«Ջութակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 13. Տող 13.
|վիքիպահեստ = Violins
|վիքիպահեստ = Violins
}}
}}
'''Ջութակը''' ({{lang-it|violino}}) լարային աղեղնավոր [[երաժշտական գործիք]] է, ջութակների ընտանիքում ([[ալտ]], [[թավջութակ]], [[Կոնտրաբաս (լարային նվագարան)|կոնտրաբաս]])՝ ռեգիստրով ամենացածրը: Ամենատարածված մենակատարային գործիքներից է:
'''Ջութակը''' ({{lang-it|violino}}) լարային աղեղնավոր [[երաժշտական գործիք]] է, ջութակների ընտանիքում ([[ալտ (լարային գործիք)|ալտ]], [[թավջութակ]], [[Կոնտրաբաս (լարային նվագարան)|կոնտրաբաս]])՝ ռեգիստրով ամենացածրը: Ամենատարածված մենակատարային գործիքներից է:


== Համառոտ նկարագրություն ==
== Համառոտ նկարագրություն ==

14:38, 14 Հուլիսի 2012-ի տարբերակ

Ջութակ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
ՈրակավորումԼարային աղեղնավոր երաժշտական գործիք
ԵրաժիշտներՋութակահարների ցուցակը
ԱրտադրողներՋութակի վարպետներ
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.322-71
Ձայնանմուշ
ալտ, թավջութակ, կոնտրաբաս

Ջութակը (իտալ.՝ violino) լարային աղեղնավոր երաժշտական գործիք է, ջութակների ընտանիքում (ալտ, թավջութակ, կոնտրաբաս)՝ ռեգիստրով ամենացածրը: Ամենատարածված մենակատարային գործիքներից է:

Համառոտ նկարագրություն

Ունի չորս լար: Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, լյա, երկրորդ օկտավայի մի): Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցցիկատոն: Չափսը չի գերացանցում 600 մմ: Ուսուցման ժամանակ օգտագործվում են 1/16, 1/8, 1/4, 1/2 չափերը, քանի որ երեխաները սկսում են պարապել երեք տարեկանից: Նվագելուց գործիքը պահում են ուսի վրա:


Պատմությունը

Ծագել է VIII դարում արաբների կողմից Եվրոպական երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ վարկածի միջնադարյան նվագարաններից՝ կրոտայից և վիելայից: Ջութակի դասական տեսակը մշակվել է XV - XVI դարերի ընթացքում միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում: XVI - XVIII դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվեցին ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ՝ Բրեգայում (Գ. Դա սալո, Ջ. Մաջինի) և Կրեմոնայում (Անդրեա և Նիկոլո. Ամատիներ, Ջ. Գվառների, Ա. Ստրադիվարի): Վերջնականապես հաստատվեց ջութակի կառուցվածքը, մշակվեց գործիքների յուրահատուկ տեմբրը: Կրեմոնայի ջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են և համարվում են չգերազանցված: Ջութակը որպես մենակատարային համերգային գործիք, մեծ դեր խաղաց երաժշտական արվեստի պատմության մեջ: XVII - XVIII դարերի երաժշտական գործիքային նոր ժանրերը (մենանվագ սոնատ, կոնցերտ) առաջացան սկզբնապես որպես ջութակի երաժշտական ժանրեր: Ջութակների ընտանիքը կազմում է սիմֆոնիկ նվագախմբի կորիզը:


Կատարողները

XVII - XVIII դարերում ստեղծվեց ջութակի ընդարձակ երկացանկ: Ջութակի կատարողական արվեստի զարգացման գործում մեծ դեր են խաղացել՝ Ն. Պագանինին, Լ.Աուեր, Ջ. Վիոտին, Ռ. Կրեյցերը, Ա. Վյոտանը, Է. Իզային, Հ. Վեյնյավսկին, Ֆ.Կրայսլերը, Ջ. Էնեսկուն, Դ Օյստրախը, Ի. Մենուհինը, Հայֆիցը, Ի. Ստեռնը, Լ. Կոգանը:

Գրականություն

  • Л. Роабон Скрипка Москва 1963 г.

Արտաքին հղումներ