«Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: sv:Enlevering på kaukasiska
Տող 61. Տող 61.
[[ro:Răpire în stil caucazian]]
[[ro:Răpire în stil caucazian]]
[[ru:Кавказская пленница, или Новые приключения Шурика]]
[[ru:Кавказская пленница, или Новые приключения Шурика]]
[[sv:Enlevering på kaukasiska]]
[[uk:Кавказька полонянка, або Нові пригоди Шурика]]
[[uk:Кавказька полонянка, або Нові пригоди Шурика]]
[[vi:Nữ tù binh Kavkaz, hay những cuộc phiêu lưu mới của Shurik]]
[[vi:Nữ tù binh Kavkaz, hay những cuộc phiêu lưu mới của Shurik]]

11:44, 12 Հուլիսի 2012-ի տարբերակ

Կովկասի գերուհին
ռուս.՝ Кавказская пленница, или Новые приключения Шурика
Պատկեր:Kavkazskaya plennitsa.jpg
Ֆիլմի անգլալեզու պոստերը
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվական1967թ.
ԼեզուՌուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Գայդայ
ՊրոդյուսերՄոսֆիլմ
Սցենարի հեղինակՅակով Կոստյուկովսկի
Մորիս Սլոբոդսկոյ
Լեոնիդ Գայդայ
ԴերակատարներԱլեքսանդր Դեմյանենկո
Նատալյա Վառլեյ
Յուրի Նիկուլին
Եվգենի Մորգունով
Գեորգի Վիցին
Ֆրունզիկ Մկրտչյան
Վլադիմիր Էտուշ
ՕպերատորԿոնստանտին Բրովին
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
Պատմվածքի վայրԿովկասյան լեռներ
Նկարահանման վայրՂրիմ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն77 րոպե
 Kidnapping, Caucasian Style Վիքիպահեստում

Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները (ռուս.` Кавказская пленница, или Новые приключения Шурика) հայտնի նաև որպես` Կովկասի գերուհին, 1966 թվականին ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից նկարահանված կատակերգական ժանրի ֆիլմ է:

Ֆիլմը թվով երկրորդն էր, որտեղ մասնակցում էր Դեմյանենկոյի կերտած հայտնի Շուրիկի կերպարը, ինչպես նաև վերջինը, որտեղ հանդես էր գալիս ժողովրդի կողմից սիրված Չաղ-Ցանցառ-Նիկուլին(Մորգունով-Վիցին-Նիկուլին) եռյակը: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվայում` 1967 թվականի ապրիլի 1-ին:

Սյուժեն

Բարի և միամիտ Շուրիկը (Ալեքսանդր Դեմյանենկո), ով մարդաբանություն ուսումնասիրող մի ուսանող է, որոշում է մեկնել Հյուսիսային Կովկաս` ծանոթանալու տեղացիների հնագույն սովորույթներին և սիրահարվում է Նինա անունով մի աղջկա (Նատալյա Վառլեյ), ում քեռին (Մհեր Մկրտչյան) առանց նրա իմացության որոշում է կնության տալ ոմն ընկեր Սաախովին (Վլադիմիր Էտուշ): Աղջկան ըստ հին կովկասյան ավանդույթի` պետք փախցնեին: Գործը հանձնարարվում է Չաղ-Ցանցառ-Նիկուլին (իրական անվանումը` հիմար-վախկոտ-փորձառու) տարօրինակ եռյակին, ովքեր, սակայն, չեն կարողանում իրագործել առաքելությունը, որից հետո Մկրտչյանի կերպարը ասում է Շուրիկին, որ հենց Շուրիկը պետք է առևանգի Նինային ոչ միայն հին կովկասյան արարողության մաս դառնալու համար, այլև այն պարզ պատճառով, որ ինքը` Նինան էր խնդրել, որ իրեն առևանգողը Շուրիկը լիներ: Շուրիկը փախցնում է Նինային` առանց գիտակցելու, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, սակայն, ի վերջո, ընկերոջ հետ կարողանում է փրկել Նինային և պատժել մեղավորներին:

Դերերում

Արտաքին հղումներ

  1. http://www.imdb.com/title/tt0060584/