«Ստեֆան Դանիլչենկո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ}}
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ}}
'''Ստեֆան Դանիլչենկո''' ({{lang-ru|Стефан Федорович Данильченко}}, {{ԱԾ}}), խորհրդային զորապետ, գեներալ-մայոր։ Մասնակցել է [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային]], [[Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ|Քաղաքացիական]] և [[Հայրենական մեծ պատերազմ]]ներին, ինչպես նաև ճապոնական Կվանտունյան բանակի ջախջախման գործողություններին։
'''Ստեֆան Դանիլչենկո''' ({{lang-ru|Стефан Федорович Данильченко}}, {{ԱԾ}}), խորհրդային զորապետ, գեներալ-մայոր։ Մասնակցել է [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային]], [[Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ|Ռուսաստանի աղաքացիական]] և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի, ինչպես նաև ճապոնական Կվանտունյան բանակի ջախջախման գործողություններին։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

23:59, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Ստեֆան Դանիլչենկո
1895 - օգոստոսի 30, 1971(1971-08-30)
ԾննդավայրԼեբեդին, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Խորհրդա-ճապոնական պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան II աստիճանի Կուտուզովի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Ստեֆան Դանիլչենկո (ռուս.՝ Стефан Федорович Данильченко, 1895, Լեբեդին, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1971(1971-08-30)), խորհրդային զորապետ, գեներալ-մայոր։ Մասնակցել է Առաջին համաշխարհային, Ռուսաստանի աղաքացիական և Երկրորդ համաշխարհային պատերազմի, ինչպես նաև ճապոնական Կվանտունյան բանակի ջախջախման գործողություններին։

Կենսագրություն

Կրեմենչուգի տեխնիկական երկաթուղային ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է Կրյուկովի-Դնեպրի վրա վագոնաշինական գործարանում։ 1915 թվականին զորակոչվում է ցարական բանակ և գործուղվում Հարավարևմտյան ռազմաճակատ, որտեղ ծառայում է հեծելազորային հուսարական գնդում, որպես պրապորշչիկ։ Մարտական հաջողությունների համար պարգևատրվում է երկու Գեորգիևյան խաչով և մեդալով։

1917 թվականից եղել է Բոլշևիկների կուսակցության անդամ, նույն թվականին սովետների 2-րդ ռազմա-մարզային համագումարում ընտրվել է պատգամավոր Կազանի ռազմա-մարզային գործադիր կոմիտեից։ Քաղաքացիական պատերազմի տարիներին եղել է Չապաևյան դիվիզիայի Բալաշովի գնդի հրամանատար, մասնակցել է ուրալյան սպիտակ կազակների, սպիտակ չեխերի և կոլչակցիների դեմ մղվող մարտերին։ Հարավային ռազմաճակատում մարտնչել է նաև դենիկինցիների դեմ։ 1920 թվականի աշնանից մինչև 1921 թվականը մասնակցել է Ուկրաինայում բանդիտիզմի դեմ մղվող պայքարին, եղել է գնդի և բրիգադի հրամանատար։ Քաղաքացիական պատերազմից հետո ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1927-1939 թվականներին գտնվել է հրամանատարա-շտաբային պաշտոններում Բելառուսական, Մոսկովյան, Անդրբայկալյան և Հեռավորարևելյան ռազմական օկրուգներում։ Եղել է Անդրբայկալյան Ռազմական օկրուգի շտաբի ռազմական տեղեկատվության բաժնի պետ։ Ենթարկվել է ռեպրեսիայի, ազատ է արձակվել 1940 թվականի փետրվարից և մինչև 1944 թվականն աշխատել է Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայում որպես ավագ դասախոս։ 1944 թվականից մինչև 1945 թվականը եղել է 17-րդ գվարդիական դիվիզիայի շտաբի պետ, 5-րդ գվարդիական հրաձգային կորպուսի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ, 19-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի հրամանատարը։ Մարտնչել է Բելառուսական և 1-ին Մերձբալթյան ռազմաճակատներում։ Անդրբայկալյան ռազմաճակատի կազմում մասնակցել է ճապոնական Կվանտունյան բանակի ջախջախման գործողություններին։ 1947 թվականից մինչև 1953 թվականը եղել է Բարձրագույն ռազմական ակադեմիայի տակտիկայի ամբիոնի ավագ դասախոս։ 1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ Զինված Ուժերի շտաբի Գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիան և աշխատել այդ ակադեմիայում որպես դասախոս։

Ծոռնակից ազգական` Սերգեյ Լեոնիդովիչ Դանիլչենկո, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։

Մատենագիտություն

  • С. Ф. Данильченко, «Чапаев и чапаевцы». Чебоксары, Чувашское кн.изд-во, 1972. - 144 с. - 80000 экз (Ս. Ֆ. Դանիլչենկո, «Չապաևը և չապաևականները ». Չեբոքսարի, Չուվաշական գրահրատարակչություն, 1972. - 144 с. - 80000 օրինակ)[2]

Պարգևներ

  • Երկու գեորգիևյան խաչ և Գեորգիևյան մեդալ
  • ԽՍՀՄ յոթ շքանշաններ և մեդալներ
  • Ճապոնական սուսեր, որպես սամուրայների հետ մարտերի մասնակից[3]

Հիշատակ

Ս. Ֆ. Դանիլչենկոյի իրերի բնօրինակները` պաշտոնական համազգեստը, տաբատը, ճտքակոշիկները, զինվորական հադերձանքը և սուսերը պահվում են Չեբոքսարիում Վ. Ի. Չապաևի թանգարանում[3]։

Գրականություն

  • «Республика» № 49 (462) 10 декабря 2003 г.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ