«Մասնակից:Արարատ Թրվանց/Ավազարկղ1»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 24. Տող 24.


Մի անգամ Մոխովն աղջիկներին հին ամսագրեր է բերել, որի վրա գրված են եղել նրա ստացողի տվյալները: Այդպիսով աղջիկներն իմացել են իրենց տանջողի անունը և գտնվելու վայրը։
Մի անգամ Մոխովն աղջիկներին հին ամսագրեր է բերել, որի վրա գրված են եղել նրա ստացողի տվյալները: Այդպիսով աղջիկներն իմացել են իրենց տանջողի անունը և գտնվելու վայրը։

Սամոխինան Մոխովից երկու որդի է ունեցել՝ 2001 թվականի նոյեմբերի 6-ին և 2003 թվականի հունիսի 6-ին։ Երկու դեպքում էլ ծնունդն ընդունել է Մարտինովան, որին Մոխովը ծննդաբերության մասին գրքեր է բերել։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

20:15, 6 Մարտի 2021-ի տարբերակ

Վիկտոր Վասիլևիչ Մոխով (ռուս.՝ Ви́ктор Васи́льевич Мо́хов, ), ռուս հանցագործը, որը 2000 թվականին առևանգել է 14 և 17 տարեկան երկու անչափահաս աղջիկների և նրանց պահել ու բռնաբարել նկուղում մոտ 4 տարի։

Ռուսաստանի Ռյազանի մարզի Սկոպինի քաղաքային դատարանը 2005 թվականի օգոստոսի 30-ին դատապարտվել Մոխովին 16 տարի 10 ամիս ազատազրկման։ 2021 թվականի մարտի 3-ին Մոխովը պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել։ Մոխովը 6 տարի իրավունք չունի մասնակցել զանգվածային միջոցառումների, գիշերները զբոսնել, ինչպես նաև առանց թույլտվության լքել Սկոպինսկի շրջանը: Բացի այդ նա ամիսը երկու անգամ պետք է պրոֆիլակտիկ ներկայանա ոստիկանություն։

Կենսագրություն

Վիկտոր Մոխովը ծնվել է Ռյազանի շրջանի Սկոպին քաղաքում։ Ավարտել է տեխնիկումը, ստացել լեռնագործի որակավորում։ Իր մասնագիտությամբ նա չի աշխատել, քանի որ շրջանի հանքերը փակվել էին, իսկ նա քաղաքից չի ցանկացել հեռանա։ Քաղաքի գործարաններից մեկում աշխատել է որպես մեխանիկ։ Եղել է լավագույն աշխատողներից մեկը, բազմիցս հաղթել է մասնագիտական մրցույթներում, արժանացել է պատվոգրերի։

Մինչև 1991 թվականը եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ[1]։

Մոխովի անձնական կյանքը հաջող չի դասավորվել․ 1970-ականների վերջին նա ամուսնացել է, բայց 3 ամիս անց բաժանվել։ Իր հանցագործությունները կատարելու պահին ապրել է մոր հետ, երեխաներ չի ունեցել։

Հանցագործություն

Մոխովի տան մոտ գտնվող տարաքում եղել է ավտոտնակ, որի տակ նա սարքել է ստորգետնյա բանտ՝ աղջիկների հյուրասիրելու և իր սեռական ամբիցիաները բավարարելու համար։ Ավտոտնակի հետնամասում գտնվել է նկուղի մուտքը, որը ծածկված է եղել թիթեղով և այն ամրացված է եղել մագնիսով։ Նկուղի մուտքն այնքան լավ է եղել քողարկված, որ հետագայում մուտքի դիմաց կանգնած ոստիկանները չեն գտալ այն։

Թաքստոցի դռան հետևի մասում եղել է երկհարկանի մահճակալ և մի շարք կենցաղային իրեր՝ էլեկտրական վառարան, սեղան և մի քանի աթոռ: Աղջիկները զուգարանի համար օգտագործել են դույլ, իսկ լվացարանի համար՝ ջրի կաթսա։ Ներսում եղել է էլեկտրականություն և օդափոխության հարմարանք։ Կերակուրը պատրաստել են աղջիկները։

Առաջին առևանգումը տեղի է ունեցել 1999 թվականի դեկտեմբերին․ 13-ամյա մի աղջիկ իր ընկերոջ հետ հյուր էր եկել Մոխվին։ Մոխովը խմեցրել է նրանց և ոտնձգություն նետել աղջկան, որը մերժել է Մոխովին և փախել թաքստոցից։ Մոխովը նրան հասել է փողոցում, հարվածել նրա գլխին և քարշ տվել թաքստոց։ Երկու շաբաթ Մոխովը աղջկան պահել է թաքստոցում և բռնաբարել։ Աղջկան հաջողվել է փախչել, բայց առևանգման մասին ոստիկանությանը տեղյակ չի պահել։

2000 թվականի սեպտեմբերի 30-ի երեկոյան տասնչորսամյա դպրոցական Եկատերինա Մարտինովային և Ռյազանի 39 արհեստագործական դպրոցի տասնյոթ տարեկան աշակերտուհի Ելենա Սամոխինային Մոխովն առաջարկել է իր մոտ։ Մոխովի հետ է եղել նաև նրա ծանոթը՝ 25-ամյա Ելենա Բադուկինան, ծնունդով Ռյազան քաղաքից, որը ներկայացել է «Լեշա» անվամբ։ Դա աղջիկների մոտ կասկած չի հարուցել, քանի որ Բադուկինան կարճ սանրվածք և տղամարդու տեսք է ունեցել։ Ալկոհոլային խմիչքների մեջ քնաբեր դեղամիջոցներ ավելացնելուց հետո նա աղջիկներց մեկին քարշ է տվել ավտոտնակ, մյուսին՝ թաքստոց։ Մոխովն աղջիկներին պահել է 43 ամիս և բռնաբարել նրանց։ Երբ աղջիկները համառություն են ցուցաբերել, Մոխուվը սոված է պահել նրանց, խփել փողրակով, սենյակում բաց թողել արցունքաբեր գազ[2]։

Մոխովը ձախողել է աղջիկների փախուստի առաջին փորձը և մեջբերել Դանթե Ալիգիերիի մեջբերումը. «Հուսահատվեք, բոլորը, քանի որ մտել եք այստեղ»։

Երբ աղջիկները համաձայնել են սեռական հարաբերություններ ունենալ Մոխովի հետ, նա լավ է վերաբերվել նրանց։ Մոխովը նրանց համար հեռուստացույց, մագնիտոֆոն, գրքեր է գնել։

Մի անգամ Մոխովն աղջիկներին հին ամսագրեր է բերել, որի վրա գրված են եղել նրա ստացողի տվյալները: Այդպիսով աղջիկներն իմացել են իրենց տանջողի անունը և գտնվելու վայրը։

Սամոխինան Մոխովից երկու որդի է ունեցել՝ 2001 թվականի նոյեմբերի 6-ին և 2003 թվականի հունիսի 6-ին։ Երկու դեպքում էլ ծնունդն ընդունել է Մարտինովան, որին Մոխովը ծննդաբերության մասին գրքեր է բերել։

Ծանոթագրություններ

  1. Дэвид Гамбург. «Документальный фильм из цикла "Криминальная Россия" - "Право на надежду"». Первый канал. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  2. RV — #2368, 10