«Ալեքսանդր Բուսիգին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Ալեքսանդր Իվանովիչ Բուսիգին''' ({{lang-ru|Александр Иванович Бусыгин}}, {{ԱԾ}}), խորհրդային [[ռուս]] արձակագիր, ակնարկագիր, «На подъёме» հյուսիսկովկասյան ամսագրի գլխավոր խմբագիր, [[Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ|Քաղաքացիական]] և [[Հայրենական մեծ պատերազմ|Հայրենական պատերազմների]] մասնակից:
'''Ալեքսանդր Իվանովիչ Բուսիգին''' ({{lang-ru|Александр Иванович Бусыгин}}, {{ԱԾ}}), խորհրդային [[ռուս]] արձակագիր, ակնարկագիր, «На подъёме» հյուսիսկովկասյան ամսագրի գլխավոր խմբագիր, [[Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ|Ռուսաստանի քաղաքացիական]] և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ների մասնակից:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Տող 9. Տող 9.
Բուսիգինը եղել է 1934 թվականի օգոստոսին կայացած Խորհրդային գրողների համամիութենական համագումարի պատվիրակ:
Բուսիգինը եղել է 1934 թվականի օգոստոսին կայացած Խորհրդային գրողների համամիութենական համագումարի պատվիրակ:


1928 թվականին «Մոսկվայի աշխատավոր» հրատարակչությունը հրատարակել է «Պողպատը թրծվել է» գիրքը: [[Հայրենական մեծ պատերազմ]]ից առաջ Բուսիգինն աշխատել է «Բեսերգենևների ընտանիքը» վեպի վրա, սակայն չի ավարտել այն: Գրականագետների խմբի և բանակային թերթի խմբագրության կազմի հետ մեկնել է Արևմտյան ռազմաճակատ, եղել «К победе» ռազմական թերթի թղթակից, մարտնչել է Սմոլենսկի անտառներում: 1941 թվականի հոկտեմբերին ճակատամարտում լրջորեն վնասվել են նրա երկու ոտքերը, սակայն իր մեջ ուժ է գտել սողալով հասնել մինչև գնդացիրը, որի հաշվարկը ոչնչացրել էր հակառակորդի ականը և, փակելով ընկերների նահանջը, մինչև վերջին փամփուշտը կրակել է միայնակ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=pH1BAQAAIAAJ&pg=PA27&lpg=PA27&dq=%D0%BF%D0%B8%D1%81%D0%B0%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C+%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80+%D0%91%D1%83%D1%81%D1%8B%D0%B3%D0%B8%D0%BD&source=bl&ots=GBwUA-aKDT&sig=MN0LSjrrgY2NkcA1xPae7w6b67M&hl=ru&ei=3d3OTZiYCY_1sgaJj5WlCw&sa=X&oi=book_result&ct=result&resnum=8&ved=0CEYQ6AEwBw#v=onepage&q=%D0%BF%D0%B8%D1%81%D0%B0%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C%20%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80%20%D0%91%D1%83%D1%81%D1%8B%D0%B3%D0%B8%D0%BD&f=false|title=Ogoniok|last=House|first=Kommersant Publishing|date=1968-02-17|publisher=Kommersant Publishing House|language=ru}}{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>:
1928 թվականին «Մոսկվայի աշխատավոր» հրատարակչությունը հրատարակել է «Պողպատը թրծվել է» գիրքը: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]»'', [[1941]]-[[1945]]) գործողություններից առաջ Բուսիգինն աշխատել է «Բեսերգենևների ընտանիքը» վեպի վրա, սակայն չի ավարտել այն: Գրականագետների խմբի և բանակային թերթի խմբագրության կազմի հետ մեկնել է Արևմտյան ռազմաճակատ, եղել «К победе» ռազմական թերթի թղթակից, մարտնչել է Սմոլենսկի անտառներում: 1941 թվականի հոկտեմբերին ճակատամարտում լրջորեն վնասվել են նրա երկու ոտքերը, սակայն իր մեջ ուժ է գտել սողալով հասնել մինչև գնդացիրը, որի հաշվարկը ոչնչացրել էր հակառակորդի ականը և, փակելով ընկերների նահանջը, մինչև վերջին փամփուշտը կրակել է միայնակ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=pH1BAQAAIAAJ&pg=PA27&lpg=PA27&dq=%D0%BF%D0%B8%D1%81%D0%B0%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C+%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80+%D0%91%D1%83%D1%81%D1%8B%D0%B3%D0%B8%D0%BD&source=bl&ots=GBwUA-aKDT&sig=MN0LSjrrgY2NkcA1xPae7w6b67M&hl=ru&ei=3d3OTZiYCY_1sgaJj5WlCw&sa=X&oi=book_result&ct=result&resnum=8&ved=0CEYQ6AEwBw#v=onepage&q=%D0%BF%D0%B8%D1%81%D0%B0%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C%20%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80%20%D0%91%D1%83%D1%81%D1%8B%D0%B3%D0%B8%D0%BD&f=false|title=Ogoniok|last=House|first=Kommersant Publishing|date=1968-02-17|publisher=Kommersant Publishing House|language=ru}}{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>:


== Հիշատակ ==
== Հիշատակ ==

23:53, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Ալեքսանդր Բուսիգին
Ծնվել է1900
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1941
Վախճանի վայրՍմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Ալեքսանդր Իվանովիչ Բուսիգին (ռուս.՝ Александр Иванович Бусыгин, 1900, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1941, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս արձակագիր, ակնարկագիր, «На подъёме» հյուսիսկովկասյան ամսագրի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի քաղաքացիական և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից:

Կենսագրություն

Ալեքսանդր Բուսիգինը ծնվել է 1900 թվականին Դոնի Ռոստովում՝ աշխատավորի ընտանիքում: 1915-1924 թվականներին աշխատել է Վլադիկավկազի երկաթուղային ճանապարհների արհեստանոցներում: Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է զրահագնացքի զինվոր: Պատերազմի ավարտից հետո վերադարձել է արհեստանոցներ: Հետագայում զբաղվել է լրագրությամբ և գրական աշխատանքով, նախ եղել է աշխատանքային թղթակից, ապա՝ «Սովետսկի Յուգ» թերթի խմբագրության գրական աշխատակից: Բուսիգինը իր առաջին ակնարկներն ու կարճ պատմությունները հրատարակել է 1923 թվականին:

Բուսիգինը եղել է Դոնի Ռոստովում և Հյուսիսային Կովկասում Պրոլետարական գրողների հյուսիսկովկասյան ասոցիացիայի կազմակերպիչներից մեկը (СКАПП), որի շրջանակներում համագործակցել է Վլադիմիր Կիրշոնի, Միխայիլ Շոլոխովի, Ալեքսանդր Ֆադեևի, Վլադիմիր Ստավսկու հետ: 1924-1926 թվականներին լույս են տեսել Բուսիգինի «Երկուսը», «Վրեժ լուծեց», «Կրեմնյովկա ավան» պատմվածքները: 1920-ական թվականների կեսերից եղել է «На подъёме» հյուսիսկովկասյան ամսագրի գլխավոր խմբագիրը: Եղել է Միխայել Շոլոխովի մտերիմ ընկերը:

Բուսիգինը եղել է 1934 թվականի օգոստոսին կայացած Խորհրդային գրողների համամիութենական համագումարի պատվիրակ:

1928 թվականին «Մոսկվայի աշխատավոր» հրատարակչությունը հրատարակել է «Պողպատը թրծվել է» գիրքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններից առաջ Բուսիգինն աշխատել է «Բեսերգենևների ընտանիքը» վեպի վրա, սակայն չի ավարտել այն: Գրականագետների խմբի և բանակային թերթի խմբագրության կազմի հետ մեկնել է Արևմտյան ռազմաճակատ, եղել «К победе» ռազմական թերթի թղթակից, մարտնչել է Սմոլենսկի անտառներում: 1941 թվականի հոկտեմբերին ճակատամարտում լրջորեն վնասվել են նրա երկու ոտքերը, սակայն իր մեջ ուժ է գտել սողալով հասնել մինչև գնդացիրը, որի հաշվարկը ոչնչացրել էր հակառակորդի ականը և, փակելով ընկերների նահանջը, մինչև վերջին փամփուշտը կրակել է միայնակ[1]:

Հիշատակ

Ռոստովի լոկոմոտիվների վերականգնման գործարանի մուտքի մոտ տեղադրվել է հուշատախտակ[2].

1915-1924 թվականներին այստեղ է աշխատել գրող Ալեքսանդր Բուսիգինը, որը հերոսաբար զոհվել է 1941 թվականի հոկտեմբերին հայրենիքի համար մղվող մարտերում:

Ծանոթագրություններ

  1. House, Kommersant Publishing (1968-02-17). Ogoniok (ռուսերեն). Kommersant Publishing House.(չաշխատող հղում)
  2. «Мемориал. Бусыгин Александр 1900-1941 (Екатерина Кольцова-Царёва) / Проза.ру». www.proza.ru. Վերցված է 2017-09-26-ին.