«Վահագն Բարխուդարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Վահագն Սարգսի Բարխուդարյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակ...»:
 
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Անձ}}
{{Անձ}}
'''Վահագն Սարգսի Բարխուդարյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[մանկավարժ]]: [[Հայրենական մեծ պատերազմ]]ի մասնակից:
'''Վահագն Սարգսի Բարխուդարյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[մանկավարժ]], [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]»'', [[1941]]-[[1945]]) մասնակից:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

23:06, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Վահագն Բարխուդարյան
Ծնվել է1919
ԾննդավայրԼիճք, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ և Խիզախության համար մեդալ

Վահագն Սարգսի Բարխուդարյան (1919, Լիճք, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից:

Կենսագրություն

Վահագն Բարխուդարյանը ծնվել է 1919 թվականին Մեղրու շրջանի Լիճք գյուղում: Ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը: 1937-1941 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Կարճ ժամանակ Գորիսի շրջանի Շինուհայրի դպրոցում աշխատելուց հետո մեկնել է ռազմաճակատ և ֆաշիստական զավթիչների դեմ կռվել մինչև պատերազմի հաղթական ավարտը: Բարխուդարյանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Դոնբասի, Ուկրաինայի ազատագրմանը, կռվել է Հունգարիայում: 1943 թվականին սովորել է հրամանատարական դասընթացներում և լեյտենանտի կոչումով նշանակվել ականանետային դասակի հրամանատար: Ծառայել է առաջին գվարդիական բանակի 151-րդ հրաձգային դիվիզիայում: 1944 թվականին Կարպատներում մղված մարտերից մեկում վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել իր զորամասը: Բարխուդարյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար», «Խիզախության համար» և ուրիշ մեդալներ: Մեծ հաղթանակի օրը դիմավորել է Ավստրիայի Գուտենշտեյն քաղաքում[1]:

1946 թվականի հոկտեմբերին Բարխուդարյանը զորացրվել է բանակից: Երկար տարիներ աշխատել է Ապարանի շրջանի Արագած գյուղի միջնակարգ դպրոցի ուսմասվար, դասավանդել հայոց լեզու և գրականություն: 1954 թվականից, շուրջ քսանհինգ տարի, աշխատել է Երևանի № 30 երեկոյան միջնակարգ դպրոցում, արժանացել պատվոգրերի և խրախուսանքների: 1979 թվականին Բարխուդարյանը անցել է կենսաթոշակի[1]:

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ