«Այաս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը փոփոխում է․: de:Aigeai
չ clean up, replaced: ) — → ), using AWB (7852)
Տող 1. Տող 1.
'''Այաս''' ({{lang-fr|Layas}}, {{lang-it| La Giazza, Laiazzo}}) [[Կիլիկիա]]յի խոշոր [[նավահանգիստ]]ներից մեկը, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի հյուսիս–արևմտյան ափին: Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ: Մասնակցել է [[Արևելք]]ից [[Եվրոպա]] կատարվող տարանցիկ առևտրին: [[Իտալացի]]ները կոչել են քաղաքը ''Լայաս'': Ունեցել է հզոր [[միջնաբերդ]], որից հիմա միայն ավերակներ են պահպանվել: Այժմ գտնվում է [[Թուրքիա]]յի տարածքում:
'''Այաս''' ({{lang-fr|Layas}}, {{lang-it| La Giazza, Laiazzo}}), [[Կիլիկիա]]յի խոշոր [[նավահանգիստ]]ներից մեկը, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի հյուսիս–արևմտյան ափին: Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ: Մասնակցել է [[Արևելք]]ից [[Եվրոպա]] կատարվող տարանցիկ առևտրին: [[Իտալացի]]ները կոչել են քաղաքը ''Լայաս'': Ունեցել է հզոր [[միջնաբերդ]], որից հիմա միայն ավերակներ են պահպանվել: Այժմ գտնվում է [[Թուրքիա]]յի տարածքում:


== Պատմություն ==
== Պատմություն ==

18:00, 11 Հուլիսի 2012-ի տարբերակ

Այաս (ֆր.՝ Layas, իտալ.՝ La Giazza, Laiazzo), Կիլիկիայի խոշոր նավահանգիստներից մեկը, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի հյուսիս–արևմտյան ափին: Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով, մոտակայքում կան անտառներ: Մասնակցել է Արևելքից Եվրոպա կատարվող տարանցիկ առևտրին: Իտալացիները կոչել են քաղաքը Լայաս: Ունեցել է հզոր միջնաբերդ, որից հիմա միայն ավերակներ են պահպանվել: Այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում:

Պատմություն

Մինչև Կիլիկյան Հայաստանը

Հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար 8-6-րդ դդ (մթա): Ծովախորշի հարմարավետության պատճառով ուժեղ ալեկոծություններ չեն լինում: Պլինիոսի և Տակիտոսի վկայությամբ հունա-հռոմեական տիրապետության ժամանակ ազատ քաղաք էր:

Կիլիկյան Հայաստանի օրոք

Մինչև 6–րդ դ Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր: Այասը ծաղկել ու զարգացել է Կիլիկիայի Հայկական պետականության ժամանակ (11-14-րդ դդ): Այն Ռուբինյանների, հետագայում Հեթումյանների թագավորական տների սեփականությունն էր, որտեղ գործում էր հայկական դրամահատարան: Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով: Եվրոպացիները Այասում ունեին իրենց հյուպատոսությունները: Եվրոպական աղբյուրներում Ա անվանվում է «Հայոց թագավորության նավահանգիստ»: Այաս տեղանունն իր բազմաթիվ տարբերակներով հիշատակվում է հունա-լատինական, հայկական, արաբական, բյուգանդական, իտալական և անգլո–ֆրանսիական աղբյուրներում: Նրա մասին խոսում են նույնիսկ եվրոպական վերածննդի շրջանի նշանավոր հեղինակներ Բոկաչիոն, Արիոստոն, Չոսերին և ուրիշներ: Այասը 1274-75 և 1281 թթ ենթարկվել է եգիպտական մամլուքների ավերիչ արշավանքներին: 1305 թ հայերը այն վերագրավում և իրենց ձեռքին են պահում մինչև 1337-38 թթ, սակայն թշնամուն զիջում են քաղաքի շրջակայքի Հարուն, Կովառա, Սարվանդիքար Համուս, Նուջեյման բերդերը, իսկ հետո նաև Այասը:

Կիլիկյան Հայաստանի անկումից հետո

1368-78 թթ Այասը անցնում է Կիպրոսին, 15-րդ դ կեսերին նվաճվում է Զուլգադրիյան Շահսուվարի կողմից, 1473-ին այն գրավում են վենետիկցիները, իսկ 1522-ին` անցնում Է օսմանցի թուրքերին: Այս ժամանակներից սկսվում Է Այասի վայրէջքը: 20-րդ դ սկզբներին նա մի անշուք ու խղճուկ բնակավայր էր՝ 5 000 բնակիչներով, որից 2 000-ը՝ հայեր: Հայկական եկեղեցիները երկուսն էին՝ Ս. Սարգիս և Ս. Ստեփանոս:

Տես նաև