«Կամար (ֆիլմ, 2016)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ +նկար
Տող 2. Տող 2.
|հայերեն անվանում =
|հայերեն անվանում =
|բնագիր անվանում =
|բնագիր անվանում =
|պատկեր =
|պատկեր =Կամար (ֆիլմ, 2016).jpg
|imagesize =
|imagesize =
|alt =
|alt =

04:01, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Կամար
անգլ.՝ ARQ
Երկիր ԱՄՆ
 Կանադա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ
Թեմաժամանակավոր հանգույց
Թվականսեպտեմբերի 9, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոնի Էլիոթ
Սցենարի հեղինակԹոնի Էլիոթ
ԴերակատարներՌոբբի Ամելլ, Ռեյչել Թեյլոր, Շոն Բենսոն և Ադամ Բուտչեր
ԿինոընկերությունXYZ Films
Տևողություն98 րոպե

Կամար․ ժամանակի տապան (անգլ.՝ ARQ) 2016 թվականին նկարահանված ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 6-ին Տորոնտոյում իրականացված կինոփառատոնում։ Ըստ սյուժեի գլխավոր հերոսները խրվում են փակ լաբորատորիայի ժամանակի օղակում։ Նրանք փորձում են պաշտպանվել ավազակներից և պահպանել նոր մշակած էներգիայի աղբյուրը, որը կարողա է օգնել փրկել մարդկությունը։

Սյուժե

Ռենտոնը արթնանում է անկողնում՝ Հաննայի կողքին։ Ժամը 6։16 է։ Սենյակ են ներխուժում դիմակներով երեք տղամարդ, նրանք քարշ են տալիս Ռենտոնին հարևան սենյակ և կապում են աթոռին՝ Հաննայի կողքին, իսկ իրենք գնում են ուրիշ սենյակ սնվելու։ Տղամարդիկ իրենց կոչում են Հայր, Եղբայր և Սոնի․ նրանց հանցակիցներից ևս մեկը՝ Զարմիկ անունով, մահացած ընկած էր հատակին։ Ռենտոնը ազատում է իրեն և Հաննային և փորձում է փախչել, բայց նրան սպանում են։ Նա նորից արթնանում է անկողնում 6։16-ին և իրավիճակը բազմիցս կրկնվում է, բայց Ռենտոնը հիշում է անցած իրավիճակները և ամեն անգամ գործում է՝ հաշվի առնելով անցած փորձը։

Զրույցներից և հեռուստածրագրի մասերից պարզ է դառնում, որ գործողությունները տեղի են ունենում հետապոկալիպսիստական ապագայում․ Երկիրը փրկվել է աղետից (հնարավոր է, միջուկային պատերազմից) և աշխարհը կառավարում է «Տաուրուս» կորպորացիան։ Նրան դեմ է կանգել «Բլոկ» անունով ընկերություն, որը կազմված է երեք տղամարդուց։ Ինչ-որ պահի Ռենտոնը հասկանում է, որ Հաննան էլ է «Բլոկից» և հանդիսանում է նրա ղեկավարը։ Միաժամանակ պարզվում է, որ Սոնին «Տաուրուսի» կողմից ուղարկված վարձու զինվոր է։ Ռենտոնի վրա հարձակումը պայմանավորված էր նրանով, որ նա երկար տարիներ աշխատում է «Տաուրուսում» և ունի շատ խնայողություններ (հատուկ կարտ-«ժապավենների» վրա), որոնք ուզում են վերցնել ապստամբները։ Հաննան էլ ավելի շուտ եղել է Ռենտոնի ընկերուհին, բայց երկար ժամանակ բանտարկված է եղել։ Հաննայի՝ որպես օտար ապստամբների ներկայացուցչի հանդեպ անստահություն զգալով՝ Ռենտոնը ժամանակի ընթացքում միավորվում է նրա հետ՝ Սոնիի դեմ պայքարելու համար։

Ինչպես էլ որ չզարգանային իրադարձությունները, 3 ժամ 14 րոպե հետո Ռենտոնը վերադառնում է մեկնարկային կետ, երբ նրանք արթնանում են անկողնում ժամը 6։16-ին։ Կամաց-կամաց Ռենտոնը սկսում է հասկանալ, որ ժամանակի օղակում հայտնվելը կապված է նրանց կողմից ստեղծված ARQ (անգլ.՝ Arcing recursive quine -ռեկուրսային էլեկտրո-աղեղային քվին) սարքի հետ, որը հզոր էներգիա է արտադրում և փաստորեն հավերժական շարժիչ է։ Օղակը առաջացել է նրանից, որ Զարմիկը ձեռք է տվել սարքին, ինչի պատճառով էլ սարքը կողպել է ժամանակը։ Ավելին, ժամանակի ընթացքում Ռենտոնը համակարգչի վերաբեռնման տեղեկամատյաններից տեսնում է, որ օղակներն ավելի շատ են, քան նա կարծում էր, հնարավոր է հազարավոր։ Այնուամենայնիվ, չնայած ինչ-որ պահի նա մտադիր էր ոչնչացնել ARQ-ն, բայց ի վերջո, որոշում է դա չանել, որպեսզի կրկին փորձի սարքը փրկել «Տաուրուս»-ից և օգտագործել այն ի շահ մարդկանց: Նա համակարգչում ինքն իրեն տեսաուղերձ է գրում, որում նա նախազգուշացնում է, որ «Տաուրուսը» փորձում է գրավել ARQ-ն, և որ նա պետք է ամենասկզբից սկսի վստահել Հաննային:

Գիլմն ավարտվում է 6։16-ի հերթական արթնացումով։

Դերակատարներ

Դերակատար Դեր
Ռոբբի Ամելլ Ռենտոն[1] Ռենտոն[1]
Ռեյչել Թեյլոր Հաննա/մայր Հաննա/մայր
Շոն Բենսոն Սոնի Սոնի
Գրեյ Պաուել Գրիմ/Հայր Գրիմ/Հայր
Ջեյկոբ Նիյկեմ Եղբայր Եղբայր
Ադամ Բատչեր Զարմիկ Զարմիկ
Տանտու Կարդինալ The Pope The Pope
Նիկոլաս վան Բուրեկ նորությունների հաղորդավար նորությունների հաղորդավար
Ջեյմի Սպիլչուկ Mobius Common Mobius Common

Արձագանք

Ֆիլմը քննադատներից խառը արձագանքներ է ստացել[2][3][4]։

Ծանոթագրություններ