«Շավարշ Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն
չ The file Image:ՇավարշՔոչարյան.jpg has been removed, as it has been deleted by commons:User:Yann: ''Missing essential information such as license, permission or... |
|||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:ՇավարշՔոչարյան.jpg|thumb|230px|Շավարշ Քոչարյան]] |
|||
'''Շավարշ Քոչարյան''', հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր։ 2008 թվականից` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ։ |
'''Շավարշ Քոչարյան''', հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր։ 2008 թվականից` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ։ |
07:34, 15 Հուլիսի 2012-ի տարբերակ
Շավարշ Քոչարյան, հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր։ 2008 թվականից` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Ծննդյան թիվն ու վայրը
Ծնվել է 1948թ., ապրիլի 3-ին ք. Երեւանում:
Կրթությունը
1971թ. ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ինժեներ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ:
1975թ. ավարտել է Մոսկվայի Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, մոլեկուլյար գենետիկի մասնագիտությամբ:
1977թ. Մոսկվայում պաշտպանել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի թեզը «Գենետիկա» մասնագիտությամբ:
Հեղինակ կամ համահեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների եւ 30-ից ավելի տարբեր երկրներում արտոնագրված (այդ թվում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) գյուտերի:
Աշխատանքային գործունեությունը
1971 - 1972թթ. աշխատել է Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղում` որպես ավագ լաբորանտ:
1976 - 1981թթ. աշխատել էՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում (Երեւան) եւ ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտում (Աբովյան)` որպես կրտսեր գիտաշխատող:
1981 - 1990թթ. աշխատել է Երեւանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ:
1990, 1995, 1999 եւ 2003 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
1990 - 1995թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի նախագահ:
1992 - 1995թթ. եւ 1999 - 2003թթ. հանդիսացել է ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:
1995 - 1999թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ազգային Ժողովրդավարական միության (ԱԺՄ) խմբակցության քարտուղար:
1999 - 2003թթ. զբաղեցրել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
1999 - 2003թթ. հանդիսացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:
2003-ից հանդիսացել է ԱԺ Եվրաինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի եւ Սոցիալական, առողջապահության ու բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ:
2003 - 2005թթ. հանդիսացել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:
Հասարակական-քաղաքական գործունեությունը
1988 - 1990թթ. հանդիսացել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից:
1991 - 2001թթ.` ԱԺՄ հիմնադիր անդամ, 1992 - 1993թթ.` ԱԺՄ վարչության նախագահ:
1999-ից «Ժողովրդավարություն. իրավական եւ քաղաքական վերլուծությունների կենտրոն» ՀԿ անդամ է:
2000 - 2003թթ. հանդիսացել է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:
2001-ից` Ազգային Ժողովրդավարական կոսակցության (ԱԺԿ) հիմնադիր անդամ, ԱԺԿ վարչության նախագահ:
2000-ից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է:
2005-ից Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների Երեւանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է, դասավանդում է նույն դպրոցում:
2007թ. հուլիսից ղեկավարում է «Ժողովրդավարություն և քաղաքակրթություն» ՀԿ-ն:
2009թ. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Շքանշաններ
1986թ. ԽՍՀՄ Պատվո նշան շքանշանով:
2011թ ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան
2011թ ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալ
Այլ
Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն
Ամուրի է, ունի երկու զավակ, չորս թոռնիկ: