«Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 49. Տող 49.


* {{Դրոշ|Հայաստան}} ՀՀ նախագահ [[Արմեն Սարգսյան]]ը պարզաբանում է պահանջել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, իսկ ՀՀ ԱԺ-ին դիմել է շտապ նիստ գումարելու առաջարկով, որտեղ կքննվեր Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները<ref>{{Cite web |url=https://www.president.am/hy/press-release/item/2020/12/13/President-Armen-Sarkissian-message/ |title=Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը}}</ref>։
* {{Դրոշ|Հայաստան}} ՀՀ նախագահ [[Արմեն Սարգսյան]]ը պարզաբանում է պահանջել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, իսկ ՀՀ ԱԺ-ին դիմել է շտապ նիստ գումարելու առաջարկով, որտեղ կքննվեր Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները<ref>{{Cite web |url=https://www.president.am/hy/press-release/item/2020/12/13/President-Armen-Sarkissian-message/ |title=Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը}}</ref>։

== Տես նաև ==
* [[Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ]]


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

11:37, 2 Մարտի 2021-ի տարբերակ

Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթումը, որը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 12-ին[1]։ Այս ռազմական գործողությունը փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հրադադարի ռեժիմի առաջին լուրջ խախտումն է։

Նախապատմություն

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց ընթացքում Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Արցախի Հանրապետության Հադրութի և Շուշիի շրջանների զգալի, Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի, Մարտունու և Մարտակերտի շրջանների որոշ տարածքների վրա։ Պատերազմի ավարտ հանդիսացող եռակողմ համաձայնագրի արդյունքում Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առել իրենց զբաղեցրած դիրքերի վրա, ըստ սահմանված ժամանակացույցի Ադրբեջանին են անցել նաև նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Աղդամի, Քարվաճառի, Լաչինի շրջաններն ամբողջությամբ։ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մնացյալ հատվածները Ադրբեջանին են անցել, ըստ ՀՀ վարչապեը Նիկոլ Փաշինյանի, բանավոր համաձայնությամբ[2]։

Պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանից հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը[3]։ Տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ դեկտեմբերի 13-ի հրապարակած քարտեզում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող քարտեզում նշելով նաև Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը[4]։

Հայկական այդ երկու գյուղերը հնարավոր էր եղել պահել մոտ վաթսուն հոգուց բաղկացած խմբով, ովքեր հոկտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի 12-ը պահպանում էին գյուղերը, Դիզափայտ լեռը և Կատարո վանքը[5]։

Գործողություններ

Հին Թաղերի և Խծաբերդի գրավումը ըստ ՌԴ խաղաղապահ ուժերի դոկտեմբերի 12-ի և 13-ի քարտեզների

Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ[4]։ Հարձակման հետևանքով, ըստ Հին Թաղերի գյուղապետի, հայկական կողմից վիրավորվել է 8 հոգի, տեղեկություն է ստացվել 10 գերևարվածի մասին[6]։ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը նույն օրը երեկոյան դիմել է արցախցիներին՝ կոչ անելով հավաքվել Ստեփանակերտում ռուս խաղաղապահների բազայի մոտ՝ պարզելու, թե ինչպես են ադրբեջանցիները, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։

Դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ-ն հրապարակել է նոր քարտեզ, որտեղ արդեն Հին Թաղերը և Խծաբերդը դուրս էին թողնվել ռուս խաղաղապահների վերահսկողության գոտուց[7]։

Հաջորդող իրադարձություններ

Դեկտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ ՀՀ ՊՆ-ն քիչ անց հաստատել է տեսանյութի իսկությունը[8]։ Շրջափակման մեջ մնացած և անհայտ պայմաններում հայտնված զինծառայողների հարազատները նույն օրը փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներ[9]։

Դեկտեմբերի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ[10]։

Արձագանք

  • Ռուսաստան Ռուսաստանը երկու կողմերին պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը[11]։
  • Հայաստան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է. «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին»[12]։
  • Հայաստան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարզաբանում է պահանջել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, իսկ ՀՀ ԱԺ-ին դիմել է շտապ նիստ գումարելու առաջարկով, որտեղ կքննվեր Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները[13]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
  2. «Նիկոլ Փաշինյան. Անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-11-10-ին.
  3. «Հադրութի շրջանի երկու գյուղ Արցախին են մնում. դրանք «կտրված» են մնացած տարածքից».
  4. 4,0 4,1 «Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը. ՌԴ ՊՆ քարտեզ».
  5. ««Դիզափայտ ջոկատ»․ մի կտոր Հադրութ».
  6. «Խծաբերդի ու Հին Թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել».
  7. «Խաղաղապահների նոր քարտեզում Հին Թաղերն ու Խծաբերդը Արցախի կազմում չեն».
  8. «Հին Թաղերից և Խծաբերդից հայ զինծառայողների շրջափակումից դուրս բերման տեսանյութն իրական է, հայտարարում է ՊՆ-ն».
  9. «Խծաբերդում և Հին թաղերում շրջափակման մեջ մնացածների հարազատները Շիրակում ճանապարհ են փակել».
  10. «Հին Թաղերի և Խծաբերդի տարածքում 9 զինծառայողի սպանության դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել».
  11. «Россия потребовала от сторон конфликта в Карабахе соблюдать перемирие».
  12. «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին. Մանե Գեւորգյան».
  13. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը».

Արտաքին հղումներ