«Նեմեսիս գործողություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 29. Տող 29.
Դատավճռի ցուցակը գլխավորում էին Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար [[Էնվեր փաշա|Էնվերը]] և «[[Միություն և Առաջադիմություն կուսակցության]]» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը: Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ:
Դատավճռի ցուցակը գլխավորում էին Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար [[Էնվեր փաշա|Էնվերը]] և «[[Միություն և Առաջադիմություն կուսակցության]]» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը: Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ:


* Էնվերը [[Գերմանիա]]յից [[Բաքու|Բաքվով]] անցել էր [[Միջին Ասիա]]: Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդային բասմաչական շարժումը: [[1922]] թվականին կարմիր բանակի [[հայ]]ազգի հրամանատր [[Հակոբ Մելքումով]]ը գնդակահարել է Էնվերին [[Տաջիկստան]]ում:
* Էնվերը [[Գերմանիա]]յից [[Բաքու|Բաքվով]] անցել էր [[Միջին Ասիա]]: Այստեղ նա ղեկավարել է հակախորհրդային բասմաչական շարժումը: [[1922]] թվականին կարմիր բանակի [[հայ]]ազգի հրամանատր [[Հակոբ Մելքումով]]ը գնդակահարել է Էնվերին [[Աֆղանստան]]ում:
* Նազիմը վերադարձավ [[Թուրքիա]], որտեղ կարճ ժամանակ անց [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք|Քեմալ Աթաթուրքի]] դեմ մահափորձի համար մահապատժի է ենթարկվել:
* Նազիմը վերադարձավ [[Թուրքիա]], որտեղ կարճ ժամանակ անց [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք|Քեմալ Աթաթուրքի]] դեմ մահափորձի համար մահապատժի է ենթարկվել:



06:26, 5 Հուլիսի 2012-ի տարբերակ

«Նեմեսիս» - գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին: Կազմակեպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Նեմեսիս կամ Նեմեզիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:

Կազմակերպումը

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս » գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար` Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրք վտարանդիական բարձր շրջաններ: «Նեմեսիս» գործողությունը նախապատրաստվել է մանրամասնորեն: Գործուղության կազմակերպչական կենտրոններն էին Կոստանդնուպոլսի «Ճակատամարտ» և Բոստոնի «Դրոշակ» թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը յուրաքանչյուրում 3-5 մարդ, հետապնդելու էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար էին ածելու:

Գործողության կազմակերպիչները նշում էին, որ կատարում են 1919 թվականի Կոստանդնուպոլսի դատարանի որոշումը՝[1] ըստ որի հեռակա մահվան էին դատապարտվել Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներ՝ Թալեաթը, Էնվերը, Նազիմը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշները Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտվել մահվան:

Հիմնական գործողությունները

Դավաճանների սպանությունը

1920 թվականին «Նեմեսիս» գործողության շրջանակներում, դատապարտվել և գնդակահարվել են մի շարք հայ դավաճաններ.

Սպանության մեղադրանքով Թելհերյանը ձերբակալվել և դատարան է կանչվել: Հունիսի 2-ից 3-ը տեղի ունեցած դատավարության ընթացքում ամբաստանյալը պատմել է իր ընտանիքի և Հայոց Ցեղասպանության պատմությունը, հիմնավորել է իր կատարած սպանությունը: Գերմանական դատարանը (նախագահ` դոկտոր Լեմբերգ) Թեհլերյանին անպարտ է ճանաչել:

Չկայացած դատավճիռներ

Դատավճռի ցուցակը գլխավորում էին Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար Էնվերը և «Միություն և Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը: Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ:

Գործողության մասնակիցները

Աղբյուրներ

  1. Թուրքական ռազմական դատարանի որոշումը, 1919 թ. (անգլ.)
  2. 1919 թվականի թուրքական դատարանի մեղադրականում նշված է` ,Կա Տրապիզոնի նախկին երեսփոխան Հաֆիզ Մահմեդ-Բեյի ցուցմունքը, կապված Սև ծովում հայերին ջրախեղդ անելուն, երբ մանրամասները հայտնում են Թալեաթին, նա ոչինչ չի ձեռնարկում գեներալ-նահանգապետ Ջեմալ Ազմիի դեմ, որը և մեծացնում է Թալեաթի հանցանքը:» [1] (ռուս.)
  3. Cleveland, William: A History of the Modern Middle East. Boulder: Westview Press, 2004. «World War I and the End of the Ottoman Order», 146—167. (անգլ.)

Արտաքին հղումներ