«Համլետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ՈՒ → Ու, ) — → ), using AWB (7852)
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: be:Гамлет, прынц дацкі
Տող 122. Տող 122.
{{Link FA|no}}
{{Link FA|no}}
{{Link FA|pt}}
{{Link FA|pt}}

[[af:Hamlet]]
[[af:Hamlet]]
[[ar:هاملت]]
[[ar:هاملت]]
[[arz:هامليت]]
[[arz:هامليت]]
[[ast:Hamlet]]
[[ast:Hamlet]]
[[be:Гамлет, прынц дацкі]]
[[be-x-old:Гамлет]]
[[be-x-old:Гамлет]]
[[bg:Хамлет]]
[[bg:Хамлет]]

05:09, 14 Հուլիսի 2012-ի տարբերակ

Համլետ
անգլ.՝ The Tragedy of Hamlet, Prince of Denmark[1] և անգլ.՝ Hamlet[2]
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրողբերգություն
Բնօրինակ լեզուվաղ ժամանակակից անգլերեն և անգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Համլետ, թագավոր Կլավդիոս, Գերտրուդ, Պոլոնիուս, Օֆելյա, Հորացիո, Լաերտ, Ռոզենկրանց և Գիլդենշտերն, Համլետի հոր ուրվականը, Ֆորտինբրաս, Գերեզմանափորները, Յորիկ, Ռոզենկրանց, Գիլդենշտերն, Վոլտիմանդ, Կոռնելիուս, Մարցելլոս, Բեռնարդո, Ֆրանցիսկո, Ռեյնալդո, Օզրիկ, առաջին խաղացող, երկրորդ խաղացող, երրորդ խաղացող, չորրորդ խաղացող, կապիտան, Undertaker I?, Undertaker II?, քահանա, նավաստի I և նավաստի II
Ստեղծման տարեթիվանհայտ
Նկարագրում էԴանիա
ԵրկիրԱնգլիա
Հրատարակման տարեթիվ1602
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/shakespr/hamlet-s/hamlet-s.html
ՎիքիդարանՀամլետ
ՎիքիքաղվածքՀամլետ
 Hamlet Վիքիպահեստում

Ողբերգական պատմություն Համլետի, դանիական արքայազնի մասին (անգլ.՝ The Tragicall Historie of Hamlet, Prince of Denmarke), Աշխարհահռչակ անգլիացի գրող՝ Ուիլյամ Շեքսպիրի հանարահայտ պյես: Համարվում է Շեքսպիրի ամենահաջողակ ու նշանավոր ստեղծագործությունը: «Համլետը» գրվել է 1600—1600 թվականներին: Առաջին անգամ հրատարակվել է 1603 թվականին: Սա Շեքսպիրի ամեներկար պյեսն է, պարունակելով իր մեջ 4.042 տող և 29.551 բառ: Այս պյեսով նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ և դրվել բազում ներկայացումներ: Համլետի դերում հանդես են եկել շատ հայտնի դերասաններ, նաև դերասանուհիներ, ուստի Համլետի դերը համարվում է ամենացանկալի ու բարդ դերերից մեկը: Հայկական թատրոնում, Համլետի առաջին դերակատարը եղել է մեծանուն հայ դերասան՝ Պետրոս Ադամյանը:[3]

Գործող դեմքեր

  • Կլավդիոս — Դանեմարքայի Թագավոր
  • Համլետ — նախկին թագավորի որդին
  • Համլետի հոր ուրվականը
  • Գերտրուդ — Համլետի մայրն ու Դանեմարքայի թագուհին
  • Հորացիո — Համլետի բարեկամ
  • Պոլոնիուս — մեծ սենեկապետ
  • Լաերտ — Պոլոնիուսի որդին
  • Օֆելիա — Պոլոնիուսի դուստրը
  • Ռեյնալդո — Պոլոնիուսի ծառան
  • Ֆորտինբրաս — Նորվեգիայի իշխան
  • Մարցելլոս և Բերնարդո — սպաներ
  • Վոլտիմանդ, Կոռնելիուս, Ռոզենկրանց, Գիլդենշտերն, Օզրիկ, Մի ազնվական, Մի քահանա, պալատականներ
  • Ֆրանցիսկո — մի զինվոր
  • ինչպես նաև անգլիացի դեսպանները, մի հարյուրապետ, ազնվականներ, պալատական տիկիններ, սպաներ, զինվորներ, նավաստիներ, սուրհանդակներ և սպասավորներ

Գործողության վայր

Գործողությունները ծավալվում են Էլսինոր քաղաքում, որը գտնվում է՝ Դանիան և Սկանդինավյան թերակղզին բաժանող ափին:

Սյուժեն

Ողբերգության գլխավոր հերոսը Համլետ արքայազնն է՝ վերջերս մահացած թագավոր Համլետի և նրա կնոջ՝ Գերտրուդի որդին:

Համլետը և Հորացիոն գերեզմանոցում

Պիեսը սկսվում է ցուրտ գիշերվա տեսարանով դանիական Էլսինոր թագավորական ամրոցում: Գիշերային պահակակետի սպաները մի քանի անգամ ուրվական են տեսել, որը շատ էր նման վախճանված թագավորին։ Այդ լուրերը հասնում են արքայազն Համլետին, որն ողորմածիկ արքայի որդին էր։ Այդ ժամանակ թագավորական պալատում մեծ ու շքեղ խնջույք էր։ Համլետի հորեղբայրը արքա էր հռչակվել և ամուսնացել արքայազնի մոր հետ։ Համլետը որոշում է իր ընկերոջ հետ գիշերով գնալ ուրվականի հայտնվելու վայրը: Նրանց գնալու գիշերը ուրվականը հայտնվում է կրկին և Համլետի հետ մեկուսանալով պատմում նրան, որ իրականում նրա մահը դժբախտ պատահարի արդյունք չէր։ Որդին իմանում է, որ իր հորը սպանել է նրա եղբայրը՝ գահը զավթելու և նրա կնոջը ամուսնանալու նպատակով։ Ուրվականը պահանջում է վրեժխնդիր լինել և հեռանում է։

Դրանից հետո Համլետը ընկալում է ողջ ճշմարտությունը և նրա միակ գերագույն նպատակն է դառնում վրեժխնդիր լինել հոր համար։ Նա մոռանում է բոլոր որոշումները, սկսում իրեն այլակերպորեն պահել և մտածում է թե ինչպես վարվել արքա հորեղբոր հետ։ Կոմս Պոլոնիուսը, որը նույնպես պալատում էր ապրում, հետևում է արքայազնին և նկատում է նրա տարօրինակ պահվածքը։ Դրա մասին տեղեկանում են նաև թագավորն ու թագուհին։ Նրանք մտածում են, թե ինչպես բուժել արքայազնին, բայց չեն հասկանում, թե բանն իրականում ինչն է։ Պալատ են հաճախում Համլետի ծանոթներ Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը, որոնք փորձում են աշխուժացնել արքայազնին, սակայն ապարդյուն: Պոլոնիուսի դուստր Օֆելիան, որին ժամանակին սիրահարված էր Համլետը, նույնպես սկսում է անհանգստանալ է արքայազնի առողջության համար։

Սակայն Համլետը դեռ տարակուսանքի մեջ է և համոզված չի, որ ուրվականը իսկապես իր հոր ոգին է եղել: Նա համոզվելու հնարավորություն է գտնում, երբ պալատ է ժամանում մի թատերախումբ, որի անդամներից ոմանք լավ ճանաչում էին երիտասարդ արքայազնին։ Համլետը որոշում է նրանց միջոցով ակնարկ հասցնել թագավորին և ստուգել վերջինիս անմեղությունը: Նա դերասանների համար մի ներկայացում է կազմակերպում, որի սցենարը նման է իր հոր սպանությանը՝ եթե ուրվականի ասածը ճիշտ դուրս գար, ապա թագավորը կմատներ իրեն դիմախաղի արձագանքով։ Սցենարում ուրվականը պատմում է նաև, որ երբ նա քնած էր պարտեզում, իր եղբայրը մոտեցավ և իր ականջը թույն թափեց։ Ներկայացման մեջ այդ տեսարանը հաջողությամբ խաղարկվում է, և թագավորը՝ գլխի ընկնելով, որ մատնվել է, վեր է կենում և հանկարծակիորեն լքում բեմախաղը: Դա Համլետի համար դառնում է ուրվականի ասածներին ապացույց:

«Օֆելիա», նկարիչ՝ John Everett Millais (1852թ.)

Ներկայացումից հետո Գերտրուդը կանչում է Համլետին իր առանձնարանը բացատրություններ պահանջելու համար: Ծագած բանավեճի ընթացքում ստացվում է այնպես, որ Համլետը դանակահարում է գոբելենի ետևը թաքնված Պոլոնիուսին։ Սպանությունից հետո Համլետը թաքցնում է սպանվածի դիակը։ Օֆելիան՝ Պոլոնիուսի դուստրը, հետագայում իմանալով հոր սպանության մասին, դա շատ ծանր է տանում, խելագարվում է և արդյունքում դժբախտաբար մահանում։ Նրա եղբայր Լաերտը որոշում է վրեժխնդիր լինել հոր ու քրոջ համար և արքայազնին մենամարտի է հրավիրում։ Թագավորը տեսնում է, որ իսկ պահն է, որպեսզի ոչնչացնի Համլետին և պայման է կապում Լաերտի հետ։ Լաերտի սուրը պետք է թունավորված լինի, իսկ եթե դա անհաջող անցնի, ապա Համլետին կթունավորեն թունավորված գինով:

Մենամարտը սկսվում է։ Երբ թագավորը նկատում է, որ Համլետը հաղթանակելու է, նա իրեն թունավորված գինի է առաջարկում, սակայն արդյունքում գավաթները խառնվում են և թունավորված գավաթից խմում է թագուհին։ Մեկ րոպեից նա ընկնում է և վախճանվում։ Իսկ Լաերտը՝ արքայազնին սրով թունավորելով, վերջինից նույնպես հարված է ստանում և վայր ընկնելով խոստովանում ամեն ինչում։ Նա նաև հասցնում է ասել, որ սուրը թունավորված է և արքայազնին մոտ կես ժամվա կյանք է մնացել։ Ինքն էլ, ծանր վիրավորված լինելով, վախճանվում է այդ խոսքերից հետո։ Այս ամենին թագավորի մասնակցության մասին տեղեկացվելով Համլետը դանակահարում է նրան Լաերտի սրով և՝ նրա մահվան մեջ համոզված լինելու համար, նաև ստիպում է նրան ըմպել թունավորված գավաթից։ Մինչ սեփական վախճանը Համլետը հասցնում է շարադրել Հորացիոին ողջ պատմությունը և հրամայում թագադրել Ֆարտենբրասին:

Գրականություն

  • Վահրամ Փափազյան, Համլետը ինչպես տեսա..., Երևան, «Հայաստան», 1968, 436 էջ։
  • Վահրամ Փափազյան, Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 4 («Համլետը ինչպես տեսա...»), Երևան, «Սովետական գրող», 1983, 408 էջ։

Համլետի էկրանավորումներ

Սառա Բեռնարը Համլետի դերում
Պատկեր:Laurence Olivier Hamlet.jpg
Լոուրենս Օլիվիեն Համլետի դերում

Համլետը բազմիցս էկրանավորվել է (մոտ 20 անգամ) տարբեր երկրների կինեմատոգրաֆիստների կողմից:
Դրանցից առավել հայտնիներն են.

տարի ֆիլմ երկիր ռեժիսոր Համլետի դերում
1900 Համլետ (ֆիլմ, 1900) {{{2}}} Ֆրանսիա Կլեմենտ Մորիս Սառա Բեռնար
1907 Համլետ (ֆիլմ, 1907) {{{2}}} Ֆրանսիա Ժորժ Մելս Ժորժ Մելս
1910 Համլետ (ֆիլմ, 1910) {{{2}}} Իտալիա Մարիո Չազերինի Համլետո Նովելլի
1920 Համլետ (ֆիլմ, 1920) {{{2}}} Գերմանիա Սվենդ Գեյթ և Հեյնց Շչալլ Ասթա Նիլսեն
1942 Լինել թե չլինել (ֆիլմ) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Էռստ Լյուբիչ Քերոլ Լոմբարդ
1948 Համլետ (ֆիլմ, 1948) {{{2}}} Մեծ Բրիտանիա Լոուրենս Օլիվիե Լոուրենս Օլիվիե
1960 Վատերը հանգիստ են քնում
(Համլետի մոտիվներով)
 Ճապոնիա Ակիրա Կուրոսավա Տոսիրո Միֆունե
1961 Համլետ (ֆիլմ, 1961) {{{2}}} Գերմանիա Ֆրանց Պիտեր Ուիրտ Մաքսիմիլիան Շելլ
1964 Համլետ (ֆիլմ, 1964) {{{2}}} ԽՍՀՄ Գրիգորի Կոզինցեվ Ինոկենտի Սմոկտունովսկի
1969 Համլետ (ֆիլմ, 1969) {{{2}}} Մեծ Բրիտանիա Թոնի Ռիչարդսոն Նիկոլ Ուիլյամսոն
1987 Համլետը մտնում է բիզնես
(Համլետի մոտիվներով)
 Ֆինլանդիա Ակի Կաուրիսմյակի Պիրկա-Պեկկա Պետելիուս
1990 Համլետ (ֆիլմ, 1990) {{{2}}} Մեծ Բրիտանիա Ֆրանկո Ձեֆֆիրելլի Մել Գիբսոն
1994 Առյուծ արքան (մուլտֆիլմ) {{{2}}} Մեծ Բրիտանիա Ռոջեր Ալլերս, Ռոբ Մինկոֆֆ
1996 Համլետ (ֆիլմ, 1996) {{{2}}} Մեծ Բրիտանիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Քենեթ Բրանա Քենեթ Բրանա
2000 Համլետ (ֆիլմ, 2000, Քեմբլ Սքոթ),
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Քեմբլ Սքոթ Քեմբլ Սքոթ
2000 Համլետ (ֆիլմ, 2000, Մայքլ Ալմերեյդա) ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Մայքլ Ալմերեյդա Իթան Հոուք
2009 Համլետ (ֆիլմ, 2009) {{{2}}} Մեծ Բրիտանիա Դևիդ Տենանտ Գրեգորի Դորան

Արտաքին հղումներ

Շեքսպիրի գործերի լիակատար ժողովածուն հայերեն

Ծանոթագրություններ

  1. https://en.wikisource.org/wiki/The_Tragedy_of_Hamlet,_Prince_of_Denmark
  2. Hamlet | Memory Beta, non-canon Star Trek Wiki | Fandom
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 64, Պետրոս Ադամյան

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA