«Լունա (ծրագիր)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 20. Տող 20.
'''[[Լունա 17]]''' և '''[[Լունա 21]]''' Լուսին հասցրեցին լուսագնացներ՝ ինքագնաց սարքեր, որոնք տեղաշարժվում էին Լուսնային մակերևույթով (տես ''[[Լուսագնաց ծրագիր]]'').
'''[[Լունա 17]]''' և '''[[Լունա 21]]''' Լուսին հասցրեցին լուսագնացներ՝ ինքագնաց սարքեր, որոնք տեղաշարժվում էին Լուսնային մակերևույթով (տես ''[[Լուսագնաց ծրագիր]]'').


«Լունա» ծրագրի մեկ այլ նշանավոր ձեռքբերումը [[լուսնային գրունտ]]ի նմուշների հավաքումն և [[1970]] թվականին Երկիր հասցնելն էր։ Ընհանուր առմամբ '''[[Լունա 16]]''', '''[[Լունա 20]]''' և '''[[Լունա 24]]''' սարքերով Երկիր էր հասցվել 0.326 կգ [[Լուսնային ապար]]: Դա արվել էր '''[[Լունա 16]]''', '''[[Լունա 20]]''' և '''[[Լունա 24]]''' սարքերով։
«Լունա» ծրագրի մեկ այլ նշանավոր ձեռքբերումը [[լուսնային գրունտ]]ի նմուշների հավաքումն և [[1970]] թվականին Երկիր հասցնելն էր։ Ընհանուր առմամբ '''[[Լունա 16]]''', '''[[Լունա 20]]''' և '''[[Լունա 24]]''' սարքերով Երկիր էր հասցվել 0.326 կգ [[Լուսնային ապար]]։ Դա արվել էր '''[[Լունա 16]]''', '''[[Լունա 20]]''' և '''[[Լունա 24]]''' սարքերով։


«Լունա» ծրագրի առաքելությունները առաջինն էին տիեզերքի ուսումնասիրության մեջ, որոնք հիմնվում էին միմիայն [[ռոբոտատեխնիկա]]յի վրա։
«Լունա» ծրագրի առաքելությունները առաջինն էին տիեզերքի ուսումնասիրության մեջ, որոնք հիմնվում էին միմիայն [[ռոբոտատեխնիկա]]յի վրա։

23:12, 11 Մարտի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լունա (այլ կիրառումներ)
Լունա 1
Պատկեր:Lunakod landing bus-Luna17.jpg
Լունա 17
Լունա ծրագրի սարքերի Լուսնի վրա վայրէջքի վայրերը նշված են կարմիրով, Ապոլո առաքելության վայրերը կանաչով, Սրվեյորի՝ դեղինով։

Լունա, Լուսնի հետազոտությունների խորհրդային ծրագրի և 1959 թվականից ԽՍՀՄ-ում դեպի Լուսին արձակվող ավտոմատ միջմոլորակային կայանների (ԱՄԿ) անվանումը։ Առաջին սերնդի ԱՄԿ-ները («Լունա-1», «Լունա-2», «Լունա-3») արձակվել են առանց Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու և հետագծի ուղղումներ ու լուսնամերձ տարածությունում արգելակումներ կատարելու։ Երկրորդ սերնդի ԱՄԿ-ները («Լունա-4» — «Լունա-14») արձակելիս կիրառվել են կայանները նախապես Երկրի արհեստական արբանյակի՝ ուղեծիր դուրս բերելու ավելի կատարյալ եղանակը, այդ ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժումը, թռիչքի հետագծի ուղղումը և լուսնամերձ տարածությունում ակտիվ մանևրումը։ Կայանների երրորդ սերունդն իր հնարավորություններով նախորդների համեմատ ավելի կատարյալ է։ «Լ-15»—«Լ-24» կայաններն արձակելիս կիրառվել են Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու, այդ ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժվելու, թռիչքի հետագիծն ուղղելու, Լուսնի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու, արգելակելու և Լուսնի որոշակի շրջանում մեծ ճշգրտությամբ փափուկ վայրէջք կատարելու մեթոդները։ Առաջին անգամ «Լունա»-ների միջոցով կայանը կրող հրթիռի վերջին աստիճանի հետ հասցվել է Լուսնի մակերևույթ («Լ-2»), նկարահանվել է Լուսնի անտեսանելի կիսագունդը («Լ-3»), Լուսնի վրա փափուկ վայրէջք է կատարվել («Լ-9»), Լուսնի վրա ուսումնասիրվել են Լուսնի գրունտի ֆիզիկամեխանիկական հատկությունները («Լ-13»), Լուսնի գրունտի նմուշները բերվել են Երկիր («Լ-16>), «Լունոխոդ-1» առաջին ավտոմատ ինքնագնաց գիտական լաբորատորիան փոխադրվել է Լուսնի մակերևույթ («Լ-17»)։

Նվաճումներ

Լունա 1-ին չհաջողվեց բախվել Լուսնի հետ, ինչպես իսկզբանե պլանավորված էր, այն անցավ Լուսնի մոտով և հայտնվելով Արեգակի շուրջ ուղեծրում դարձավ առաջին տիեզերանավը որը պտտվում է Արեգակի շուրջ։

1959 թվականին, Լունա 2 բարեհաջող բախվեց լուսնի մակերևույթին և դարձավ մարդու կողմից ստեղծված առաջին օբյեկտը որը հասավ Լուսնի մակերևույթին։

Նույն տարում, ավելի ուշ Լունա 3 կատարեց պտույտ Լուսնի շուրջ և վերադարձավ Երկրից երբեք չերևացող Լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարներով։

Լունա 9–ը առաջին սարքն էր, որին հաջողվեց փափուկ վայրէջք կատարել այլ մոլորակի մակերևույթին, 1966 թվականի փետրվարին։ Այն վերադարձրեց հինգ սև ու սպիտակ, ստերեոսկոպիկ շրջանային համայնապատկեր, որոնք լուսնային մակերեսի առաջին մոտիկից արված լուսանկարներն էին։

Լունա 10–ը ավելի ուշ նույն տարում, դարձավ Լուսնի առաջին արհեստական արբանյակը։

Լունա 17 և Լունա 21 Լուսին հասցրեցին լուսագնացներ՝ ինքագնաց սարքեր, որոնք տեղաշարժվում էին Լուսնային մակերևույթով (տես Լուսագնաց ծրագիր).

«Լունա» ծրագրի մեկ այլ նշանավոր ձեռքբերումը լուսնային գրունտի նմուշների հավաքումն և 1970 թվականին Երկիր հասցնելն էր։ Ընհանուր առմամբ Լունա 16, Լունա 20 և Լունա 24 սարքերով Երկիր էր հասցվել 0.326 կգ Լուսնային ապար։ Դա արվել էր Լունա 16, Լունա 20 և Լունա 24 սարքերով։

«Լունա» ծրագրի առաքելությունները առաջինն էին տիեզերքի ուսումնասիրության մեջ, որոնք հիմնվում էին միմիայն ռոբոտատեխնիկայի վրա։

Այլ նշանակալի առաքելություններ

Լունա 15, որը նույնպես պետք է Լուսնային գրունտի նմուշներ վերդարձներ, իր առաքելությունը կատարում էր Ապոլոն 11–ի հետ միաժամանակ։ Լուսնի վրա առաջին ոտք դրած մարդիկ՝ Նեյլ Արմստրոնգը և Էդվին Օլդրինը արդեն Լուսնի մակերևույթին էին, երբ Լունա 15–ը սկսեց իր վայրէջքը և րոպեներ անց վթարվեց բախվելով լեռանը։

Հանրային անուն Ներքին անուն Առաքելություն Արձակման ամսաթիվ Կրող հրթիռ Արդյունք Նշումներ
Ե-1 համար 1 Բախում 1958–ի սեպտեմբերի 23 Լունա Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Ե-1 համար 2 Բախում 1958–ի հոկտեմբերի 11 Լունա Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Ե-1 համար 3 Բախում 1958–ի դեկտեմբերի 4 Լունա Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Լունա 1 Ե-1 համար 4 Բախում 1959 հունվարի 2 Լունա Մասմամբ հաջողվեց (չհասավ Լուսին) Նաև հայտնի, որպես Մեչտա (ռուսերեն «երազանք»)։ Դուրս էր բերվել սխալ ուղեծրի, անցավ Լուսնի կողքով առանց վերջինիս բախվելու և դարձավ առաջին տիեզերասարքը որը լքեց երկնակենտրոն (գեոցենտրիկ) ուղեծիռը
Ե-1A համար 1 Բախում 1959 հունիսի 18 Լունա Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Լունա 2 Ե-1A համար 2 Բախում 1959–ի սեպտեմբերի 12 Լունա Հաջողվեց Բախվեց Լուսնին Palus Putredinis–ում (29.10 N, 0.00 E) 1959 թվականի սեպտեմբերի 14–ին ժամը ~07:30:00 UT։ Մարդու կողմից ստեղծված առաջին օբյեկտն է, որը հասավ Լուսնին։
Լունա 3 Ե-2A համար 1 Անցում մոտով 1959–ի հոկտեմբերի 4 Լունա Հաջողվեց Լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարներ տրամադրեց։
Ե-3 համար 1 Անցում 1960–ի ապրիլի 15 Լունա Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Ե-3 համար 2 Անցում 1960–ի ապրիլի 16 Լունա Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Ե-6 համար 2 Վայրէջքի մոդուլ 1963–ի հունվարի 4 Մոլնիա-Լ Վթարվեց մեկնարկին Չլքեց ՑԵՈՒ–ն
Ե-6 համար 3 Վայրէջքի մոդուլ 1963–ի փետրվարի 3 Մոլնիա-Լ Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Լունա 4 Ե-6 համար 4 Վայրէջքի մոդուլ 1963–ի ապրիլի 2 Մոլնիա-Լ Տիեզերասարքը վթարվեց Չկարողացավ կատարել ուղղության փոփոխության մանյովրը, անցավ Լուսնի մոտով, չկարողանալով մոտենալ իրեն։
Ե-6 համար 6 Վայրէջքի մոդուլ 1964–ի մարտի 21 Մոլնիա–Մ Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Ե-6 համար 5 Վայրէջքի մոդուլ 1964–ի ապրիլի 20 Մոլնիա–Մ Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Կոսմոս 60 Ե-6 համար 9 Վայրէջքի մոդուլ 1965–ի մարտի 12 Մոլնիա-Լ Վթարվեց մեկնարկին Չլքեց ՑԵՈՒ–ն, decayed five days later
Ե-6 համար 8 Վարէջքի մոդուլ 1965–ի ապրիլի 10 Մոլնիա-Լ Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Լունա 5 Ե-6 համար 10 Վայրէջքի մոդուլ 1965–ի մայիսի 9 Մոլնիա–Մ Տիեզերասարքը վթարվեց Չկարողացավ իջեցնել արագությունը, բախվեց Mare Nubium–ում
Լունա 6 Ե-6 համար 7 Վայրէջքի մոդուլ 1965–ի հունիսի 8 Մոլնիա–Մ Տիեզերասարքը վթարվեց Չկարողացավ կատարել ուղղության փոփոխության մանյովրը, անցավ Լուսնի մոտով, չկարողանալով մոտենալ իրեն։
Լունա 7 Ե-6 համար 11 Վայրէջքի մոդուլ 1965–ի հոկտեմբերի 4 Մոլնիա Տիեզերասարքը վթարվեց Կորցվել էր բարձրության կառավարումը, բախվեց Oceanus Procellarum–ում
Լունա 8 Ե-6 համար 12 Վայրէջքի մոդուլ 1965–ի դեկտեմբերի 3 Մոլնիա Տիեզերասարքը վթարվեց Կորցվել էր բարձրության կառավարումը, բախվեց Oceanus Procellarum–ում
Լունա 9 Ե-6 համար 13 Վայրէջքի մոդուլ 1966–ի հունվարի 31 Մոլնիա–Մ Հաջողվեց Վայրէջք կատարեց Oceanus Procellarum–ում (7.08 N, 295.63 E) 18:44:52 UT 1966 թվականի փետրվարի 3–ին
Կոսմոս 111 Ե-6Ս համար 204 Լուսնի արբանյակ 1966–ի մարտի 1 Մոլնիա–Մ Վթարվեց մեկնարկին Չլքեց ՑԵՈՒ–ն, վառվեց 2 օր անց
Լունա 10 Ե-6Ս համար 206 Լուսնի արբանյակ 1966–ի մարտի 31 Մոլնիա–Մ Հաջողվեց
Լունա 11 Ե-6ԼՖ համար 101 Լուսնի արբանյակ 1966–ի օգոստոսի 24 Մոլնիա–Մ Հաջողվեց
Լունա 12 Ե-6ԼՖ համար 102 Լուսնի արբանյակ 1966–ի հոկտեմբերի 22 Մոլնիա–Մ Հաջողվեց
Լունա 13 Ե-6Մ համար 205 Վայրէջքի մոդուլ 1966–ի դեկտեմբերի 21 Մոլնիա–Մ Հաջողվեց Վայրէջք կատարեց Oceanus Procellarum–ում (18.87 N, 297.95 E) 1966 թվականի դեկտեմբերի 24–ին ժամը 18:01:00 UT
Ե-6LS համար 112 Լուսնի արբանյակ 1968–ի փետրվարի 7 Մոլնիա–Մ Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Լունա 14 Ե-6ԼՏ համար 113 Լուսնի արբանյակ 1968–ի ապրիլի 7 Մոլնիա–Մ Հաջողվեց
Ե-8 համար 201 Լուսագնաց 1969 փետրվարի 19 Պռոտոն-Կ/Դ Վթարվեց մեկնարկին Լուսագնացը Լուսին հասցնելու առաջաին փորձ։ Դուրս չեկավ ուղեծիր, Լուսագնացը ոչնչացավ։
Ե-8-5 համար 402 Գրունտի նմուշ բերող 1969–ի հունիսի 14 Պռոտոն-Կ/Դ Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Լունա 15 Ե-8-5 համար 401 Գրունտի նմուշ բերող 1969–ի հուլիսի 13 Պռոտոն-Կ/Դ Տիեզերասարքը վթարվեց Բարեհաջող դուրս եկավ Լուսնի շուրջ ուղեծրին, վթարվեց վայրէջքի ժամանակ 1969 թվականի հուլիսի 21–ին, բախվելով Լուսնին, երբ Ապոլոն 11–ը Լուսնի վրա էր
Կոսմոս 300 Ե-8-5 համար 403 Գրունտի նմուշ բերող 1969–ի սեպտեմբերի 23 Պռոտոն-Կ/Դ Վթարվեց մեկնարկին Չլքեց ՑԵՈՒ–ն, վառվեց մթնոլորտում
Կոսմոս 305 Ե-8-5 համար 404 Գրունտի նմուշ բերող 1969–ի հոկտեմբերի 22 Պռոտոն-Կ/Դ Վթարվեց մեկնարկին Չլքեց ՑԵՈՒ–ն, վառվեց մթնոլորտում 2 օր անց
Ե-8-5 համար 405 Գրունտի նմուշ բերող 1970–ի փետրվարի 6 Պռոտոն-Կ/Դ Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր
Լունա 16 Ե-8-5 համար 406 Գրունտի նմուշ բերող 1970–ի սեպտեմբերի 12 Պռոտոն-Կ/Դ Հաջողվեց Վայրէջք կատարեց Mare Fecunditatis–ում (0.68 S, 56.30 E) at 05:18:00 UT 1970–ի սեպտեմբերի 20–ին։ Նմուշները հասցվեցին Երկիր 1970 սեպտեմբերի 24
Լունա 17 Ե-8 համար 203 Լուսագնաց 1970–ի նոյեմբերի 10 Պռոտոն-Կ/Դ Հաջողվեց Վայրէջք կատարեց Mare Imbrium–ում (38.28 N, 325.00 E) at 03:47:00 UT 1970 թվականի նոյեմբերի 17–ին։ Տեղ հասցրեց «Լունախոդ 1»–ը
Լունա 18 Ե-8-5 համար 407 Գրունտի նմուշ բերող 1971–ի սեպտեմբերի 2 Պռոտոն-Կ/Դ Տիեզերասարքը վթարվեց Բարեհաջող դուրս եկավ Լուսնի շուրջ ուղեծրին, վթարվեց վայրէջքի ժամանակ, բախվեց Mare Fecunditatis–ում (3.57 N, 50.50 E)
Լունա 19 Ե-8LS համար 202 Լուսնի արբանյակ 1971–ի սեպտեմբերի 28 Պռոտոն-Կ/Դ Հաջողվեց
Լունա 20 Ե-8-5 համար 408 Գրունտի նմուշ բերող 1972–ի փետրվարի 14 Պռոտոն-Կ/Դ Հաջողվեց Վայրէջք կատարեց Mare Fecunditatis (3.57 N, 56.50 E) 1972 թվականի փետրվարի 21–ին, 19:19:00 UT։ Նմուշներ բերեց Երկիր 1972 թվականի փետրվարի 25–ին
Լունա 21 Ե-8 համար 204 Լուսագնաց 1973 հունվարի 8 Պռոտոն-Կ/Դ Հաջողվեց Վայրէջք կատարեց Le Monnier–ում (25.85 N, 30.45 E) 23:35:00 UT 1973 թվականի հունվարի 15–ին։ Տեղ հասցրեց Լունախոդ 2–ը
Լունա 22 Ե-8ԼՍ համար 206 Լուսնի արբանյակ 1974–ի մայիսի 29 Պռոտոն-Կ/Դ Հաջողվեց
Լունա 23 Ե-8-5Մ համար 410 Գրունտի նմուշ բերող 1974–ի հոկտեմբերի 28 Պռոտոն-Կ/Դ Տիեզերասարքը վթարվեց Վայրէջք կատարեց Mare Crisium, շուռ եկավ վայրէջքից հետո
Ե-8-5Մ համար 412 Գրունտի նմուշ բերող 1975 հոկտեմբերի 16 Պռոտոն-Կ/Դ Վթարվեց մեկնարկին Դուրս չեկավ ուղեծիր, նախատեսված էր, որ կբերի նմուշներ Mare Crisium–ից
Լունա 24 Ե-8-5Մ համար 413 Գրունտի նմուշ բերող 1976 օգոստոսի 9 Պռոտոն-Կ/Դ Հաջողվեց Վայրէջք կատարեց Mare Crisium (12.25 N, 62.20 E) 1976 թվականի օգոստոսի 18–ի 02:00:00 UT։ Նմուշները հասցվեցին Երկիր 1976–ի օգոստոսի 22–ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։