«Կլեբեր հրապարակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հրապարակ |բնօրինակ անվանում = Place Kléber |անվանում = Կլեբեր հրապարակ |պատկեր = Place Kléber on a ra...»:
 
չNo edit summary
Տող 44. Տող 44.
=== Սիրահարների սրճարանը ===
=== Սիրահարների սրճարանը ===
Առաջին անգամ այս մեծ վրանը փակցվել է 2016 թ․-ի "Ստրասբուրգ, իմ սեր" (ֆր․՝ ''Strasbourg mon amour'') միջոցառմանը։ Այդ տարվանից սկսած, վրանը դարձավ միջոցառման խորհրդանիշը։ Հենց դրա ներքո էլ տեղի է ունենում միջոցառումներ [[Սուրբ Վալենտինի օր|Սուրբ Վալենտինի օրվա]] հետ կապված<ref>https://fr.wikipedia.org/wiki/Place_Kl%C3%A9ber#cite_note-14</ref>։
Առաջին անգամ այս մեծ վրանը փակցվել է 2016 թ․-ի "Ստրասբուրգ, իմ սեր" (ֆր․՝ ''Strasbourg mon amour'') միջոցառմանը։ Այդ տարվանից սկսած, վրանը դարձավ միջոցառման խորհրդանիշը։ Հենց դրա ներքո էլ տեղի է ունենում միջոցառումներ [[Սուրբ Վալենտինի օր|Սուրբ Վալենտինի օրվա]] հետ կապված<ref>https://fr.wikipedia.org/wiki/Place_Kl%C3%A9ber#cite_note-14</ref>։

== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.photo-alsace.com/photos-place+kleber+strasbourg+alsace.html Կլեբեր հրապարակը․ ֆոտոշարք]
* [http://www.photo-alsace.com/photos-place+kleber+strasbourg+alsace.html Կլեբեր հրապարակը․ ֆոտոշարք]

== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}

17:56, 5 Մարտի 2021-ի տարբերակ

Place Kléber
Կլեբեր հրապարակ
Հրապարակը․ անձրևոտ օր
ԵրկիրՖրանսիա
Տեղագրություն2 Rue de l'Outre
ՎայրՍտրասբուրգ
Քարտեզ
Քարտեզ

Կլեբեր հրապարակ (գերմաներեն՝ Kleberplatz[1], էլզասերեն՝ Klewerplàtz), Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի հիմնական հրապարակն է։

Մինչև վերականգնողական աշխատանքները, հրապարակը ծառայում էր որպես հավաքատեղի խոշոր իրադարձությունների համար՝ մարզական միջոցառումներ (նշելու 1998 թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ստրասբուրգի Racing Club ֆուտբոլային ակումբի տարած հաղթանակը[2]), քաղաքական իրողություններ (նշելու 2002 թ․ նախագահական ընտրությունների արդյունքները) կամ արհմիության կազմակերպած ցույցեր։

Անվանումը

Հրապարակը ունեցել է բազում անուններ տարիների ընթացքում․ Barfüßerplatz՝ մինչև 1528–1531 թթ․[3], Waffenplatz՝ 17–րդ դարում[4], place Kléber՝ 1840 թ․ հունիսի 24–ից՝ ի պատիվ բնիկ ստրասբուրգցի գեներալ Ժան–Բապտիստ Կլեբերի։ Բայց 1940–ից մինչև 1944 թթ․, հրապարակի անունը վերափոխվում է Karl-Roos-Platz–ի՝ էլզասցի Կարլ Ռոսի պատվին, ով մեղադրված է եղել Գերմանիայի հետ լրտեսության ու ազգային–սոցիալիստական գաղափարներ տարածելու մեջ։

Պատմություն

1886-1960 թթ․ եղել է Ստրասբուրգի հին տրամվայի կենտրոնը և ծառայել որպես ավտոկայանատեղի։ 1994 թ․-ին ճարտարապետ Գայ Կլապոտը տարածքը վերափոխեց հրապարակի[5]։ Այս փոփոխումը քաղաքի հետիոտնայինացման հետևանքն էր։ Նաև՝ նոր տրամվայի A ու D գծերը անցնում էին հրապարակի արևմտյան հատվածի երկարությամբ։

Մինչև 2003 թ․, հրապարակում ամեն չորեքշաբթի ու ուրբաթ օրերին բացօթյա շուկաներ էին առկա։

2007 թ․-ին հրապարակը ամբողջովին վերակառուցվեց՝ Օբետ շենքի վերակառուցման հետ միաժամանակ[6]։

Նկարագրություն

Օբետը

Օբետը 2014 թվականին

Հրապարակում է գտնվում Օբետ շենքը՝ կառուցված 18-րդ դարում, 1778 թ․՝ նեոդասական ոճով։ Այն սկզբում ծառայել է որպես պահակակետ, իսկ 19-րդ դարի վերջերին վերածվել երաժշտական կոնսերվատորիայի, իսկ 1928 թ․-ին՝ ժամանցի կենտրոնի։ Հայտնի արտիստներ Թեո վան Դուսբուրգը, Ժան Արպն ու Սոֆի Թոյբեր-Արփը իրենց գեղանկարչությամբ հարստացրել են թանգարանը 1928 թ․-ին։ Շատ արվեստագետներ Օբետը համարում են ժամանակակից արվեստի Սիքստինյան կապելլա մատուռը։

Սուրբծննդյան մեծ տոնածառը

Տոնածառը 2014 թվականին

Համաձայն Ստրասբուրգի Christkindelsmärik սուրբծննդյան շուկայի ավանդույթներին, ամեն տարի սուրբծննդյան տոնածառ է բերվում Ֆրանսիայի Վոգեզներ լեռներից և, խաղալիքներով ու լույսերով զարդարվելուց հետո, տեղադրվում հրապարակի հարավ-արևելյան անկյունում։

Սիրահարների սրճարանը

Առաջին անգամ այս մեծ վրանը փակցվել է 2016 թ․-ի "Ստրասբուրգ, իմ սեր" (ֆր․՝ Strasbourg mon amour) միջոցառմանը։ Այդ տարվանից սկսած, վրանը դարձավ միջոցառման խորհրդանիշը։ Հենց դրա ներքո էլ տեղի է ունենում միջոցառումներ Սուրբ Վալենտինի օրվա հետ կապված[7]։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ