«Հայեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 75. Տող 75.
|հղում18
|հղում18
|երկրամաս19 = {{դրոշավորում|Գերմանիա}}
|երկրամաս19 = {{դրոշավորում|Գերմանիա}}
|քանակ19 = 45.000
|քանակ19 = 50.000-60.000
|հղում19
|հղում19
|երկրամաս20 = {{դրոշավորում|Բրազիլիա}}
|երկրամաս20 = {{դրոշավորում|Բրազիլիա}}

06:00, 5 Հուլիսի 2012-ի տարբերակ

Հայեր
Հայաստանի Հանրապետության դրոշը
ԼՂՀ դրոշը
Պատկեր:HAYER.jpg
1 շարք.
Հայկ նահապետՄենուաԱրգիշտի ԱԱրտաշես Ա

2 շարք.
Տիգրան ՄեծՍուրբ Հռիփսիմե • Սուրբ Մեսրոպ ՄաշտոցՄովսես Խորենացի • Սուրբ Վարդան ՄամիկոնյանՆարսես
3 շարք.
Գագիկ ԱՀովհաննես ՉմշկիկԲարսեղ Բ ԲուլղարասպանԳրիգոր ՆարեկացիՄիմար ՍինանՍայաթ-Նովա
4 շարք.
Հովհաննես ԱյվազովսկիԼորիս-ՄելիքովԿոմիտասԱնդրանիկ ՕզանյանԳարեգին ՆժդեհՍտեփան Շահումյան
5 շարք.
Հովհաննես ԹումանյանՄարտիրոս ՍարյանՀովհաննես ԲաղրամյանՄհեր ՄկրտչյանԳոհար ԳասպարյանԱրշիլ Գորկի
6 շարք.
Անաստաս ՄիկոյանՎիլյամ ՍարոյանՍերգեյ ՓարաջանովԱռնո ԲաբաջանյանՋիվան ԳասպարյանԱրամ Խաչատրյան
7 շարք.

Շառլ ԱզնավուրՍերժ ԹանկյանՔըրք ՔըրքորյանՇերԼևոն Արոնյան
Ընդհանուր քանակ

13.000.000

Բնակեցում
Հայաստան Հայաստան 3.277.000 [1]
Ռուսաստան Ռուսաստան 2.250.000 [2]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1.400.000
Ֆրանսիա Ֆրանսիա 900.000 [3][4]
Իրան Իրան 560.000 [5][6]
Վրաստան Վրաստան (Աբխազիա Աբխազիա) 350.000 (առանց Աբխազիայի) (67,000) [7][8]
Լիբանան Լիբանան 254.000 [7]
Սիրիա Սիրիա 190.000 [9]
Արցախ Արցախ 141.400 [10]
Արգենտինա Արգենտինա 135.000 [11]
Ուկրաինա Ուկրաինա 130.000 [7]
Լեհաստան Լեհաստան 92.000
Հորդանան Հորդանան 70.000 [12]
Ուզբեկստան Ուզբեկստան 75.000
Կանադա Կանադա 80.000-100.000 [13]
Թուրքիա Թուրքիա 80.000 [14]
Ավստրալիա Ավստրալիա 60.000
Իսպանիա Իսպանիա 50.000
Գերմանիա Գերմանիա 50.000-60.000
Բրազիլիա Բրազիլիա 42.000
Հունաստան Հունաստան 36.000
Թուրքմենստան Թուրքմենստան 30.000
Բուլղարիա Բուլղարիա 30.000
Իրաք Իրաք 20.000
Ուրուգվայ Ուրուգվայ 19.000
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 18.000
Ճապոնիա Ճապոնիա 10.000
Լեզու(ներ)
Հայերեն (Արևմտահայերեն և Արևելահայերեն)
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Բարեկամական էթնիկ խմբեր
Համշենցիներ - Հույներ - Ասորիներ
Ծագել են
Հայկական լեռնաշխարհում

Հայեր, ազգ, որի մայրենի լեզուն համարվում է հայերենը, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:Այսօր գոյություն ունի 2 հայկական պետություն` Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հայերը համարվում են բնիկ ազգ Հայկական լեռնաշխարհում: Հայերի թիվը աշխարհում կազմում է ավելի քան 13 մլն.:

Մարդաբանակ գծեր

Հայերը պատկանում են եվրասիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին։ Հայերը, որպես էթնիկական կազմավորում, առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ Ժամանակակից գիտությունը հնդեվրոպական լեզվաընտանիքի հայրենիքը համարում է Հայկական լեռնաշխարհը, նրան հարակից Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելյան և Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմտյան մասերը։ Մարդաբանական ուսումնասիրությունների համաձայն, այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով։ Այդ բնորոշ տիպի կրողը ներկայումս հայ ժողովուրդն է։

Ծագում

Առասպելական

Ըստ ավանդության, որը վկայված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հիմքն է դրել հայոց երկրի։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է կապել հայ ժողովրդի ինքնանվանումը խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը:

Ընդունված տեսակետ

Նեոլիթյան դարաշրջանից էնեոլիթին (պղնձաքար) անցման ժամանակաշրջանում (մ.թ.ա. V-IV հազարամյակ) հնդեվրոպական ցեղերի մի մասը տեղաշարժվելով՝ Հայկական լեռնաշխարհից ու Փոքր Ասիայից տարածվել են Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաստան, մյուս մասը (այդ թվում՝ խեթական, հայկական, հունական և իրանական ցեղերը) մնացել են նախահայրենիքի տարածքում։ Այս բոլորը վկայում են հայերի տեղաբնիկության մասին։ Հայկական էթնոսի ձևավորման տնտեսական նախադրյալները ստեղծվել են էնեոլիթի ժամանակաշրջանից։ Այժմ ապացուցված է, որ վաղ անասնապահական և երկրագործական մշակույթների [առանձին հացահատիկային բույսերի և խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, վանակատ (օբսիդիան), պղինձ, երկաթ և այլն] գյուտերը և նրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկական լեռնաշխարհում, որտեղ գերիշխող էին հայկական ցեղերը։ Պղնձի և անագի հանքերի ինտենսիվ մշակմամբ հայկական ցեղերն անցան բրոնզի դարաշրջանին (III-II հազարամյակ)։

Մ.թ.ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերը, որոնք սեպաձև արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, արդեն դրսևորվում էին որպես պետ-քաղաքական կազմավորումներ։ Հայերի, որպես ժողովրդի, կազմավորման բարդ և երկարատև ընթացքն ավարտվել է Արարատյան (Ուրարտու) պետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. IX-VI դդ), երբ այդ միասնական և կայուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը հասել են տարածքա-քաղաքական միասնության։ Արդեն մ.թ.ա. VII դ. վերջի և VI դ. սկզբնաղբյուրներում (Հին կտակարանի մի շարք գրքերում, աքեմենյան արձանագրություններում, հին հունական հեղինակների երկերում) Հայկական լեռնաշխարհը ներկայացվում է որպես հայերով բնակեցված միատարր երկիր։

Չնայած այն հանգամանքին, որ հեռավոր անցյալում տեղի ունեցած հայ ժողովրդի ձևավորման շատ մանրամասներ անհնարին է լուսաբանել ամբողջությամբ և ստուգապես, ժամանակակից գիտությունը գտնում է, որ հայ ժողովրդի կազմավորումը, անկասկած, տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում, դրան մասնակցել են զանազան ցեղեր ու ցեղամիություններ, որոնք աստիճանաբար միաձուլվել են մի միասնական ժողովրդի մեջ։ Այդ բարդ գործում առաջատար դեր են խաղացել այն ցեղերը, որոնց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հետազոտողները (Գ. Ղափանցյան, Ս. Երեմյան, Ե. Ֆոռեր) առանձնացնում են Հայկական լեռնաշխարհում բնակված Հայասա (Խայաշա) ցեղամիությունը, որից, ինչպես ենթադրում են նրանք, ծագում է հայերի ինքնանվանումը՝ հայ (խայ)։

Լեզու

Հայերի լեզուն՝ հայերենը, ուրույն ճյուղ է հնդեվրոպական լեզվաընտանիքում։

Կրոն

Հայերը քրիստոնյաներ են։ Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել I-III դդ․, 301 թ-ին այն հռչակվել է պետական կրոն։ Մինչ այդ նրանք եղել են հեթանոս։ Որոշ հայեր դավանում են կաթոլիկություն, բողոքականություն, ինչպես նաև հեթանոսություն։

Թվաքանակ

Ներկայումս աշխարհում հայերի ընդհանուր թվաքանակն ավելի քան 13 մլն է։ Հայերը կազմում են Հայաստանի Հանրապետության (3,2 մլն) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (141 հզ) բնակչության գերակշռող մասը։ Պատմական ճակատագրի բերումով, վաղ միջնադարից սկսած հայերը ստիպված լքել են հայրենիքը։ Աշխարհի բոլոր ծագերում հիմնվել են հայ գաղութներ, որոնք պատմական իրադարձությունների բերումով կամ նվազել են, կամ ստվարացել։ Ցայսօր շարունակվում է հայերի տեղաշարժն աշխարհում։

Ներկայումս հայերի խոշոր համայնքներ կան Ռուսաստանում (շուրջ 2,3 մլն), ԱՄՆ-ում (շուրջ 1,4 մլն), Վրաստանում (350 հզ), Ֆրանսիայում (900 հզ), Իրանում (շուրջ 560 հզ), Սիրիայում (մոտ 190 հզ), Լիբանանում (մոտ 255 հզ), Արգենտինայում (135 հզ), Կանադայում (մինչև 100 հզ), Թուրքիայում (65-80 հզ)։ Վերջին տասնամյակների ընթացքում ստվարացել են հայ համայնքներն Ուզբեկստանում (75 հզ), Ուկրաինայում (մոտ 130 հզ), Ավստրալիայում (60 հզ), Բրազիլիայում (շուրջ 44 հզ), Գերմանիայում (մոտ 45 հզ), Իսպանիայում (50 հզ), Մեծ Բրիտանիայում (շուրջ 18 հզ), Բուլղարիայում (շուրջ 30 հզ), Ռումինիայում (շուրջ 3 հզ), Հունաստանում (շուրջ 35 հզ), Եգիպտոսում (շուրջ 8 հզ), Կիպրոսում (մոտ 4 հզ), Նոր Զելանդիայում, Ուրուգվայում (շուրջ 19 հզ), Վենեսուելայում (շուրջ 4 հզ), Շվեդիայում (շուրջ 8 հզ), Շվեյցարիայում (շուրջ 7 հզ), Քուվեյթում (շուրջ 5 հզ), Արաբական Միացյալ Էմիրություններում (շուրջ 3 հզ), Իտալիայում (3 հզ), Հոլանդիայում (շուրջ 7 հզ), Եթովպիայում և այլ երկրներում։

Տես նաև

Արտաքին Հղումներ

"ՀամաՀայկական Էլ. Գրադարան" կայքի Հայեր Բաժնի գրքերը

Հղումներ և ծանոթագրություններ

  1. http://armstat.am/file/article/nasel_1_7_2010.pdf
  2. http://www.perepis2002.ru/content.html?id=11&docid=10715289081463
  3. The Education for Development Institute maintains an extensive site about Armenia that includes information about the Armenian diaspora in various countries. Their numbers generally agree with other sources when those are available; where we don’t have a more authoritative source, we are following their numbers.
  4. «French in Armenia 'genocide' row». Վերցված է 2007-04-21-ին.
  5. armeniadiaspora.com
  6. looklex.com
  7. 7,0 7,1 7,2 Կաղապար:Astourian 2007
  8. The authorities in Abkhazia intentionally decrease the number of Armenians
  9. The Encyclopedia of the Orient states that 160,000 Apostolic Armenians and 30,000 Catholic Armenians live in Syria. That number together makes up 190,000. արխիվացված 11 Փետրվար 2011
  10. http://www.president.nkr.am/am/nkr/statePower/
  11. http://www.armeniaforeignministry.com/index_arm.html
  12. The Encyclopedia of the Orient states that 70,000 Armenians live in Jordan.
  13. http://www12.statcan.ca/census-recensement/2006/dp-pd/hlt/97-562/pages/page.cfm?Lang=E&Geo=PR&Code=01&Table=2&Data=Count&StartRec=1&Sort=3&Display=All&CSDFilter=5000
  14. joshuaproject.net TU արխիվացված 11 Փետրվար 2011
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։