«Դարչո Բեկջանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Դարչո Կարապետի Բեկջանյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից...»:
 
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Անձ}}
{{Անձ}}
'''Դարչո Կարապետի Բեկջանյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[մանկավարժ]]: [[Հայրենական մեծ պատերազմ]]ի մասնակից:
'''Դարչո Կարապետի Բեկջանյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[մանկավարժ]], [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]»'', [[1941]]-[[1945]]) մասնակից:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

23:08, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Դարչո Բեկջանյան
Ծնվել է1923
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՇիրակի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Դարչո Կարապետի Բեկջանյան (1923, Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից:

Կենսագրություն

Դարչո Բեկջանյանը ծնվել է 1923 թվականին, Լենինական քաղաքում: Տեղի մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատանքի է անցել քաղաքի № 25 դպրոցում[1]:

1941 թվականի դեկտեմբերին զորակոչվել է բանակ: Ծառայել է 89-րդ դիվիզիայի հրետանային գնդում: Հրանոթի նշանառու Բեկջանյանը մասնակցել է Թաման թերակղզու, Ղրիմիղղ ազատագրմանը, մասնակցել է նաև Լեհաստանում, Բեռլինի փողոցային կռիվներին: Թաման թերակղզու ազատագրման ժամանակ Բեջանյանը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով: «Խիզախության համար» երկրորդ մեդալին արժանացել է Կերչ քաղաքն ազատագրելիս՝ հրետանային դիպուկ կրակով թշնամու գնդացրային և հրետանային կրակակետերը ոչնչացնելու համար: Վիսլա գետի անցման ժամանակ ոչնչացրել է թշնամու մի շարք պաշտպանական ամրություններ, որի համար արժանացել է Փառքի երրորդ աստիճանի շքանշանի, իսկ Բեռլինի փողոցային մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, չորս մարտական մեդալներով[1]:

1945 թվականի նոյեմբերին Բեջանյանը զորացրվել է բանակից և ընդունվել Լենինականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, որն ավարտելուց հետո, նշանակվել է Լենինական քաղաքի № № 1, 3 դպրոցների տնօրեն, ինչպես նաև դասավանդել է պատմություն, եղել է Լենինականի Գոգոլի անվան միջնակարգ դպրոցի ուսմասվար[1]:

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Խիզախության համար» կրկնակի մեդալ
  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ