«Իգգդրասիլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 7. Տող 7.
== Անվանումը ==
== Անվանումը ==
[[Պատկեր:Om Yggdrasil by Frølich.jpg|մինի|Իգգդրասիլ Լորենց Ֆրոյլիխ, 1895 թվական]]
[[Պատկեր:Om Yggdrasil by Frølich.jpg|մինի|Իգգդրասիլ Լորենց Ֆրոյլիխ, 1895 թվական]]
Իգգդրասիլ բառի համար ընդունված բացատրությունն է «Օդինի ձի», ինչը նշանակում է կախաղան։ Այս բացատրությունը գալիս է նրանից, որ drasill հին սկանդինավերենում նշանակում է ձի, իսկ Ygg(r)-ը Օդինի բազում անուններից մեկն է։ Պոետիկ Էդդայի Հավամալ գլխում նկարագրում է, թե ինչպես է Օդինն ինքն իրեն զոհաբերում՝ կախվելով Իգգդրասիլի ճյուղերից, ինչն Իգգդրասիլը դարձնում է Օդինի կախաղան<ref>Simek 2007, p. 375.</ref>:
Իգգդրասիլ բառի համար ընդունված բացատրությունն է «Օդինի ձի», ինչը նշանակում է կախաղան։ Այս բացատրությունը գալիս է նրանից, որ drasill հին սկանդինավերենում նշանակում է ձի, իսկ Ygg(r)-ը Օդինի բազում անուններից մեկն է։ Պոետիկ Էդդայի Հավամալ գլխում նկարագրում է, թե ինչպես է Օդինն ինքն իրեն զոհաբերում՝ կախվելով Իգգդրասիլի ճյուղերից, ինչն Իգգդրասիլը դարձնում է Օդինի կախաղան<ref>Simek 2007, p. 375.</ref>։
Այլ տեսության համաձայն՝ Իգգդրասիլը բնավ ծառի անվանումը չէ, այլ միայն askr Yggdrasil արտահայտությունն է վերաբերում տիեզերական ծառին, ինչը նշանակում է «ծառը, որին Օդինի ձին է կապված»։
Այլ տեսության համաձայն՝ Իգգդրասիլը բնավ ծառի անվանումը չէ, այլ միայն askr Yggdrasil արտահայտությունն է վերաբերում տիեզերական ծառին, ինչը նշանակում է «ծառը, որին Օդինի ձին է կապված»։
Ֆ. Դեթթերի ինտերպրետացիայում Իգգդրասիլ բառը գալիս է yggr՝ տեռոր բառից և նշանակում է «տեռորի ծառ»։
Ֆ. Դեթթերի ինտերպրետացիայում Իգգդրասիլ բառը գալիս է yggr՝ տեռոր բառից և նշանակում է «տեռորի ծառ»։

14:42, 10 Մարտի 2021-ի տարբերակ

Իգգդրասիլ հացենին, Ֆրիդրիխ Վիլհելմ Հայնը, 1886 թվական

Իգգդրասիլ (հին սկանդինավերեն՝ Yggdrasill, [ˈyɡːˌdrasilː]), հսկայական հացենի, տիեզերական ծառ, որը կենտրոնական նշանակություն ունի սկանդինավյան դիցաբանությունում։ Այն գտնվում է տիեզերքի կենտրոնում և նրանից է կախված ինը աշխարհների գոյությունը։ Իգգդրասիլը հիշատակվում է Պոետիկ Էդդայում, որ կազմվել է 13-րդ դարում ավանդական աղբյուրներից, ինչպես նաև՝ Արձակ Էդդայում՝ գրված իսլանդացի Սնորրի Սթուրլուսոնի կողմից 13-րդ դարում։ Երկու աշխատություններում էլ Իգգդրասիլը հսկայական հացենի է, որը գտնվում է աշխարհի կենտրոնում և համարվում է շատ սուրբ։ Աստվածները գնում են Իգգդրասիլի մոտ ամեն օր՝ ժողովներ անելու։ Իգգդրասիլի ճյուղերը տարածվում են երկինքներում, իսկ նրա երեք արմատներն այնքան խորն են, որ գտնվում են տարբեր աշխարհներում․ մեկը գտնվում է Ուրդարբրուննր ջրհորի մոտ երկնքում, մեկը՝ Հվերգելմիր աղբյուրի մոտ և մեկը՝ Միմիսբրուննր ջրհորի մոտ։ Իգգդրասիլի մոտ բնակվում են որոշ էակներ՝ Նիդհյոգր վիշապը, մի անանուն արծիվ և եղջերուներ Դաիննը, Դվալիննը, Դունեյրրը և Դուրաթորը։

Գոյություն ունեն տարբեր տեսություններ, թե ինչ ծագում ունի Իգգդրասիլի մասին պատկերացումը։ Ոմանց կարծիքով Իգգդրասիլը հացենուց տարբերով ծառատեսակ է, որոշ գիտնականներ կապեր են փնտրում Իգգդրասիլի և Միմամեիդրի, Լեյրադրի, Հոդդմիմիս անտառի և Ուպպսալա սուրբ ծառի միջև։ Առանձին ուսումնասիրության առարկա է Իգգդրասիլի ճակատագիրը Ռագնարոկի ժամանակ։

Անվանումը

Իգգդրասիլ Լորենց Ֆրոյլիխ, 1895 թվական

Իգգդրասիլ բառի համար ընդունված բացատրությունն է «Օդինի ձի», ինչը նշանակում է կախաղան։ Այս բացատրությունը գալիս է նրանից, որ drasill հին սկանդինավերենում նշանակում է ձի, իսկ Ygg(r)-ը Օդինի բազում անուններից մեկն է։ Պոետիկ Էդդայի Հավամալ գլխում նկարագրում է, թե ինչպես է Օդինն ինքն իրեն զոհաբերում՝ կախվելով Իգգդրասիլի ճյուղերից, ինչն Իգգդրասիլը դարձնում է Օդինի կախաղան[1]։ Այլ տեսության համաձայն՝ Իգգդրասիլը բնավ ծառի անվանումը չէ, այլ միայն askr Yggdrasil արտահայտությունն է վերաբերում տիեզերական ծառին, ինչը նշանակում է «ծառը, որին Օդինի ձին է կապված»։ Ֆ. Դեթթերի ինտերպրետացիայում Իգգդրասիլ բառը գալիս է yggr՝ տեռոր բառից և նշանակում է «տեռորի ծառ»։

Ծանոթագրություններ

  1. Simek 2007, p. 375.

Աղբյուրներ

Davidson, Hilda Ellis (1993). The Lost Beliefs of Northern Europe. Routledge. ISBN 0-203-40850-0.
Dowden, Ken (2000). European Paganism: the Realities of Cult from Antiquity to the Middle Ages. Routledge. ISBN 0-415-12034-9.
Dronke, Ursula (Trans.) (1997). The Poetic Edda: Volume II: Mythological Poems. Oxford University Press. ISBN 0-19-811181-9.
Larrington, Carolyne (Trans.) (1999). The Poetic Edda. Oxford World's Classics. ISBN 0-19-283946-2.
Lindow, John (2001). Norse Mythology: A Guide to the Gods, Heroes, Rituals, and Beliefs. Oxford University Press. ISBN 0-19-515382-0.
Faulkes, Anthony (Trans.) (1995). Edda. Everyman. ISBN 0-4608-7616-3.
Schön, Ebbe (2004). Asa-Tors hammare, Gudar och Jättar i tro och Tradition. Fält & Hässler, Värnamo. ISBN 91-89660-41-2.
Schröder, Franz Rolf (1931). "Germanische Schöpfungsmythen". Germanisch-Romanische Monatsschrift 19: 1–26.
Simek, Rudolf (2007). Dictionary of Northern Mythology. Translated by Angela Hall. D.S. Brewer. ISBN 0-85991-513-1.