«Հրդեհ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 38. Տող 38.
* Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության վիճակագրության ՝ 2008 թվականին Ռուսաստանում 200 հազար հրդեհների հետևանքով 15 հազար մարդ Է զոհվել<ref>{{Cite web|url=https://www.inopressa.ru/article/07Dec2009/inotheme/club.html|title=Հրդեհային անվտանգություն Ռուսաստանում|publisher=www.inopressa.ru|accessdate=2019-05-19}}</ref>: 2009 թվականին Ռուսաստանում տեղի է ունեցել 187 150 հրդեհ, որոնց հետևանքով զոհվել է 13 934 մարդ, տուժել է 13 155 մարդ: Ավելի քան 70% հրդեհների տեղի է ունենում բնակելի հատվածում, տարեկան զրկվում են բնակարանային 138 հազար ռուսաստանցիների. 2010 թվականին Ռուսաստանում 32 հազար անտառային հրդեհների հետևանքով տուժել է 2,3 մլն հա հող, 62 մարդ զոհվել է, իսկ հարյուրավոր մարդիկ անօթևան են մնացել<ref>{{Cite web |url=http://mn.ru/economics/20110513/301912330-print.html |title=Անտառային հրդեհներն այրում են էկանոմիկան |accessdate=2011-07-15 |archiveurl=https://web.archive.org/web/20110609172351/http://www.mn.ru/economics/20110513/301912330-print.html |archivedate=2011-06-09 |deadlink=yes }}</ref>:
* Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության վիճակագրության ՝ 2008 թվականին Ռուսաստանում 200 հազար հրդեհների հետևանքով 15 հազար մարդ Է զոհվել<ref>{{Cite web|url=https://www.inopressa.ru/article/07Dec2009/inotheme/club.html|title=Հրդեհային անվտանգություն Ռուսաստանում|publisher=www.inopressa.ru|accessdate=2019-05-19}}</ref>: 2009 թվականին Ռուսաստանում տեղի է ունեցել 187 150 հրդեհ, որոնց հետևանքով զոհվել է 13 934 մարդ, տուժել է 13 155 մարդ: Ավելի քան 70% հրդեհների տեղի է ունենում բնակելի հատվածում, տարեկան զրկվում են բնակարանային 138 հազար ռուսաստանցիների. 2010 թվականին Ռուսաստանում 32 հազար անտառային հրդեհների հետևանքով տուժել է 2,3 մլն հա հող, 62 մարդ զոհվել է, իսկ հարյուրավոր մարդիկ անօթևան են մնացել<ref>{{Cite web |url=http://mn.ru/economics/20110513/301912330-print.html |title=Անտառային հրդեհներն այրում են էկանոմիկան |accessdate=2011-07-15 |archiveurl=https://web.archive.org/web/20110609172351/http://www.mn.ru/economics/20110513/301912330-print.html |archivedate=2011-06-09 |deadlink=yes }}</ref>:
* [[ԱՄՆ]]-ում [[2009]] թվականին հրդեհների հետևանքով 4 հազար մարդ Է զոհվել<ref>[http://federalbook.ru/news/analitics/10.09.2010-2.html ФЕДЕРАЛЬНЫЙ СПРАВОЧНИК — 10.09.2010<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:
* [[ԱՄՆ]]-ում [[2009]] թվականին հրդեհների հետևանքով 4 հազար մարդ Է զոհվել<ref>[http://federalbook.ru/news/analitics/10.09.2010-2.html ФЕДЕРАЛЬНЫЙ СПРАВОЧНИК — 10.09.2010<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:
* [[Ավստրալիա]]յում 2019 թվականին բնական հրդեհների պատճառով 173 մարդ Է զոհվել և ամբողջությամբ ավերվել քաղաքներ:
* [[Ավստրալիա]]յում 2019 թվականին բնական հրդեհների պատճառով 173 մարդ է զոհվել և


== Մշակույթում ==
== շակույթում ==


=== Գրականությունում (Ստեղծագործություններ հրդեհների և հրշեջների մասին) ===
=== Գրականեն քաղաքներւմ (Ստեղծագործություններ հրդեհների և հրշեջների մասին) ===
* Վ.Մ. Սաննի Մեծ հրդեհ. վեպ 1986. — 320.
* Վ.Մ. Սաննի Մեծ հրդեհ. վեպ 1986. — 320.



10:22, 27 փետրվարի 2021-ի տարբերակ

Պայքար հրդեհի դեմ
Հրդեհ Մոսկվայի Սմոլենսկյան հրապարակում` 2009 թվականի մայիսի 11

Հրդեհ, բոց, որն ընդգրկում է և ոչնչացնում ինչ-որ բան` անտառ, դաշտ, տուն և այլն[1]:

Հրդեհների առաջացման պատճառներ

Հրդեհների առաջացման պատճառներ[2]:

  • արտադրական սարքավորումների և էլեկտրական սարքերի շահագործման կանոնները չպահպանելը կամ դրանց անսարքության պատճառով,
  • կրակի հետ անզգույշ վարվելը,
  • նյութերի և մատերիալների ինքնաբուխ այրումը,
  • ամպրոպի ճայթքումները,
  • մարտական գործողությունները,
  • գազի սարքավորումների սխալ օգտագործումը,
  • դիտավորյալ հրկիզումը:

Հրդեհների տեսակները ըստ ծագման վայրի

  • հրդեհներ տրանսպորտային միջոցների վրա,
  • տափաստանային և դաշտային հրդեհներ,
  • ստորգետնյա հրդեհներ հանքահորերում և հանքավայրերում,
  • տորֆային և անտառային հրդեհներ,
  • տեխնածին հրդեհներ (ջրամբարներում և պահեստարաններում, ատոմակայաններում, էլեկտրակայաններում և այլն),
  • հրդեհներ շենքերում և շինություններում,
    • արտաքին (բաց),
    • ներքին (փակ),
    • տնային հրդեհներ:

Հրդեհների կանխարգելում և պայքար

Հրշեջ մեքենա

Հրդեհի հակազդման մեթոդները բաժանվում են հրդեհի առաջացման հավանականությունը նվազեցնող (պրոֆիլակտիկ) և մարդկանց կրակից անմիջապես պաշտպանող և փրկող (մարտավարական): Հրդեհին արագ արձագանքելու համար օգտագործում են տարբեր տեսակի հրշեջ ահազանգեր:

Հրդեհի մարումը բաղկացած է երկու մասից` հրդեհի տեղայնացում, այսինքն կրակի տարածման դադարեցում և չորացում, այսինքն հրդեհի օջախի վերացում: Այրման և հրդեհների մարման առավել մատչելի միջոցներն են ջուրը, ավազը, ձեռքի կրակմարիչները, ասբեստային և բրեզենտ ծածկոցները, ինչպես նաև ծառերի ճյուղերը և հագուստը: Քաղաքային զգալի տարածքներում հրդեհի բռնկվելու արդյունքում (օրինակ ՝ մարտական գործողությունների արդյունքում), հրդեհների տեղայնացումն ու վերացումը, որպես կանոն, բարդանում են ջրի պակասով, փողոցների փլատակներով, մեծ թվով հրդեհներով: Նման պայմաններում անհրաժեշտ է նախ տեղայնացնել հրդեհները աշխատանքների առավել պատասխանատու հատվածներում:

Հետևանքներ

  • 2007 թվականին Հունաստանում հրդեհների հետևանքով 84 մարդ Է զոհվել:
  • Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության վիճակագրության ՝ 2008 թվականին Ռուսաստանում 200 հազար հրդեհների հետևանքով 15 հազար մարդ Է զոհվել[3]: 2009 թվականին Ռուսաստանում տեղի է ունեցել 187 150 հրդեհ, որոնց հետևանքով զոհվել է 13 934 մարդ, տուժել է 13 155 մարդ: Ավելի քան 70% հրդեհների տեղի է ունենում բնակելի հատվածում, տարեկան զրկվում են բնակարանային 138 հազար ռուսաստանցիների. 2010 թվականին Ռուսաստանում 32 հազար անտառային հրդեհների հետևանքով տուժել է 2,3 մլն հա հող, 62 մարդ զոհվել է, իսկ հարյուրավոր մարդիկ անօթևան են մնացել[4]:
  • ԱՄՆ-ում 2009 թվականին հրդեհների հետևանքով 4 հազար մարդ Է զոհվել[5]:
  • Ավստրալիայում 2019 թվականին բնական հրդեհների պատճառով 173 մարդ է զոհվել և

շակույթում

Գրականեն քաղաքներւմ (Ստեղծագործություններ հրդեհների և հրշեջների մասին)

  • Վ.Մ. Սաննի Մեծ հրդեհ. վեպ 1986. — 320.

Ֆիլմում (Ֆիլմեր և սերիալներ հրդեհների և հրշեջների մասին)

  • 1916 — Հրշեջը
  • 1974 — Հոգոց հանող դժոխք
  • 1981 — 34-րդ շտապ
  • 1983 — Տագնապալի կիրակի
  • 1987 — Հրշեջ Սեմը (մուլտսերիալ)
  • 1991 — Հակառակ քաշում
  • 2004 — Թիմ 49: Կրակե սանդուղք
  • 2006 — Երկվորյակ Աշտարակներ
  • 2006 — Հրշեջ շուն
  • 2008 — Հրակայուն
  • 2012 — Չիկագոն կրակի մեջ
  • 2014 — Երբ լույսը մարվում է
  • 2014 — Ինքնաթիռ: Կրակ և ջուր (մուլտֆիլմ)
  • 2016 — Խորջրյա հորիզոն
  • 2017 — Միայն քաջը
  • 2018 — Երկնաքեր

Վիդեոխաղերում

  • Fire Department խաղերի շարք
  • Flash Point
  • Firewatch
  • Little Inferno
  • Life Is Strange: Before The Storm
  • Overwatch

Զանգվածային հրդեհներ

Վայր Ամսաթիվ Նկարագրություն Մասշտաբ

Առավել հայտնի հրդեհներ մինչև XIX դարը

Տրոյա, Հին Հունաստան, ներկայիս Թուրքիայի տարածք մոտ. մ.թ.ա. 1300 թվական Զավթիչները հրկիզել են քաղաքը: Տրոյան ամբողջությամբ այրվել է:
Միկեններ, Հին Հունաստան, ներկայիս Հունաստանի տարածք մ.թ.ա. 1200 թվական Հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Միկենները. հետագայում քաղաքը կառուցվել է, սակայն անկում է ապրել:
Եփեսոս, Հին Հունաստան, ներկայիս Թուրքիայի տարածք Ք.ա. 356 թվականի հուլիսի 21 Հերոստրատոսը այրել է Եփեսոսում Արտեմիսի տաճարը` աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:
Հռոմ 64 Հռոմի մեծ հրդեհ Հրդեհը պատճառ է հանդիսացել հրկիզման մեջ մեղադրվող քրիստոնյաներին հալածելու համար:
Ալեքսանդրիա 391 Ալեքսանդրիայի գրադարանի հրկիզում
Կոստանդնուպոլիս 476 Կրակի հետևանքով այրվել է կայսերական գրադարանի 120 հազար արժեքավոր գիրք:
Լոնդոն 1212 Քաղաքի մոտ մեկ երրորդը վերածվել է ավերակների: Զոհվել է մինչև 3000 մարդ:
Վրոցլավ 1360 Հրդեհից հետո տեղի է ունեցել հրեաների արտաքսումը քաղաքից[6]:
Մոսկվա 1365 Եկեղեցուց սկսած հրդեհ Չերտոլիում Քաղաքը ամբողջությամբ այրվել է: 1367 թվականին կառուցվել է քարե Կրեմլ[7]:
Բեռլին 1380 Այրվել է քաղաքապետարանը և գրեթե բոլոր եկեղեցիները:
Մոսկվա 1547 Մոսկվայի հրդեհներ (1547) Մոսկվայում ապրիլի կեսերից մինչև հունիսի վերջ մոլեգնող մի քանի հրդեհների հեևւանքով կրակը ոչնչացրել է շինությունների 1/3-ը: Զոհվել է ավելի քան 1 700 մարդ:
Մոսկվա 1571 թվականի հունիսի 3 Մոսկվան այրվել է Դևլեթ-Գիրեյի ներխուժման ժամանակ Քաղաքը ամբողջությամբ այրվել է. ենթադրվում է, որ հրդեհի ժամանակ զոհվել Է Իվան Գրոզնիի գրադարանը:
Մոսկվա 1611 թվականի մարտի 19-20 Քաղաքը հրկիզվել Է լեհ զավթիչների կողմից Կրակը ոչնչացրել է քաղաքի երկու երրորդը:
Լոնդոն 1613 թվականի հունիսի 29 Գլոբուս թատրոնում հրդեհ է բռնկվել թատերական թնդանոթի պատճառով:բ Գլոբուսի առաջին կառույցն այրվել է: Տուժածներ չեն եղել:
Լոնդոն 1666 թվականի սեպտեմբերի 2-5 Լոնդոնի մեծ հրդեհ 13000 տներ և 87 եկեղեցիներ ավերվել են:
Կոպենհագեն 1728 թվականի հոկտեմբերի 20-23 Կոպենհագենյան հրդեհ
Սանկտ Պետերբուրգ 1736 և 1737 1736-1737 թվականների հրդեհներ
Մոսկվա 1737 թվականի մայիսի 29 (հունիսի 9) Երրորդության հրդեհ
Վիլնյուս 1748 թվականի մայիսի 6 Հրդեհը ոչնչացրել է քաղաքի մեծ մասը[8]:
Լիսաբոն 1755 թվականի նոյեմբերի 1 Հրդեհը սկսվել է երկրաշարժից և ցունամուց հետո Հրդեհից զոհվածներն ուղղակիորեն հայտնի չեն
Տվեր 1763 թվականի մայիսի 12 Տվերի մեծ հրդեհ 900 փողոցներից այրվել են 852-ը: Զոհվածների թիվը անհայտ է:
Նյու Յորք 1776 թվականի օգոստոսի 27 Բրուքլինյան ճակատամարտի արդյունքում (անգլ.՝ Battle of Long Island) առաջացել է հրդեհ Այրվել է գրեթե ողջ քաղաքը:

XIX դարի խոշոր հրդեհներ

Կիև,

Ռուսական կայսրություն

1811 թվականի հուլիսի 9-11 Պոդոլսկի հրդեհ 1811 թվական Ոչնչացվել է ավելի քան 2 հազար տուն, 12 եկեղեցի, 3 վանք:
Մոսկվա,

Ռուսական կայսրություն

1812 Մոսկովյան հրդեհ (1812), Նապոլեոնի կողմից քաղաքի գրավումից հետո
Տուրկու, Ֆինլանդիա 1827 թվականի սեպտեմբերի 4-5 Տուրկուի հրդեհ Զոհվել է 27 մարդ, տուժել մոտ 200-ը: Հրդեհը ոչնչացրել է քաղաքի ավելի քան 3/4-ը, ներառյալ Ֆինլանդիայի այդ շրջանի միակ համալսարանի` Աբոյի թագավորական ակադեմիայի արխիվը:
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն 1837 թվականի դեկտեմբերի 17 Ձմեռային պալատի հրդեհ Ամբողջությամբ այրվել են Ձմեռային պալատի երկրորդ և երրորդ հարկերը, այդ թվում Ռաստրելլիի, Կվարենգիի, Մոնֆերանի, Ռոսսիի ինտերիերները:
Համբուրգ,

Գերմանիա

1842 թվականի մայիսի 5-8 Համբուրգյան մեծ հրդեհ Այրվել են 71 փողոց և հրապարակ, 120 կենտրոններ և բակ, 1992 տուն, Սուրբ Պետրոսի և Սուրբ Նիկոլայի եկեղեցիները, Սուրբ Գերտրուդայի մատուռը, բանկ, ռատուշա և շքեղ հյուրանոցների մեծ մասը: Զոհվել է 44 մարդ[9]:
Նյու Յորք,

ԱՄՆ

1845 թվականի հուլիսի 19 Նյու Յորքյան մեծ հրդեհ Մանհեթենում այրվել է 345 շինություն,զոհվել է 4 հրշեջ և 26 բնակիչ:
Կիոտո,

Ճապոնիա

1864 թվականի օգոստոսի 20 Հրդեհ, որը բռնկվել է զինված բախման հետևանքով Այրվել է ավելի քան 28 հազար շինություն:
Չիկագո,

ԱՄՆ

1871 թվականի հոկտեմբերի 8-10 Չիկագոյան մեծ հրդեհ 200-ից մինչև 300 մարդ Է զոհվել, ավերվել է 17000 շենք:

ХХ դարի զանգվածային հրդեհներ

Փարիզ,

Ֆրանսիա

1903 թվականի օգոստոսի 10 Հրդեհ Փարիզի մետրոպոլիտենի Կուրոն կայարանում Զոհվել է 84 մարդ` հիմնականում ծխահարումից: Հետագայում մետրոպոլիտենը հրաժարվել է ծառից և սկսել է օգտագործել այլ կոնստրուկցիայի վագոններ։
Չիկագո,

ԱՄՆ

1903 թվականի դեկտեմբերի 30 Հրդեհ Իրոկեզ թատրոնում Հրդեհի, հրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտումների հետևանքով զոհվել է ավելի քան 600 մարդ, շուրջ 250-ը վիրավորվել են:
Տորոնտո,

ԱՄՆ

1904 թվականի ապրիլի 19 Հրդեհ քաղաքի կենտրոնում Հագուստի ֆաբրիկայում սկսված հրդեհը ոչնչացրել է 104 շենք: Զոհվածներ չեն եղել:
Սան Ֆրանցիսկո,

ԱՄՆ

1906 թվականի ապրիլի 18 Երկրաշարժից հետո առաջացած անվերահսկելի հրդեհ Առնվազն 700 զոհ
Սիզրան,

Ռուսական կայսրություն

1906 թվականի հուլիսի 5 Մեծ հրդեհ, որը ոչնչացրել է 5500 տուն: Առանց գլխավերևում տանիքի մնացել է ավելի քան 30 000 բնակիչ: Առնվազն 1000 զոհ
Բոլոգոյե,

Ռուսական կայսրություն

1911 թվականի փետրվարի 20 Հրդեհ բոլոգոյան կինեմատոգրաֆում 64 զոհված, որոնցից 43-ը երեխա:
Նյու Յորք,

ԱՄՆ

1911 թվականի մարտի 25 Հրդեհ «Թրայանգլ» ֆաբրիկայում Քաղաքի խոշորագույն արտադրական աղետ: Կործանվել է 146 աշխատատեղ:
Բառնաուլ,

Ռուսական կայսրություն

1917 թվականի մայիսի 15 Բառնաուլյան հրդեհ (1917) 34 մարդ Է զոհվել, ավերվել է քաղաքի կենտրոնական մասը` 60 թաղամասերը և գրեթե բոլոր շինությունները: Առանց բնակարանի մնացել է բնակչության ավելի քան մեկ երրորդը (37 %):
Հալիֆաքս,

Կանադա

1917 թվականի դեկտեմբերի 6 Պայթյուն Հալիֆաքսում 1963 զոհ, մոտ 2 հազար անհետ կորած, քաղաքի հյուսիսային մասը ոչնչացվել է:
Սմիրանա,

Հունաստան

1922 թվականի սեպտեմբերի 13 Հույների և հայերի կոտորածների ժամանակ թուրք զինվորները հրկիզել են հայկական թաղամասը: Կրակը այրել է ամբողջ քաղաքը, բացի մուսուլմանական և հրեական թաղամասերից[10]: Կրակի հետեւանքով զոհվել են հարյուրավոր տներ, 24 եկեղեցիներ, 28 դպրոցներ, բանկերի շենքեր, հյուպատոսություններ, հիվանդանոցներ[11][12][13]: Զոհերի անմիջական թիվը կրակից հայտնի չէ:
Կանտո,

Ճապոնիա

1923 թվականի սեպտեմբերի 1 Հրդեհ, որը հաջորդել է Կանտոյի երկրաշարժին Տոկիոյում, Յոկոհամայում, Յոկոսուկում և ևս 8 քաղաքներում աղետալի ավերածություններ են տեղի ունեցել. միայն Տոկիոյում այրվել է 300 հազար շենք և 360 կամուրջ:
Բերլին,

Գերմանիա

1933 թվականի փետրվարի 27 Ռայխստագի հրդեհ Այրվել է Ռայխստագը: Այս սադրանքը թույլ է տվել նացիստներին սահմանափակել քաղաքացիական ազատությունները և սկսել կոմունիստների հալածանքները:
Կուրշա-2,

ԽՍՀՄ

1936 թվականի օգոստոսի 3 Անտառային հրդեհից այրված Կուրշա-2 բնակավայրը: 1200 զոհ[14]:
Ռոտերդամ,

Նիդերլանդներ

1940 թվականի մայիսի 14 Ռմբակոծությունից հետո առաջացած բազմաթիվ հրդեհներ: Զոհվել է մինչև 1000 մարդ:
Բոսթոն,

ԱՄՆ

1942 թվականի նոյեմբերի 28 Հրդեհ «Կոկոսյան պուրակ» ակումբում Զոհվել է 490 մարդ[15]:
Լյուբեկ,

Գերմանիա

1942 թվականի մարտի 28-29 Հրդեհներ ռմբակոծության հետևանքով: Զոհվել է 301 մարդ, 3-ն անհետ կորել է, 783-ը վիրավորվել է, 15 000-ից ավելի անօթևան է մնացել:
Վոլգոգրադ,

ԽՍՀՄ

1942 Ստալինգրադի ճակատամարտ, լյուֆտվաֆե ավիալետ ավելի քան 40,000 զոհեր և 60,000 վիրավորներ, ավերվել է ավելի քան քաղաքի կեսը[16], հրդեհը վերածվել է հրե փոթորկի:
Համբուրգ,

Գերմանիա

1943 թվականի հուլիսի 27-28 Գոմորի գործողություն, ավիանալետ Մոտ 35000-45000 մարդ Է զոհվել, ավերվել է քաղաքի կենտրոնական մասը:
Մումբայ,

Հնդկաստան

1944 թվականի ապրիլի 14 «Ֆորտ Սթայկին» շոգենավի պայթյուն 1376 զոհ, 2408 վիրավոր, ավերվել է նավահանգիստը և մի քանի քաղաքային թաղամասեր:
Դրեզդեն,

Գերմանիա

1945 թվականի փետրվարի 13-15 Դրեզդենի ռմբակոծություն 25000-ից մինչև 40000 զոհ (որոշ գնահատականներով` 135000), վնասվել է քաղաքի զգալի մասը, պատմական կենտրոնը ամբողջովին ավերվել է: Հրդեհը վերածվել է հրե փոթորկի:
Տոկիո,

Ճապոնիա

1945 թվականի մարտի 10 Տոկիոյի ռմբակոծություն 80000-ից 100000 մարդ Է զոհվել: Հրդեհը վերաճել է հրե փոթորկի: Այն մենաավերիչ ոչ միջուկային ռմբակոծությունն էր:
Հիրոսիմա, Նագասակի,

Ճապոնիա

1945 թվականի օգոստոսի 6 Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ Քաղաքում բռնկված բազմաթիվ փոքր հրդեհները շուտով միավորվել են կրակի մրրիկի մեջ, որը գրավել է ավելի քան 11 կմ²-ը: Զոհերի թիվը հայտնի չէ:
Մինսկ,

ԽՍՀՄ

1946 թվականի հունվարի 3 Հրդեհ ՆԿԳԲ ակումբում Պաշտոնապես` 27 զոհ, ոչ պաշտոնապես` ավելի քան հարյուր:
Տեխաս Սիթի,

ԱՄՆ

1947 թվականի ապրիլի 16 Պայթյուն Տեխաս Սիթիում 1500 զոհ, 3,5 հազար վիրավոր, ոչնչացվել է քաղաքի 2/3-ը և քիմիական ու նավթավերամշակման արդյունաբերության 3/4-ը :
Կարմիր Յար,

ԽՍՀՄ

1956 Հրդեհ գյուղի ակումբում 36 մարդ Է զոհվել, նրանցից 30-ը` երեխաներ:
Էլբարուսովո,

ԽՍՀՄ

1961 թվականի նոյեմբերի 5 Հրդեհ դպրոցում 110 մարդ Է զոհվել, որոնցից 106-ը` երեքից տասնհինգ տարեկան երեխաներ:
Իգարկա,

ԽՍՀՄ

1962 թվականի հուլիսի 27 Հրդեհ Իգարի անտառահատման կոմբինատի պատրաստի արտադրանքի պահեստում: Ոչնչացվել է 159,2 հազար մ³ փայտանյութ, այրվել է 65 բնակելի և վարչական շենք[17]:
Կիրով,

ԽՍՀՄ

1968 թվականի մայիսի 25 Պայթյուն և հրդեհ «Աշխատանքային ռեզերվներ» մարզադաշտում: 29-ը տեղում զոհվել է, վիրավորվել 88 մարդ, ավելի ուշ հիվանդանոցներում մահացել է ևս վեց մարդ:
Սեն Լորան դյու Պոն,

Ֆրանսիա

1970 թվականի նոյեմբերի 2 Հրդեհ «Պոլիմերային դրախտ» ակումբում: Ակումբի շրջապատը կարստային քարանձավի տեսքով էր: Դահլիճի առաստաղին ու պատերին պենոապլաստ էր լցվել: Հրդեհի հետևանքով զոհվել է 145 մարդ[18]:
ԽՍՀՄ եվրոպական մաս 1972 թվականի ամառ Անտառային հրդեհներ Չորային ամռանը սկսվել են զանգվածային անտառային և տորֆային հրդեհներ: Այրվել է 19 գյուղ, զոհվել է 104 մարդ։ Հրդեհը ոչնչացրել է մոտ 700 հազար հեկտար անտառ:
Սան Պաուլո, Բրազիլիա 1974 թվականի փետրվարի 1 Հրդեհ Joelma Building[en] շինությունում Զոհվել է 179 մարդ, մոտ 300-ը վնասվածքներ են ստացել, մոտ 40 մարդ զոհվել է` դուրս նետվելով այրվող շենքի պատուհաններից:
Մոսկվա,

ԽՍՀՄ

1977 թվականի փետրվարի 25 Հրդեհ «Ռոսիա» հյուրանոցում Զոհվել է 42 մարդ:
Սան Կարլոս դե լա Ռապիտա,

Իսպանիա

1978 թվականի հուլիսի 11 Հրդեհ Լոս Ալֆակեսի քեմփինգում Հեղուկ գազով ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով 100 մարդ տեղում մահացել է, 115 մարդ մահացել է ավելի ուշ ստացված այրվածքներից: 67 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել[19]:
Սամարայի մարզ

ԽՍՀՄ

1980 թվականի սեպտեմբերի 20 Հրդեհ Մաշինիստով գյուղում Հեղուկ գազով երկաթուղային ցիստեռնի արտահոսքի հետևանքով զոհվել է 41 մարդ, ևս մոտ 200-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և վնասվածքներ[20]:
San Juanico, Մեքսիկա 1984 Պայթյուն և հրդեհ հեղուկացված ածխաջրածնային գազերի պահեստում: Զոհվել է 500-ից մինչև 600 մարդ, 5000-ից մինչև 6000-ը այրվածքներ են ստացել:
Բրեդֆորդ,

Միացյալ Թագավորություն

1985 թվականի մայիսի 11 Հրդեհ Բրադֆորդի մարզադաշտում: Մարզադաշտի փայտե տրիբունաների բռնկման հետեւանքով 56 մարդ Է զոհվել:
Պրիպյատ,

ԽՍՀՄ

1986 թվականի ապրիլի 26 Չեռնոբիլի ատոմակայանի վթար Մարմանը մասնակցել է 69 հրշեջ, 14 միավոր տեխնիկա; Հրշեջների մեծ մասը ռադիացիայի մահացու չափաբաժին է ստացել;
Հերեբորն,

ԳՖՀ

1987 Բենզատարի վթար և քաղաքային խոշոր հրդեհ: Զոհվել է 40 մարդ:
Լոնդոն,

Մեծ Բրիտանիա

1987 թվականի նոյեմբերի 18 Հրդեհ «Քինգս Քրոսս Սենտ Պանկրաս» կայարանում: Զոհվել է 31 մարդ:
Սանկտ Պետերբուրգ,

СССР

1988 թվականի փետրվարի 14-15 Հրդեհ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի գրադարանում Զոհեր և տուժածներ չեն եղել: Կրակի մեջ այրվել են 1922-1953 թվականների թերթերի բոլոր կապոցները (թերթի ամբողջ ֆոնդի 1/3-ը), ինչպես նաև շուրջ 300 հազար գիրք: Հրդեհի և դրա մարման հետևանքով լրջորեն տուժել է 3,5 մլն միավոր պահեստ:
Շոտլանդիա,

Միացյալ Թագավորություն

1988 թվականի հուլիսի 6-7 Piper Alpha Նավթային հարթակում պայթյունը և հրդեհը հանգեցրել են 165 մարդու մահվան և նավթի հարթակի լիակատար ոչնչացմանը:
Լիսաբոն,

Պորտուգալիա

1988 թվականի օգոստոսի 25 Հրդեհ Շիադու շրջանում Հրդեհը գրեթե ոչնչացրել Է Լիսաբոնի պատմամշակութային կենտրոնի Շիադու շրջանը:
Ուֆա,

ԽՍՀՄ

1989 թվականի հունիսի 3 Հրդեհ երկաթուղու վրա: Գազատարային խառնուրդի պայթյունի հետեւանքով գազատարի արտահոսքից երկու մարդատար գնացքների հատման ժամանակ Ուֆայի երկաթուղային աղետի ժամանակ զոհվել է 575 մարդ[21] (այլ տվյալներով 645[22]), որոնցից 181-ը երեխաներ, վիրավորվել են ավելի քան 600-ը:
Սկագերակ, Նորվեգիա 1990 թվականի ապրիլի 7 Հրդեհ Սկանդինավիան Սթար լաստանավում Զոհվել է 158 մարդ, ավելի քան 320-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այդ լաստանավը դարձել է ոչ պիտանի շահագործման համար:
Լենինգրադ,

ԽՍՀՄ

1991 թվականի փետրվարի 23 Հրդեհ «Լենինգրադ» հյուրանոցում Զոհվել է 16 մարդ, այդ թվում` հրշեջ պահպանության 9 աշխատակից:
Սարաևո,

Բոսնիա և Հերցեգովինա

1992 թվականի օգոստոսի 25 Հրդեհ քաղաքապետարանում Սարաևի պաշարման ժամանակ շենքում գտնվող գրադարանը հրկիզվել է: Զոհվել է 1 մարդ, 1500 հազար հատորներից եւ ավելի քան 155 հազար հազվագյուտ գրքերից ու ձեռագրերից մեծ մասը այրվել են, շուրջ 700 ձեռագրեր և ինկունաբուլ, ինչպես նաև 19-րդ դարի մշակութային վերածննդի բոսնիական հրատարակությունների եզակի հավաքածուն գողացել են:
Բրատսկ,

Ռուսաստան

1992 թվականի հունիսի 19 Հրդեհ օդանավակայանում Ոչ սթափ օպերատորի մեղքով տեղի է ունեցել լցավորման խողովակի անջատում և կերոսինի բռնկում: Արդյունքում զոհվել է 1 մարդ, այրվել է 2 Տու-154 ինքնաթիռ:
Նաբերեժնիե Չելնի,

Ռուսաստան

1993 թվականի ապրիլի 14 Հրդեհ ԿԱՄԱԶ շարժիչների գործարանում Ամբողջությամբ ոչնչացվել են արտադրական կորպուսը և բոլոր տեխնոլոգիական սարքավորումները:
Կարամայ,

Չինաստան

1994 թվականի դեկտեմբերի 8 Մանկական ներկայացման ժամանակ հրդեհ է բռնկվել Կարամայի շրջանի բարեկամության սրահում: Զոհվել է 323 մարդ, որից 288-ը` երեխաներ:
Հարյանա,

Հնդկաստան

1995 թվականի դեկտեմբերի 23 Հրդեհ դպրոցում Զոհվել է 360 մարդ:
Սամարա,

Ռուսաստան

1999 թվականի փետրվարի 10 Հրդեհ Սամարայի շրջանի Ներքին գործերի գլխավոր վարչության շենքում Զոհվել են ոստիկանության 57 աշխատակիցներ:
Մոնբլան,

Ֆրանսիա

1999 թվականի մարտի 24 Հրդեհ Մոնբլանի թունելում Զոհվել է 39 մարդ:

XXI դարի հրդեհներ

Մոսկվա,

Ռուսաստան

2000 թվականի օգոստոսի 27 Օստանկինի հեռուստաաշտարակի էլեկտրական անսարքություն 3 զոհ, Մոսկվայի և Մերձմոսկովյան 16 միլիոն բնակիչները երեք օրով մնացել են անմխիթար վիճակում:
Կապրուն,

Ավստրիա

2000 թվականի նոյեմբերի 11 Աղետ Կապրուն գյուղում Հրդեհ ճոպանուղում: Զոհվել է 155 մարդ:
Նյու Յորք,

ԱՄՆ

2001 թվականի սեպտեմբերի 11 Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ 2977 մարդ զոհվել է, մոտ 6300-ը` վիրավորվել: Ահաբեկչության ժամանակ փլվել է 3 շենք և Սուրբ Նիկոլայ եկեղեցին, իսկ մի քանի այլ շենքեր Ավելի ուշ քանդվել են: Պենտագոնի մի քանի բլոկներ ավերվել և վերականգնվել են: Բուշը պատերազմ է հայտարարել Աֆղանստանին:
Ուեստ Ուորիկ,

Ռոդ Այլենդ,

ԱՄՆ

2003 թվականի փետրվարի 20 Հրդեհ «Station» ակումբում Հրդեհի հետևանքով զոհվել է 100 մարդ, տուժել 230 մարդ:
Ասունսյոն, Պարագվայ 2004 թվականի օգոստոսի 1 Հրդեհ Ycuá Bolaños սուպերմարկետում Հրդեհի հետևանքով զոհվել է 396 մարդ, ավելի քան 500-ը վնասվածքներ են ստացել:
Բուենոս Այրես,

Արգենտինա

2004 թվականի դեկտեմբերի 20 Հրդեհ «Կրոմանիոնի Հանրապետություն» գիշերային ակումբում: 194 մարդ Է զոհվել, առնվազն 1432-ը` վիրավորվել: Արգենտինայի նորագույն պատմության մեջ ամենամեծ աղետն է:
Թայչջուն,

Թայվան

2005 թվականի փետրվարի 26 Հրդեհ Ցզինշա սուպերմարկետում (Ոսկե ավազ)[23]: Հրդեհից մեկ ժամ անց կրակը ծածկել է 25-հարկանի շենքի վերին հարկերը: Շենքի հրե ծուղակում առնվազն 20 մարդ է եղել: Նրանց մեծ մասը տարհանվել է ուղղաթիռների օգնությամբ: Զոհվել է 2 մարդ` շենքի անվտանգության աշխատակիցը և հրշեջներից մեկը:
Ուխտա,

Ռուսաստան

2005 թվականի հուլիսի 11 Հրդեհ «Պասաժ» առևտրի կենտրոնում[24] Հրդեհի հետևանքով 25 մարդ Է զոհվել, 10-ը` վիրավորվել:
Վլադիվոստոկ,

Ռուսաստան

2006 թվականի հունվարի 16 Սբերբանկի հրդեհը Վլադիվոստոկում[25] ինը զոհ[26], մոտ 20 մարդ վիրավորվել է[27]:
Մոսկվա,

Ռուսաստան

2009 թվականի մայիաի 9-ի գիշերվանից մինչև մայիսի 10 Գազատարի պայթյուն Մոսկվայում (2009) Կրակի բարձրությունը հասել է 100 մետրի, մոտակա գերեզմանոցում ծառեր են վառվել և հալվել են հուշարձանները, կրակի լեզուները տեսանելի են եղել ավելի քան 50 կիլոմետր հեռավորության վրա: Տուժել է 5 մարդ:
Պերմ,

Ռուսաստան

2009 թվականի դեկտեմբերի 4-ի գիշերվանից մինչև դեկտեմբերի 5-ը Հրդեհ «Կաղ ձի» ակումբում»[28]: Ակումբի ծննդյան օրվա տոնակատարությանը հրատեխնիկայի անզգույշ օգտագործման պատճառով տեղի է ունեցել հրդեհ: Այցելուների ճնշող մեծամասնությունը խեղդվել կամ թունավորվել է այրման արտադրանքից: Զոհվել է 156 մարդ, մոտ հարյուր մարդ տուժել է: Սա զոհերի քանակով ամենամեծ հրդեհն է ժամանակակից Ռուսաստանում:
Մեքսիկական ծոց,

ԱՄՆ

2010 թվականի ապրիլի 20 Deepwater Horizon նավթային պլատֆորմի պայթյուն Համաշխարհային պատմության մեջ խոշորագույն տեխնածին աղետներից մեկն է: Նավթի արտահոսքի հետևանքով Մեքսիկական ծոցի ափերի ավելի քան 171 մղոն է աղտոտվել: Ավելի քան 57,000 քմ մղոն տարածքում արգելվել է իրականացնել ձկնորսական գործունեությունը: Ենթադրվում է, որ Պարսից ծոցի ջրերում 800 000 բարել նավթ է հայտնվել: Հրդեհի հետեւանքով զոհվել է 13 մարդ (նրանցից երկուսը` հետևանքների վերացման ժամանակ), ևս 17 մարդ տուժել է:
Աբադան,

Թուրքմենստան

2011 թվականի հուլիսի 7-8 Հրդեհ Աբադանի ռազմական պահեստում Հրդեհը ուղեկցվել է զինամթերքի պայթյուններով: Տարբեր տվյալներով զոհվել է 15-ից 1300 մարդ: Հավաստի տեղեկություններ գրեթե չկան:
Դաքքա,

Բանգլադեշ 2012 թվականի նոյեմբերի 24

Հրդեհ Դաքքայում Հրդեհի հետևանքով զոհվել է 117 մարդ, ևս շուրջ 200-ը տուժել են:
Օդեսսա,

Ուկրաինա

2014 թվականի մայիսի 2 Հրդեհ Արհմիությունների տանը Ըստ ուկրաինական պաշտոնական տվյալների` զոհվել է 42 մարդ (այդ թվում 4-ը` հիվանդանոցում)[29]:
Մոսկվա,

Ռուսաստան

2015 թվականի հունվարի 30 Հրդեհ ԻՆԻՈՆ ՌԳԱ գրադարանում Զոհեր և տուժածներ չեն եղել, ըստ ՌԳԱ նախագահ Վլադիմիր Ֆորտովի նախնական գնահատականի` հրդեհի հետևանքով կորցրել է գրադարանային ֆոնդերի 20 % -ը[30]. հայտնաբերվել են հրդեհից հափշտակության փաստեր:
Կազան,

Ռուսաստան

2015 թվականի մարտի 11 Հրդեհ «Ծովակալ» առևտրի կենտրոնում Հրդեհի հետևանքով 19 մարդ է զոհվել, ևս 70-ը` վիրավորվել:
Գլեվախա,

Ուկրաինա

2015 թվականի հունիսի 8 Հրդեհ Կիևի մերձակա նավթաբազայում Հրդեհի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 15-ը տուժել են: Հրդեհը մարելու ժամանակ այրվել են մի քանի հրշեջ մեքենաներ: Մի քանի օրվա ընթացքում այրվել է նավթամթերքի մոտ երկու երրորդը:
Բուխարեստ,

Ռումինիա

2015 թվականի հոկտեմբերի 30 Հրդեհ Colectiv ակումբում Հրդեհի հետևանքով զոհվել է 58 մարդ, ևս 160-ը տուժել են:
Պարավուր,

Հնդկաստան

2016 թվականի ապրիլի 10 Հրդեհ Պուտտինգալ տաճարում Հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 110 մարդ, ավելի քան 350-ը տուժել են: Ամբողջությամբ ոչնչացվել է Պուտտինգալ տաճարը:
Թեհրան,

Իրան

2017 թվականի հունվարի 19 Հրդեհ և փլուզում Պլասկո առևտրի կենտրոնում Հրդեհին հաջորդած շենքի փլուզման հետևանքով զոհվել է ավելի քան 20 հրշեջ, տուժել է ավելի քան 200 մարդ:
Լոնդոն,

Միացյալ Թագավորություն

2017 թվականի հունիսի 14 Հրդեհ Grenfell Tower-ում Հրդեհի հետևանքով 71 մարդ Է զոհվել:
Դոնի Ռոստով,

Ռուսաստան

2017 թվականի օգոստոսի 21 Հրդեհ Դոնի Ռոստովում Հրդեհի հետևանքով զոհվել է 1 մարդ, տուժել` 650-ը: Հրդեհի պատճառը քաղաքի կենտրոնական մասում հրկիզումն է, որը ոչնչացրել է մոտ 120 շինություն: Մեղավորները հայտնի չեն:
Կեմերովո,

Ռուսաստան

2018 թվականի մարտի 25 Հրդեհ Ձմեռային բալ առևտրա-ժամանցային կենտրոնում Զոհվել է 60 մարդ, այդ թվում` 41 երեխա:
Սան Պաուլո,

Բրազիլիա

2018 թվականի մայիսի 1 Հրդեհ Wilton Paes de Almeida շենքում Ամբողջությամբ փլուզվել է 24 հարկանի շենքը:
Ռիո դե Ժանեյրո,

Բրազիլիա

2018 թվականի սեպտեմբերի 2 Բրազիլիայի ազգային թանգարանի հրդեհ Հրդեհն ընդգրկել Է Բրազիլիայի ազգային թանգարանի շենքի բոլոր երեք հարկերը: Մարդիկ չեն տուժել, սակայն կրակը ոչնչացրել է թանգարանի գրեթե ողջ հավաքածուն, որը կազմում էր մինչև 20 մլն ցուցանմուշներ:
Կալիֆորնիա, ԱՄՆ 2018 թվականի հունիս-նոյեմբեր Կալիֆոռնիայի անտառային հրդեհներ (2018) Անտառային հրդեհ Կալիֆորնիա նահանգում. զոհվել է 101 մարդ, այրվել է ավելի քան 22,7 հազար շինություն:
Փարիզ,

Ֆրանսիա

2019 թվականի ապրիլի 15 Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում Հրդեհն ամբողջությամբ ծածկել է Շպիլ տաճարը: Տաճարի տանիքը և ժամացույցը փլվել են, ինտերիերն ամբողջությամբ այրվել է: Մարդիկ չեն տուժել:
Մոսկվա,

Ռուսաստան

մայիսի 5

2019

SSJ 100-ի ավիավթար Շերեմետևո օդանավակայանում Օդանավի պոչային հատվածի բռնկման հետեւանքով 41 մարդ Է զոհվել:
Սիբիր,

Ռուսաստան

2019 թվականի հուլիս-սեպտեմբեր Անտառային հրդեհներ Սիբիրում (2019) Ռուսաստանի մի քանի շրջաններում (ամենից շատ Յակուտիայում, Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի մարզում) անտառային հրդեհ է բռնկվել: Հրդեհում այրվում է գրեթե 2.8 մլն հեկտար անտառ (28 000 կմ²)[31], ինչը գրեթե 5 անգամ ավելի է, քան 2011 թվականին անտառի բռնկման ժամանակ:
Ավստրալիա 2019 թվականի հոկտեմբեր-2020 թվականի փետրվար Անտառային հրդեհներ Ավստրալիայում (2019-2020) Ոչնչացվել է ավելի քան 5 մլն հեկտար անտառ, այրվել է ավելի քան 1000 տուն, զոհվել է 33 մարդ:

Ծանոթագրություններ

  1. Հրդեհ//Ս. Ի. Օժեգով Ռուսաց լեզվի բացատրական բառարան —Մ.: Աշխարհ և կրթություն, Օնիքս, 2011
  2. «Գարնանային արևի ճառագայթը գրեթե հրկիզել է Վիտեբսկում գտնվող բնակարանը» (ռուսերեն). TUT.BY. 2011-03-21. Վերցված է 2019-05-19-ին.
  3. «Հրդեհային անվտանգություն Ռուսաստանում». www.inopressa.ru. Վերցված է 2019-05-19-ին.
  4. «Անտառային հրդեհներն այրում են էկանոմիկան». Արխիվացված է օրիգինալից 2011-06-09-ին. Վերցված է 2011-07-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. ФЕДЕРАЛЬНЫЙ СПРАВОЧНИК — 10.09.2010
  6. Jewish Encyclopedia
  7. Զեկույց` Մոսկվայի «Համառուսական» հրդեհ
  8. Էքսպրես-շաբաթ
  9. «Համբուրգ. 1842 թ.». Արխիվացված է օրիգինալից 2012-02-05-ին. Վերցված է 2011-07-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 15 (օգնություն)
  10. Richard Clogg, A Concise History of Greece, Cambridge University Press, 2002, էջ. 97
  11. Never Again: Ending War, Democide, & Famine Through Democratic Freedom Factual Supplement to the NEVER AGAIN SERIES R.J. RUMMEL
  12. Milton, Giles. Paradise Lost: Smyrna 1922: The Destruction of Islam’s City of Tolerance. Hodder & Stoughton Ltd., London, 2008. Цт.по: ADAM KIRSCH The Ruined City of Smyrna: Giles Milton’s 'Paradise Lost'//New York Sun.
  13. Rudolph J. Rummel, Irving Louis Horowitz (1994). «Turkey’s Genocidal Purges». Death by Government. Transaction Publishers. ISBN 1-56000-927-6, стр. 5, строки 315—332
  14. Անհետացած քաղաքներ` Կուրշա-2 բնակավայր
  15. Հրդեհ «Կոկոսյան պուրակ» պուրակում 1942 թվականին
  16. Կորովին, Վիտալի. «Ստալինգրադի ռմբակոծության զոհերի հիշատակի օր». VOLGOGRAD.RU. Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին. Վերցված է 2008 թվականի ապրիլի 17-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Կարդացեք Իգարկի հոդվածը
  18. Աշխարհի աղետները` Հրդեհ Սենտ Լորան դե Պոն
  19. «ԳՊՍ ՄՉՍ Ռուսաստանի ԱկադեմիաА». Արխիվացված է օրիգինալից 2013-07-24-ին. Վերցված է 2011-07-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. Այս օրը պատմության մեջ: Կրակոտ Սըզրանի ողբերգություն: | САМАРСКАЯ СТАРИНА. Պատմության անիվ | Սամարան այսօր — Տեղեկատվական ալիք
  21. «1989 թվական — ՇՖԼՈՒ արտադրանքի պոռթկում, որին հաջորդում է պայթյուն և հրդեհ դեր. Ուլու Տելյակի մոտ» (ռուսերեն). Ռուսաստանի ԱԻՆ Բաշկորտոստանի Հանրապետության գլխավոր վարչություն. Արխիվացված է օրիգինալից 2005-01-12-ին. Վերցված է 2011-05-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. Toll up to 645 in Soviet train blast, Chicago Sun-Times (1989 թվականի հուլիսի 26)
  23. «Խոշոր հրդեհներ 2005-2013 թվականներին` աշխարհի առևտրի կենտրոններում». Ռիա Նորություններ (ռուսերեն). 20131017T1730+0400Z. Վերցված է 2018-04-02-ին.
  24. «Ուխտա քաղաքի առևտրի համալիրներից մեկում հրդեհի զոհերի թիվը հասել է 25-ի:». Մոսկվայի արձագանք. Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին. Վերցված է 2008 թվականի հոկտեմբերի 10-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «Վլադիվոստոկում հրդեհի հետեւանքով տուժածները մնում են ծանր վիճակում`» (ռուսերեն). Ռւա Նորություններ. 20060117T0353+0300Z. Վերցված է 2019-05-19-ին.
  26. «№». vladevstok.narod.ru. Վերցված է 2019-05-19-ին.
  27. «տաբլոիդ ФАКТNEWS». Արխիվացված է օրիգինալից 2013-06-14-ին. Վերցված է 2009-12-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. The nightclub fire in Perm, Russia//INTERNATIONAL FIRE FIGHTER February 2010 Issue 25
  29. Հրապարակվել է «Օդեսսայի սպանդից զոհվածների ամբողջական ցուցակը» // 2014 թվականի մայիսի 14
  30. «հրդեհից ԻՆԻՈՆ գրադարանային ֆոնդի 20% -ը կորցրվել է» (ռուսերեն). Ինտերֆաքս. 2015-02-02.
  31. «ԱԻՆ-ը հայտնել է Սիբիրում հրդեհների տարածման պատճառը».