«Նվարդ Պառնասյան»–ի խմբագրումների տարբերություն
չ →Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 14. | Տող 14. | ||
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=136}} |
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=136}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
|||
{{DEFAULTSORT:Պառնասյան, Նվարդ}} |
{{DEFAULTSORT:Պառնասյան, Նվարդ}} |
||
[[Կատեգորիա:Հայ լեզվաբաններ]] |
[[Կատեգորիա:Հայ լեզվաբաններ]] |
13:49, 16 փետրվարի 2021-ի տարբերակ
Նվարդ Պառնասյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1930 Երևան, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 21, 1990 (60 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1951) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1972) և պրոֆեսոր (1981) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Նվարդ Ավետիսի Պառնասյան (հունվարի 7, 1930, Երևան, ԽՍՀՄ - մարտի 21, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սովետական լեզվաբան։ ԽՄԿԿ անդամ (1952)։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1981)։
Կենսագրություն
Նվարդ Պառնասյանը ծնվել է Երևանում: 1951 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1963 թվականին Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1979 թվականից՝ տնօրենի տեղակալ[1]։ «Ստորադասական կապակցությունը արդի հայերենի բարդ նախադասություններում» (1961), «Անշաղկապ բարդ նախադասությունները արդի հայերենում» (տես «Լեզվի և ոճի հարցեր», պրակ 2, 1964), «Շարահյուսական համանիշները ժամանակակից հայերենում» (1970), «Ձևաբանական և բառաքերականական համանիշները ժամանակակից հայերենում» (տես «Հայոց լեզվի կառուցվածքը», 1975), «Քերականական համանունները ժամանակակից հայերենում» (1979) մենագրություններում Պառնասյանը քննել է ժամանակակից հայերենի շարահյուսության բազմաբնույթ հարցեր։ Մասնակցել է քառահատոր «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան»-ի կազմմանն (հ․ 1, 1969) ու խմբագրմանը (հ․ 2, 1972), գրել «Ժամանակակից հայոց լեզու» (1974 -1979) եռահատոր աշխատության «Բայ» (հ․ 2, 1974), «Բառակապակցություն» և «Բարդ ստորադասական նախադասություն» (հ․ 3, 1976) գլուխները[2]։
Մահացել է Երևանում:
Պարգևներ
- ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985)
Ծանոթագրություններ
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
- ↑ «Brusov University Library քարտարան, Պառնասյան, Նվարդ Ավետիսի». koha.brusov.am. Վերցված է 2019-01-07-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 136)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվարդ Պառնասյան» հոդվածին։ |