«Բորիս Սմիռնով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 7. Տող 7.
[[1925]]-[[1929]] թվականներին սովորել է Լենինգրադի բեմարվեստի ինստիտուտում։ [[1929]]-[[1942]] թվականներին՝ Լենինգրադի Ս․ է․ Ռադլովի ղեկավարած թատրոն-ստուդիայի ([[1939]] թվականից՝ Լենսովետի անվան թատրոն), [[1943]]-[[1950]] թվականներին՝ Լենինգրադի կոմեդիայի, [[1950]]-[[1955]] թվականներին՝ Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնների դերասան։ [[1955]] թվականից աշխատել է ՄԳԱԹ-ում։
[[1925]]-[[1929]] թվականներին սովորել է Լենինգրադի բեմարվեստի ինստիտուտում։ [[1929]]-[[1942]] թվականներին՝ Լենինգրադի Ս․ է․ Ռադլովի ղեկավարած թատրոն-ստուդիայի ([[1939]] թվականից՝ Լենսովետի անվան թատրոն), [[1943]]-[[1950]] թվականներին՝ Լենինգրադի կոմեդիայի, [[1950]]-[[1955]] թվականներին՝ Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնների դերասան։ [[1955]] թվականից աշխատել է ՄԳԱԹ-ում։


Խաղացել է մի շարք դերեր դասական խաղացանկից՝ Պարատով (Օստրովսկու «Անօժիտը»), Ռոմեո, Համլետ (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»), Իվանով (Չեխովի «Իվանով»), Իվան Կարամազով («Կարամազով եղբայրները» ըստ Դոստոևսկու) և այլն։ Սմիռնովը ստեղծել է Լենինի կերպարը Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» ([[1956]] թ.), «Երրորդը՝ պաթետիկականը» ([[1953]] թ.), Շատրովի «Հուլիսի 6-ը» ([[1965]] թ.) ներկայացումներում և «Կոմունիստ», «Անձամբ ճանաչում եմ» (երկուսն էլ՝ [[1958]] թ.), «Ապասիոնատ» ([[1963]] թ.), «Հանուն հեղափոխության» ([[1964]] թ.) [[ֆիլմ]]երում:
Խաղացել է մի շարք դերեր դասական խաղացանկից՝ Պարատով (Օստրովսկու «Անօժիտը»), Ռոմեո, Համլետ (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ»), Իվանով (Չեխովի «Իվանով»), Իվան Կարամազով («Կարամազով եղբայրները» ըստ Դոստոևսկու) և այլն։ Սմիռնովը ստեղծել է Լենինի կերպարը Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» ([[1956]] թ.), «Երրորդը՝ պաթետիկականը» ([[1953]] թ.), Շատրովի «Հուլիսի 6-ը» ([[1965]] թ.) ներկայացումներում և «Կոմունիստ», «Անձամբ ճանաչում եմ» (երկուսն էլ՝ [[1958]] թ.), «Ապասիոնատ» ([[1963]] թ.), «Հանուն հեղափոխության» ([[1964]] թ.) [[ֆիլմ]]երում։
-->
-->



07:34, 6 Մարտի 2021-ի տարբերակ

Բորիս Սմիռնով
ռուս.՝ Борис Александрович Смирно́в
Ծնվել էհոկտեմբերի 13 (26), 1908
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 19, 1982(1982-12-19) (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1929)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Լենինյան մրցանակ

Բորիս Ալեքսանդրովիչ Սմիռնով (ռուս.՝ Борис Александрович Смирнов, հոկտեմբերի 13 (26), 1908, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 19, 1982(1982-12-19), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963), Լենինյան մրցանակի դափնեկիր (1959)։


Կենսագրություն

Բորիս Սմիռնովը ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 13 (26)-ին Սանկտ Պետերբուրգում։

1925 թվականին ավարտել է Լենինգրադի 221-րդ աշխատանքային միասնական դպրոցը։ 1925-1929 թվականներին սովորել է Բեմական արվեստների տեխնիկումում (ներկայում՝ Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ)՝ Վլադիմիր Սոլովյովի արվեստանոցում։

1928 թվականից մինչև 1942 թվականը խաղացել է Երիտասարդ թատրոնի բեմում (1934 թվականից՝ Ս․ Ռադլովի ղեկավարած թատրոն-ստուդիա), 1939-1942 թվականներին՝ Լենինգրադյան Սովետի անվան թատրոնում)։ 1942-1943 թվականներին եղել է Կարմիր բանակի Միջինասիական ռազմական շրջանի Տաշքենդի թատրոնում։

1943-1950 թվականներին եղել է Լենինգրադի կոմեդիայի թատրոնի (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգի Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն (Սանկտ Պետերբուրգ)) դերասան, որտեղից հեռացել է գլխավոր ռեժիսորի պաշտոնից ազատվելուց հետո։ 1950 թվականին դարձել է Մոսկվայի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասան։ 1955 թվականից աշխատել է ԽՍՀՄ Մ․ Գորկու անվան ՄԳԱԹ-ում։

1958 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Բորիս Սմիռնովը մահացել է 1982 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում։ Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Պարգևներ և կոչումներ

Դերեր

Ստեղծել է Լենինի կերպարը հետևյալ ներկայացումներում․

  • 1956 — «Կրեմլյան կուրանտներ», Նիկոլայ Պոգոդին
  • 1958 — «Երրորդը՝ պաթետիկականը», Նիկոլայ Պոգոդին
  • 1965 — «Հուլիսի 6-ը», Միխայիլ Շատրով

Ֆիլմերում․

Դերեր թատրոնում

ՄԳԱԹ

Դերեր ֆիլմերում

  • 1949 – Ստալինգրադի ճակատամարտ (ռուս.՝ Сталинградская битва) – լեյտենանտ Կալեգանով
  • 1949 – Ալեքսանդր Պոպով (ռուս.՝ Александр Попов) – էպիզոդ
  • 1950 – Մեծ ուժ (ռուս.՝ Великая сила) – Գրիգորի Ժուկով, ինստիտուտի կուսկոմի քարտուղար
  • 1952 – Կոմպոզիտոր Գլինկա (ռուս.՝ Композитор Глинка) – Միխայիլ Գլինկա
  • 1953 – Կերչինսկու հարսանիքը (ռուս.՝ Свадьба Кречинского, ֆիլմ-ներկայացում) — կալվածատեր Վլադիմիր Նելկին
  • 1954 – Աննան վզից կախ (ռուս.՝ Анна на шее)
  • 1954 – Նավի հրամանատար (ռուս.՝ Командир корабля) – Տերենտի Զոլոտով
  • 1955 – Տաղանդներ և երկրպագուներ (ռուս.՝ Таланты и поклонники) – մեկենաս Իվան Վելիկատով
  • 1957 — Բալթիական փառք (ռուս.՝ Балтийская слава) — Լենին
  • 1957 – Կոմունիստ (ռուս.՝ Коммунист) – Լենին
  • 1957Անձամբ ճանաչում եմ (ռուս.՝ Лично известен) – Լենին
  • 1958 – Երեքը դուրս եկան անտառից (ռուս.՝ Трое вышли из леса) – ՊԱՆ քննիչ
  • 1960 — Մեռած հոգիներ (ռուս.՝ Мёртвые души, ֆիլմ-ներկայացում) — հեղինակի խոսք
  • 1960 – Երրորդը՝ պաթետիկականը ({{lang-ru|Третья патетическая, ֆիլմ-ներկայացում) — Լենին
  • 1960 – Հարություն (ռուս.՝ Воскресение) – էպիզոդ
  • 1963 – Ապասիոնատ (ռուս.՝ Аппассионата) – Լենին
  • 1963 – Հանուն հեղափոխության (ռուս.՝ Именем революции) – Լենին
  • 1964 – Պատմության րոպեն (ռուս.՝ Минута истории, ֆիլմ-ներկայացում) — Լենին
  • 1965—1967 – Պատերազմ և խաղաղություն (ռուս.՝ Война и мир) – իշխան Վասիլի
  • 1967 – Կրեմլյան կուրանտներ (ռուս.՝ Кремлёвские куранты, ֆիլմ-ներկայացում) — Լենին

Մրցանակներ, պարգևներ

  • Լենինյան մրցանակ (1959 թ.)

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 459
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Սմիռնով» հոդվածին։