«Բախչիսարայի շատրվան (բալետ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 52. Տող 52.
Գիշերը իշխանուհու սենյակ է ներխուժում Զարեման, նա խնդրում է Մարիին իրեն վերադարձնի Գիրեյին և նրա սերը։ Սակայն Զարեմայի բուռն խոսքը, որը պատմում էր իր դժբախտության և կորցրած սիրո մասին, անհասկանալի էր Մարիի համար։ Բայց ահա Զարեման գտնում է Գիրեյի մոռացված թասակը, որն էլ նշանակում է, որ Գիրեյը եղել է այդտեղ։ Մարիի աղախինը վազում է խանի հետևից։ Գիրեյը հասնելով նետվում է Զարեմայի մոտ, սակայն նա [[խանդ]]ից դրդված դաշույնով սպանում է Մարիին։
Գիշերը իշխանուհու սենյակ է ներխուժում Զարեման, նա խնդրում է Մարիին իրեն վերադարձնի Գիրեյին և նրա սերը։ Սակայն Զարեմայի բուռն խոսքը, որը պատմում էր իր դժբախտության և կորցրած սիրո մասին, անհասկանալի էր Մարիի համար։ Բայց ահա Զարեման գտնում է Գիրեյի մոռացված թասակը, որն էլ նշանակում է, որ Գիրեյը եղել է այդտեղ։ Մարիի աղախինը վազում է խանի հետևից։ Գիրեյը հասնելով նետվում է Զարեմայի մոտ, սակայն նա [[խանդ]]ից դրդված դաշույնով սպանում է Մարիին։


'''Չորորդ գործողություն'''
'''Չորրորդ գործողություն'''
'''Ութերորդ տեսարան'''
'''Ութերորդ տեսարան'''
Խանի պալատի փոքրիկ բակում։ Վերադառնալով պատերազմական արշավանքից` տափաստանի քոչվորները և ծառաները բերում են նոր գերուհիներին։ Գիրեյը անմխիթար է։ Պահակները Գիրեյի հրամանով Զարեմային նետում են անդունդը։
Խանի պալատի փոքրիկ բակում։ Վերադառնալով պատերազմական արշավանքից` տափաստանի քոչվորները և ծառաները բերում են նոր գերուհիներին։ Գիրեյը անմխիթար է։ Պահակները Գիրեյի հրամանով Զարեմային նետում են անդունդը։

11:46, 5 Մարտի 2021-ի տարբերակ

Բախչիսարայի շատրվան
Տեսակբալետ
ԽորեոգրաֆՌոստիսլավ Զախարով և Սերգեյ Ռադլով
ԿոմպոզիտորԲորիս Ասաֆև

Բախչիսարայի շատրվան, կոմպոզիտոր Բորիս Ասաֆևի չորս գործողությունից, նախաբանից և վերջաբանից կազմված խորեոգրաֆիկ պոեմն ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն պոեմի մոտիվների։ 1934 թվականին բեմադրել է բալետմաստեր Ռոստիսլավ Զախարովը` ըստ Նիկոլայ Վոլկովի սցենարի։

Ստեղծման պատմություն

Կոմպոզիտոր Բորիս Ասաֆևը բալետում 20-րդ դարի 30-ական թվականներին խորեոդրամայի ուղղության գաղափարախոս էր։ Նիկոլայ Վոլկովը 1932 թվականին իր լիբրետոն ներկայացրել է կոմպոզիցիոն ձևով, որպես բալետային պիես[1]։ Ռեժիսոր Ս. Է. Ռադլովը ստեղծել է ամուր ողբերգական հիմք արտահայտչական միջոցով, որն էլ դարձել է ժեստերի լեզուն` մնջախաղը։ Բալետմայստեր Ռ. Զախարովը, որն ուսումնասիրել է Ստանիսլավսկու համակարգը, նույնպես կողմ է եղել գործողությունների ավելացմանը, այն է` լեհական գործողությունը, Գիրեյի վերադարձը Լեհաստան փախչելուց հետո (2-րդ գործողություն), թաթար զինվորների պարը (4-րդ գործողություն) և Զարեմի մահապատիժը։ Նրա խնդրանքով բալետում հայտնվել է նոր հերոս` Գիրեյը։ Դրամատիկական բալետում հատուկ նշանակություն է ունեցել պարող դերասանի պարային լեզվի արտահայտչականությունը, նաև յուրաքանչյուր կեցվածք և ժեստ, որն իմաստ է ստացել։

Մենք ձգտում ենք կառուցել խորեոգրաֆիկ ներկայացում` որպես ողբերգական գործողություն, որտեղ յուրաքանչյուր պար կրում է իմաստ և հետագա գործողությունների զարգացում։
- Ռ. Զախարով[2]

Զախարովը տպավորված էր բանաստեղծական իմաստից և Ուլանովայի կատարմամբ Մարիի կերպարի հոգևոր գեղեցկությամբ։

...Ես ցանկանում էի կենդանի ոգի ներշնչել Պուշկինի կերպարներին բալետային բեմում, ինձ համար սկսվեց նոր խորեոգրաֆիա...

Ալլա Շելեստը ստեղծել է Զարեմի խորը դրաամատիկական կերպարը, որում բուռն կերպով հնչում էր կանանոցի իշխանությունների բռնության դեմ բողոքը և որն էլ պատասխանել է Լեհաստանի գերուհու լուռ բողոքին։

«Զարեմի` Վեչեսլովայի և Մարիի` Ուլանովայի զուգապարը մտել է բալետի պատմության մեջ` որպես գործընկերների արտահայտչականության և ստեղծագործական փոխներգործությունը բեմում»[4]։

Այսպես նաև հաջորդ` «Կորած պատրանքները» բալետում Զախարովը և Ասաֆևը որպես գրականական հիմք են վերցրել ողջ աշխարհում հայտնի Օնորե դե Բալզակի վեպը։

Բալետի բովանդակություն և գործող անձինք

Նախաբան Գիրեյ խանը «Արցունքի շատրվանի» մոտ է, որը կանգնեցվել է Մարիի պատվին Բախչիսարայում։

Առաջին գործողություն Առաջին տեսարան Լեհ անվանի իշխան Ադամը իր պալատում տոնում էր իր դստեր` Մարիի տարեդարձը, որը նշանված էր իշխան Վացլավի հետ։

Ծառուղուն են մոտենում թաթար լրտեսներ։

Պալատի դռները լայն բացվում են։ Այգի են իջնում հյուրերը և իշխանն իր աղջկա հետ։

Լեհ ազնվականների պարեր պոլոնեզ, կրակովյակ, մազուրկա, պանենկի, Մարիի և Վացլավի զուգապարը այգում։

Երկրորդ տեսարան Զվարճանքը ընդհատվում է, երբ հայտնվում է վիրավոր պահակապետը և հայտնում թաթարների հարձակման մասին։ Տիկնայք պատսպարվում են պալատում։ Պատյանից հանելով սուսերները` լեհերը պատրաստվում էին դիմադրել թշնամիների հարձակմանը։ Պահակախումբը բերում է թաթար գերուն։ Այրվում է հրկիզված պալատը, որը պաշտպանելով զոհվում են Լեհաստանի իշխանները։ Փախչող Վացլավի և Մարիի ճանապարհը փակում է խան Գիրեյը։ Դաշույնի հարվածով նա սպանում է Վացլավին։ Զմայլված Մարիի գեղեցկությամբ` Գիրեյը Մարիին տանում է իր կանանոց։

Երկրորդ գործողություն Երրոորդ տեսարան (Նախաբեմ) Խանի զորքերը վերադառնում են արշավից։ Ծառաները պատգարակով զգուշորեն բերում են հարուստ ավարը` Մարիային։

Չորրորդ տեսարան Գիրեյի Հարեմը Բախչիսարայում էր։ Հարուստ զարդարված օթյակում բազմաթիվ հարճերից մեջ խանի սիրելի կինը Զարեման էր, որը պատրաստվում էր դիմավորել իր տիրոջը։ Գիրեյը մտահոգ էր և սիրահարված, Զարեմը փորձում է վերադարձնել նրա սերը, բայց` ապարդյուն, խանը չի նկատում իրեն։

Պարեր. Երկրորդ կինը, զանգակներով պարը, սկուտեղներով պարը, Զարեմի վարիացիան։ Երորդ գործողություն Հինգերորդ տեսարան Մարիայի սենյակում։ Սենյակը հսկում էր ծեր սպասավորուհին (Մարիի աղախինը), խանի նազելի գերուհին տանջվում էր։ Մարին լյուտնյա էր նվագում և հիշում իր անցյալ կյանքը։

Վեցերորդ տեսարան Գիրեյը խնդրում է Մարիին ընդունել իր սերը և ողջ հարստությունը։ Սակայն քնքուշ Մարիի ոգեղեն ուժը և հպարտ անմատչելիությունը ստիպում է նրան ետ քաշվել, և Գիրեյը հեռանում է։

Յոթերորդ տեսարան Գիշերը իշխանուհու սենյակ է ներխուժում Զարեման, նա խնդրում է Մարիին իրեն վերադարձնի Գիրեյին և նրա սերը։ Սակայն Զարեմայի բուռն խոսքը, որը պատմում էր իր դժբախտության և կորցրած սիրո մասին, անհասկանալի էր Մարիի համար։ Բայց ահա Զարեման գտնում է Գիրեյի մոռացված թասակը, որն էլ նշանակում է, որ Գիրեյը եղել է այդտեղ։ Մարիի աղախինը վազում է խանի հետևից։ Գիրեյը հասնելով նետվում է Զարեմայի մոտ, սակայն նա խանդից դրդված դաշույնով սպանում է Մարիին։

Չորրորդ գործողություն Ութերորդ տեսարան Խանի պալատի փոքրիկ բակում։ Վերադառնալով պատերազմական արշավանքից` տափաստանի քոչվորները և ծառաները բերում են նոր գերուհիներին։ Գիրեյը անմխիթար է։ Պահակները Գիրեյի հրամանով Զարեմային նետում են անդունդը։

Իններորդ տեսարան Նուրալի զորապետը փորձում էր շեղել պարոնին ռազմաշունչ պարերով մռայլ մտքերից։

Վերջաբան Խանը «Արցունքների շատրվանի» մոտ մենակ է մնում (ինչպես ներկայացման սկզբում)։ Իր առջև տեսիլք է հայտնվում, դա գեղեցկուհի իշխանուհի Մարիի կերպարն էր։

Բեմադրություններ

Մարինյան թատրոն

  • Պրեմիերան կայացել է Մարինյան թատրոնում, 1934 թվականի սեպտեմբերի 28-ին։ Բալետմայստեր` Ռոստիսլավ Զախարով (ռեժիսոր` Ս. Ռադլով)[5]։ Բեմադրող դիրիժոր` Եվգենի Մռավինսկի, բեմադրող նկարիչ` Վ. Մ. Խոդասևիչ։

Մարիա` Գալինա Ուլանովա

Զարեմա` Օլգա Իոդան

Վացլավ` Կոնստանտին Սերգեև

Գիրեյ` Միխաիլ Դուդկո

Վերաբեմադրություն

  • 1946 թվական` բեմադրող բալետմայստեր` Պյոտր Գուսև (ըստ Զախարովի)։

Մարիա` Ն. Ա. Ժելեզնովա

Զարեմա` Ալլա Շելեստ

Գիրեյ` Բորիս Շավրով

Մեծ թատրոն

  • 1936 թվականի հունիսի 11` Մեծ թատրոն։ Բալետմայստեր` Ռոստիսլավ Զախարով։ Դիրիժոր` Յու. Ֆ. Ֆայեր[6][7]։

Մարիա` Վերա Վասիլևա

Զարեմա` Լյուբով Բանկ

Վացլավ` Միխայիլ Գաբովիչ Գիրեյ` Պյոտր Գուսև

Վերաբեմադրություն

  • 1944 թվական։

Մարիա` Մ. Ս. Բոգոլյուբսկայա (այնուհետև` Գալինա Ուլանովա)

Զարեմա` Ելենա Չիկբաիձե

Վերաբեմադրություն

Մարիա` Մարիա Կոնդրատևա (1954 թվականի հունիսի 29, մայիսի 17), Ն. Ն. Չորոխովա (1954 թվականի հոկտեմբերի 1), Լ. Յա. Չադարայն (1955 թվականի սեպտեմբերի 11, հունվարի 1)

Զարեմա` Լ. Պ. Շտեյն (1954 թվականի հոկտեմբերի 1, հուլիսի 29, մայիսի 7, 1955 թվականի սեպտեմբերի 11, հունվարի 1)

Վացլավ` Ալեքսանդր Պլիսեցկիյ[8] (1954 թվականի հոկտեմբերի 1, հուլիսի 29, մայիսի 17, 1955 թվականի սեպտեմբերի 11, հունվարի 1)

Գիրեյ` Վ. Գ. Զախարով (1954 թվականի հոկտեմբերի 1, հուլիսի 29, մայիսի 17, 1955 թվականի սեպտեմբերի 11, հունվարի 1)

Երկրորդ կին` Յու. Գ. Սկոտ (1954 թվականի հոկտեմբերի 1, հուլիսի 29, մայիսի 17), Ն. Ի. Սիմոնովա (1955 թվականի սեպտեմբերի11)

Զանգակներով պար` Ա. Պ. Պոպովա

Մազուրկա և կրակովյակ` Ն. Ա. Կապուստինա և Վ. Վ. Կուդրյաշով, Յա. Դ. Սեխ

Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն

Մարիա` Գալինա Ուլանովա

Զարեմա` Վիկտորինա Կրիգեր

Վացլավ` Վ. Վ. Բելիկով

Այլ թատրոններում

  • 1936 թվական` Սամարայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, բեմադրող բալետմաստեր` Ա. Տոմսկիյ, 1949 թվական` Ն. Դանիլովա, 1954 թվական` Յու. Կովալև, 1969 թվական` Է. Տանն, 1988 թվական` Ե. Շիպյացկայա, 2019 թվական` Դ. Պավլենկո։
  • 1937 թվական` Նիժնի Նովգորոդի Ա. Ս. Պուշկինի անվան օպերայի և բալետի թատրոն, բեմդրող բալետմաստեր` Կ. Պ. Յորկին, 1950 թվական` Յազվինսկիյ, 1958 թվական` Յա. Վ. Ռոմանովսկիյ, 1967 թվական` Մ. Մ. Գազիև, 1978 թվական` Տուլուբևա —
  • 1938 թվական` Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Ս. Ն. Սերգեև, 1952 թվական` Մ. Լ. Սատունովսկիյ, 1969 թվական` Ս. Մ. Տուլուբևա։
  • 1938 թվական` Կիևի Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Գ. Ա. Բերյոզովա, 1961 թվական` Վ. Ի. Վորոնսկիյ։
  • 1938 թվական` Խարկովի Ն. Վ. Լիսենկոի անվան օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Ի. Ի. Արբատով, 1962 թվական` Ի. Վ. Կովտունով։
  • 1939 թվական` Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոն, բալետմաստեր` Կասյան Գոլեյզովսկի, 2007 թվական` Ռոստիսլավ Զախարով[9]։
  • 1939 թվական` Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Ս. Ն. Սերգեև, 1958 թվական` Վ. Ա. Իվաշկին։
  • 1939 թվական` Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոն, բալետմաստեր` Կ. Յա. Գոլեյզովսկիյ, 1973 թվական` Ռ. Վ. Զախարով[10]։
  • 1941 թվական` Պերմի Պ. Ի. Չայկովսկու անվան օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Գ. Ի. Յազվինսկիյ, 1948` Յու. Պ. Կովալյով, 1960 թվական` Ռոստիսլավ Զախարով, Ն. Ի. Ավալիանի։
  • 1942 թվական` Ղազախստանի Աբայի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն, բալետմաստեր` Յուրի Կովալև, դիրիժոր` Ֆեդոր Կուզմիչ և նկարիչ` Անատոլի Նենաշև։
  • 1945 թվական` Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոն, բալետմաստեր` Ն. Զայցև, Ֆ.Սատարով, 1970 թվական` Սատարով։
  • 2007 թվականի հունիսի 19` բեմադրող բալետմաստեր` ՇԾամմիլ Տերեգուլով, Երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Լյուտեր[11]։
  • 1945 թվական` Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն, Ն. Ա. Անիսիմովա։
  • 1946 թվական` Լատվիայի ազգային օպերա, Ե. Ա. Տանգիևա Բիրզնիեկ։
  • 1946 թվական` Թաթարստանի Մուսա Ջալիլի (Казань) անվան օպերայի և բալետիի թատրոն, բալետմաստեր Լ. Ա. Ժուկով, 1972 թվական` Ն. Յուլտիևա։
  • 1947 թվական` Բուխարեստի ազգային թատրոն, Ս. Ա. Վասիլևա։
  • 1948 թվական` Օդեսայի օպերայի և բալետի թատրոն, Վ. Ի. Վրոնսկիյ։
  • 1948 թվական` Ղրղզտանի օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Լ. Ա. Ժուկով, 1964 թվական` Մադեմիլովա։
  • 1949 թվական` Լվովի օպերայի թատրոն, բալետմաստեր Կ. Յա. Գոլեյզովսկիյ, 1958 թվական` Ն. Ի.Տրեգուբով։
  • 1949 թվական` Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Ե. Գ. Եֆիմով, 1961 թվական` Ս. Ն. Զվյագիան, Զ. Ա. Վասիլևա, Ս. Ա. Պավլով, ըստ Զախարովի։
  • 1951 թվական` Սարատովի օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր Վ. Տ. Ադաշևսկիյ, 1964 թվական` Լ. Կրիևս, 1974 թվական բեմադրող բալետմաստեր` Ա. Պանտիկին։ Բեմադրող նկարիչ` Ա. Վ. Արեֆև։
  • 1952 թվական` Հունգարիայի օպերային թատրոն, Ռ. Վ. Զախարով
  • 1953 թվական` Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն, Ն. Ա. Անիսիմովա։
  • 1955 թվական` Գերմանիայի ազգային թատրոն Վեյմարում, Տ. Շիլինգ։
  • 1955 թվական` Ազգային թատրոն (Պրահա), Ա. Ռ. Տոմսկիյ։
  • 1956 թվական` Ֆինսկի ազգայի օպերա, Հելսինկի, Ռ. Վ. Զախարով։
  • 1956 թվական` Չելյաբինսկի Մ. Գլինկայի անվան օպերայի և բալետի թատրոն, բալետմաստեր` Ա. Յա. Բերդովսկիյ, 1970 թվական` Լ. Բրունով[12]։
  • 1957 թվական` Ճապոնիա «Միկիկո Մացույամա» խումբ (անգլ.՝ Mikiko Matsuyama):
  • 1959 թվական` Իրկուտսկի երաժշտական կատակերգության մարզային թատրոն, Տ. Ե. Կուրժիյամսկայա[13]։
  • 1961 թվական` Բելգրադի ազգային թատրոն, Ռ. Վ. Զախարով[14]։
  • 1962 թվական` Վորոնեժի օպերայի և բալետի պետական թատրոն, Տ. Ե. Ռամոնովա[15]։
  • 1963 թվական` Կրասնոյարսկի երաժշտական թատրոն, Զարեմա` Օլգա Գրաբովսկայա[16]։
  • 1965 թվական` Բասելի մունիցիպալիտային թատրոն, Վ. Օռլիկովսկիյ։
  • 1966 թվական` Բալթիական պետական օպերա, բալետմաստեր` Ն. Գ. Կոնյուս (կոմպոզիտորի Գ. Է. Կոնյուսի դուստր)։
  • 1966 թվական` Կահիրեի օպերային թատրոն, բալետմաստեր` Ռ. Վ. Զախարով, 1972 թվական` Ռ. Վ. Զախարով։
  • 1988 թվական` Կրասնոյարսկի օպերայի և բալետի պետական թատրոն, Մարիա` Նատալիա Չեխովսկայա, Լարիսա Սիչյովա, Զարեմա` Տատյանա Գուբինա, Վացլավ` Վասիլիյ Պոլուշին, Գիրեյ` Նիկոլայ Շիլնիկով։ Նկարիչ` Վլադիմիր Արեֆև։

Էկրանավորում

1953 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է «Ռուսական բալետի վարպետները» ֆիլմը։ Ֆիլմում հատվածներ էին ընդգրկված Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվան» բալետից։ Գլխավոր դերերը կատարել են` Գալինա Ուլանովա (Մարիա), Մայա Պլիսեցկայան (Զարեմա), Պյոտր Գուսև (Գիրեյ), Յուրի Ժդանով, Իգոր Բելսկիյ։

Բախչիսարայի շատրվան` հատված ՅուԹյուբում, 1953 թվականին «Ռուսական բալետի վարպետներ» ֆիլմից։

Ծանոթագրություններ

  1. Волков Н. Д. «Пушкинский балет» // «Бахчисарайский фонтан». — Л.: Ленинградский ордена Ленина Государственный академический театр Оперы и Балета им. Кирова, 1934. — 96 с. — 6000 экз.
  2. «Бахчисарайский фонтан». — «Рабочий театр», 1934.
  3. «Бахчисарайский фонтан». — «Театр», 1949.
  4. Т.Кузовлёва. Мариинский.1991
  5. ««Бахчисарайский фонтан» - хореографическая поэма в 4-х действиях с прологом и эпилогом» (ռուսերեն). Мариинский театр. Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին. Վերցված է 2019-03-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Балет. Энциклопедия / Гл. ред. Ю. Н. Григорович. — М.: «Советская энциклопедия», 1981. — 624 с. — 100 000 экз.
  7. Калашникова С. Б. Бахчисарайский фонтан / Белова Е. П., Добровольская Г. Н., Красовская В. М., Суриц Е. Я., Чернова Н. Ю.. — Русский балет. Энциклопедия. — М.: БРЭ, «Согласие», 1997. — С. 52. — 632 с. — ISBN 5-85270-099-1
  8. Фирер А. А. «Энциклопедия Балет» / Куратор Белова Е. П.. — 2011.
  9. «Бахчисарайский фонтан в театре оперы и балета Республики Беларусь» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին.
  10. «Бахчисарайский фонтан» (ռուսերեն). Национальный академический большой театр оперы и балета республики Беларусь. Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին.
  11. «Бахчисарайский фонтан» (ռուսերեն). Бахчисарайский фонтан. Վերցված է 2019-01-21-ին. {{cite web}}: Check |archiveurl= value (օգնություն)
  12. «Бахчисарайский фонтан» (ռուսերեն). Саратовский театр оперы и балета.
  13. «Бахчисарайский фонтан» (ռուսերեն). Иркутский областной музыкальный театр им. Загурского.
  14. Национальный театр в Белграде. — 1981.
  15. «Бахчисарайский фонтан» (ռուսերեն). Воронежский государственный театр оперы и балета. Արխիվացված է օրիգինալից 2012-05-11-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Музыкальная культура Сибири. Музыкальные театры

Մատենագիտություն

  • В. Мануйлов, Н. Волков, В. Богданов-Березовский Бахчисарайский фонтан. — Л.: ЛГАТОБ, 1934. — 96 с. — 6000 экз.
  • Рыбникова М. Балеты Б. В. Асафьева «Пламя Парижа» и «Бахчисарайский фонтан» // Музыка советского балета. — М.: Гос. муз. изд-во, 1962. — С. 163—199. — 256 с. — 5500 экз.