազավակ ընտանիքում, ունեցել է հինգ եղբայր, հայրը եղել է նավի մեխանիկ, մայրը՝ տնային տնտեսուհի։ Մարիան մանկությունից անհագ կարդացել է Դյումայի և Բալզակի ստեղծագործությունները։ 1945 թվականին մահացել է հայրը, և ընտանիքի համար սկսվել են տնտեսական դժվարությունները։ 1946 թվականին «Bruguera » հրատարակչությունը գնել է նրանից առաջին վեպը՝ «Համարձակ գրազ» (այդ ժամանակից ի վեր ունեցել է 36 հրատարակություն), և պայմանագիր է կնքել, որի համաձայն գրողը պարտավորվել է հրատարակչությանը ամեն շաբաթ ներկայացնել մոտ 100 էջանոց մեկ փոքր վեպ։ 1964 թվականին Տելյադոն խզել է պայմանագիրը հրատարակչության հետ։ 1966 թվականի վերջից սկսել են լույս ընծայվել և լուսանկարչական վեպի ժանրի նրա ստեղծագործությունները։

Նա հրատարակել է մոտ 4 հազար վեպ, որոնք վաճառվել են ընդհանուր 400 միլիոն օրինակով։ Թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, նրա մի շարք գրքեր էկրանավորվել են, դարձել հեռուստատեսային ֆիլմեր։ 1994 թվականին նրա անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Մահացել է 2009 թվականի ապրիլի 11-ին Իսպանիայի հյուսիսում գտնվող Խիխոն քաղաքում։

Ստեղծագործություն

Նրա հիմնական ժանրը սիրավեպն է՝ սիրային-քնարական պատմություններ։ Բացի դրանից՝ կեղծանուններով (Ադա Միլեր և այլն) հրատարակել է մի քանի տասնյակ էրոտիկ վեպեր։

Հետաքրքիր փաստեր

1950-ական թվականներին Կորին Տելյադոյի գրքերի սրբագրիչը որոշ ժամանակ եղել է Գիլերմո Կաբրերա Ինֆանտեն։ Ավելի ուշ նա Տելյադոյին անվանել է անմեղ պորնոգրաֆ և խոստովանել, որ նրա վեպերի ընթերցումը մեծապես ազդել է գրող դառնալու իր որոշման վրա. Տելյադոյի գրքերի մասին էսսեն ընդգրկվել է Կաբրերա Ինֆանտեի ժողովածուում (1975 թվական)։ Իսպանացի նշանավոր գրաքննադատ և սոցիոլոգ Անդրես Ամորասի գիրքը՝ «Վարդագույն վեպի սոցիոլոգիան» (1968 թվական), ստեղծվել է Տելյադոյի 10 ամենահայտնի ստեղծագործությունների վերլուծության հիման վրա։ Նրա գրքերը՝ որպես ընդհանուր ռոմանտիզմի խորհրդանիշ և դարաշրջանի յուրօրինակ նշան, հիշատակվում են Մարկեսի, Վարգաս Լյոսայի, Մ. Պուիգի գործերում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #129245151 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.

Գրականություն

  • Amorós A. Sociología de una novela rosa. Madrid: Taurus, 1968
  • González García M.T. Corín Tellado: medio siglo de novela de amor, 1946—1996. Oviedo: Pentalfa Ediciones, 1998
  • Carmona González A. Corín Tellado: el erotismo rosa. Madrid: Espasa Calpe, 2002

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորին Տելյադո» հոդվածին։