«Վեռներ Վինտեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 18. Տող 18.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
{{Արտաքին հղումներ}}

{{DEFAULTSORT:Վինտեր, Վեռներ}}
{{DEFAULTSORT:Վինտեր, Վեռներ}}
[[Կատեգորիա:Գերմանացի լեզվաբաններ]]
[[Կատեգորիա:Գերմանացի լեզվաբաններ]]

14:14, 16 փետրվարի 2021-ի տարբերակ

Վեռներ Վինտեր
Werner Winter
Ծնվել էհոկտեմբերի 25, 1923(1923-10-25)[1][2]
Հազելաու, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Մահացել էօգոստոսի 7, 2010(2010-08-07)[1][2] (86 տարեկան)
Պտեց, Plön District, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունբանասեր, լեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Քրիստիան-Ալբերտի համալսարան, Համբուրգի համալսարան, Օսթինի տեխասյան համալսարան, Կանզասի համալսարան և Այովայի համալսարան
ԱնդամակցությունԵվրոպական ակադեմիա[3]
Ալմա մատերԲեռնի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4] և բանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
 Werner Winter Վիքիպահեստում

Վեռներ Վինտեր (անգլ.՝ Johann Karl Werner Winter, հոկտեմբերի 25, 1923(1923-10-25)[1][2], Հազելաու, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - օգոստոսի 7, 2010(2010-08-07)[1][2], Պտեց, Plön District, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա), գերմանացի լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր 1949 թվականից, 1953 թվականից՝ պրոֆեսոր։

Կենսագրություն

Սովորել է Համբուրգի և Բեռնի համալսարաններում, որտեղ հետևել է հունարենի, սլավոնական և հնդեվրոպական լեզուների ուսումնասիրման դասընթացներին։ Դասախոսել է Կանզասի (1953-1957 թվականներին), Տեխասի (1957-1965 թվականներին) համալսարաններում, ինչպես նաև Համբուրգի (1963 թվականին), Կոպենհագենի (1966 թվականին), Ցեյլի (1967 թվականին), Կալիֆորնիայի Բերկլի (1969 թվականին), Ստանֆորդի (1979-1980 թվականներին) և այլ բուհերում։ 1964 թվականից՝ Քիլի (ԳՖՀ) համալսարանի պրոֆեսոր և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ։

Աշխատություններ

Հրատարակվել է Վինտերի շուրջ 130 աշխատություն, որոնցում հետազոտել է ընդհանուր և հնդեվրոպական լեզվաբանությանը, Ամերիկայի հնդկացիական և չին-տիբեթական լեզուներին վերաբերող մի շարք խնդիրներ։ Հայերենի հետ առնչվող ուսումնասիրություններում քննել է հայերենի հնչույթաբանությունը, գրաբարի բարբառային տարբերակվածությունը, անկատարի և անցյալ կատարյալի դեմքի արտահայտման միջոցները, կատարել ստուգաբանություններ «Հայկական հնչույթաբանության խնդիրներ» հատորներ 1-3 (1954-1962), «Ակնարկներ հայերենի ստուգաբանության» (1957), «Վաղ բարբառային տարբերակվածության հետքերը հին հայերենում» (1975)։

«Հայկական ձեռագրեր» և «Հայկական վիմագրություն» (երկուսն էլ՝ 1955) ուսումնասիրություններում անդրադարձել է նաև հայ գրչության արվեստին։ 1963 թվականին և 1978 թվականին այցելել է Հայաստան, կարդացել դասախոսություններ։ 1982 թվականին մասնակցել է հայերենագետների միջազգային գիտաժողովին Երևանում, հանդես եկել «Հայերենի թվարկման համակարգը» զեկուցումով։

Եվրոպայի լեզվաբանական ընկերության գիտական քարտուղարն էր (1983 թվականից)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. https://www.ae-info.org/ae/User/Winter_Werner
  4. Deutsche Nationalbibliothek Record #118806947 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեռներ Վինտեր» հոդվածին։