«Աստիճան (երկրաչափություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. {{Այլ|Աստիճան}} '''Աստիճան''', '''րոպե''', '''վայրկյան''', ընդունված չափման միավորներ են հարթ անկյուններ...
 
չNo edit summary
Տող 106. Տող 106.
* [[Պտույտ (չափման միավոր)|Պտույտ]]
* [[Պտույտ (չափման միավոր)|Պտույտ]]
* [[Ռադիան]]
* [[Ռադիան]]

{{ՍԻ համակարգի չափման միավորներ}}


[[Կատեգորիա:Եռանկյունաչափություն]]
[[Կատեգորիա:Եռանկյունաչափություն]]

08:26, 16 Հուլիսի 2012-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստիճան

Աստիճան, րոպե, վայրկյան, ընդունված չափման միավորներ են հարթ անկյունների չափման համար: Ինչպես նաև այս միավորները օգտագործվում են քարտեզագության մեջ Երկրի մակերևույթին կամայական կետի կոորդինատների բնութագրության համար:

Աստիճան

Աստիճան, նշանակվում է՝ °: Մեկ պտույտը հավասար է 360°: Ուղիղ անկյունը ունի 90°, իսկ փռված անկյունը՝ 180°:

Շրջանագծի բաժանումը 360° հորինել են աքադացիները (Բաբելոն):

  • 1° = ռադիան ≈ 0,017453293 ռադիան
  • 1° = պտույտ ≈ 0,002777 պտույտ
  • 1° = գրադ ≈ 1,111111 գրադ

Րոպեներ և վայրկյաններ

Ինչպես և ժամը ժամանակի չափման դեպքում, այնպես էլ աստիճանը բաժանում են 60 րոպեների (նշանակվում է ′), իսկ րոպեն՝ 60 վայրկյանի (նշանակվում է՝ ″): Այսպիսի բաժանման արմատները տանում են Հին Բաբելոն, որտեղ օգտագործվում էր վաթսունական հաշվարկի համակարգ:

  • 1′ = ≈ 2,9088821×10−4 ռադիան
  • 1″ = ≈ 4,8481368×10−6 ռադիան

Անկյան վայրկյան

Մեկ անկյան վայրկյանը մոտավորապես համապատասխանում է այն անկյանը, որի տակ երևում է ֆուտբոլային գնդակը մոտ 45 կիլոմետր հետավորությունից

Անկյան վայրկյան (անգլ.՝ arcsecond, arc second, as, second of arc; հոմանիշներ՝ կորի վայրկյան, վայրկյան կորի), փոքր անկյունների արտահամակարգային աստղագիտական չափման միավոր, համարժեք է հարթ անկյան վայրկյանին[1]:

Օգտագործումը

Անկյան վայրկյանը (նշանակումը՝ ″) օգտագործվում է աստղագիտության մեջ հարթ անկյունների չափման ժամանակ: Անկյունների ժամային միավորներով չափման ժամանակ (մասնավորապես՝ ուղիղ ծագման չափման համար) օգտագործվում է «վայրկյան» միավորը (նշանակումը վ): Այս մեծությունների հարաբերությունը որոշվում է հետևյալ բանաձևով՝ 1վ = 15″.[2]

Երբեմն անկյունային վայրկյանը (և նրա ածանցյալ միավորները) սխալմամբ անվանում են արկվայրկյան[3], որը հանդիսանում է պարզ տառադարձում անգլ.՝ arcsecond:

Ածանցյալ միավորներ

ՍԻ միջազգային միավորների համակարգի նման, անկյան վայրկյանի հետ միասին օգտագործվում են նրա ածանցյալ միավորները՝ միլիվայրկյան (անգլ.՝ milliarcseconds, mas), միկրովայրկյան (անգլ.՝ microarcseconds, µas) և պիկովայրկյան (անգլ.՝ picoarcseconds, pas): Նրանք չեն մտնում ՍԻ համակարգ (ՍԻ-ում ներառված են միլիռադիան և միկրոռադիան), սակայն թույլատրված են օգտագործման[1]. Սակայն, համաձայն ԳՈՍՏ 8.417-2002, հարթ անկյան միավորների անվանումները և նշանակումները (աստիճան, րոպե, վայրկյան) չի թույլատրվում օգտագործել նախածանցներով[4], դրա հետ կապված ածանցյալ մեծությունները կամ պետք է օգտագործվեն ՍԻ համակարգի միավորների հետ (միլիռադիան և այլն), կամ անկյան վայրկյաններին, կամ նշանակվեն ելքային միավորներով(mas, µas և pas համապատասխանաբար):

Տարբեր անկյան չափման միավորների կապը
միավոր մեծություն նշանակում կրճատում ռադիան (մոտավոր)
աստիճան 1/360 շրջանագծի ° deg 17.4532925 mrad
րոպե 1/60 աստիճան arcmin, amin, , MOA 290.8882087 µrad
վայրկյան 1/60 րոպե arcsec 4.8481368 µrad
միլիվայրկյան 1/1000 վայրկյան   mas 4.8481368 nrad
միկրավայրկյան 1 × ×10−6 վայրկյան   μas 4.8481368 prad

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Ոչ-ՍԻ համակարգի միավորներ, որոնք ընդունված են օգտագործման համար Միջազգային Միավորների Համակարգում». ՍԻ բրոշյուր (8-րդ հր.) (անգլերեն). Bureau International des Poids et Mesures — ՍԻ համակարգի նկարագիրը Միջազգայի չափերի և կշիռների բյուրոյի կայքում. Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 23 դեկտեմբեր 2007-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |coauthors= and |datepublished= (օգնություն)
  2. «Ժողովածու. Որոշ արտահամակարգային միավորներ». ASTROLAB. Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 23 դեկտեմբեր 2007-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |coauthors= and |datepublished= (օգնություն)
  3. «Անգլերեն "arcsecond" բառի բառարանային բացատրությունը» (անգլերեն). ProZ.com. Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 23 դեկտեմբեր 2007-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |coauthors= and |datepublished= (օգնություն)
  4. «ԳՈՍՏ 8.417-2002. Չափումների միասնականության ապահովման պետական համակարգ. Մեծությունների միավորներ. Գործում է՝ 1 սեպտեմբերի 2003:». Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ. 2003. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Տես նաև