«Կապույտ ալիք 2»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ +նկար
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ֆիլմ}}
{{Տեղեկաքարտ Ֆիլմ|պատկեր=Կապույտ ալիք 2.jpg}}
'''Կապույտ ալիք 2''' ({{lang-en|Blue Crush 2}}), 2011 թվականի ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորը Մայք Էլլիոտն է։ Հեռարձակվել է միանգամից վիդիո տարբերակով՝ շրջանցելով կինոթատրոնները։ 2002 թվականի «Կապույտ ալիք» ֆիլմի շարունակությունն է, չնայած դրա հետ կապված չէ ո՛չ [[սյուժե]]ով, ո՛չ կերպարներով։
'''Կապույտ ալիք 2''' ({{lang-en|Blue Crush 2}}), 2011 թվականի ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորը Մայք Էլլիոտն է։ Հեռարձակվել է միանգամից վիդիո տարբերակով՝ շրջանցելով կինոթատրոնները։ 2002 թվականի «Կապույտ ալիք» ֆիլմի շարունակությունն է, չնայած դրա հետ կապված չէ ո՛չ [[սյուժե]]ով, ո՛չ կերպարներով։



04:24, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Կապույտ ալիք 2
անգլ.՝ Blue Crush 2
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2011 և հուլիսի 28, 2011[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայք Էլիոթ[2]
ԴերակատարներՍաշա Ջեքսոն[2], Շարնի Վինսոն և Գիդեոն Էմերի
ԵրաժշտությունՋոն Փիթեր Ռոբինսոն
Պատմվածքի վայրՀԱՀ
ԿինոընկերությունImagine Entertainment
Տևողություն113 րոպե
Պաշտոնական կայքէջ

Կապույտ ալիք 2 (անգլ.՝ Blue Crush 2), 2011 թվականի ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորը Մայք Էլլիոտն է։ Հեռարձակվել է միանգամից վիդիո տարբերակով՝ շրջանցելով կինոթատրոնները։ 2002 թվականի «Կապույտ ալիք» ֆիլմի շարունակությունն է, չնայած դրա հետ կապված չէ ո՛չ սյուժեով, ո՛չ կերպարներով։

Սյուժե

Դանան հոր հետ ապրում է Բևեռլի Հիլզի շքեղ առանձնատանը։ Նրա մայրը մահացել է, երբ նա դեռ հինգ տարեկան էր։ Դանային չի գրավում իր ձանձրալի կյանքը և այն ծրագրերը, որոնք հայրը կառուցում է իր հետագա կրթության համար։ Նա ցանկանում էր լինել « հոգով ազատ», ինչպես իր սերֆեր մայրը։ Նա ուներ մոր օրագիրը և նրանից շատ լուսանկարներ։ Դանան որոշում է փախչել տնից և գնալ իր մոր ծննդավայր՝ Հարավային Աֆրիկա, այցելել վայրերը, որոնք նշված են օրագրում։ Դանան մեկնում է դեպի Դուրբան՝ թողնելով հորը մի գրություն։ Աֆրիկայում նա ծանոթանում է երկու աղջիկների՝ տեղացի Փուշայի և գոռոզամիտ սերֆեր Թարայի հետ, որը Roxy խմբից էր։ Ճնապարհին նա դառնում է կողոպուտի զոհ։

Փուշին Դանային բերում է այնտեղ, որտեղ հիմա ապրում է ինքը։ Դա ոչ մեծ համայնք է, որն ապրում է օվկիանոսի ափին և կամայականորեն գրավում է լողափի մի մասը։ Փուշին նաև ցանկանում է մասնակցել Դանայի ճանապարհորդություններին։ Մի օր Պուշին Դանային ուղեկցում է էքսկուրսիա քաղաքային ետնախորշեր՝ իր իրական հայրենիքը ցուց տալու համար և նրան տանում է տեղական դիսկոտեկ։ Այնտեղ Դանան պատահաբար հանդիպում է իրեն կողոպտողին, իմանում է նաև, որ Հրանտի համայնքից տղան, որն իրեն դուր էր գալիս, զբաղվում է փղոսկրի մաքսանենգությամբ։ Այդ ժամանակ Դանայի հայրը Աֆրիկա է մեկնում նրան որոնելու։

Հանկարծակի համայնք է գալիս ոստիկանությունը՝ բերելով բուլդոզերներ, որոնք հողին են հավասարեցնում բոլոր անօրինական շինությունները։ Համայնքի կեսը մնում է ավերակներում, իսկ մյուս մասը մեկնում է Ջեֆֆրիս Բեյ, որտեղ մի քանի օր անց օթերևութաբանները խոստանում էին լավ ալիք։ Միևնույն ժամանակ Roxy սերֆերների համար հագուստի բրենդը աղջիկներ է ընտրում իր թիմի համար։ Փուշին նույնպե մասնակցում է մրցույթին, նրան հաջողվում է հաղթել։ Այդ երեկո Դանան հաշտվում է հոր հետ։ Այժմ նրան մնացել է վրջին հանձնարարությունը՝ նվաճել Ջեֆրի հրվանդանի ալիքները․ դա վերջին վայրն է մոր օրագրում։

Դերերում

Շարնի Վինսոնը պատմում է ֆիլմի նկարահանումների մասին
  • Սաշա Ջեքսոն՝ Դանա
  • Էլիզաբեթ Մետիս՝ Փուշի
  • Բեն Միլիկեն՝ Թիմ
  • Շարնի Վինսոն՝ Թարա
  • Քրիս Ֆիշեր՝ Հրանտ
  • Գիդեոն Էմերի՝ Ջոել, Դանայի հայրը
  • Ռոջեր Հալսթոն՝ կովբոյ

Գրախոսականներ

Մեծմասամբ քննադատները ֆիլմը վատ են ընդունել։ Քննադատում էին հիմնականում պարզ կանխատեսելի սյուժեի և գովաբանում՝ սերֆինգի և Հարավային Աֆրիկայի տեսարանների համար[3][4][5][6][7][8][9][10]։

Ծանոթագրություններ