«Վարագ Ներսիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 59. Տող 59.
* [http://www.aniedu.am/attachments/school/method_matterials2014-15/hay_grak.pdf Վարագ Ներսիսյանի հեղինակած դասագրքերի մասին]
* [http://www.aniedu.am/attachments/school/method_matterials2014-15/hay_grak.pdf Վարագ Ներսիսյանի հեղինակած դասագրքերի մասին]
* [http://kevorkian.mattash.com/hy/content/%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6 Գևորգյան հոգևոր ճեմարանի գրադարան]
* [http://kevorkian.mattash.com/hy/content/%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6 Գևորգյան հոգևոր ճեմարանի գրադարան]
{{Արտաքին հղումներ}}

{{DEFAULTSORT:Ներսիսյան, Վարագ}}
{{DEFAULTSORT:Ներսիսյան, Վարագ}}
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]]
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]]

14:23, 16 փետրվարի 2021-ի տարբերակ

Վարագ Ներսիսյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1937
Ծննդավայրգյուղ Ջրառատ, Շիրակի մարզ
Մահացել էհունիսի 29, 2012
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2008)
Մասնագիտությունգրականագետ, գրաքննադատ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Գևորգյան Հոգևոր Ճեմարան

Վարագ Սենիկի Ներսիսյան (հունիսի 19, 1937, գյուղ Ջրառատ, Շիրակի մարզ - հունիսի 29, 2012, Երևան), հայ անվանի գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր (2008 թվական)։

Կենսագրություն

Ծնվել է 1937 թվականի հունիսի 19-ին, Շիրակի մարզի Ջրառատ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում (1945-1956 թվականներ)։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը։ 1968 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում։ 1984 թվականից զբաղեցրել է հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչի պաշտոնը։ 1971 թվականին պաշտպանել է թեկնածուական, 2008 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ։ Տարբեր տարիների դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հեղինակ է հայ հին գրականության վերաբերյալ գիտական բազմաթիվ հոդվածների։ Տպագրվել է «Պատմաբանասիրական հանդես», «Բանբեր Երևանի համալսարանի», «Էջմիածին» պարբերականներում, «Գրականագիտական հանդես» տարեգրքում։ Հրապարակել է «Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները» (1976), «Հայ միջնադարյան տաղերգության ժանրերն ու տաղաչափությունը» (2008) մենագրությունները։ Համահեղինակ է հայ գրականության 6-րդ դասարանի դասագրքի (1994 թվականին հրատարակված), 2011-2012 ուսումնական տարվա 9-րդ[1] և 2014-2015 ուսումնական տարվա 10-րդ[2] դասարանների դպրոցական դասագրքերի։ Հեղինակել է «Հայ հին գրականություն» (2013) բուհական ուսումնական ձեռնարկը։

Աշխատությունների ցանկ

  • «Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները»[3], (13-16դդ.), Երևան, 1976, 316 էջ
  • «Ոսկեփորիկ, նմուշներ հայ հին և միջնադարյան արձակից, առաջաբան»[4], (Ա. Մադոյանի հեղինակակցությամբ), Երևան, 1977, 290 էջ
  • «Հայոց հին և միջնադարյան արձակի քրեստոմատիա»[5], Երևանի պետական համալսարան, Երևան, 1981, (Ա. Մադոյանի հեղինակակցությամբ)
  • «Հայ միջնադարյան գրականության համառոտ պատմություն»[6] (Վ. Ս. Նալբանդյանի և Հ. Գ. Բախչինյանի հեղինակակցությամբ, հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, 1986, 166 էջ
  • «Հայ գրականություն» դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար, Երևան, 1994, 304 էջ (Լ. Մնացականյանի աշխատակցությամբ)
  • «Ոսկեփորիկ, հայ հին և միջնադարյան արձակի ժողովածու»[7], (Ա. Մադոյանի հետ համատեղ), Երևան, 1997, 416 էջ
  • «Հայ գրականություն 6» հանրակրթական դպրոցի դասագիրք, Երևան, 1997, 144 էջ (Լ. Մնացականյանի հետ միասին)
  • «Գրականություն 6» հանրակրթական դպրոցի դասագիրք, Երևան, 2001, 240 էջ (Լ. Մնացականյանի աշխատակցությամբ)
  • «Շարական». «Մատենագիրք Հայոց»[8], քննական բնագրի կազմում և առաջաբան, Անթիլիաս, 2007, հատոր Ը, 674 էջ
  • «Հայ միջնադարյան տաղերգության ժանրերն ու տաղաչափությունը», (10-18դդ.) «ՀՀ ԳԱԱ, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 2008, 224 էջ
  • «Գրականություն» 9-րդ դասարանի դասագիրք, Երևան, 2008, 238 էջ ( Լ. Մնացականյանի աշխատակցությամբ),
  • «Հայ գրականություն 10» Դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 10-րդ դասարանի համար, Երևան, 2009, 207 էջ ( Լ. Մնացականյանի աշխատակցությամբ),
  • «Հայ հին գրականություն»- ուսումնական ձեռնարկ[9], Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2013, 246 էջ

Վարագ Ներսիսյանը նաև բազմաթիվ հոդվածների և գրախոսությունների հեղինակ է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ