«Չորրորդ պատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
No edit summary
Տող 24. Տող 24.
Ավստրիացի կինոռեժիսոր [[Միխայել Հանեկե]]ն իր «Հետաքրքիր խաղեր» թրիլլերում ցույց է տալիս ժամանակակից կինեմատոգրաֆիայում «չորրորդ պատը կոտրելու» ամենավառ օրինակներից մեկը: Մշտապես ուշադրությունը շեշտադրելով էկրանի մյուս կողմում հանդիսատեսի ներկայությանը` ռեժիսորը հանդիսատեսին դարձնում է ոչ թե տեղի ունեցածի վկա, այլ ավելի շուտ` դրա մասնակից<ref>[http://www.peremeny.ru/blog/12218 Искусство нуждается в свидетелях] В. Баева</ref>: Ռեժիսորը հասնում է հանդիսատեսի` սյուժեի մեջ ներգրավվածությանը և տեղի ունեցածի` իրականության զգացողությանը: Չսահմանափակվելով դեպի տեսախցիկն ուղղված հայացքներով` գլխավոր հերոսը պարբերաբար դիմում է հանդիսատեսին. «Դուք, հավանաբար, արդեն կուզեիք ավարտել այս ֆիլմի դիտումը»: Ֆիլմի հերոսների հետ դաժան հաշվեհարդար նախատեսելով` նա հետաքրքրվում է հանդիսատեսից, թե նրանք ում համար գրազ կգային, մի պահ վերցնում է հեռակառավարման վահանակն ու ֆիլմը մի քանի րոպե առաջ է տալիս: Ֆիլմի ուղիղ 80-րդ րոպեին ֆիլմի գլխավոր հերոսն արտաբերում է «Մենք դեռ չենք հասել անգամ լիամետրաժ ֆիլմի ստանդարտ տևողությանը» արտահայտությունը, իսկ վերջին տեսարանում չարագործները քննարկում են ֆիլմի բնությունն ու իրական ու հորինած աշխարհների կապի խնդիրը<ref>{{YouTube|uyKrSOR9ENU||Funny Games 4th Wall Scene }}</ref><ref>{{YouTube|Ota8HZ2tvRA||Remote Scene }}</ref>; հարցազրույցի ժամանակ Հանեկեն նշել է, որ ֆիլմով ինքը ցանկացել է ցույց տալ, թե որքան հեշտ է մանիպուլացնել հանդիսատեսին<ref>[http://www.cinemablend.com/new/Interview-Funny-Games-Director-Michael-Haneke-8141.html Interview: Funny Games Director Michael Haneke]</ref>:
Ավստրիացի կինոռեժիսոր [[Միխայել Հանեկե]]ն իր «Հետաքրքիր խաղեր» թրիլլերում ցույց է տալիս ժամանակակից կինեմատոգրաֆիայում «չորրորդ պատը կոտրելու» ամենավառ օրինակներից մեկը: Մշտապես ուշադրությունը շեշտադրելով էկրանի մյուս կողմում հանդիսատեսի ներկայությանը` ռեժիսորը հանդիսատեսին դարձնում է ոչ թե տեղի ունեցածի վկա, այլ ավելի շուտ` դրա մասնակից<ref>[http://www.peremeny.ru/blog/12218 Искусство нуждается в свидетелях] В. Баева</ref>: Ռեժիսորը հասնում է հանդիսատեսի` սյուժեի մեջ ներգրավվածությանը և տեղի ունեցածի` իրականության զգացողությանը: Չսահմանափակվելով դեպի տեսախցիկն ուղղված հայացքներով` գլխավոր հերոսը պարբերաբար դիմում է հանդիսատեսին. «Դուք, հավանաբար, արդեն կուզեիք ավարտել այս ֆիլմի դիտումը»: Ֆիլմի հերոսների հետ դաժան հաշվեհարդար նախատեսելով` նա հետաքրքրվում է հանդիսատեսից, թե նրանք ում համար գրազ կգային, մի պահ վերցնում է հեռակառավարման վահանակն ու ֆիլմը մի քանի րոպե առաջ է տալիս: Ֆիլմի ուղիղ 80-րդ րոպեին ֆիլմի գլխավոր հերոսն արտաբերում է «Մենք դեռ չենք հասել անգամ լիամետրաժ ֆիլմի ստանդարտ տևողությանը» արտահայտությունը, իսկ վերջին տեսարանում չարագործները քննարկում են ֆիլմի բնությունն ու իրական ու հորինած աշխարհների կապի խնդիրը<ref>{{YouTube|uyKrSOR9ENU||Funny Games 4th Wall Scene }}</ref><ref>{{YouTube|Ota8HZ2tvRA||Remote Scene }}</ref>; հարցազրույցի ժամանակ Հանեկեն նշել է, որ ֆիլմով ինքը ցանկացել է ցույց տալ, թե որքան հեշտ է մանիպուլացնել հանդիսատեսին<ref>[http://www.cinemablend.com/new/Interview-Funny-Games-Director-Michael-Haneke-8141.html Interview: Funny Games Director Michael Haneke]</ref>:


«Չորրոդ պատի կոտրման» դասական օրինակ է դարձել [[Վուդի Ալլեն]]ի [[Էննի Հոլլ]] ֆիլմը<ref>[http://splitsider.com/2014/07/annie-hall-and-woody-allens-experimental-visual-film-style/ ‘Annie Hall’ and Woody Allen’s Experimental Visual Film Style] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20150929052417/http://splitsider.com/2014/07/annie-hall-and-woody-allens-experimental-visual-film-style/ |date=2015-09-29 }} by Brad Becker-Parton</ref>», որի հերոսներն անընդհատ դիմում են իրենց հիշողություններին: Հատկանշական տեսարան է, երբ գլխավոր կերպար Սինգերը, չտանելով հայտնի փիլիսոփա [[Մարշալ Մաքլյուեն]]ից արված սխալ մեջբերումը, կադր է բերում հենց իրեն` փիլիսոփային, որը հաճույքով ուղղում է սխալը<ref>{{YouTube|3QCfvBA760s||Woody Allen and Marshall McLuhan destroy the 4th wall in Annie Hall }}</ref>:
«Չորրորդ պատի կոտրման» դասական օրինակ է դարձել [[Վուդի Ալլեն]]ի [[Էննի Հոլլ]] ֆիլմը<ref>[http://splitsider.com/2014/07/annie-hall-and-woody-allens-experimental-visual-film-style/ ‘Annie Hall’ and Woody Allen’s Experimental Visual Film Style] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20150929052417/http://splitsider.com/2014/07/annie-hall-and-woody-allens-experimental-visual-film-style/ |date=2015-09-29 }} by Brad Becker-Parton</ref>», որի հերոսներն անընդհատ դիմում են իրենց հիշողություններին: Հատկանշական տեսարան է, երբ գլխավոր կերպար Սինգերը, չտանելով հայտնի փիլիսոփա [[Մարշալ Մաքլյուեն]]ից արված սխալ մեջբերումը, կադր է բերում հենց իրեն` փիլիսոփային, որը հաճույքով ուղղում է սխալը<ref>{{YouTube|3QCfvBA760s||Woody Allen and Marshall McLuhan destroy the 4th wall in Annie Hall }}</ref>:


Կինոյում այս տեխնիկայի կիրառման քննադատները, սակայն, հերոսների դիմելը հանդիսատեսին աննորմալ են համարում տվյալ ժանրի համար` նշելով, որ այն կործանում է կինոյի «տեսողական պատրանքը»<ref>[https://fttreading.wordpress.com/2012/05/31/breaking-the-fourth-wall-direct-address-in-the-cinema-4/ Breaking the Fourth Wall: Direct Address in the Cinema] Tom Brown</ref>:
Կինոյում այս տեխնիկայի կիրառման քննադատները, սակայն, հերոսների դիմելը հանդիսատեսին աննորմալ են համարում տվյալ ժանրի համար` նշելով, որ այն կործանում է կինոյի «տեսողական պատրանքը»<ref>[https://fttreading.wordpress.com/2012/05/31/breaking-the-fourth-wall-direct-address-in-the-cinema-4/ Breaking the Fourth Wall: Direct Address in the Cinema] Tom Brown</ref>:

11:57, 5 Մարտի 2021-ի տարբերակ

Չորրորդ պատ, երևակայական կապ դերասանների ու հանդիսատեսի միջև` ավանդական «եռապատ» թատրոնում[1][2]: Տերմինը հորինել է Դենի Դիդրոն, 18-րդ դարում, սակայն այն սկսել է շրջանառվել միայն 19-րդ դարում` այսպես ասած` «թատերական ռեալիզմի» ի հայտ գալու հետ[3]: Ավելի ուշ տերմինն սկսել է օգտագործվել ոչ միայն թատերական, այլև` արվեստի այլ տեսակներում` գրականության մեջ, կինեմատոգրաֆիայում, կոմիքսներում, համակարգչյային խաղերում` հորինված ցանկացած աշխարհի և հանդիսատեսի մեջ երևակայական սահմանը բնութագրելու համար[4]:

Չորրորդ պատի փլուզում

Դերասանի գործողությունները, որոնք անմիջականորեն ուղղված են հանդիսատեսին բեմից կամ էկրանից, կոչվում են «չորրորդ պատի կոտրում»[1][5]: Տվյալ տեխնիկան հատկապես տարածված է կատակերգություններում և մուլտֆիլմերում, սակայն օգտագործվում է նաև լուրջ, դրամատիկական ստեղծագործություններում (օրինակ, Յուջին Օ'Նիլի փորձարարական «Տարօրինակ միջերգ» պիեսում գլխավոր հերոսը կիսվում է իր նվիրական մտքերով` դիմելով հանդիսատեսին):

Համարվում է, որ «չորրրոդ պատի կոտրումը» թույլ է տալիս հանդիսատեսին ավելի խորը ներթափանցել գործողությունների հորինված աշխարհ, հավատալ, որ տեղի ունեցողն իրական իրադարձություն է[2]:

Գեղարվեստական գրականություն

Օգտագործելով այս մեթոդը` հեղինակներն ստիպում են իրենց կերպարներին ուղղակի դիմել ընթերցողներին կամ էլ լիրիկական շեղումներ անել: Օրինակ, Ջասպեր Ֆֆորդեի «Չորրորդ արջ» վեպում հերոսները քննարկում են մի վատ կատակ, որը գրել է հեղինակը. «Չեմ հավատում, որ նա մարսել է սա»[6]: Նմանատիպ տեխնիկայի մեկ այլ ձև են առաջին դեմքով գրված վեպերը, որտեղ պատմողը ընթերցողին է դիմում անմիջականորեն: Այդպիսի օրինակներ կարելի է գտնել Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» վեպում, Լեմոնի Սնիկետի «33 դժբախտություն» գրքում: Առաջին դեմքից պատումի շնորհիվ հերոսի մտքերը հասանելի են դառնում ընթերցողին, ինչը թույլ է տալիս հեղինակին արտահայտել իր ներքին դատողություններն ու զգացմունքները, ինչպես նաև` հերոսների դիտարկումները:

Երբեմն ստեղծագործություններում առկա է հեղինակի կերպարը, որին դիմում են սովորական հերոսները: Օրինակ, Սթիվեն Քինգի «Սև աշտարակ» շարքում հերոսները մի քանի անգամ հանդիպում են Քինգին[7]:

Թատրոն

«Չորրորդ պատի կոտրումը» թատրոնում կապված է ապարտի ավանդական ակնարկների հետ, որոնք թատերական բեմադրության մեջ ուղղված են հանրությանը: Այդ տեխնիկան լայնորեն օգտագործում էր անտիկ թատրոնում, ինչպես նաև` չորրորդ պատի կոտրմանն իր պիեսներում մեծապես ձգտել է Շեքսպիրը[8]: Օրինակ, Միջամառային գիշերվա երազ կատակերգությունն ավարտվում է հետևյալ բառերով.

Բարի գիշեր, ձեզ, բարեկամներ:

Դուք ծափահարեք, իսկ Ռոբինը

Կվճարի ձեզ` ինչպես կկարողանա:

Կինեմատոգրաֆ

Կինոյում այս տեխնիկայի կիրառման առաջին դեպքերից է Մարքս եղբայրների «Գողեր և որսորդներ» (1930) ֆիլմը, որտեղ Գրաուչոն ընդհատում է երկխոսությունն ու կիսվում է հանդիսատեսի հետ իր մտքերով` մոտենալով տեսախցիկին[9]: Այդ ժամանակից ի վեր ռեժիսորներն ավելի ու ավելի են «կոտրում չորրորդ պատը»` իրենց հերոսների միջոցով ուղղակիորեն դիմելով դիտողներին` ակնարկներով կամ էլ տեսախցիկին ուղղված պարզ հայացքով: Մեթոդի կիրառումը հանդիպում է նաև Ժան Լյուկ Գոդարի մոտ, օրինակ` նրա «Վերջին շնչում» ֆիլմում: Ավելի ուշ շրջանի օրինակ է համարվում Մարտական ակումբ ֆիլմը[10]: Ֆիլմի վերջում վերադառնալով առաջին տեսարանին` կադրի հետևից ձայնը փոխանակ ասելու` «Ես չեմ կարողանում ոչ մի բանի մասին մտածել», ասում է` «Ես դեռ չեմ կարողանում ոչ մի բանի մասին մտածել»: Դրան հաջորդում է «Ահ, հետահայաց հումոր» սարկաստիկ ակնարկը[11]:

Ավստրիացի կինոռեժիսոր Միխայել Հանեկեն իր «Հետաքրքիր խաղեր» թրիլլերում ցույց է տալիս ժամանակակից կինեմատոգրաֆիայում «չորրորդ պատը կոտրելու» ամենավառ օրինակներից մեկը: Մշտապես ուշադրությունը շեշտադրելով էկրանի մյուս կողմում հանդիսատեսի ներկայությանը` ռեժիսորը հանդիսատեսին դարձնում է ոչ թե տեղի ունեցածի վկա, այլ ավելի շուտ` դրա մասնակից[12]: Ռեժիսորը հասնում է հանդիսատեսի` սյուժեի մեջ ներգրավվածությանը և տեղի ունեցածի` իրականության զգացողությանը: Չսահմանափակվելով դեպի տեսախցիկն ուղղված հայացքներով` գլխավոր հերոսը պարբերաբար դիմում է հանդիսատեսին. «Դուք, հավանաբար, արդեն կուզեիք ավարտել այս ֆիլմի դիտումը»: Ֆիլմի հերոսների հետ դաժան հաշվեհարդար նախատեսելով` նա հետաքրքրվում է հանդիսատեսից, թե նրանք ում համար գրազ կգային, մի պահ վերցնում է հեռակառավարման վահանակն ու ֆիլմը մի քանի րոպե առաջ է տալիս: Ֆիլմի ուղիղ 80-րդ րոպեին ֆիլմի գլխավոր հերոսն արտաբերում է «Մենք դեռ չենք հասել անգամ լիամետրաժ ֆիլմի ստանդարտ տևողությանը» արտահայտությունը, իսկ վերջին տեսարանում չարագործները քննարկում են ֆիլմի բնությունն ու իրական ու հորինած աշխարհների կապի խնդիրը[13][14]; հարցազրույցի ժամանակ Հանեկեն նշել է, որ ֆիլմով ինքը ցանկացել է ցույց տալ, թե որքան հեշտ է մանիպուլացնել հանդիսատեսին[15]:

«Չորրորդ պատի կոտրման» դասական օրինակ է դարձել Վուդի Ալլենի Էննի Հոլլ ֆիլմը[16]», որի հերոսներն անընդհատ դիմում են իրենց հիշողություններին: Հատկանշական տեսարան է, երբ գլխավոր կերպար Սինգերը, չտանելով հայտնի փիլիսոփա Մարշալ Մաքլյուենից արված սխալ մեջբերումը, կադր է բերում հենց իրեն` փիլիսոփային, որը հաճույքով ուղղում է սխալը[17]:

Կինոյում այս տեխնիկայի կիրառման քննադատները, սակայն, հերոսների դիմելը հանդիսատեսին աննորմալ են համարում տվյալ ժանրի համար` նշելով, որ այն կործանում է կինոյի «տեսողական պատրանքը»[18]:

Հեռուստատեսություն

20-րդ դարի վերջին ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ կատակերգական հեռուստաշոուները, որոնցում կիրառվում է «չորրորդ պատի կոտրումը», շատ ավելի են դուր գալիս հանդիսատեսին, քան դրանց ավանդական նմանակները: Հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացությանը, որ լսարանը սիրում է իրեն զգալ մեդիայի մաս, իսկ ներգրավվածության զգացումը լսարանին դիմելիս ավելանում է[19]:

Բրիտանական կատակերգական «Մոնտի Պայտոնի թռչող կրկեսը» սերիալը բազմիցս դիմել է «չորրորդ պատի կոտրմանը»[20], օրինակ.

  • Ջունգլիներում կորած կերպարների խումբը գիտակցում է, որ իրենք փրկված են` նկատելով օպերատորների տեսախցիկները:
  • Իսպանացի ինկվիզիտորները շտապում են, քանի որ լուսագրերն սկսվել են, և սերիան մոտենում է ավարտին:
  • Կերպարները ստուգում են սցենարը, քանի որ չեն հիշում, թե ինչ պետք է կատարվի հաջորդ տեսարանում:
  • Կերպարի մեկնաբանություններից. «Սա եթերաշրջանի ավարտն է, կարող էին ավելի զվարճալի մի բան հորինել»:

Ժամանակակից հեռուստատեսությամբ ևս հաճախ օգտագործվում է «չորրորդ պատի կոտրումը»: Դրա վառ օրինակ է «Թղթե տնակ» սերիալը, որտեղ գլխավոր հերոս Ֆրենկ Անդերվուդի կոչը հանդիսատեսին դարձել է պատումի անբաժանելի մաս: Հերոսը դիտողին բացատրում է իր քայլերը, ծանոթացնում է նրան իր ծրագրերին, և անգամ, թվում է, թե զգացմունքներ ունի լսարանի հանդեպ[21]: Այսպես, դրվագներից մեկում վշտացած Անդերվուդը դիմում է տեսախցիկին. «Իսկ դու՞ ինչ ես նայում»[22]: Դա կապ է ստեղծում կերպարների ու հանդիսատեսի միջև, որն ստիպում է ապրումակցել հերոսի ճակատագրին:

Բրիտանական Շերլոկ հեռուստասերիալի հեղինակները նույնպես հասկացրել են, որ հետաքրքրվում են իրենց լսարանով` բավականին հետաքրքիր ձևով ցույց տալով կերպարների ու իրական աշխարհի միջև կապը: Այսպես, Շերլոկի թռիչքից հետո, որի դերը կատարում է Բենեդիկտ Քամբերբեչը, սերիալի երկրպագուները վաղ կանխատեսումներ էին անում այն մասին, որ հերոսը կարող է ողջ մնալ: Ասես երկրպագուներին տեղափոխելով սերիալի սյուժե` դրա հեղինակները սյուժեի մեջ մտցրել են Շերլոկի ֆան-ակումբը, որի մասնակիցները կիսվում էին իրենց մտքերով այն մասին, թե խուզարկուն ինչպես կարող է ողջ մնալ: Տարբերակներից շատերը հենց վերցված էին սերիալի իրական ֆան ակումբի քննարկումներից[23]: Ավելին, ցույց տալով, թե ինչպես ինտերնետ տարածությունը կարող է միավորել իրականն ու հորինվածը, սերիալի հեղինակները վերստեղծել են դոկտոր Վաթսոնի համացանցային բլոգը, որը սերիալն ու դրա լսարանն ավելի է մոտեցրել իրար[24]:

«Չորրորդ պատի քանդման» օգտագործում կարելի է տեսնել այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Համայնք», «Ստուդիա 30», «Սիմփսոնները», «Գերբնական», «Օֆիս», «Դանդաղ զարգացում» և այլ սերիալներ[25][26]:

Մուլտիպլիկացիա

Չորրորդ պատի քանդման տեխնիկան ակտիվորեն օգտագործվում է մուլտիպլիկացիայում[27]: Այսպես, Warner Bros.-ի կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմերի հերոսներ Բագզ Բաննին և Դաֆի Դաքը պարբերաբար կոտրում են չորրորդ պատը` դիմելով հանդիսատեսին, իսկ որոշ ֆիլմերում պատմությունների մուլտիպլիկացիոն բնույթն ընդգծվում և խաղարկվում է կերպարների` բեմադրող նկարիչների հետ ունեցած փոխազդեցության կամ` սցենարի հեղինակին ուղղված ակնարկների միջոցով: Թեքս Էյվերիի շատ մուլտֆիլմերում («The Early Bird Dood It!», «Who Killed Who?», «King-Size Canary» և այլն) չորրորդ պատը ջարդվում է կերպարի` հանդիսատեսին ուղղակի դիմումով, ինչպես նաև` հերոսների` անիմացիոն կադրի սահմաններից դուրս գալով:

Համակարգչային խաղեր

Համակարգչային խաղերի ինքնին ինտերակտիվ բնույթը ենթադրում է խաղացողի ակտիվ ներգրավվածություն գործողություններում, և համակարգչային խաղերը հաճախ դիմում են խաղացողին (առաջարկելով գրել կերպարի անունը, բնակավայրի անվանումը և այլն, խնդրելով սեղմել որևէ կոճակ): Սակայն այս գործողությունները չորրորդ պատի կոտրում չեն համարվում մինչև այն պահը, քանի դեռ խաղի կերպարները չեն դիմում խաղացողին անմիջականորեն կամ չեն արտահայտում այն գիտակցումը, ոչ իրենք խաղի մեջ են[28]:

Այս օրինակն ակտիվորեն կիրառվում է, օրինակ, լավ հայտնի Blizzard Entertainment ընկերության խաղերում: Այսպես, «The Lost Vikings» խաղում գլխավոր հերոսներն սկսում են կատակել և դիմում են խաղացողին` նրա անգործության դեպքում, հերոսներից մեկն ասում է ընկերներին. «Ինձ թվում է` ինձ անընդհատ ինչ-որ մեկը նայում է: Այ այնտեղից, ապակու հետևից», իսկ ի պատասխան մյուս կերպարն ասում է. «Իսկ ինձ թվում է, թե ինչ-որ օտար մեկը ղեկավարում է իմ բոլոր շարժումները»: Warcraft II-ում, Warcraft III: Reign of Chaos-ում, Starcraft-ում, Starcraft II-ում, Heroes of the Storm-ում մարտական միավորի կամ հերոսի վրա մկնիկի բազմաթիվ կտկտոցների դեպքում նրանք սկսում են դժգոհություն արտահայտել խաղացողի հանդեպ և ակնարկներ են անում նրա մասին:

Մաքս Պեյնը, համանուն խաղի հերոսը, գտնվելով վալկիրինի ազդեցության տակ, նախ գիտակցում է, որ ինքը կոմիքսների կերպար է, իսկ հետո այն, որ ինքը համակարգչային խաղի կերպար է:

Չորրորդ պատի կոտրման մեթոդը պարբերաբար օգտագործվում է Metal Gear շարքում. կերպարներն ուղղակիորեն դիմում են խաղացողին` նախատելով նրան այն հարցում, որ նա շատ ժամանակ է ծախսում` տվյալ մակարդակն անցնելու համար, կամ էլ` վատ խաղի համար, գերչարագործ Psycho Mantis-ը ստիպում է խաղացողին կառավարման վահանակը միացնել 2-րդ մուտքից և այլն:

Doki Doki Literature Club! տեսողական նովելում խաղի վերջին Մոնիկան, հասկանալով, որ ինքը խաղի մեջ է, դիմում է ոչ թե գլխավոր հերոսին, այլ` խաղացողին: Նա վերջինիս սեր է խոստովանելու: Մոնիկան կարող է իմանալ ուղիղ եթերի կամ խաղի տեսագրման մասին և վախեցնել հանդիսատեսին ճիչով: Նա խաղացողին կկոչի ըստ սարքի վրա առկա անվան: Չորրորդ պատի քանդումը կարելի է դիտարկել նաև Մոնիկայի բանաստեղծություններում, իսկ խաղի չորրորդ գործողության ժամանակ չորրորդ պատը կքանդի նաև Սայորին:

Կոմիքսներ

DC կոմիքսների գերչարագործ Ջոկերը պարբերաբար քանդում է չորրորդ պատը. նա կոմիքսների էջերից դիմում է խմբագրին կամ նկարչին, որոշ դեպքերում փոխազդում է իր սեփական տեքտսի հետ: «Emperor Joker» մինի սերիայում Ջոկերն անգամ ընթերցողի փոխարեն շրջում է էջը[29]:

Չորրորդ պատի կոտրման տեխնիկան պարբերաբար օգտագործվում է Marvel կոմիքսի հերոս Դեդփուլի կողմից (մասնավորապես, նա գիտակցում է, որ ինքը հորինված կերպար է, և իր գործողությունները հորինված պատմություն են):

Marvel-ի մեկ այլ հերոս` Կին Հալքը, բազմիցս կոտրել է չորրորդ պատը. նա պարբերաբար շփվում է պատմողի հետ, դեպքերից մեկում, բարկանակով, կոտրում է տեքստով շրջանակը և պատմողին դուրս է նետում էջի սահմաններից, իսկ 100-րդ թողարկման մեջ պաատսխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը կարող է տեսնել չորրորդ պատի միջով, ասում է` ոչ:

«Սքոթ Պիլգրիմ» կոմիքսի հերոսներն առհասարակ անընդհատ են կոտրում չորրորդ պատը[7]:

«Հինգերորդ պատ»

«Հինգերորդ պատ» տերմինի կիրառումն սկսվել է ավելի ուշ և սահմանում է անտեսանելի պատը քննադատների (ընթերցողների) և հորինված աշխարհի միջև[30]: Կարող է նշանակել նաև պատը հենց դիտողների միջև` դիտման ժամանակ:

«Հինգերորդ պատի» կոտրման խնդրին են նվիրված եղել մի քանի սեմինարներ Գլոբուս թատրնում 2004 թվականին[31]:

«Հինգերորդ պատ» են անվանում նաև հեռուստացույցը, քանի որ այն թույլ է տալիս տեսնել սենյակի չորս պատերից դուրս գտնվող աշխարհը[32][33], ինչպես նաև էկրանը, որի վրա երևակվում են ստվերների թատրոնի կերպարները[34]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bell, Elizabeth S. (2008), Theories of Performance, Los Angeles: Sage, էջ 303, ISBN 9781412926379.
  2. 2,0 2,1 Wallis, Mick; Shepherd, Simon (1998), Studying plays, London: Arnold, էջ 214, ISBN 0340731567.
  3. «The Fourth Wall and the Third Space» by John Stevenson, creator or Playback Theatre.
  4. «Четыре причины разрушить «четвертую стену»». Արխիվացված է օրիգինալից 2016-12-22-ին. Վերցված է 2016-12-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Abelman, Robert (1998), Reaching a critical mass: a critical analysis of television entertainment, Mahwah, N.J.: L. Erlbaum Associates, էջեր 8–11, ISBN 0805821996.
  6. Jasper Fforde. The Fourth Bear: a Nursery Crime. — Penguin Books, 2007. — 378 p.
  7. 7,0 7,1 Четвёртая стена и как её ломают Стена? Какая стена?
  8. Salingar, Leo (1972). Shakespeare and the Traditions of Comedy. Cambridge: Cambridge University Press.
  9. Martin A. Gardner. The Marx Brothers as Social Critics: Satire and Comic Nihilism in Their Films. — McFarland, 2009. — p. 5.
  10. Fight Club to Ferris Bueller: 13 films and TV shows that break the Fourth Wall Christopher Hooton
  11. vvord.ru сценарий фильма «Бойцовский клуб»
  12. Искусство нуждается в свидетелях В. Баева
  13. [1] Funny Games 4th Wall SceneՅուԹյուբում
  14. [2] Remote SceneՅուԹյուբում
  15. Interview: Funny Games Director Michael Haneke
  16. ‘Annie Hall’ and Woody Allen’s Experimental Visual Film Style Արխիվացված 2015-09-29 Wayback Machine by Brad Becker-Parton
  17. [3] Woody Allen and Marshall McLuhan destroy the 4th wall in Annie HallՅուԹյուբում
  18. Breaking the Fourth Wall: Direct Address in the Cinema Tom Brown
  19. When Characters Speak Directly to Viewers: Breaking the Fourth Wall in Television Արխիվացված 2016-03-04 Wayback Machine By Philip J. Auter and Donald M. Davis
  20. Darl Larsen. Monty Python’s Flying Circus: An Utterly Complete, Thoroughly Unillustrated, Absolutely Unauthorized Guide to Possibly All the References.- Scarecrow Press, 2008. — p. 16
  21. Medium — House of Card’s fourth wall by Zach Seward
  22. [4] House of Cards - What are you looking at?ՅուԹյուբում
  23. Sherlock and the Power of Fan Fiction by Alfred Joyner
  24. «The Personal Blog of Dr. John H. Watson». Արխիվացված է օրիգինալից 2018-07-28-ին. Վերցված է 2015-10-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. The Most Fourth Wall-Breaking Moments in Television History Charlie Jane Anders
  26. Community: Breaking the Fourth Wall and the Last Taboo
  27. Приемы: четвёртая стена
  28. Как разрушают четвёртую стену в видеоиграх
  29. Breaking The Fourth Wall / Comic Books
  30. Hunte, Lynette; Lichtenfels, Peter (2005), Shakespeare, Language, and the Stage, London: Arden Shakespeare, էջ 1, ISBN 1904271499.
  31. Knowles, Richard Paul (2006), «Shakespeare, Language and the Stage, The Fifth Wall: Approaches to Shakespeare from Criticism, Performance and Theatre Studies (review)», Shakespeare Quarterly, 57 (2): 235–237, doi:10.1353/shq.2006.0060.
  32. Newcomb, Horace (2004), Encyclopedia of Television (2nd ed.), New York: Fitzroy Dearborn, ISBN 1579583946.
  33. Koepnick, Lutz P. (2007), Framing Attention: Windows on Modern German Culture, Baltimore: Johns Hopkins University Press, ISBN 0801884896.
  34. Kent, Lynne (2005), Breaking the Fifth Wall: Enquiry into Contemporary Shadow Theatre, Queensland University of Technology Creative Industries Faculty.

Արտաքին հղումներ