«Ժան-Մարի Լը Պեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 21. Տող 21.
1972 թվականից մինչև 2011 թվականը եղել է [[Ազգային ճակատ (Ֆրանսիա)|Ֆրանսիայի Ազգային ճակատի]] ղեկավարը:
1972 թվականից մինչև 2011 թվականը եղել է [[Ազգային ճակատ (Ֆրանսիա)|Ֆրանսիայի Ազգային ճակատի]] ղեկավարը:


Մասնակցել է [[Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (1974)|1974]], [[Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (1988)|1988]] և [[Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (1995)|1995]] թվականների նախագահական ընտրությունների առաջին փուլին: 2002 թվականին նա անցել է [[Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (2002)|նախագահական ընտրությունների]] երկրորդ փուլ, առաջին փուլում հավաքելով 16,86 % քվե, իսկ երկրորդ տուրում 17,8 %: На [[Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (2007)|2007 թվականի ընտրությունների]] ժամանակ Լը Պենը հավաքել է 10,44 % քվե (զբաղեցրել է չորրոդ տեղը):
Մասնակցել է [[Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (1974)|1974]], [[Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (1988)|1988]] և [[Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (1995)|1995]] թվականների նախագահական ընտրությունների առաջին փուլին: 2002 թվականին նա անցել է [[Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (2002)|նախագահական ընտրությունների]] երկրորդ փուլ, առաջին փուլում հավաքելով 16,86 % քվե, իսկ երկրորդ տուրում 17,8 %: На [[Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում (2007)|2007 թվականի ընտրությունների]] ժամանակ Լը Պենը հավաքել է 10,44 % քվե (զբաղեցրել է չորրորդ տեղը):


Նրա դուստրը՝ [[Մարին Լը Պեն]]ը ներկայումս հանդիսանում է Ազգային ճակատի առաջնորդը, իսկ թոռնուհին [[Մարեշալ Մարիոն Լը Պեն]]ը մասնակցել է Փարիզի արվարձաններից մեկի ընտրություններին<ref>[http://www.focus.de/politik/ausland/le-pen-enkelin-strebt-in-die-politik_aid_460288.html Enkelin strebt in die Politik]{{ref-de}}</ref>: 2012 թվականի ապրիլին 22 ամյա Մարիոնը դարձավ վերջին 15 տարվա ընթացքում Ազգային ճակատից Ֆրանսիայի խորհրդարան անցած առաջին պատգամավորը<ref>{{Cite web |url=http://news.mail.ru/politics/9298664/?frommail=1 |title=Внучка создателя «Нацфронта» Ле Пена избрана в парламент Франции |accessdate=2012-06-17 |archiveurl=https://web.archive.org/web/20120619203416/http://news.mail.ru/politics/9298664/?frommail=1 |archivedate=2012-06-19 |deadlink=yes }}</ref>:
Նրա դուստրը՝ [[Մարին Լը Պեն]]ը ներկայումս հանդիսանում է Ազգային ճակատի առաջնորդը, իսկ թոռնուհին [[Մարեշալ Մարիոն Լը Պեն]]ը մասնակցել է Փարիզի արվարձաններից մեկի ընտրություններին<ref>[http://www.focus.de/politik/ausland/le-pen-enkelin-strebt-in-die-politik_aid_460288.html Enkelin strebt in die Politik]{{ref-de}}</ref>: 2012 թվականի ապրիլին 22 ամյա Մարիոնը դարձավ վերջին 15 տարվա ընթացքում Ազգային ճակատից Ֆրանսիայի խորհրդարան անցած առաջին պատգամավորը<ref>{{Cite web |url=http://news.mail.ru/politics/9298664/?frommail=1 |title=Внучка создателя «Нацфронта» Ле Пена избрана в парламент Франции |accessdate=2012-06-17 |archiveurl=https://web.archive.org/web/20120619203416/http://news.mail.ru/politics/9298664/?frommail=1 |archivedate=2012-06-19 |deadlink=yes }}</ref>:

11:59, 5 Մարտի 2021-ի տարբերակ

Ժան-Մարի Լը Պեն
 
Կուսակցություն՝ Front national?, Front national pour l'Algérie française?, Comités Jeanne? և Ազգային ճակատ
Կրթություն՝ Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Պանթեոն-Ասսաս համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 20, 1928(1928-06-20)[1][2][3][…] (95 տարեկան)
Ծննդավայր La Trinité-sur-Mer
Դինաստիա Le Pen family?
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Jean Le Pen?
Մայր Anne Hervé?
Ամուսին Jany Le Pen?
Զավակներ Մարին Լը Պեն, Marie-Caroline Le Pen? և Yann Le Pen?
 
Կայք՝ jeanmarielepen.com
 
Ինքնագիր Изображение автографа

Ժան-Մարի Լը Պեն (հունիսի 20, 1928(1928-06-20)[1][2][3][…], La Trinité-sur-Mer), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր: Հավատարիմ է ազգայնական հայացքներին:

Կենսագրություն

Լը Պենը ծնվել է Ֆրանսիայի Բրետան նահանգի ատլանտյան ափի փոքրիկ գյուղերից մեկում, ձկնորսի և զգեստագործի ընտանիքում: 1942 թվականին նրա հայրը ձկնորսության ժամանակ ականի վրա պայթեց և Լը Պենը դարձավ այսպես ասած «ազգային որբ» (pupille de la nation), այսինքն նա մեծացավ պետական միջոցների հաշվին: Պետական միջոցների հաշվին նա սովորել է Վանի ճիզվիթական քոլեջում: Գերմանական օկուպացիայի տարիներին Լը Պենը ցանկացել է միանալ դիմադրության շարժմանը, սակայն նրան մերժել են: Ճեմարանն ավարտելուց հետո Լը Պենն ընդունվեց Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և դարձավ դրա ուսանողական ասոցիացիայի նախագահը:

1953 թվականին ստեղծեց կամավոր ուսանողների խումբ, որը պետք է օգներ Նիդերլանդներում ջրհեղեղից տուժածներին:

Համալսարանը ավարտելուց հետո Լը Պենը մեկնեց ծառայության, իսկ 1954 թվականին տեղափոխվեց Հնդկաչին: Հրադադարի պայմանագրի կնքումից անմիջապես հետո նա ծառայությունը շարունակել է Սուեզի ջրանցքում:

Լը Պենը քաղաքական կարիերան սկսել է պուջիստների շարքերում և 1956 թվականին դարձել է խորհրդարանի ամենաերիտասարդ անդամը:

Որպես պատգամավոր ՝ նա երկարատև արձակուրդ վերցրեց ռազմական գործողություններին մասնակցելու համար: Արտերկրյա լեգիոնի 1-ին պարաշյուտային գնդի կազմում նա մասնակցել է Սուզեի գործողությանը և Ալժիրի անկախության պատերազմին: Լը Պենին քաղաքական հակառակորդները մեղադրել են ալժիրցի ապստամբներին կտտանքների ենթարկելու մեջ, սակայն այս մեղադրանքները չհաստատվեցին, իսկ Լը Պենը անձամբ ժխտեց այդ ամենը:

Ծառայության ավարտից հետո նա շարունակեց ուսումն իրավաբանական ֆակուլտետում, նաև սկսեց ուսումնասիրել քաղաքագիտություն:

1960 թվականի հունիսի 26-ին նա ամուսնացավ Լոլա Պերետտի հետ: Նրանք ունեցան երեք աղջիկ, իսկ 1985 թվականին բաժանվեցին:

1962 թվականի խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո Լը Պենը հիմնել է SERP (ֆր. Société d'étude et de relations publiques - Հասարակության հետ կապերի ուսումնասիրության կազմակերպություն) կազմակերպությունը: Քաղաքականորեն աջ ազգայնականների կոմնակից Լը Պենը 1965 թվականի Նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է Ժան-Լուի Տիկսե-Վինյանկուրի նախընտրական շտաբը, միաժամանակ Ազատության և առաջընթացի հանրապետական ​​դաշինքի սեղծումից հետո նա միացավ դաշինքին:

1972 թվականից մինչև 2011 թվականը եղել է Ֆրանսիայի Ազգային ճակատի ղեկավարը:

Մասնակցել է 1974, 1988 և 1995 թվականների նախագահական ընտրությունների առաջին փուլին: 2002 թվականին նա անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, առաջին փուլում հավաքելով 16,86 % քվե, իսկ երկրորդ տուրում 17,8 %: На 2007 թվականի ընտրությունների ժամանակ Լը Պենը հավաքել է 10,44 % քվե (զբաղեցրել է չորրորդ տեղը):

Նրա դուստրը՝ Մարին Լը Պենը ներկայումս հանդիսանում է Ազգային ճակատի առաջնորդը, իսկ թոռնուհին Մարեշալ Մարիոն Լը Պենը մասնակցել է Փարիզի արվարձաններից մեկի ընտրություններին[4]: 2012 թվականի ապրիլին 22 ամյա Մարիոնը դարձավ վերջին 15 տարվա ընթացքում Ազգային ճակատից Ֆրանսիայի խորհրդարան անցած առաջին պատգամավորը[5]:

2014 թվականի հունիսին Ժան-Մարի Լը Պենը «Ազգային ճակատ» կուսակցության կայքի իր վիդեոբլոգում նկարագրեց իր կուսակցության ընդդիմախոսներին՝ ասելով, որ հրեա ծագմամբ երգիչ և դերասան Պատրիկ Բրուելը երկիմաստ արտահայտություն է արել ասելով. «On fera une fournée la prochaine fois» («հաջորդ անգամ մենք կկազմենք մի ամբողջ կուսակցություն»):

2015 թվականի մայիսի 4-ին Ֆրանսիայի Ազգային ճակատը Լը Պենին վռնդեց կուսակցությունից: Ի պատասխան սրան Լը Պենը հայտարարեց, որ հրաժարվում է իր աղջկանից, ով այդ ժամանակ գլխավորում էր կուսակցությունը[6][7]:

2015 թվականի օգոստոսի 20-ին Ազգային ճակատը հայտարարեց, որ նախկին առաջնորդը հեռացվել է կուսակցությունից:

2015 թվականի սեպտեմբերի 5-ին Լը Պենը ստեղծեց նոր կուսակցություն «Կապույտ-սպիտակ-կարմիր միություն» անվանումով, անվանումը դրվել է ի պատիվ Ֆրանսիայի դրոշի գույների: Հայտնի է, որ կուսակցությունը ունի նույն նպատակները, որոնք ունի Ազգային ճակատը[8]:

2016 թվականի ապրիլի 6-ին Փարիզի դատարանը Լը Պենին մեղավոր ճանաչեց մարդկության դեմ հանցագործությունները ժխտելու փորձ կատարելու մեջ և տուգանեց նրան 30 հազար եվրոյով[9]:

2018 թվականի փետրվարի 9-ին նա պաշտոնապես հեռացվեց «Ազգային ճակատ» կուսակցությունից, սակայն պահպանեց կուսակցության Պատվավոր նախագահի կարգավիճակը[10]:

2018 թվականի մարտի 11-ին «Ազգային ճակատ» կուսակցության համագումարում Պատվավոր նախագահի պաշտոնը վերացվեց:

2018 թվականի ապրիլի 5-ին նա Ժան-Մարի Լը Պենը դարձել է «Խաղաղության և ազատության դաշինք» կուսակցության անդամ[11]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.senat.fr/senateur-communaute/le_pen_jean_marie0105sc.html
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Enkelin strebt in die Politik(գերմ.)
  5. «Внучка создателя «Нацфронта» Ле Пена избрана в парламент Франции». Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին. Վերցված է 2012-06-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Батырев, Иван (2015-05-04). «Французский Национальный фронт приостановил членство в партии Жан-Мари Ле Пена». ТАСС. Վերցված է 2015-05-05-ին.
  7. «"Национальный фронт" приостановил членство Ле Пена». Русская служба Би-би-си. 2015-05-05. Վերցված է 2015-05-05-ին.
  8. «Жан-Мари Ле Пен создал новую партию». Վերցված է 2015-09-06-ին.
  9. «Chambres à gaz qualifiées de «détail»: Le Pen condamné à 30.000¤ d'amende». lefigaro.fr. 2016-04-06.
  10. «Французский суд подтвердил исключение Жан-Мари Ле Пена из "Национального фронта"». Интерфакс. 2018-02-09. Արխիվացված է օրիգինալից 2018-02-11-ին. Վերցված է 2018-02-11-ին.
  11. «AFP: Жан-Мари Ле Пен вступил в европейскую партию националистов "Альянс за мир и свободу"». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018-04-06-ին.

Արտաքին հղումներ